Jump to content

Նիկոլաս Օտամենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Օտամենդի
իսպ.՝ Nicolás Otamendi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1988(1988-02-12) (38 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 183 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Սիթի
Համար 30
Պատանեկան կարիերա
1995—2008 Արգենտինա Վելես Սարսֆիլդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2010 Արգենտինա Վելես Սարսֆիլդ 40 (1)
2010—2014 Պորտուգալիա Պորտու 77 (6)
2014—2015 Իսպանիա Վալենսիա 35 (6)
2014  Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 5 (0)
2015—2026 Անգլիա Մանչեսթեր Սիթի 60 (2)
Ազգային հավաքական
2009—2026 Արգենտինա Արգենտինա 25 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլաս Էռնան Օտամենդի (իսպ.՝ Nicolás Hernán Otamendi; փետրվարի 12, 1988(1988-02-12), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 10-ին Օտամենդին «Վելեսի» կազմում կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում՝ մասնակցելով «Ռոսարիո Սենտրալի» դեմ տնային խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով։ Մարզիչ Հյուգո Տոկալիի օրոք Օտամենդին եղել է թիմի հինգերորդ կենտրոնական պաշտպանը, սակայն ամեն ինչ փոխվեց Ռիկարդո Գարեկայի ժամանման հետ։ Օտամենդին փոխարինել է վնասվածք ստացած Վալդո Պոնսեին՝ թիմի հիմնական կազմում մասնակցելով Կլաուսուրա 2009-ին, որի չեմպիոնն է դարձել «Վելեսը», իսկ Օտամենդին այնքան լավ տպավորություն է թողել իր խաղով, որ Դիեգո Մարադոնայի կողմից հրավիրվել է Արգենտինայի հավաքական։

Մրցաշարի ընթացքում մամուլում սկսեցին լուրեր հայտնվել այն մասին, էր Նիկոլասով հետաքրքրվում են եվրոպական ամենաուժեղ ակումբներից մի քանիսը՝ Միլանի «Ինտերը»[1], «Ֆիորենտինան»[2], Մադրիդի «Ռեալը»[3], «Յուվենտուսը»[4]։ Սակայն խաղացողը որոշել է մնալ «Վելեսում»։

2009 թվականին Օտամենդին իր ակումբի հետ մասնակցել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Քվեարկության արդյունքում ուրուգվայական El País պարբերականը Օտամանդիին ընդգրկել է 2009 թվականի Հարավային Ամերիկայի խորհրդանշական հավաքականի կազմում։

2010 թվականի օգոստոսի 23-ին Օտամենդին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ[5][6]։ Պորտուգալերեն ակումբում Օտամենդին դարձել է հիմնական պաշտպան, իսկ թիմը նրա օգնությամբ նվաճել է մի քանի տիտղոս։

2014 թվականին Նիկոլասը 12 մլն եվրոյով տեղափոխվել է «Վալենսիա»։ Նիկոլասն անմիջապես դարձել է «չղջիկների» թիմի հիմնական խաղացող, նաև ճանաչվել այդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Օգոստոսի 20-ին Օտամենդին «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 45 միլիոն եվրո[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Վելես Սարսֆիլդ

Պորտուգալիա Պորտու

  • Պորտուգալիայի չեմպիոն (3) – 2010/11, 2011/12,2012/13
  • Պորտուգալիայի գավաթի դարփնեկիր – 2010/11
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2011, 2013
  • Եվրոպա լիգայի հաղթող – 2010/11

Արգենտինա Արգենտինայի հավաքական

  • Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2015, 2016

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաք.ԸնկերականԸնդհանուր
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Վելես Սարսֆիլդ 2007/08Կ1010
2008/09Ա10180
Կ170
2009/10Վելես Սարսֆիլդ1316+80331
Կ60
2010/11Ա2020
Ընդհանուր401140541
Պորտու 2010/111552013120326
2011/12202106+1020302
13290508031451
14130314000201
Ընդհանուր777111321701279
Ատլետիկո Մինեյրո 20145000700110
Ընդհանուր50007000120
Վալենսիա 201535630000386
Ընդհանուր356300000386
Մանչեսթեր Սիթի 201628170000471
Ընդհանուր2817012000471
Ընդհանուր կարիերայում185152116517027817
2016 թվականի մայիսի 6-ի դրությամբ[8][9][10]
Կ-Կլաուսուրա, Ա-Ապերտուրա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mercado: Otamendi podría ir al Inter
  2. Mercado: La Fiorentina tiene a Otamendi como primera opción
  3. Mercado: Otamendi en la mira del Real Madrid
  4. Mercado: Juventus está primero en la carrera por Otamendi
  5. Otamendi al Porto
  6. Comunicado da FC Porto
  7. «Футболист "Валенсии" Николас Отаменди перешел в "Манчестер Сити"». ТАСС. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  8. «Nicolás Otamendi Bio, Stats, News» (անգլերեն). ESPN Soccernet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Николас Отаменди: статистика». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Nicolás Hernán Otamendi - Profile with news, career statistics and history» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Օտամենդի» հոդվածին։