Մորգան Սանսոն
![]() Սանսոնը Ֆրանսիայի Մ19 հավաքականի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 18, 1994[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Saint-Doulchard | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2005 |
![]() | ||
2005-2009 |
![]() | ||
2009-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012 |
![]() | 10 | (7) |
2012-2013 |
![]() | 27 | (3) |
2013-2017 |
![]() | 98 | (13) |
2017-ներկա |
![]() | 65 | (13) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 |
![]() | 7 | (0) |
2013-2016 |
![]() | 11 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մորգան Սանսոն (ֆր.՝ Morgan Sanson, օգոստոսի 18, 1994[1], Saint-Doulchard), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լե Ման[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանսոնը Լե Մանի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 3-ին՝ փոխարինման մտնելով Դիժոնի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Սանսոնը խփեց դեկտեմբերի 22-ին՝ Մոնակոյի դեմ խաղում[7]։ 2013 թվականի փետրվարի 15-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[8]։ Փետրվարի 22-ին նա գոլ խփեց Նյորի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[9]։ Ապրիլի 19-ին Սանսոնը հեռացվեց խաղադաշտից Գենգանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 60-րդ րոպեին[10]։ Լե Մանի կազմում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Մոնպելիե[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 12-ին Սանսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Մոնպելիեի հետ[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 14-ին՝ Ռեյմսի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի ապրիլի 11-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 6-ին Սանսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում[17]։ 2016 թվականի ապրիլի 2-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[18]։ Հոկտեմբերի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դիժոնի դեմ խաղում[19]։ Մոնպելիեի ավագի թևկապով Սանսոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 15-ին՝ Կանի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[22]։ Մոնպելիեի կազմում Սանսոնը անցկացրեց 107 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Օլիմպիկ Մարսել[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 17-ին Սանսոնը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիկ Մարսելի հետ[23][24][25]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն եվրո[26][27][28]։ Իր դեբյուտը Մարսելի կազմում նշեց հունվարի 22-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[29]։ Առաջին գոլը խփեց մարտի 5-ին՝ Լորյանի դեմ խաղում[30][31]։ Ապրիլի 16-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ օգնելով Մարսելին հաղթել 4-0 հաշվով[32]։ Իր առաջին մրցաշրջանում Սանսոնը անցկացրեց 17 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[33]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Սանսոնը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Օստենդեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[34]։ Հոկտեմբերի 29-ին ֆրանսիացին խփեց Լիլի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Մարսելին[35]։ Նոյեմբերի 19-ին նա գոլ խփեց Բորդոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից[36]։ 2018 թվականի փետրվարի 2-ին Սանսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում[37]։ Մայիսի 16-ին ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[38][39], սակայն այս խաղում Մարսելը պարտվեց 3-0 հաշվով[40][41]։ 2017-18 մրցաշրջանում Սանսոնը անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[42]։
2018 թվականի սեպտեմբերի 26-ին Սանսոնը գոլի հեղինակ դարձավ Ստրասբուրգի դեմ խաղում՝ օգնելով Մարսելին հաղթել 3-2 հաշվով[43]։ Հոկտեմբերի 21-ին նա խփեց Նիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44][45]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանսոնը ներկայացրել է Ֆրանսիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[46]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[47]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լե Ման | 2012–13 | Լիգա 2 | 27 | 3 | 3 | 0 | — | 1 | 0 | 31 | 3 | |
Մոնպելիե | 2013–14 | Լիգա 1 | 32 | 1 | 3 | 0 | 1 | 0 | 36 | 1 | ||
2014–15 | 32 | 6 | 1 | 0 | 1 | 0 | 34 | 6 | ||||
2015–16 | 14 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 3 | ||||
2016–17 | 20 | 3 | 1 | 0 | 1 | 0 | 22 | 3 | ||||
Ընդհանուր | 98 | 13 | 6 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 107 | 13 | ||
Օլիմպիկ Մարսել | 2016–17 | Լիգա 1 | 17 | 1 | 1 | 0 | — | 0 | 0 | 18 | 1 | |
2017–18 | 33 | 9 | 2 | 1 | 17 | 2 | 1 | 0 | 53 | 12 | ||
2018–19 | 15 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 18 | 3 | ||
Ընդհանուր | 65 | 13 | 3 | 1 | 19 | 2 | 2 | 0 | 89 | 16 | ||
Կարիերայի ընդհանուր | 190 | 29 | 12 | 1 | 19 | 2 | 6 | 0 | 227 | 32 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ «France - M. Sanson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Scout Report | Morgan Sanson: Montpellier’s bright midfield prospect»։ Outside of the Boot (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-10-ին։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Le Mans - FCO Dijon, Aug 3, 2012 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Le Mans FC - Dijon FCO (1-2) - Saison 2012/2013 - Domino's Ligue 2»։ www.lfp.fr։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Le Mans - Clermont Foot Auvergne 63, Aug 31, 2012 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Le Mans - AS Monaco, Dec 22, 2012 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Le Mans - SM Caen, Feb 15, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Chamois Niort - FC Le Mans, Feb 22, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «EA Guingamp - FC Le Mans, Apr 19, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Morgan Sanson s’engage avec le MHSC | MHSC Foot»։ www.mhscfoot.com։ 2014-08-21։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Football Le Mans FC : Morgan Sanson pour 4 ans à Montpellier»։ www.lemainelibre.fr։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Football. Le Mans FC : Morgan Sanson pour 4 ans à Montpellier. Sport»։ lemans.maville.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «HSC Montpellier - Stade Reims, Sep 14, 2013 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Montpellier 0-0 Stade de Reims :: Ligue 1 2013/14 :: Details du jeu :: leballonrond.fr»։ www.leballonrond.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «HSC Montpellier - Olympique Marseille, Apr 11, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Stade Rennais FC - HSC Montpellier, Dec 6, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «EA Guingamp - HSC Montpellier, Apr 2, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FCO Dijon - HSC Montpellier, Oct 1, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «HSC Montpellier - SM Caen, Oct 15, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Lorient - HSC Montpellier, Oct 29, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «HSC Montpellier - Paris Saint-Germain, Dec 3, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Morgan Sanson to Marseille, done deal | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Marseille signs Montpellier midfielder Morgan Sanson»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Marseille swoop for young French midfielder»։ BeSoccer (en-EN)։ 2017-01-17։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Marseille sign Montpellier midfielder Sanson»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-18։ Վերցված է 2018-12-30
- ↑ Press Associated (2017-01-17)։ «Marseille signs Montpellier midfielder Morgan Sanson»։ Daily Herald (en-US)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Marseille signs Montpellier midfielder Morgan Sanson»։ The Washington Times (en-US)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Olympique Lyon - Olympique Marseille, Jan 22, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Lorient - Olympique Marseille, Mar 5, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «MARSEILLE SWEEP PAST LORIENT»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Olympique Marseille - AS Saint-Étienne, Apr 16, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Morgan Sanson | Football Stats | Marseille | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Olympique Marseille - KV Oostende, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «LOSC Lille - Olympique Marseille, Oct 29, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «FC Girondins Bordeaux - Olympique Marseille, Nov 19, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Olympique Marseille - FC Metz, Feb 2, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Olympique Marseille - Atlético Madrid, May 16, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ Murray Scott (2018-05-16)։ «Marseille 0-3 Atlético Madrid: 2018 Europa League final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Europa League final: Marseille 0-3 Atletico Madrid»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-16։ Վերցված է 2018-12-30
- ↑ Bull J. J. (2018-05-16)։ «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Morgan Sanson | Football Stats | Marseille | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Olympique Marseille - RC Strasbourg Alsace, Sep 26, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «OGC Nice - Olympique Marseille, Oct 21, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Nice 0-1 Marseille: Morgan Sanson shoots down Mario Balotelli and Co»։ Mail Online։ 2018-10-21։ Վերցված է 2018-12-30
- ↑ Wilmot Lee (2018-06-11)։ «Who is Morgan Sanson, the Frenchman linked with Spurs and Arsenal?»։ footballlondon։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Morgan Sanson»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մորգան Սանսոն Վիքիպահեստում |
---|
- Սանսոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Սանսոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Սանսոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սանսոնը transfermarkt-ում
- Սանսոնը soccerbase.com-ում
- Սանսոնը WhoScored.com կայքում
- Սանսոնը Օլիմպիկ Մարսելի պաշտոնական կայքում Archived 2018-10-28 at the Wayback Machine.
- Սանսոնը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2019-09-29 at the Wayback Machine.
- Սանսոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Սանսոնը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2018-12-15 at the Wayback Machine.
|
|