Այաքս (ֆուտբոլային ակումբ, Ամստերդամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այաքսից)
Այս հոդվածը Ամստերդամի ֆուտբոլային ակումբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Այաքս (այլ կիրառումներ)։
Այաքս
Ամբողջական անուն «Այաքս» Ֆուտբոլային Ակումբ
(հոլ.՝ Amsterdamsche Football Club Ajax)
Մականուն(ներ) De Joden

Godenzonen
De Ajacieden
Lucky Ajax

Գույներ Կարմիր-սպիտակ
Հիմնադրում 1900-3-18 (123 տարի առաջ)
Երկիր Նիդերլանդներ Նիդերլանդներ
Քաղաք Ամստերդամ
Մարզադաշտ «Ամստերդամ Արենա»
Տարողունակություն 52,342[1]
Տեր Հեննի Հենրիչ
Մարզիչ Ֆռանկ դե Բոեռ
Ավագ Սիմ դե Յոնգ
Վարկանիշ 25-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում[2]
Կայք
Լիգա Էրեդիվիզի
2022/23 3.
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Այաքս» ֆուտբոլային ակումբ (հոլ.՝ Amsterdamsche Football Club Ajax), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Ամստերդամից, որը հանդես է գալիս հոլանդական Էրեդիվիզիյում։ Ակումբը հիմնադրվել է 1900 թ.-ի մարտի 18-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնում։

Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1917/18 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Այաքսը» հաղթել է մի քանի առաջնություններում 1930-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ այդքան էլ չունեցավ, մինչև 1995 թ.։ Այս տասնամյակներում Այաքսը հաղթել է Էրեդիվիզիի 1917/18, 1918/19, 1930/31, 1931/32, 1933/34, 1936/37, 1938/39, 1946/47, 1956/57, 1959/60, 1965/66, 1966/67, 1967/68, 1969/70, 1971/72, 1972/73, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1984/85, 1989/90, 1993/94, 1994/95, 1995/96, 1997/98, 2001/02, 2003/04, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել «Միլան»-ից։ Սակայն դա չխանգարեց ակումբին 1971 թ.-ին հաղթել Չեմպիոնների Լիգան։

Այաքսը ամենատիտղոսակիր ակումբն է Հոլանդիայում։ 2013/14 մրցաշրջանում «Այաքսը» հաղթել է Հոլանդիայի առաջնությունը 33-րդ անգամ[3]։

Չնայած իրենց անվանը, ակումբը Ամստերդամի Այաքս թաղամասից չէ։ Ակումբի մարզադաշտն է «Ամստերդամ Արենան», որը կարող է տեղավորել մինչև 52,342 հանդիսական։

Այաքսի համազգեստի գույներն են՝ արքայական կարմիր վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1928 թ.ից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է մարտիկ, դա ընդունվել է 1990-ականներին։ Ակումբի մարզադաշտն է՝ «Ամստերդամ Արենան» որը բացվել է 1996 թ.ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմությանը (1893-1896)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքսի» պատմությունը սկսվել է 1893 թվականից, երբ երեք ուսանողներ՝ Խան Դադեն, Կառել Ռեսերը և Ֆլորիս Ստեպելը, որոշեցին ստեղծել իրենց սեփական ֆուտբոլային ակումբը, ֆուտբոլային թիմի անունը կոչվեց «Միություն» (հոլ.՝ Union)[4]։ Այաքսի առաջին խաղը եղել է Ամստերդամի Նիվեր Ամստել համայնքում[4]։ Պատանի ֆուտբոլիստները ունեին անգամ կաշվից գնդակ, որի սեփականատերը եղել է Խան Դադեն։ Մի քանի ամիս անց հիմնադրած ակումբը փոխել է իր անունը, ստանալով «հոլ.՝ Footh-Ball Club Ajax» (թարգմանվում է «հայերեն՝ Այաքս Ոտքի-գնդակի Ակումբ») անունը, որը պարունակում է բացահայտ ուղղագրական սխալ[4]։ Փոխվել է նաև խաղերի անցկացման վայրը, այսուհետ խաղալով Վիլեմսպարկի մարգագետնում, որը Հարավային Ամստերդամում է։ Դաշտը վարձակալելու համար թիմը վեց ամսում վճարում էր 15 գուլդեն։

90-ական թվերին, Ամստերդամում և նրա արվարձաններում, սկսեց հայտնվել ավելի շատ ֆուտբոլային թիմեր, որը զբաղեցնում էր մի զգալի մասը թափուր հողերի, որովհետև քաղաքային իշխանությունները որոշել են պարտադրել ավելի խիստ պահանջներ ակումբներում[4], ավելին, այն վայրում, որտեղ խաղացել է «Այաքսը» նախատեսվում էր կառուցել տները։ Դրանից հետո, շատ ֆուտբոլիստներ գնացին մյուս թիմեր, և հետևաբար, 1896 թ.-ին «Այաքսը» դադարել է գոյություն ունենալ[4]։

Վաղ շրջան (1900-1915)[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականի մարտի 14-ին Ֆլորիս Ստեմպելը քսաներեք տարվա նամակ էր ուղարկել ընկերոջը, որի մեջ պարունակում էր Կալվերստրատ 2 փողոցում «Օսթ-Ինդիա» սրճարանում հանդիպելու հրավերը[5]։

1970-1991[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Կրոյֆը Այաքսում խաղացել է 1959-1973 և 1981-1983 թվականներին։ Իր թիմի հետ նա վաստակել է 3 եվրոպական տիտղոս։ Կրոյֆը Այաքսի 14-րդ համարն էր, նա ակումբի մարզիչն էր 1985-88 թթ.։

Յոհան Կրոյֆը 1973 թ.ին լքեց Այաքսը տեղափոխվելով Բարսելոնա։ Իսկ 1981 թ.ին, նա վերադարձավ Այաքս, 1980-ականներին խաղում էր նաև Մարկո վան Բաստենը և Ֆրենկ Ռայկարդը։

Այաքսը հիմնվել է 1900 թվականի մարտի 18-ին։ Առաջին տարիներին ակումբը ունեցել է մի քանի փոքր հաջողություններ։ Հետագայում հինգ անգամ դարձել է ազգային առաջնության հաղթող (1931, 1932, 1934, 1937, 1939 թթ․)։

Այաքսը 1966 և 1967 թթ. ընթացքում առաջնությունը թիմը սահմանեց ռեկորդ խփելով 122 գնդակ, իսկ թիմի լավագույն հարձակվող Յոհան Կրոյֆը խփեց 33 գնդակ։ 1968 թ.ին եվրոպայի գավաթի խաղարկություն եզրափակիչում Այաքսը խաղաց Միլանի դեմ։ Հոլանդիաի արաջնության 1969-70 մրցաշրջանում Այաքսը խաղաց 34 հանդիպում և հաղթեց 27 հանդիպմանը թիմը խփեց 100 գնդակ։ 1971 թվականին Եվրոպայի գավաթի եզրափակիչում Այաքսը հաղթեց Պարադինայկոսին 2-0 հաշվով գոլերը հեղինակեցին Դիկ վան Դիճկը և Արիե Հաննը։ 1995 թ.ին Եվրոպայի գավաթին Այաքսը հաղթում է Միլանին այդ խաղում միակ գոլը խփեց Պատրիկ Կլյուվերտը, իսկ 1996 թ.ի Չեմպիոնների լիգայում եզրափակիչում Այաքսը պարտվում է Յուվենտուսին 11 մ. ներով։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական մարզադաշտը

Այաքսի իրական մարզադաշտը տրիբունայով պատրաստված է եղել փայտից 1911 թ.ին նա անվանվեց «Խետ Խաուն»։ Հետագայում ակումբը խաղաց 1928 թ.ի ամառային Օլիմպիական խաղերի համար կառուցված մարզադաշտում, որը պետք էր լիներ Ամսդերդամում։ Այդ մարզադաշտը նախագծվել է ճարտարապետ՝ Յան Վիլսոի կողմից, անունն էլ ստացվեց՝ «Օլիմպիական մարզադաշտ»։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենկ Գրուտը 1960–1961 մրցաշրջանում սահմանել է ռեկորդ Այաքսի կազմում՝ խփելով 64 գնդակ։ Իսկ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Պիտ վան Ռենենն է 273 գոլով։ Ակումբի ներկայիս ամենամեծ քանակությամբ խաղեր անցկացրած խաղացողը դա Շակ Սվարտն է՝ 463 խաղով, նա նաև 176 գոլով 3-րդ տեղում է թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։

Թիմի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

 
Լավագույն ռմբարկուները Հոլանդիայի առաջնություններում։
Խաղացող
Գոլեր
Նիդերլանդներ Պիտ վան Ռենեն 273
Նիդերլանդներ Յոհան Կրոյֆ 205
Նիդերլանդներ Շակ Սվարտ 176
Նիդերլանդներ Հենկ Գրուտ 162
Նիդերլանդներ Պիտ Կայզեր 146
Նիդերլանդներ Մարկո վան Բաստեն 129
Նիդերլանդներ Վիմ Վոլկերս 128
Նիդերլանդներ Ռուդ Գելս 123
Նիդերլանդներ Ռինուս Միխաելս 122
Նիդերլանդներ Դենիս Բերգգամպ 103
Նիդերլանդներ Գերիտ Ֆիշեր 97
 
Ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները Հոլանդիայի արաջնությունում։
Խաղացող
Գոլեր
Նիդերլանդներ Շակ Սվարտ 463
Նիդերլանդներ Վիմ Սյուբիր 393
Նիդերլանդներ Դաննի Բլինդ 372
Նիդերլանդներ Պիտ Կայզեր 364
Նիդերլանդներ Բինի Մյուլեր 341
Նիդերլանդներ Ռուդ Կլոռ 339
Նիդերլանդներ Ֆրանկ դե Բուռ 328
Նիդերլանդներ Ջեռարդ վան Դեյկ 325
Նիդերլանդներ Գեռ վան Մաուրիկ 316
Նիդերլանդներ Վիմ Անդերսեն 309
Նիդերլանդներ Գերիտ Կայզեր 302

Սիմվոլները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած ակումբի հիմնադրումից, Այաքսը ունեցել է երեք լոգո։ 1900 թ.

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013/14 մրցաշրջանում[7]

Note: Flags indicate national team as has been defined under FIFA eligibility rules. Players may hold more than one non-FIFA nationality.

Համար Դիրքը Խ.ի անունը
1 Նիդերլանդներ ԴՊ Կեննեթ Վերմեռ
2 Նիդերլանդներ ՊՏ Ռիկարդո վան Ռեյն
4 Ֆինլանդիա ՊՏ Նիկոլաս Մոյսանդեր
6 Նիդերլանդներ ՊՏ Մայք վան դեռ Հորն
7 Դանիա ՊՏ Վիկտոր Ֆիշեր
8 Նիդերլանդներ ԿՊ Լերն Դյուրատ
9 Իսլանդիա ՀԱ Կոլբեյնն Սիգուրտսսոն
10 Նիդերլանդներ ԿՊ Սիմ դե Յոնգ (ավագ)
12 Նիդերլանդներ ՊՏ Յոել Վելտման
15 Դանիա ՊՏ Նիկոլայ Բոիլեսեն
Համար Դիրք Խ.ի անունը
16 Դանիա ԿՊ Լուկաս Անդերսեն
17 Նիդերլանդներ ՊՏ Դեյլի Բլինդ
18 Նիդերլանդներ ԿՊ Դավի Կլաասսեն
19 Շվեդիա ՀԱ Թոբիաս Սանա
20 Դանիա ԿՊ Լասե Շյոնե
22 Նիդերլանդներ ԴՊ Յասպեր Սիլեսեն
24 Նիդերլանդներ ՊՏ Ստեֆանո Դենսվիլ
25 Հարավաֆրիկյան Հանրապետություն ԿՊ Տյուլանի Սերեռո
27 Նիդերլանդներ ՊՏ Ռյուբեն Լիգեոն
30 Նիդերլանդներ ԴՊ Միկի վան դեր Հարտ
34 Նիդերլանդներ ՀԱ Լեսլի դե Սա
Նիդերլանդներ ՊՏ Ռիշայրո Ժիվկովիչ
Լեհաստան ԴՊ Արկադիուշ Միլիկ
Նիդերլանդներ ՀԱ Նիկ Վիրգեվեր

Գնված և վաճառված խաղացողները 2013 թ. ամառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնված խաղացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք Խաղացող Նախկին ակումբ
ԿՊ Նիդերլանդներ Լերին Դյուրատ Նիդերլանդներ Հերակլես
ԿՊ Սլովակիա Ստանիսլավ Լոբոտկա* Սլովակիա Տրենչին
ՀԱ Իսպանիա Բոյան Կրկիչ* Իսպանիա Բարսելոնա
ՊՏ Նիդերլանդներ Մայք վան դեր Հորն Նիդերլանդներ Ուտրեխտ
ՀԱ Գերմանիա Մարվին Հյոներ Գերմանիա Արմինիա
ՀԱ Նիդերլանդներ Սէմ Հանդրիիկս Նիդերլանդներ Դե Գրաֆսխապ
ԿՊ Կամերուն Էյոնգ Էնո** Անգլիա Ֆուլհեմ
ՊՏ Նիդերլանդներ Սվեն Նիվպորտ** Նիդերլանդներ Ալմերո Սիթի
ՀԱ Նիդերլանդներ Գեոֆրի Քաստրիլլիոն** Նիդերլանդներ Հերակլես

* Վարձավճարով։
** Վարձավճարից։
*** Ազատ գործակալ։

Վաճառված խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք Խաղացող Նոր ակումբ
ԿՊ Նիդերլանդներ Յուրի Դե Կամպս* Նիդերլանդներ Հերենվեն
ՊՏ Բելգիա Թոբի Ալդերվեյռելդ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
ԿՊ Դանիա Կրիստիան Էրիկսեն Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
ԿՊ Նիդերլանդներ Ջոդի Լուկոկի* Նիդերլանդներ Կաբյուր
ԿՊ Նիդերլանդներ Դերկ Բուռռիգթեր Շոտլանդիա Սելտիկ
ԿՊ Նիդերլանդներ Ռիկարդո Քիպ*** Նիդերլանդներ Ալմերո Սիթի
ՀԱ Նիդերլանդներ Ջինո վան Կեսսել* Սլովակիա Տրենչին
ՊՏ Նիդերլանդներ Դիկո Կոպպերս Նիդերլանդներ Թվենտե
ՊՏ Ֆինլանդիա Հենրի Թոիվոմյակի ազատ գործակալ
ՀԱ Նիդերլանդներ Ռայան Բաբել*** Թուրքիա Քասը մփաշա
ԿՊ Նիդերլանդներ Ռոլի Բոնեվացիա Նիդերլանդներ Ռոդա
ՀԱ Իսպանիա Իսահակ Կունկա** Իսպանիա Բարսելոնա
ՊՏ Նիդերլանդներ Միտչելլ Դեյքս* Նիդերլանդներ Հերենվեն
ՊՏ Նիդերլանդներ Քսանդրո Սհենկ Նիդերլանդներ Գոյ Էհեդ Իգլս
ՀԱ Սերբիա Միրալեմ Սուլեյմանի*** Պորտուգալիա Բենֆիկա

* Վարձավճարով։
** Վարձավճարից։
*** Ազատ գործակալ։

Գնված և վաճառված խաղացողները 2014 թ. ձմեռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնված խաղացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք Խաղացող Նախկին ակումբ
ՀԱ Նիդերլանդներ Ռիշայրո Ժիվկովիչ Նիդերլանդներ Գրոնինգեն
ՀԱ Լեհաստան Արկադիուշ Միլիկ1 Գերմանիա Բայեր 04
ՊՏ Նիդերլանդներ Նիկ Վիրգեվեր Նիդերլանդներ ԱԶ
1 ^Ելնելու է վարձավճարից 2015 թվականի հունիսի 30-ին։

Վաճառված խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք Խաղացող Նոր ակումբ
ԿՊ Դանիա Կրիստիան Պոուլսեն1 ազատ գործակալ
ՀԱ Իսպանիա Բոյան Կրկիչ2 Իսպանիա Բարսելոնա
ՀԱ Նիդերլանդներ Դաննի Հուսեն Նիդերլանդներ Գրոնինգեն
1 ^Պայմանագրի ավարտ։
2 ^Վարձավճարի ավարտ։

Այաքսում խաղացած Հայ ֆուտբոլիստները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք Քաղաքացիությունը Խաղացողները Թվականները
ՀՐ Հայաստան Հայաստան Էդգար Մանուչարյան 2005–2010
ԿՊ Նիդերլանդներ Նիդերլանդներ, Հայաստան Հայաստան Արաս Օզբիլիս 2010–2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AFC Ajax» (PDF). Uefa.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26–ին-ին.
  2. «UEFA Team Ranking 2011» (անգլերեն). UEFA. 2011 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  3. «Ajax - Erelijst» (հոլանդերեն). AFC Ajax. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 28.12.2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ajax - 1893-1900: De pre-historie» (հոլանդերեն). AFC Ajax. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2.05.2011-ին.
  5. «Ajax - 1900-1907: De oprichting» (հոլանդերեն). AFC Ajax. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2.05.2011-ին.
  6. 6,0 6,1 Football Europe: AFC Ajax; uefa.com
  7. Ajax - Selectie 2013/14.(նիդեր.). ajax.nl