Թիագու Մոտտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թիագու Մոտտա
Thiago Motta, PSG.JPG
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալիա Իտալիա
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա և Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1982(1982-08-28)[1] (36 տարեկան)
Ծննդավայր

Սան Բերնարդու դու Կամպո,

Սան Պաուլու (նահանգ), Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պարի Սեն-Ժերմեն
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2007 Իսպանիա Բարսելոնա 96 (6)
1999-2001 Իսպանիա Բարսելոնա Բ 84 (11)
2007-2008 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 6 (0)
2008-2009 Իտալիա Ջենոա 27 (6)
2009-2012 Իտալիա Ինտեր ՖԱ 55 (11)
2012-ն.ժ. Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 119 (7)
Ազգային հավաքական
1999 Բրազիլիա Բրազիլիա (Մինչև 17) 19 (1)
2003 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 23) 8 (1)
2011-ն.ժ. Իտալիա Իտալիա 30 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի օգոստոսի 28:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հուլիսի 3

Թիագու Մոտտա, (պորտ.՝ Thiago Motta; ծնվել է՝ 1982 թվականի օգոստոսի 28-ին Սան Բերնարդու դու Կամպոում, Սան Պաուլու, Բրազիլիա) իտալացի և բրազիլացի ֆուտբոլիստ իտալական ծագմամբ, հանդես է գալիս ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի պաշտպանական ոճի կիսապաշտպանի դիրքում։ «Բարսելոնայի» սանն է, որի կազմում պրոֆեսիոնալ մակարդակով խաղացել է 2001-2007 թվականներին։

Մոտտան երկու խաղ է խաղացել Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003-ի մրցության ժամանակ։ 2011 թվականին նա կատարել է իր նորամուտը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում (ըստ ՖԻՖԱ-ի կանոնների՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք ունի 1 անգամ իր կարիերայի ընթացքում փոխել իր «ֆուտբոլային հպատակությունը», եթե նա ունի երկակի քաղաքացիություն և հավաքականի կազմում չի մասնակցել ոչ մի պաշտոնական խաղի)։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցության ժամանակ Բրազիլիայի ազգային հավաքականը ելույթ էր ունենում որպես հրավիրված թիմ, և հետևյալ մրցույթը հավաքականի համար չէր համարվում հիմնական մայրցամաքային մրցույթ, ի տարբերություն Ամերիկայի գավաթի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիագու Մոտտան ծնվել է իտալական արմատներ ունեցող բրազիլիական ընտանիքում, նրա պապը իտալացի էր[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիագու Մոտտա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին «Բարսելոնա Բ» ակումբում, իսկ կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում նորամուտը կատարել է 2001 թվականի հոկտեմբերի 3 «Մալյորկայի» դեմ խաղի ժամանակ։

Չեմպիոնների Լիգա 2001-2002-ի ժամանակ Մոտտան խաղացել է յոթ խաղ և օգնել թիմին հասնել կիսաեզրափակիչ։ Չնայած նրան, որ նա ցուցաբերել էր որակյալ խաղ, մրցակցությունը կենտրոնական դիրքի համար թույլ չի տվել ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ Բրազիլացին Պրեմիերիայում խաղաց ընդամենը 13 խաղ 2002/03 թվականների մրցաշրջանում։ Չնայած նրան, որ վերջին չեմպիոնական մրցաշրջանների ընթացքում նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում դաշտում, այնուամենայնիվ վնասվածքները շարունակում էին հետապնդել նրան։ Բայց ամեն դեպքում Մոտտայի դերը շատ մեծ էր Չեմպիոնների Լիգայում և Լա Լիգայի 2 մրցաշրջաններում «Բարսելոնայի» հաղթանակի համար։

2007 թվականի հունիսին «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը հայտարարեց այն մասին, որ Մոտտան լքում է թիմը։ 2007 թվականի օգոստոսին Մոտտան համալրեց «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմը երկու միլիոն եվրոյի դիմաց։ Լա Լիգա 2007-08 մրցաշրջանում Մոտտան խաղաց ընդամենը վեց խաղ, բաց թողնելով մրցաշրջանի մեծ մասը վնասվածքների պատճառով։ Կատարվել էր 3 վիրահատություն ինչի հետևանքով նա բաց էր թողել շուրջ կես տարի։ 2008 թվականի ամռանը նա ուզում էր տեղափոխվել անգլիական «Պորտսմուտ» ակումբ, մեկ շաբաթ այնտեղ գտնվեց հետազոտման կարգով, և անգամ խաղաց ընկերական խաղ ընդդեմ «Սանդերլենդ»-ի[3], սակայն առողջական ոչ բավարար վիճակի պատճառով ակումբը չկնքեց նրա հետ պայմանագիր[4]։ 2008 թվականի օգոստոսի վերջին Մոտտայի պայմանագրի ժամկետը «Ատլետիկոյի» կազմում լրացավ, նոր պայմանագիր ֆուտբոլիստի հետ չկնքվեց, ինչի հետևանքով նա դարձավ ազատ գործակալ, այսինքն մնաց առանց ակումբի[5]։ Հնարավոր տարբերակ կար, որ Մոտտան կտեղափոխվի հունական «Պանատինաիկոս»[6]։

2008 թվականի սեպտեմբերի 15-ին Մոտտան որպես ազատ գործակալ տեղափոխվեց իտալական «Ջենոա» ակումբ[7]։

2009/10 թվականի խաղաշրջանը Մոտտան սկսեց Միլանի «Ինտեր» ակումբի կազմում, որտեղ տեղափոխվել էր նախկին ակումբի խաղնկերոջ՝ Դիեգո Միլիտոյի հետ։ Մոտտան մրցաշրջանից առաջ գրավեց «Յուվենտուս»-ի դարպասը, իսկ երկրորդ տուրում «Միլան»-ի դարպասը։ Հետագայում վնասվածքի պատճառով կորցրեց տեղը թիմի հիմնական կազմում, սակայն աստիճանաբար վերադարձավ հիմնական կազմ, որտեղ հիմնական կազմում ընդգրկվելու համար պայքար էր մղում Դեյան Ստանկովիչի հետ։

2010 թվականին Մոտտան բաց թողեց Չեմպիոնների Լիգայի ֆինալը՝ կարմիր քարտի պատճառով, որը ստացել էր կիսաեզրափակչում կանոների խաղտման համար՝ ընդդեմ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի։ Հետագայում հայտնի եվրոպական ֆուտբոլի հետևորդները մեղադրեցին իսպանացի ֆուտբոլիսիտին սիմուլյացիայի մեջ։

2012 թվականի հունվարի 31-ին Մոտտան տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբ[8], կնքելով 3,5 տարվա պայմանագիր 2 մլն եվրո վարձավճարով մեկ մրցաշրջանի համար։ Տրանսֆերի գինը կազմեց 10 մլն եվրո[9], ընդ որում ֆուտբոլիստ ինքն էր խնդրել որպեսզի իրեն վաճառեն[10], չնայած չուներ որևէ խնդիրներ իր նախկին ակումբի հետ[11]։ Հետո Մոտտան հասկացավ, որ որոշ «Ինտեր»-ի ֆուտբոլիստների հետ, մասնավորապես Էստեբան Կամբիոսսոի հետ չի կարող գտնել ընդհանուր լեզու[12]։

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 6-ին Մոտտան հրավիրվեց Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական Չեզարե Պրանդելլիի կողմից և մասնակցեց Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին[13]։

2011 թվականի փետրվարի 9-ին կատարեց իր նորամուտը հավաքականի կազմում ընդդեմ Գերմանիայի հավաքականի դեմ Դորտմունդում (դուրս եկավ հիմանական կազմ 8 համարի տակ՝ 35-րդ րոպեին և հենց իր առաջին խաղում ստացավ դեղին քարտ Սամի Խեդիրայի դեմ պայքարում, փոխարինվեց 63-րդ րոպեին))[14][15]։ 2011 թվականի մարտի 25-ին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի ընտրական փուլում Լյուբլյանայում ընդդեմ Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, իր երկրորդ խաղում հավաքականի կազմում, խփեց այդ խաղի առաջին և միակ գոլը[16][17]։

Խաղերի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 2-ի տվյալներով[18]։

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ ՈՒԵՖԱ Այլ Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ԻսպանիաԲարսելոնա
2001–02 18 1 0 0 7 0 25 1
2002–03 21 3 0 0 13 2 34 5
2003–04 20 1 0 0 5 1 25 2
2004–05 8 0 0 0 0 0 8 0
2005–06 15 1 0 0 7 0 0 0 22 1
2006–07 14 0 2 0 7 0 2 0 25 0
Ընդամենը 96 6 2 0 39 3 2 0 139 9
ԻսպանիաԱտլետիկո
2007–08 6 0 0 0 2 0 8 0
Ընդամենը 6 0 0 0 2 0 8 0
ԻտալիաՋենոա
2008–09 27 6 0 0 27 6
Ընդամենը 27 6 0 0 27 6
ԻտալիաԻնտեր
2009–10 26 4 5 0 8 0 1 0 40 4
2010–11 19 4 3 0 5 0 2 0 29 5
2011–12 10 3 1 0 2 0 1 0 14 3
Ընդամենը 55 11 9 0 15 1 4 0 83 12
ՖրանսիաՊՍԺ
2011–12 14 2 2 0 0 0 0 0 16 2
2012–13 12 1 1 0 0 0 2 0 15 1
2013–14 32 3 2 1 3 0 9 0 1 0 47 6
2014–15 26 0 2 0 2 0 5 0 1 0 36 0
Ընդամենը 84 6 9 1 5 0 16 2 2 0 116 9
Ընդամենը կարիերայում 268 29 20 1 5 0 72 6 8 0 373 36

Ազգային հավաքականի վիճակագրություը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 2-ի տվյալներով։

Բրազիլիայի ազգային հավաքական
Տարի Խաղ Գոլ
2003 2 0
Ընդհանուր 2 0
Իտալիայի ազգային հավաքական
Տարի Խաղ Գոլ
2011 6 1
2012 7 0
2013 5 0
2014 5 0
Ընդհանուր 23 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա «Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա «Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա «ՊՍԺ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի չեմպիոն (2)։ 2012/13, 2013/14
  • Ֆրանսիայի սուպերգավաթի դափնեկիր (2)։ 2013, 2014
  • Ֆրանսիայի գավաթի դափնեկիր (1)։ 2013/14
  • Ընդհանուր։ 5 տիտղոս

Բրազիլիա Բրազիլիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Իտալիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «Թիագո Մոտտան կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ»։ Chempionat.ru։ 1.02.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 1 Փետրվարի 2011 
  3. «Մոտտան փորձում է ամրանալ «Պոռտսմուտում»»։ Մանրամասները։ 28.08.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 28 Օգոստոսի 2008 
  4. ««Պորտսմուտը» հրաժարվել է կնքել պայմանագիր Մոտտայի հետ»։ Sports.ru։ 31.08.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 31 Օգոստոսի 2008 
  5. «New Season First Division Signings for 2008/09» (անգլերեն)։ Soccer-Spain։ 31.12.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 31 Դեկտեմբերի 2008 
  6. ««Պանատինաիկոսը» կարող է ձեռք բերել Մոտտային»։ Football.ua։ 7.09.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 7 Սեպտեմբերի 2008 
  7. «Մոտտան տեղափոխվել է «Ջենոա»»։ Championat.ru։ 15.09.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 15 Սեպտեմբերի 2008 
  8. «ՊՍԺ»-ն գնեց Մոտտային
  9. ՊՍԺ հայտարարեց Մոտտայի տեղափոխման մասին
  10. Մորատտի: «Ինտեր»-ը լավ աշխատանք կատարեց տրանսֆերային շուկայում
  11. Մոտտա: գալիս է ժամանակ երբ ֆուտբոլիստի համար շատ կարևոր է փոխել թիմը
  12. Մոտտա: «Ինտեր»-ի որոշ ֆուտբոլիստների հետ ես ընդհանրապես լեզու չէի կարողանում գտնել
  13. «Motta, Giovinco e Matri le novità» (իտալերեն)։ Federazione Italiana Giuoco Calcio։ 6.02.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 6 Փետրվարի 2011 
  14. «Klose - G. Rossi, pareggio a Dortmund» (իտալերեն)։ Federazione Italiana Giuoco Calcio։ 9.02.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 9 Փետրվարի 2011 
  15. «Bel pari in Germania» (իտալերեն)։ la Repubblica։ 9.02.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 9 Փետրվարի 2011 
  16. «Battuta la Slovenia: l’Italia compie un passo importante verso Euro 2012» (իտալերեն)։ Federazione Italiana Giuoco Calcio։ 25.03.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 25 Մարտի 2011 
  17. «Italia OK, Thiago Motta gela la Slovenia» (իտալերեն)։ la Repubblica։ 25.03.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 25 Մարտի 2011 
  18. «Thiago Motta»։ Soccerway։ Վերցված է նոյեմբերի 21, 2013 

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]