Ադնան Յանուզայ
| ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Adnan Januzaj | |||||||||||
Ազգությունը |
![]() | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1995 (28 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա | |||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||
Դիրք | Հարձակվողական կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 9 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ադնան Յանո՛ւզայ (ալբ․՝ Adnan Januzaj, փետրվարի 5, 1995[1][2], Բրյուսել, Բելգիա[3][4]), կոսովո-ալբանական ծագումով բելգիացի ֆուտբոլիստ[5], անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվողական կիսապաշտպան[6]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադնան Յանուզայը ծնվել է Բրյուսելում։ 6 տարեկանից հաճախել է «Բրյուսել» ակումբի ակադեմիան։ 2005 թ. նրան նկատել են «Անդերլեխտ» ակումբի սկաուտները և հրավիրել իրենց ակադեմիա։ 2011 թ. մարտին՝ «Անդերլեխտի» երիտասարդական թիմում անց կացրած հաջող մրցաշրջանից հետո 16-ամյա Յանուզայը 300 հազար ֆունտով տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»[7]։
2012/13 մրցաշրջանում, հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 21 տարեկանների հավաքականում, Յանուզայը ճանաչվեց լավագույնը ակումբի պահեստայինների մեջ՝ ստանալով Դենզիլ Հարունի մրցանակը[8]։ 2013 թ. մայիսի 19-ին Ադնանը հայտագրվեց Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղի համար, սակայն այդպես էլ դաշտում չհայտնվեց[9]։ 2013/14 մրցաշրջանի սկսելուց առաջ ներառվեց ակումբի հիմնական կազմում՝ ուղարկվելով նախամրցաշրջանային շրջագայության Ասիայի երկրներ[10]։
Հուլիսի 13-ին կայացավ Յանուզայի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում «Սինգխայի աստղերի» դեմ խաղում, որտեղ խաղաց 90 րոպե[11]։ Հուլիսի 29-ին Յանուզայը խփեց իր առաջին գոլը «Յունայթեդի» մարզաշապիկով՝ գրավելով «Կիտչիի» դարպասը ընկերական խաղում[12]։ 2013 թ. օգոստոսի 11-ին կայացավ առաջին պաշտոնական խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ Անգլիայի սուպերգավաթի ժամանակ 84-րդ րոպեին փոխարինելով Ռոբին վան Պերսիին[13]։ 2013 թ. սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ առաջնախաղը Պրեմիեր Լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Կրիստալ Պելասի» դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 5-ին Ադնանը առաջին անգամ Պրեմիեր Լիգայում եղավ թիմի մեկնարկային կազմում «Սանդերլենդի» դեմ խաղում, որի ժամանակ հեղինակեց 2 գոլ և թիմին 2-1 հաշվով հաղթանակ պարգևեց[15]։
2013 թ.հոկտեմբերի 19-ին Ադնան Յանուզայը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքեց նոր հնգամյա պայմանագիր[16]։
2014/15[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմի ներ մարզիչ վան Գալի գլխավորությամբ կորցրեց իր հիմնական տեղը կազմում։
«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց «Դորտմունդի Բորուսիա», մինչև 2016 թվականի հունիսի 30-ը[17]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանուզայի խաղերը և գոլերը Բելգիայի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մարզադաշտ | Հակառակորդ | Հաշիվ[18] | Գոլեր | Մրցաշար |
1 | 7 | Բոդուեն արքայի մարզադաշտ | Կաղապար:Դրոշավորում/TUN TUN | 1:0 | - | Ընկերական հանդիպում |
2 | 26 | Արենա Կորինտիանս | Կաղապար:Դրոշավորում/KOR KOR | 1:0 | - | ԱԱ 2014 վերջին խաղեր |
3 | 4 | Մորիս Դյուֆան մարզադաշտ | Կաղապար:Դրոշավորում/AUS AUS | 2:0 | - | Ընկերական հանդիպում |
4 | 12 | Բոդուեն արքայի մարզադաշտ | Կաղապար:Դրոշավորում/ISL ISL | 3:1 | - | Ընկերական հանդիպում |
5 | 16 | Բոդուեն արքայի մարզադաշտ | Կաղապար:Դրոշավորում/WAL WAL | 0:0 | - | Եվրո 2016-ի ընտրական փուլի խաղեր |
Ընդհանուր՝ 5 հանդիպում/ 0 գոլ; 4 հաղթանակ, 1 ոչ ոքի, 0 պարտություն[19]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ[20] | Այլ[21] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2013/14 | 27 | 4 | 1 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 35 | 4 |
Ամբողջ կարիերայում | 27 | 4 | 1 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 35 | 4 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Мун, Роман (2013-10-09)։ ««Дьявол» в деталях. Все, что нужно знать о новой звезде «МЮ»» (ռուսերեն)։ Sports.ru
- ↑ Воробьев, Кирилл (2013-10-10)։ «Евроскаут. Аднан Янузай» (ռուսերեն)։ Eurosport
- ↑ «Inside Adnan Januzaj's world» (անգլերեն)։ The Daily Mail։ 2013-10-16
- ↑ «In profile: Adnan Januzaj» (անգլերեն)։ ManUtd.com։ 2013-10-19
- ↑ «Sky Sports Scout - Adnan Januzaj» (անգլերեն)։ Sky Sports։ 2013-10-16
- ↑ Marshall Adam (2013-05-15)։ «Januzaj voted U21s' star man» (անգլերեն)։ ManUtd.com
- ↑ «West Brom 5-5 Man Utd» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-05-19
- ↑ «Adnan Januzaj wants new Manchester United contract after impressing in pre-season» (անգլերեն)։ The Daily Mirror։ 2013-07-25
- ↑ «Singha All Stars 1 Utd 0» (անգլերեն)։ ManUtd.com։ 2013-07-13
- ↑ «Kitchee 2 United 5» (անգլերեն)։ ManUtd.com։ 2013-07-29
- ↑ «Man Utd 2-0 Wigan» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-08-11
- ↑ «Man Utd 2-0 Crystal Palace» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-09-14
- ↑ «Sunderland 1-2 Man Utd» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-10-05
- ↑ «Januzaj signs new United deal» (անգլերեն)։ ManUtd.com։ 2013-10-19
- ↑ «Borussia Dortmund leiht Adnan Januzaj aus» (գերմաներեն)։ BVB.de։ 2015-08-31
- ↑ Բելգիայի հավաքականի գոլերը գրված են սկզբում
- ↑ «Adnan Januzaj» (անգլերեն)։ National Football Teams
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա.
- ↑ Անգլիայի սուպերգավաթ.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստը ManUtd.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստը Soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստը Thetopforward.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստը Transfermarkt.co.uk կայքում (անգլ.)
|
|
- Ապրող անձինք
- 1995 ծնունդներ
- Փետրվարի 5 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրյուսել քաղաքում ծնվածներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ