Վենսանը իր կարիերան սկսեց «Անդերլեխտի» կազմում. այնտեղ նա 2 անգամ դարձավ Բելգիայի լավագույն ֆուտբոլիստ և 1 անգամ Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Անդերլեխտի հետ 2 անգամ հռչակվել է Բելգիայի չեմպիոն։ 2006 թվականի հունիսի 20-ին տեղափոխվել է գերմանական Համբուրգ փոխարինելու Բավարիա տեղափոխված Վան Բյույտենին։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման, բայց նոյեմբերին վնասելով ջիլը՝ բաց է թողնում մրցաշրջանի մնացած մասը։ 2008 թվականի օգոստոսի 22-ին տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի» 6 միլիոն եվրոյով։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշել է «Վեսթ Հեմի» դեմ խաղում, որում էլ հենց ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ։