Աբդու Դիալո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1996[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Տուր | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2003 |
![]() | ||
2003-2004 |
![]() | ||
2004-2005 |
![]() | ||
2005-2007 |
![]() | ||
2007-2009 |
![]() | ||
2009-2011 |
![]() | ||
2011-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2017 |
![]() | 100 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 33 | (2) |
2017-2018 |
![]() | 27 | (2) |
2018-2019 |
![]() | 28 | (1) |
2019-ներկա |
![]() | 3 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 |
![]() | 13 | (0) |
2012-2013 |
![]() | 8 | (0) |
2013-2014 |
![]() | 4 | (0) |
2014-2015 |
![]() | 16 | (1) |
2016 |
![]() | 4 | (2) |
2016-2019 |
![]() | 16 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Աբդու Դիալո (ֆր.՝ Abdou Diallo, մայիսի 4, 1996[1][2][3], Տուր), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիալոն Մոնակոյի ակադեմիայի սան է[5][6]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2014 թվականի մարտի 28-ին[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Բերնարդու Սիլվային Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Մոնակոյի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[9]։
2015 թվականի հունիսին Դիալոն վարձավճարով միացավ բելգիական Զյուլտե Վարեգեմին[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 25-ին՝ Լոկերենի դեմ խաղում[11]։ Սեպտեմբերի 12-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Գենտի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 81-րդ րոպեին[12]։ Դեկտեմբերի 4-ին՝ Գենտի դեմ երկրորդ խաղում Դիալոն կրկին հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 53-րդ րոպեին[13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի հունվարի 23-ին՝ ԱՀ Լյովենի դեմ խաղում[14]։ Հունվարի 30-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[15]։ Զյուլտե Վարեգեմի կազմում Դիալոն անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[16]։
2016-17 մրցաշրջանում Դիալոն վերադարձավ Մոնակո։ Իր առաջին հանդիպումը այս մրցաշրջանում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Նանտի դեմ խաղում[17]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Դիալոն նշեց դեկտեմբերի 7-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[18]։ 2017 թվականի փետրվարի 1-ին ֆրանսիացին գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի գավաթի Շամբլիի դեմ խաղում[19]։ Մոնակոյի առաջին թիմի կազմում Դիալոն անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել Լիգա 1-ը[20][21]։
Մայնց[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսին Դիալոն 5 տարվա պայմանագիր կնքեց Մայնցի հետ[22][23][24]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո[25][26]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Գերմանիայի գավաթի Լյունեբուրգ Հանզայի դեմ խաղում[27]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Հանովերի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը Մայնցի կազմում Դիալոն խփեց սեպտեմբերի 9-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[29]։ Նոյեմբերի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ 2017-18 մրցաշրջանում Դիալոն անցկացրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[31]։
Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 26-ին Դիալոն 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[32][33][34]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Բորուսիայի կազմում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 14-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[39][40]։ Սեպտեմբերի 22-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Հոֆենհայմի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[41][42]։ Բորուսիա Դորտմունդի կազմում Դիալոն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[43]։
Պարի Սեն-Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 16-ին Դիալոն 5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[44][45][46]։ Ակումբը նրա համար վճարեց 32 միլիոն եվրո[47][48][49]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 3-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի սուպերգավաթի Ռենի դեմ խաղում[50], իսկ Պարի Սեն-Ժերմենը հաղթեց 2-1 հաշվով և նվաճեց գավաթը[51][52]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում[53][54]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև Դիալոն ունի սենեգալական արմատներ[55], նա ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[56], սակայն Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Իսպանիային[57]։ Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը Դիալոն նշեց 2016 թվականի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Կլեման Լանգլեին Վրաստանի դեմ ընկերական խաղում[58]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[59]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մոնակո | 2014–15 | Լիգա 1 | 5 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 |
2016–17 | 5 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 11 | 0 | ||
Ընդհանուր | 10 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 19 | 0 | ||
Զյուլտե Վարեգեմ (վարձավճար) | 2015–16 | Ժյուպիլեր Լիգա | 33 | 3 | 2 | 0 | — | — | 35 | 3 | ||
Մայնց 05 | 2017–18 | Բունդեսլիգա | 27 | 2 | 3 | 1 | 30 | 3 | ||||
Բորուսիա Դորտմունդ | 2018–19 | 28 | 1 | 3 | 0 | 7 | 0 | 38 | 1 | |||
Պարի Սեն-Ժերմեն | 2019–20 | Լիգա 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 101 | 6 | 13 | 1 | 8 | 0 | 4 | 0 | 126 | 7 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնակո
Պարի Սեն-Ժերմեն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «France - A. Diallo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Four youngsters to watch | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Վերցված է 2018-08-04(չաշխատող հղում)
- ↑ «Abdou Diallo: Mainz's natural-born defensive leader with an eye for goal | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Abdou Diallo signe pro | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (fr-FR)։ Վերցված է 2018-08-04(չաշխատող հղում)
- ↑ «AS Monaco - Olympique Marseille, Dec 14, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Olympique Lyon - AS Monaco, Dec 17, 2014 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Abdou Diallo joins Zulte Waregem | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-08-04
- ↑ «SV Zulte Waregem - KSC Lokeren, Jul 25, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «SV Zulte Waregem - KAA Gent, Sep 12, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «KAA Gent - SV Zulte Waregem, Dec 4, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «SV Zulte Waregem - Oud-Heverlee Leuven, Jan 23, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «KVC Westerlo - SV Zulte Waregem, Jan 30, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Abdou Diallo | Football Stats | Borussia Dortmund | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-04
- ↑ «FC Nantes - AS Monaco, Aug 20, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Bayer 04 Leverkusen - AS Monaco, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «FC Chambly - AS Monaco, Feb 1, 2017 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ 20,0 20,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ Jones Matt։ «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «MAINZ SIGN ABDOU DIALLO»։ www.mainz05.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-08-04(չաշխատող հղում)
- ↑ «Mainz sign defender Diallo from Monaco»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Mainz sign France Under-21 captain Abdou Diallo | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Mainz sign Abdou Diallo for €5m from AS Monaco | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Mainz signs Monaco defender Abdou Diallo»։ theScore.com (en-CA)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Lüneburger SK Hansa - 1.FSV Mainz 05, Aug 12, 2017 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «1.FSV Mainz 05 - Hannover 96, Aug 19, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «1.FSV Mainz 05 - Bayer 04 Leverkusen, Sep 9, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Borussia Mönchengladbach - 1.FSV Mainz 05, Nov 4, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Abdou Diallo | Football Stats | Borussia Dortmund | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Borussia Dortmund sign France U21 captain Abdou Diallo from Mainz | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Borussia Dortmund sign centre back Abdou Diallo on five-year deal»։ Mail Online։ Վերցված է 2018-08-04
- ↑ «French Defender Abdou Diallo Joins Borussia Dortmund From Mainz on a 5-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2018-06-26։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Transfer news: Borussia Dortmund splash out €28m on Abdou Diallo as they prepare for Sokratis Papastathopoulos sale to Arsenal | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-29-ին։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Dortmund sign France U21 defender Diallo»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «SpVgg Greuther Fürth - Borussia Dortmund, Aug 20, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Borussia Dortmund - RB Leipzig, Aug 26, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Borussia Dortmund - Eintracht Frankfurt, Sep 14, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-11
- ↑ «English teenager Jadon Sancho continued his impressive form by playing a role in both of Borussia Dortmund's second-half goals against Eintracht Frankfurt.»։ www.bbc.com։ Վերցված է 2019-09-11
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Borussia Dortmund, Sep 22, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-11
- ↑ «England Under-19 forward Jadon Sancho helped 10-man Borussia Dortmund salvage a point at Hoffenheim.»։ www.bbc.com։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Abdou Diallo | Football Stats | Paris Saint-Germain | Season 2018/2019 | Soccer Base»։»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Abdou Diallo signs for Paris Saint-Germain»։ en.psg.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Paris Saint-Germain Confirm Signing of Abdou Diallo from Borussia Dortmund on Five-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-16։ Վերցված է 2019-09-11
- ↑ «PSG sign defender Diallo from Dortmund»։ Reuters (անգլերեն)։ 2019-07-16։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Transfer news: Borussia Dortmund confirm €32m Abdou Diallo deal with PSG | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-11(չաշխատող հղում)
- ↑ «PSG sign defender Diallo from Dortmund»։ France 24 (անգլերեն)։ 2019-07-16։ Վերցված է 2019-09-11
- ↑ «PSG SIGN DORTMUND'S ABDOU DIALLO»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Paris Saint-Germain - Stade Rennais FC, Aug 3, 2019 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03
- ↑ 51,0 51,1 Reuters (2019-08-03)։ «PSG come from behind to beat Rennes in French Super Cup»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-03
- ↑ «Di Maria free kick earns PSG comeback win in French Super Cup»։ www.msn.com։ Վերցված է 2019-09-03
- ↑ «Paris Saint-Germain - Nîmes Olympique, Aug 11, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-11
- ↑ «PSG start their Ligue 1 season by thumping Nîmes 3-0»։ France 24 (անգլերեն)։ 2019-08-11։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Meet Mainz’s Abdou Diallo: Mbappe’s mate, Klopp’s successor and Boateng’s admirer | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «France U19 - Spain U19, Jul 16, 2015 - European U19 Championship 2015 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «France U21 - Georgia U21, Oct 6, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Abdou Diallo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Աբդու Դիալո Վիքիպահեստում |
---|
- Դիալոն transfermarkt-ում
- Դիալոն soccerbase.com-ում
- Դիալոն WhoScored.com կայքում
- Դիալոն Պարի Սեն-Ժերմենի պաշտոնական կայքում
- Դիալոն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2017-07-04 at the Wayback Machine.
- Դիալոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Դիալոն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2016-03-04 at the Wayback Machine.
|
|
- Մայիսի 4 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Զյուլտե Վարեգեմի ֆուտբոլիստներ
- Մայնց 05-ի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ