Jump to content

Շտեֆան Ռադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեֆան Ռադու
Ștefan Radu
Ռադուն Լացիոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ștefan Daniel Radu
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1986(1986-10-22)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 178 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 26
Պատանեկան կարիերա
1999-2004 Ռումինիա Դինամո Բուխարեստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2008 Ռումինիա Դինամո Բուխարեստ 61 (1)
2008-ներկա Իտալիա Լացիո 255 (4)
Ազգային հավաքական
2003 Ռումինիա Ռումինիա Մ17 1 (0)
2005 Ռումինիա Ռումինիա Մ19 3 (0)
2006-2008 Ռումինիա Ռումինիա Մ21 13 (1)
2006-2013 Ռումինիա Ռումինիա 14 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 18-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 18-ի, 2018

Շտեֆան Ռադու (ռումիներեն՝ Ștefan Radu, հոկտեմբերի 22, 1986(1986-10-22)[1][2][3], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։ Նախկինում հանդես է եկել Ռումինիայի ազգային հավաքականում և նրա կազմում մասնակցել Եվրո 2008-ին[5]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Բուխարեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադուն Դինամո Բուխարեստի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2005 թվականի ապրիլի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բակեուի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2006 թվականի հուլիսի 13-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի որակավորման առաջին փուլի Հիբերնիանսի դեմ խաղում[7]։ Ռումինիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին՝ Կլուժի դեմ խաղում[8]։ Դինամո Բուխարեստի առաջին թիմի կազմում Ռադուն անցկացրեց 80 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2008 թվականի հունվարին Ռադուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Լացիո[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 30-ին՝ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի Ֆիորենտինայի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց փետրվարի 3-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[11]։ Հունիսին Ռադուն 3․5 միլիոն եվրոյի դիմաց լրիվ տրանսֆերով միացավ Լացիոյին[12][13]։ 2011 թվականի մարտի 13-ին ռումինացին հեռացվեց խաղադաշտից Ռոմայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 87-րդ րոպեին[14]։

2011 թվականի հունիսի 17-ին Ռադուն 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ[15]՝ 2011-12 մրցաշրջանում դառնալով թիմի ավագը։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում[16]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2013 թվականի փետրվարի 25-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[17]։ Մայիսի 26-ին ռումինացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Ռոմայի դեմ խաղում[18]՝ օգնելով Լացիոյին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[19][20]։ 2012-13 մրցաշրջանում Ռադուն անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[21]։

2013 թվականի օգոստոսի 18-ին Ռադուն մասնակցեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղին[22], սակայն այս խաղում Լացիոն պարտվեց 4-0 հաշվով[23][24]։ 2014 թվականի փետրվարի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։ 2015 թվականի մայիսի 20-ին Ռադուն գոլ խփեց Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[26], սակայն Լացիոն հանդիպման լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով պարտություն կրեց[27][28]։ Հուլիսի 11-ին ռումինացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[29][30][31]։ 2016 թվականի հունվարի 24-ին նա կարմիր քարտ ստացավ Կիևոյի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 82-րդ րոպեին[32]։

Ռադուն Լացիոյի կազմում 2015 թվականին

2016 թվականի դեկտեմբերի 18-ին Ռադուն գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[33]։ 2017 թվականի հունվարի 31-ին նա հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 76-րդ րոպեին[34]։ Մայիսի 17-ին ռումինացին փոխարինեց վնասվածք ստացած Մարկո Պարոլոյին Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ հանդիպման 21-րդ րոպեին, սակայն Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[35]։ 2016-17 մրցաշրջանում Ռադուն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[36]։

Օգոստոսի 13-ին Ռադուն մասնակցեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ ամբողջ հանդիպմանը[37]՝ օգնելով իր թիմին հաղթանակ կորզել խաղի վերջին րոպեներին և նվաճել գավաթը[38][39]։ 2018 թվականի ապրիլի 15-ին ռումինացին հեռացվեց խաղադաշտից Ռոմայի դեմ խաղում[40]՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 80-րդ րոպեին[41][42]։ 2017-18 մրցաշրջանում Ռադուն անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում[43]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադուն ներկայացրել է Ռումինիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Ռումինիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ռազվան Ռացին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[44]։ Հավաքականի մեկնարկային կազմում առաջին հանդիպումը անցկացրեց 2007 թվականի մարտի 28-ին՝ Լյուքսեմբուրգի դեմ խաղում[45]։ 2008 թվականին Ռադուն ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2008-ին[5][46], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[47], իսկ Ռումինիան դուրս մնաց խմբային փուլից[48]։ 2013 թվականի ապրիլի 5-ին նա 26 տարեկան հասակում ավարտեց միջազգային կարիերան[49][50]՝ վերջին հանդիպումը անցկացնելով մարտի 22-ին՝ Հունգարիայի դեմ խաղում[51]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Բուխարեստ 2004–05 Լիգա I 2 0 0 0 0 0 0 0 2 0
2005–06 8 0 0 0 0 0 0 0 8 0
2006–07 32 1 2 0 12 1 0 0 46 2
2007–08 19 0 0 0 4 0 1 0 24 0
Ընդհանուր 61 1 2 0 16 1 1 0 80 2
Լացիո 2007–08 Սերիա A 11 0 2 0 0 0 0 0 13 0
2008–09 19 0 0 0 0 0 0 0 19 0
2009–10 28 0 2 0 6 0 0 0 36 0
2010–11 26 0 1 0 0 0 0 0 27 0
2011–12 21 0 0 0 5 0 0 0 26 0
2012–13 23 1 4 1 9 1 0 0 36 3
2013–14 25 1 1 0 5 0 1 0 32 1
2014–15 24 0 5 1 0 0 0 0 29 1
2015–16 13 0 2 0 9 0 1 0 25 0
2016–17 29 2 2 0 0 0 0 0 31 2
2017–18 31 0 3 0 6 0 1 0 41 0
2018–19 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 255 4 22 2 40 1 3 0 320 7
Կարիերայի ընդհանուր 316 5 24 2 56 2 4 0 400 9

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումինիա
Տարի Խաղեր Գոլեր
2006 1 0
2007 5 0
2008 3 0
2011 2 0
2012 1 0
2013 2 0
Ընդհանուր 14 0

Դինամո Բուխարեստ

Լացիո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Romania - Ş. Radu - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 «Football: Romania squad for Euro 2008». the Guardian (անգլերեն). 2008 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «Dinamo Bukarest - FCM Bacau, Apr 27, 2005 - Liga 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Hibernians FC - Dinamo Bukarest, Jul 13, 2006 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «CFR Cluj - Dinamo Bukarest, Nov 5, 2006 - Liga 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Lazio sign Radu on loan». eyefootball (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «ACF Fiorentina - SS Lazio, Jan 30, 2008 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. «SS Lazio - UC Sampdoria, Feb 3, 2008 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. «Italy buys more Romanian footballers; Radu Stefan for Lazio Roma». Flickr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. «Ştefan Radu: Lazio a ales bine, Moţi e un jucător complet». Mediafax.ro (ռումիներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  14. «AS Roma - SS Lazio, Mar 13, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «Radu extends Lazio deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. «NK Maribor - SS Lazio, Dec 6, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. «SS Lazio - Delfino Pescara 1936, Feb 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. «AS Roma - SS Lazio, May 26, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. 19,0 19,1 «European football: Lazio beat rivals Roma in Coppa Italia final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. «Roma 0-1 Lazio: Biancocelesti edge dour derby to claim Coppa Italia». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  21. «Stefan Radu | Football Stats | Lazio | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  22. «Juventus FC - SS Lazio, Aug 18, 2013 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «Juventus 4-0 Lazio: Second-half salvo secures Supercoppa | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. «Juventus 4-0 Lazio: Juve retain Supercoppa». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  25. «SS Lazio - US Sassuolo, Feb 23, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. «SS Lazio - Juventus FC, May 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  27. «Juventus 2-0 Lazio: Mandzukic and Paulo hand Juve win». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  28. «Juventus v Lazio Live Commentary & Result, 08/08/2015, Super Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  29. «Stefan Radu signs five-year contract extension with Lazio | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  30. «Stefan Radu signs new Lazio contract». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  31. «Radu signs five-year contract with Lazio». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  32. «SS Lazio - Chievo Verona, Jan 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  33. «SS Lazio - ACF Fiorentina, Dec 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  34. «Inter Milan - SS Lazio, Jan 31, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  35. «Juventus FC - SS Lazio, May 17, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  36. «Stefan Radu | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  37. «Juventus FC - SS Lazio, Aug 13, 2017 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  38. 38,0 38,1 Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  39. Editorial, Reuters. «Lazio beat Juventus 3-2 in dramatic Italian Super Cup». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  40. «SS Lazio - AS Roma, Apr 15, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  41. «Lazio 0-0 Roma: Stefan Radu sees red as Rome derby ends goalless». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  42. «Capital derby ends in stalemate with race for top four still wide open». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  43. «Stefan Radu | Football Stats | Lazio | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  44. «Live Scores» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  45. «Romania - Luxembourg, Mar 28, 2007 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  46. «Romania squad». www.rediff.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  47. uefa.com. «UEFA EURO 2008 - History - Romania – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  48. uefa.com. «UEFA EURO 2008 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  49. Reuters (2013 թ․ ապրիլի 6). «Lazio's Stefan Radu quits Romania duty aged 26». GulfNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  50. Editorial, Reuters. «Romania's Radu, 26, quits international game». IN (Indian English). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
  51. «Hungary - Romania, Mar 22, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  52. «Stefan Radu». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  53. «Lazio Edge Sampdoria On Penalties To Claim Fifth Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  54. «Eto'o scores but Inter beaten in Super Cup - CNN.com». edition.cnn.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Ռադու» հոդվածին։