Այմեն Աբդենուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Այմեն Աբդենուր
արաբ․՝ أيمن عبد النور‎‎
Monaco-Zenit (7).jpg
Քաղաքացիությունը Flag of Tunisia.svg Թունիս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1989(1989-08-06)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Սուս, Թունիս
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք full-back
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 23
Պատանեկան կարիերա
2008-2011 Թունիս Էտուալ դյու Սախել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Թունիս Էտուալ դյու Սախել 53 (10)
2010  Գերմանիա Վերդեր 6 (0)
2011-2014 Ֆրանսիա Տուլուզա 77 (3)
2014  Ֆրանսիա Մոնակո 6 (0)
2014-2015. Ֆրանսիա Մոնակո 18 (0)
2015-մ.հ. Իսպանիա Վալենսիա 12 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Թունիս Թունիս (մինչև 21) 3 (0)
2009-մ.հ. Թունիս Թունիս 44 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հունվարի 29-ի:

Այմեն Աբդենուր (արաբ․՝ أيمن عبد النور‎‎, օգոստոսի 6, 1989(1989-08-06)[1], Սուս, Թունիս) թունիսցի ֆուտբոլիստ, «Վալենսիայի» և Թունիսի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդենուրը «Էտուալ դյու Սախել» ֆուտբոլային ակումբի սանն է։ 2008 թվականին այդ թիմի կազմում նա կատարել է իր նորամուտը Թունիսի առաջնությունում։ Նույն թվականի հունվարի 10-ին, «Բիզերտենի» դեմ խաղում նա հեղինակել է իր առաջին գոլը այդ ակումբում[2]։ Իր կարիերայի առաջին պաշտոնական մրցաշրջանում նա անց է կացնում 21 խաղ և դառնում 5 գոլի հեղինակ։ Այդ կերպով նա դառնում է ակումբի երկրպագուների սիրելին և դեռ նրա համար էլ, որ նա ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր։ 2010 թվականի հունվարի 14-ին Այմենը կիսամյա վարձավճարային իրավունքներով համալրում է գերմանական «Վերդերի» կազմը (ըստ պայմանագրի նշված էր, որ գերմանական ակումբի ցանկության դեպքում վարձավճարի ժամկետի լրանալուց հետո նա կարող էր արդեն դառնալ ակումբի լիարժեք անդամը և այս անգամ արդեն ոչ վարձավճարային իրավունքներով)[3]։ Հունվարի 16-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում Այմենը կատարում է իր նորամուտը Բունդեսլիգայում[4]։ Վարձավճարի ժամկետի լրանալուց հետո գերմանական ակումբի նոր պայմանագիր ֆուտբոլիստի հետ չի կնքում։

2011 թվականի ամռանը Աբդենուրը չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքում ֆրանսիական «Տուլուզայի» հետ։ Օգոստոսի 6-ին «Այաչչոյի» դեմ խաղում Այմենը կատարում է իր նորամուտը Լիգա 1-ում[5]։ 2012 թվականի փետրվարի 26-ին «Սոշոյի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին պաշտոնական գոլը իր նոր թիմի կազմում[6]։ 2012 թվականին Այմենը «Տուլուզայի» հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգում է մինչև 2016 թվականը և այս անգամ Այմենի համար արդեն ավելի նպատակահարմար պայմաններով։

2014 թվականի սկզբում Աբդենուրը վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է «Մոնակո»[7]։ Մարտի 29-ին՝ «Էվիանի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Մոնակոն» կնքելով չորս տարվա պայմանագիր 13 մլն եվրոյի դիմաց գնում է Այմենին[9]։ Դեկտեմբերի 9-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ պետերբուրգյան «Զենիթի» դեմ մրցավեճում Այմենը հեղինակում է իր առաջին գնդակը «Մոնակոյի» կազմում[10]։

2015 թվականի ամռանը Այմենը տեղափոխվում է իսպանական «Վալենսիա»։ Նա տեղափոխվում է իսպանական ակումբ անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Նիկոլաս Օտամենդիին փոխարինելու նպատակով[11]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն եվրո և Այմենը կնքում է հինգ տարի ժամկետով պայմանագիր։ Սեպտեմբերի 12-ին խիխոնյան «Սպորտինգի» դեմ խաղում Այմենը կատարում է իր նորամուտը Լա Լիգայում[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի շնորհիվ 2009 թվականին ցուցադրած վստահ խաղին՝ Այմենը կատարում է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում դեռևս 20 տարեկան հասակում։ 2011 թվականի հունիսի 5-ին 2012 թվականի Աֆրիկայի գավաթի մրցության ընտրական փուլի շրջանակներում, մասնավորապես Չադի հավաքականի դեմ խաղում Այմենը խփում է իր առաջին պաշտոնական գոլը ազգային հավաքականի կազմում։ 2012 թվականին նա հայտավորվում է հավաքականի կազմում Աֆրիկայի գավաթի մրցությունում մասնակցություն ունենալու նպատակով։ Այդ առաջնությունում նա մասնակցություն է ունենում Նիգերիայի[13], Մարոկկոյի[14], Գաբոնի[15] և Գանայի ազգային հավաքականների դեմ խաղերում[16]։

2013 թվականին նա ևս մեկ անգամ է ուղևորվում նույն առաջնությունում մասնակցություն ունենալու նպատակով։ Այս առաջնությունում նա մասնակցում է Տոգոյի[17], Կոտ դ'Իվուարի[18] և Ալժիրի[19] ազգային հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Այմենը երրորդ անգամ է մասնակցում Հասարակածային Գվինեայում անցկացվող Աֆրիկայի գավաթի մրցությանը։ Այս առաջնության ընթացքում նա մասնակցում է Կոնգոյի ԴՀ-յան[20], Կաբո Վերդեյի[21], Զամբիայի[22] և մրցության տանտիրոջ՝ Հասարակածային Գվինեայի հավաքականների դեմ խաղերին[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Էտուալ դյու Սախել VS. Բիզերտեն 2:1» (ռուսերեն)։ allsoccer.ru։ հունվարի 10, 2009 
  3. «Officiel - Abdennour prêté au Werder Brême» [Official - Abdennour loan to Werder Bremen] (French)։ etoile-du-sahel.com։ հունվարի 14, 2010 
  4. «Այնտրախտ VS. Վերդեր 1:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ հունվարի 16, 2010 
  5. «Այաչչո VS. Տուլուզա 0:2» (ռուսերեն)։ allsoccer.ru։ օգոստոսի 6, 2011 
  6. «Տուլուզա VS. Սոշո 2:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 26 Febrary 2012 
  7. «Aymen Abdennour nouveau renfort défensif» [Aymen Abdennour new defensive reinforcement] (French)։ AS Monaco FC։ հունվարի 31, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-18-ին։ Վերցված է 2016-07-31 
  8. «Էվիան VS. Մոնակո 1:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 2014—03—29 
  9. «Abdennour définitivement monégasque» [Abdennour definitely Monaco's player] (French)։ AS Monaco FC։ հուլիսի 4, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2016-07-31 
  10. «Մոնակո VS. Զենիթ 2:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 2014—12—09 
  11. «Valencia sign Aymen Abdennour from Monaco»։ Fox Sports։ օգոստոսի 29, 2015։ Վերցված է օգոստոսի 29, 2015 
  12. «Սպորտինգ Խիխոն VS. Վալենսիա 0:1» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 2015—09—12 
  13. «Նիգերիա VS. Թունիս 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—01—27 
  14. «Մարոկկո VS. Թունիս 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—01—23 
  15. «Գաբոն VS. Թունիս 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—01—31 
  16. «Գանա VS. Թունիս 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—02—05 
  17. «Տոգո VS. Թունիս 1:1» (ռուսերեն)։ allsoccer.ru։ հունվարի 30, 2013 
  18. «Կոտ դ'Իվուար VS. Թունիս 3:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ հունվարի 26, 2013 
  19. «Թունիս VS. Ալժիր 2:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ հունվարի 22, 2013 
  20. «Կոնգոյի ԴՀ VS. Թունիս 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—01—26 
  21. «Թունիս VS. Կաբո Վերդե 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—01—18 
  22. «Զամբիա VS. Թունիս 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—01—22 
  23. «Թունիս VS. Հասարակածային Գվինեա 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—01—31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]