Կրիստիան Կիվու
Կրիստիան Կիվու ռումիներեն՝ Cristian Chivu | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կրիստիան Էուջեն Կիվու | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 26, 1980 (42 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր |
Ռեշիցա, ![]() | |||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Կիվու (անգլ.՝ Cristian Eugen Chivu, հոկտեմբերի 26, 1980[1][2][3], Ռեշիցա, Ռումինիա), Ինտեր Միլան ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեշիցա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոմինալ պաշտպան, ով կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան Կիվուն սկսել է իր հարազատ քաղաքի ակումբում՝ ‘‘Ռեշիցայում’’ 1996 թվականին, իսկ 1998 թվականին տեղափոխվել է Կրայովիի ‘‘Ունիվերսիտատիա’’։ Այնտեղ նրան նկատեցին Նիդերլանդական ուժեղագույն ակումբներից մեկը՝ Ամստերդամի Այաքսը և նրա հետ պայմանագիր կնքեցին 1999 թվականին։
Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]
Այաքսի կազմում Կրիստիանը նշանակալի հաջողությունների հասավ՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։ 2001 թվականին թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Կիվուին նշանակեց թիմի ավագ։ Նրա ավագ լինելու ժամանակահատվածում Այաքսը Հոլանդիայի առաջնության առաջատարն էր և հասավ նաև Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ 2002 թվականին։ Այաքսի Կազմում Կիվուն անցկացրեց 107 հանդիպում և դարձավ 13 գոլի հեղինակ։
Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին ռումինացի պաշտպանը տեղափոխվեց իտալական Ռոմա։ Այս տրանսֆերի արժեքը Ռոմայի համար կազմեց 21 միլիոն եվրո։ Ռոմայի կազմում Կիվուն հանդես եկավ մինչ 2007 թվականը՝ անցկացնելով 85 հանդիպում և խփլով 6 գնդակ։
Ինտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հուլիսի 27-ին Կիվուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ինտերի հետ, տրանսֆերն արժեցավ 16 միլիոն եվրո, բացի այդ Ռոման ստացավ Իտալիայի երիտասարդական թիմի պաշտպան Մարկո Անդրեոլլիին։ 2012 թվականին Ինտերը երկարաձգեց պայմանագիրը Կիվուի հետ երկու տարով և երրորդ տարվա հնարավորությամբ։ Ընդհանուր առմամբ Ինտերի կազմում մինչ 2012/13 մրցաշրջանը անցկացրել է 105 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ 2010 թվականի հունվարի 6-ին Կիևոյի դեմ խաղում գլխի ծանր վնասվածք ստացավ՝ Կիևոյի հարձակվող Սերժո Պելլիսսեի հետ օդային պայքարում։ Խաղից անմիջապես հետո Կիվուն հոսպիտալացվեց և Վերոնայի հիվանդանոցում նրա հաջող վիրահատեցին։ Այդ վնասվածքից հետո Կիվուն ստիպված է խաղալ հատուկ պաշտպանից սաղավարտով։ Իր վերջին հանդիպումը Ինտերի կազմում Կիվուն անցկացրեց 2013 թվականի մայիսի 5-ին։ 2014 թվականի հունվարի վերջին Կիվուն որոշեց ավարտել կարիերան։ Նրա խոսքերով իր որոշման հիմնական պատճառը առողջությունն է[4] Մարտի 31-ին Կիվուն խզեց պայմանագիրը Ինտերի հետ, որից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին լուրը[5]։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումինիայի ազգային հավաքականի կազմում Կիվուն իր նորամուտը նշել է 1999 թվականին Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։ Այդ ժամանակվանից դարձել է հավաքականի առաջատարներից մեկը։ 2011 թվականի մայիսին Կիվուն հայտարարեց, որ ավարտում է ելույթները հավաքականի կազմում։ Նրա վերջին խաղը Ռումինիայի կազմում տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Իտալիայի դեմ (1։1)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Румын Кристиан Киву завершает футбольную карьеру»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 28
- ↑ «Защитник Кристиан Киву объявил о завершении карьеры.»։ championat.com։ Վերցված է 31.3.2014
|