Բենժամեն Պավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բենյամին Պավարդից)
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բենժամեն Պավար
ֆր.` Benjamin Pavard
Benjamin Pavard 2015.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1996(1996-03-28)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Մոբյոժ, Ֆրանսիա
Հասակ 186 սմ
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շտուտգարտ
Համար 21
Պատանեկան կարիերա
2005-2015 Ֆրանսիա Լիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2015 Ֆրանսիա Լիլ-2 19 (0)
2015-2016 Ֆրանսիա Լիլ 21 (0)
2016-ներկա Գերմանիա Շտուտգարտ 23 (1)
Ազգային հավաքական
2015-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 13 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 26, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5, 2017

Բենժամեն Պավար (ֆր.` Benjamin Pavard, մարտի 28, 1996, Մոբյոժ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան: Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ 2018 թվականի աշխարհի չեմպիոն։ Հանդես է գալիս գերմանական «Շտուտգարտ»-ի և Ֆրանսիայի հավաքականի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենժամեն Պավարը իր ֆուտբոլային կարիերան սկսել է 6 տարեկան հասակում` հարազատ քաղաքում: 9 տարեկանում Պարվարդը միացել է «Լիլ» ֆուտբոլային ակադեմիային, որն ավարտել է 2015 թվականին:

2014 թվականին դարձել է «Լիլ-2»-ի ֆուտբոլիստ: Թիմի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2014 թվականի օգոստոսի 30-ին` «Արաս»-ի դեմ խաղում[2]: Երկու մրցաշրջանների ընթացքում Բենժամենը թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում:

2014/15 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը սկսել է հանդես գալիս թիմի հիմնական կազմում: Իր դեբյուտը նա նշել է 2015 թվականի հունվարի 31-ին` Լիգա 1-ի շրջանակներում կայացած «Նանտ»-ի դեմ խաղում[3]: Մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 8 հանդիպման:

2015/16 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման:

«Շտուտգարտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին Բենժամեն Պավարը տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»[4]: Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Arras - Lille Olimpique» (անգլերեն)։ Վերցված է 20 июля 2016 
  3. «FC Nantes - Lille Olimpique» (անգլերեն)։ Վերցված է 20 июля 2016 
  4. «VfB sign Benjamin Pavard» (գերմաներեն)։ Վերցված է 17 сентября 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]