Ժան Սերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժան Սերի
Jean Seri.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Côte d'Ivoire.svg Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1991(1991-07-19)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Գրան-Բերեբի, San Pédro Department, San-Pédro Region, Bas-Sassandra District, Կոտ դ'Իվուար
Հասակ 168 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիցցա
Համար 6
Պատանեկան կարիերա
2009-2010 Կոտ դ'Իվուար Աֆրիկա Սպորտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Կոտ դ'Իվուար ԱՍԵԿ 16 (1)
2012-2013 Պորտուգալիա Պորտու Բ 19 (1)
2013-2015 Պորտուգալիա Պասուշ Դե Ֆերեյրա 54 (2)
2015—մ.հ. Ֆրանսիա Նիցցա 76 (10)
Ազգային հավաքական
2014— Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 12 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժան Միքայել Սերի (ֆր.՝ Jean Michaël Seri, հուլիսի 19, 1991(1991-07-19)[1], Գրան-Բերեբի, San Pédro Department, San-Pédro Region, Bas-Sassandra District, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ։ «Նիցցա» ակումբի և Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերին իր կարիերան սկսել է հայրենիքում՝ խաղալով ԱՍԵԿ Միմոզաս ակումբում: 2012 թվականի վերջին Ժանը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ, որտեղ բարձր մրցակցության պատճառով նա խաղացել է երկրորդ կազմում: 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Սերին տեղափոխվել է «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի կազմ: Սեպտեմբերի 14-ին Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[2]։ Մարտի 2-ին «Մարիտիմու» ակումբի դեմ խաղում Սերին խփել է իր առաջին գոլը «Պասուշ դը Ֆերեյրայի» կազմում[3]։

2015 թվականի ամռանը Ժանը միացել է ֆրանսիական «Նիցցա» ակումբին: Տրանսֆերի գումարը կազմել է 1 մլն եվրո: Օգոստոսի 8-ին «Մոնակո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն Լիգա 1-ում [4]։ Սեպտեմբերի 27-ին «Սենտ Էտիեն» ակումբի դեմ խաղում Սերին հեղինակել է իր առաջին գոլը հօգուտ «Նիցցայի»[5]։ 2017 թվականի մայիսին Ժանով հետաքրքրվել է իսպանական «Բարսելոնան»[6], սակայն տրանսֆերը չի կայացել[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 27-ին Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղում Սերին կատարել է իր նորամուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում: 2015 թվականի նոյեմբերի 17-ին 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Լիբերիայի ազգային հավաքականի դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[8]։

2017 թվականին Ժան Սերին մասնակցել է Գաբոնում անցկացվող Աֆրիկայի գավաթի խաղարկությանը: Մրցաշարում նա մասնակցել է Տոգոյի և Մարոկկոյի հավաքականների հետ հանդիպումներին[9]։

Գոլերը Կոտ դ'Իվուարի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. Նոյեմբերի 17, 2015 Ֆելիքս Օպյո-Բոիգնի, Աբիջան, Կոտ դ'Իվուար Լիբերիա Լիբերիա 3:0 3:0 ԱԱ-2018 որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Կոտ դ'Իվուար «ԱՍԵԿ Միմոզաս»

  • 1st Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի առաջնություն – 2010
  • Կոտ դ'Իվուարի գավաթակիր – 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Бенфика Лиссабон VS. Пасуш де Феррейра 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-09-14 
  3. «Пасуш де Феррейра VS. Маритиму 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-03-02 
  4. «Ницца VS. Монако 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-08 
  5. «Сент-Этьен VS. Ницца 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-09-27 
  6. «Хавбек «Ниццы» Сери интересен «Барселоне»» (ռուսերեն)։ sports.ru։ 2017-05-02 
  7. ««Барселона» отказалась от идеи покупки Сери после его матчей с «Наполи»» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-08-24 
  8. «Кот-д’Ивуар VS. Либерия 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-11-17 
  9. «Кот-д’Ивуар VS. Того 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]