Ջորդան Լուկակու
Ջորդան Լուկակու հոլ.՝ Jordan Lukaku | |||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
| Ազգությունը | բելգիացի | ||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1994[1][2][3] (31 տարեկան) | ||||||||||||||||||||
| Ծննդավայր | Անտվերպեն, Անտվերպեն | ||||||||||||||||||||
| Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||
| Քաշ | 70 կգ | ||||||||||||||||||||
| Դիրք | ձախ պաշտպան | ||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | Լացիո | ||||||||||||||||||||
| Համար | 5 | ||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||
Ջորդան Մենամա Լուկակու (հոլ.՝ Jordan Menama Lukaku, հուլիսի 25, 1994[1][2][3], Անտվերպեն, Անտվերպեն), բելգիացի ֆուտբոլիստ, ով ծագումով Կոնգոյի Հանրապետությունից է, հանդես է գալիս որպես Բելգիայի հավաքականի և «Լացիո» ակումբի ձախ պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ջորդան Լուկակուի հայրը՝ Ռոժե Լուկակուն, նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և խաղացել է Զաիրի հավաքականում։ Նրա ավագ եղբայրը Ռոմելու Լուկակուն է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկակուն խաղացել է բազմաթիվ երիտասարդական ակումբներում նախքան 2008 թվականին «Անդերլեխտի» ակադեմիա տեղափոխվելը։ 2011 թվականին նա ընդգրկվել է ակումբի հայտացուցակում մրցաշրջանի համար։ 2012 թվականի մարտի 21-ին՝ «Զյուլտե-Վերեգեմ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[4]։ Նա թիմի կազմում երկու անգամ հաղթել է Բելգիայի առաջնությունում և մեկ անգամ Սուպերգավաթի խաղարկությունում։
2013 թվականի ամռանը Լուկակուն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Օստենդե» ակումբ։ Օգոստոսի 31-ին «Լոքերեն» ակումբի դեմ խաղի ժամանակ Լուկակուն կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2014 թվականի ամռանը «Օստենդե» ակումբը գնել է Լուկակույի տրանսֆերը։ 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ «Վեստերլո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[6]։
2016 թվականի ամռանը Լուկակուն տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո[7]։ Օգոստոսի 21-ին՝ «Ատալանտա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[8]։ 2017 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Կրոտոնե» ակումբի դեմ խաղի ժամանակ Լուկակուն խփել է իր առաջին գոլը «Լացիո» ակումբի կազմում[9]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերի 10-ին Լուկակուն 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում կայացած Անդորրայի հավաքականի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Բելգիայի հավաքականի կազմում[10]։ 2016 թվականի մայիսին նա ընդգրկվել է Բելգիայի հավաքականի ընդկայնված հայտացուցակում՝ մասնակցելու 2016 թվականի Եվրոպա առաջնության եզրափակիչ փուլին։
2016 թվականի ամռանը Լուկակուն Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հունգարիայի հավաքական դեմ խաղին[11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
Բելգիայի ֆուտբոլի առաջնություն — 2011/12, 2012/13- Բելգիայի սուպերգավաթակիր — 2013
- Իտալիայի սուպերգավաթակիր — 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Անդերլեխտ VS. Զյուլտե-Վարեգեմ 2:1» (անգլերեն). soeccerway.com. 21-03-2012.
- ↑ «Լոքերեն VS. Օստենդե 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 31.
- ↑ «Օստենդե VS. Վեստերլո 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 1.
- ↑ «Джордан Лукаку перешел в «Лацио»» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 22.
- ↑ «Ատալանտա VS. Լացիո 3:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 21.
- ↑ «Լացիո VS. Կրոտոնե 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ դեկտեմբերի 23.
- ↑ «Անդորրա VS. Բելգիա 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 10.
- ↑ «Հունգարիա VS. Բելգիա 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016—06—26.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուկակուի պաշտոնական Տվիտերի էջը
- Լուկակուն transfermarkt-ում
- Լուկակուն soccerbase.com-ում
- Լուկակուն WhoScored.com կայքում
- Լուկակուն Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-08-15 Wayback Machine
- Լուկակուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Լուկակու» հոդվածին։ |
| ||||||
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անտվերպեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օստենդեի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Անտվերպենի ֆուտբոլիստներ
- Վիչենցայի ֆուտբոլիստներ