Լասե Շյոնե
![]() Շյոնեն Դանիայի հավաքականի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1986[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Taastrup, Høje-Taastrup Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[4] | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2002 |
![]() | ||
2002-2006 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2008 |
![]() | 70 | (12) |
2008-2012 |
![]() | 107 | (24) |
2013 |
![]() | 1 | (0) |
2012-2019 |
![]() | 201 | (49) |
2019-ներկա |
![]() | 7 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2001 |
![]() | 3 | (1) |
2002-2003 |
![]() | 6 | (0) |
2003-2004 |
![]() | 4 | (1) |
2007-2008 |
![]() | 9 | (1) |
2009-ներկա |
![]() | 47 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լասե Շյոնե (դան․՝ Lasse Schöne, մայիսի 27, 1986[1][2][3], Taastrup, Høje-Taastrup Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[4]), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ջենոայի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[5]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե Գրաֆսխապ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շյոնեն Հերենվենի ակադեմիայի սան է։ 2006 թվականին նա միացավ Դե Գրաֆսխապին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի օգոստոսի 11-ին՝ Գո Ըհեդ Իգլսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց հոկտեմբերի 13-ին՝ Դորդրեխտի դեմ խաղում[7]։ 2006-07 մրցաշրջանում Դե Գրաֆսխապը Շյոնեի հետ հաղթեց Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնը՝ տեղափոխվելով Էրեդիվիզի։ 2007 թվականի օգոստոսի 26-ին դանիացին 2 գոլային փոխանցում տվեց Գրոնինգենի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Հոկտեմբերի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[9]։ Դե Գրաֆսխապի կազմում Շյոնեն անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 16 գոլի հեղինակ և 2007-08 մրցաշրջանում ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
ՆԵԿ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի ամռանը Շյոնեն տեղափոխվեց ՆԵԿ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 30-ին՝ Դե Գրաֆսխապի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Դինամո Բուխարեստի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը ՆԵԿ-ի կազմում խփեց սեպտեմբերի 25-ին՝ դուբլ ձևակերպելով Նիդերլանդների գավաթի Բի Քուիք 1887-ի դեմ խաղում[12]։ Նոյեմբերի 30-ին՝ Վոլենդամի դեմ խաղում Շյոնեն դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[13]։ 2009 թվականի ապրիլի 25-ին նա դուբլ ձևակերպեց ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[14]։ Իր առաջին մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով ՆԵԿ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
2010 թվականի օգոստոսի 15-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլեմ II-ի դեմ խաղում[15]։ Օգոստոսի 28-ին նա գոլ խփեց Հերենվենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[16]։ Սեպտեմբերի 26-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆեյենորդի դեմ խաղում[17]։ 2011 թվականի ապրիլի 17-ին նա գոլ խփեց Այաքսի դեմ խաղում, սակայն ՆԵԿ-ը պարտվեց 2-1 հաշվով[18]։ 2012 թվականի հունվարի 29-ին դանիացին դուբլ ձևակերպեց ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[19]։ Մայիսի 6-ին՝ Հերակլեսի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[20]։ ՆԵԿ-ի կազմում Շյոնեն անցկացրեց 125 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 33 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ապրիլի 18-ին Շյոնեն 3 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինման մտնելով Նիդերլանդների սուպերգավաթի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[23]։ Օգոստոսի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՆԵԿ-ի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը Այաքսի կազմում խփեց սեպտեմբերի 15-ին՝ Վալվեյկի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Շյոնեն անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[26]։ Հոկտեմբերի 20-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերակլեսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[27]։ Իր առաջին մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 32 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[28]։
2013 թվականի սեպտեմբերի 25-ին Շյոնեն դուբլի հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Վոլենդամի դեմ խաղում՝ 4-2 հաշվով հաղթանակ պարգևելով Այաքսին[29]։ 2014 թվականի փետրվարի 16-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Հերենվենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[30]։ Մարտի 30-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տվենտեի դեմ խաղում[31]։ 2013-14 մրցաշրջանում Շյոնեն դարձավ 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ անցակցրած 42 խաղերում[32]՝ ճանաչվելով Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[33]։
2014 թվականի օգոստոսի 10-ին Շյոնեն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիտեսի դեմ խաղում օգնելով Այաքսին հաղթել 4-1 հաշվով[34]։ Նոյեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Դորդրեխտի դեմ խաղում[35]։ Դեկտեմբերի 10-ին դանիացին դուբլի հեղինակ դարձավ ԱՊՕԷԼ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում[36]։ 2015 թվականի մարտի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[37][38]։ 2016 թվականի մարտի 6-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ Վիլեմ II-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[39]։ Առաջին անգամ Այաքսի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիլեմ II-ի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 20-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՆԵԿ-ի դեմ խաղում[41]։
2017 թվականի փետրվարի 22-ին Շյոնեն երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2019 թվականը[42][43][44]։ Նոյեմբերի 18-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 8-0 հաշվով[45]։ Դեկտեմբերի 2-ին դանիացին դուբլ ձևակերպեց Տվենտեի դեմ խաղում[46]։ 2018 թվականի մարտի 18-ին՝ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում Շյոնեն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Այաքսին հաղթել 5-2 հաշվով[47]։ 2017-18 մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 36 հանդիպում[48]՝ դառնալով 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[49]։
2019 թվականի մարտի 5-ին Շյոնեն գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[50][51]։ Մայիսի 5-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի եզրափակչի Վիլեմ II-ի դեմ խաղում[52], իսկ Այաքսը հաղթեց 4-0 հաշվով և նվաճեց գավաթը[53][54]։ 2018-19 մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 51 հանդիպում բոլոր մրցաշարերում[55]՝ դառնալով 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[56]։ Այաքսը հաղթեց նաև Նիդերլանդների առաջնությունը[57][58] և հասավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ սակայն հոլանդական ակումբը տնային խաղում բաց թողած գնդակների պատճառով պարտվեց Տոտենհեմին[59][60]։ Այաքսի կազմում Շյոնեն անցկացրեց 287 հանդիպում՝ դառնալով 64 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ[61][62]։
Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 9-ին ազատ գործակալի կարգավիճակով միացավ Ջենոային՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր[63][64][65][66]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Իմոլեզեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[67]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ռոմայի դեմ խաղում[68][69]։ Իտալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 5-ին՝ Միլանի դեմ խաղում[70][71]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոնեն ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2009 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Նիկլաս Բենդտներին Չիլիի դեմ ընկերական խաղում և գոլի հեղինակ դառնալով 2 րոպե անց[72]։ Առաջին հանդիպումը ազգային հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի մարտի 29-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[73]։ Հունիսի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Իսլանդիայի դեմ խաղում՝ օգնելով Դանիային հաղթել 2-0 հաշվով[74]։
2012 թվականին Շյոնեն մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[75][76]՝ անցկացնելով 2 հանդիպում[77], իսկ Դանիան դուրս մնաց խմբային փուլից[78]։ 2014 թվականի մայիսի 22-ին նա գոլի հեղինակ դարձավ Հունգարիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[79]։ 2018 թվականի մայիսին Շյոնեն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[80][81]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[82], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[83][84]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[85][86]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[87]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դե Գրաֆսխապ | 2006–07 | Էրստե Դիվիզի | 36 | 5 | 2 | 1 | — | 38 | 6 | |||
2007–08 | Էրեդիվիզի | 34 | 7 | 2 | 3 | 36 | 10 | |||||
Ընդհանուր | 70 | 12 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 74 | 16 | ||
ՆԵԿ | 2008–09 | Էրեդիվիզի | 34 | 6 | 4 | 4 | 7 | 1 | — | 45 | 11 | |
2009–10 | 5 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |||||
2010–11 | 34 | 7 | 1 | 1 | 35 | 8 | ||||||
2011–12 | 34 | 11 | 4 | 2 | 2 | 1 | 40 | 14 | ||||
Ընդհանուր | 107 | 24 | 9 | 7 | 7 | 1 | 2 | 1 | 125 | 33 | ||
Յոնգ Այաքս | 2013–14 | Էրստե Դիվիզի | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
Այաքս | 2012–13 | Էրեդիվիզի | 32 | 6 | 4 | 1 | 7 | 0 | 1 | 0 | 44 | 7 |
2013–14 | 29 | 9 | 5 | 3 | 6 | 2 | 1 | 0 | 41 | 14 | ||
2014–15 | 29 | 8 | 0 | 0 | 8 | 3 | 1 | 0 | 38 | 11 | ||
2015–16 | 24 | 4 | 2 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 33 | 5 | ||
2016–17 | 27 | 7 | 2 | 1 | 14 | 1 | 0 | 0 | 43 | 9 | ||
2017–18 | 30 | 10 | 2 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 36 | 11 | ||
2018–19 | 30 | 5 | 4 | 0 | 17 | 2 | 0 | 0 | 51 | 7 | ||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 201 | 49 | 19 | 5 | 63 | 10 | 4 | 0 | 287 | 64 | ||
Ջենոա | 2019–20 | Սերիա A | 7 | 1 | 1 | 1 | — | 8 | 2 | |||
Կարիերայի ընդհանուր | 386 | 86 | 33 | 17 | 70 | 11 | 6 | 1 | 495 | 115 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[87]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2009 | 1 | 1 |
2010 | 1 | 0 |
2011 | 6 | 1 |
2012 | 5 | 0 |
2013 | 3 | 0 |
2014 | 4 | 1 |
2015 | 2 | 0 |
2016 | 5 | 0 |
2017 | 5 | 0 |
2018 | 11 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 47 | 3 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Օգոոստոսի 12, 2009 | Բրոնդբյու մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | ![]() |
Ընկերական խաղ | ||
2. | Հունիսի 4, 2011 | Լաուգարդալսվյոլլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա | ![]() |
Եվրո 2012 Որակավոում | ||
3. | Մայիսի 22, 2014 | Նադյերդեի մարզադաշտ, Դեբրեցեն, Հունգարիա | ![]() |
Ընկերական խաղ |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե Գրաֆսխապ
- Նիդերլանդների երկրորդ դիվիզիոն. 2006–07[88]
Այաքս
- Նիդերլանդների առաջնություն. 2012–13[89], 2013–14[90], 2018–19[57]
- Նիդերլանդների գավաթ. 2018–19[53]
- Նիդերլանդների սուպերգավաթ. 2013[91], 2019[92]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. երկրորդ տեղ. 2016–17[93]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դե Գրաֆսխապի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2007–08
- ՆԵԿ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2008–09
- Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014[33]
- Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքական. 2013–14, 2017–18[49], 2018–19[56]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.tipsbladet.dk/artikel/schoene-tider
- ↑ «Denmark - L. Schöne - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «De Graafschap Doetinchem - Go Ahead Eagles Deventer, Aug 11, 2006 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Dordrecht - De Graafschap Doetinchem, Oct 13, 2006 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Groningen - De Graafschap Doetinchem, Aug 26, 2007 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «De Graafschap Doetinchem - Sparta Rotterdam, Oct 19, 2007 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - De Graafschap Doetinchem, Aug 30, 2008 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - Dinamo Bukarest, Sep 18, 2008 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Be Quick 1887 - NEC Nijmegen, Sep 25, 2008 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - FC Volendam, Nov 30, 2008 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - NAC Breda, Apr 25, 2009 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Willem II Tilburg - NEC Nijmegen, Aug 15, 2010 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - SC Heerenveen, Aug 28, 2010 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - Feyenoord Rotterdam, Sep 26, 2010 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - Ajax Amsterdam, Apr 17, 2011 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - ADO Den Haag, Jan 29, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Heracles Almelo - NEC Nijmegen, May 6, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Official: Ajax announce Schone capture | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax snap up Schone»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «PSV Eindhoven - Ajax Amsterdam, Aug 5, 2012 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NEC Nijmegen - Ajax Amsterdam, Aug 19, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - RKC Waalwijk, Sep 15, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Borussia Dortmund - Ajax Amsterdam, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Heracles Almelo - Ajax Amsterdam, Oct 20, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Lasse Schone | Football Stats | Ajax | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - FC Volendam, Sep 25, 2013 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - SC Heerenveen, Feb 16, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - FC Twente Enschede, Mar 30, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Lasse Schone | Football Stats | Ajax | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-21
- ↑ 33,0 33,1 bold.dk։ «Lasse Schöne årets spiller i Ajax»։ bold.dk։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - Vitesse Arnhem, Aug 10, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - FC Dordrecht, Nov 1, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - APOEL Nicosia, Dec 10, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Lasse Schöne tekent twee jaar bij»։ Ajax (nl-nl)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Lasse Schöne verlengt aflopende contract bij Ajax»։ www.hln.be (nl-BE)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Willem II Tilburg - Ajax Amsterdam, Mar 6, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - Willem II Tilburg, Sep 21, 2016 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax Amsterdam - NEC Nijmegen, Nov 20, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Contractverlenging Lasse Schöne»։ Ajax (nl-nl)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Schöne tekent nieuw contract bij Ajax | Goal.com»։ www.goal.com (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-25-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Lasse Schöne verlengt Ajax-contract met 2 jaar | Sportnieuws»։ Sportnieuws (nl-NL)։ 2017-02-22։ Վերցված է 2018-08-21
- ↑ «NAC Breda - Ajax Amsterdam, Nov 18, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Twente Enschede - Ajax Amsterdam, Dec 2, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Sparta Rotterdam - Ajax Amsterdam, Mar 18, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Lasse Schone | Football Stats | Genoa | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-12
- ↑ 49,0 49,1 «Elftal van het seizoen 2017/2018 bekend | Eredivisie»։ eredivisie.nl (en-US)։ 2018-05-09։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-01-ին։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Real Madrid - Ajax Amsterdam, Mar 5, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ Bernabéu Sid Lowe at the (2019-03-05)։ «Dusan Tadic inspires Ajax to stunning defeat of champions Real Madrid»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Willem II Tilburg - Ajax Amsterdam, May 5, 2019 - TOTO KNVB beker - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ 53,0 53,1 «Treble-chasing Ajax win Dutch Cup final with 4-0 win over Willem II» (en-GB)։ 2019-05-05։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Ajax beat Willem II to take the KNVB Cup for first time since 2010»։ DutchNews.nl - Live (en-GB)։ 2019-05-05։ Վերցված է 2019-07-14
- ↑ «Lasse Schone | Football Stats | Genoa | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-12
- ↑ 56,0 56,1 «FRENKIE DE JONG EREDIVISIE PLAYER OF THE SEASON 2018/2019 | Eredivisie»։ eredivisie.nl (en-US)։ 2019-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին։ Վերցված է 2019-07-14
- ↑ 57,0 57,1 «Ajax win their 34th Eredivisie title in De Jong and De Ligt's farewell match»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-15։ Վերցված է 2019-07-14
- ↑ «Ajax clinches Eredivisie title, domestic double»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Ajax 2-3 Tottenham (3-3 on aggregate - Spurs win on away goals): Lucas Moura scores dramatic winner» (en-GB)։ 2019-05-08։ Վերցված է 2019-07-14
- ↑ Murray Scott (2019-05-08)։ «Ajax 2-3 Tottenham (agg: 3-3): Champions League semi-final, second leg – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-14
- ↑ «Lasse Schöne goes to Genoa»։ Ajax English (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Genoa seal Schone deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Official: Schone signs for Genoa | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Official: Genoa reveal new midfielder Lasse Schone»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Schone completes move to Genoa»։ Football Oranje (en-US)։ 2019-08-09։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Ajax and Genoa agree deal over transfer Schone to Italy - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Վերցված է 2019-10-12(չաշխատող հղում)
- ↑ «Genoa CFC - Imolese Calcio 1919, Aug 16, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ bren (2019-08-25)։ «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair»։ Chiesa Di Totti (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Genoa CFC - AC Milan, Oct 5, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Genoa 1-2 AC Milan: Pepe Reina saves injury-time penalty as Milan hold on» (en-GB)։ 2019-10-05։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Denmark - Chile, Aug 12, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Slovakia - Denmark, Mar 29, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Iceland - Denmark, Jun 4, 2011 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ Association Press (2012-05-29)։ «Euro 2012: Thomas Sorensen out of Denmark squad with back injury»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Denmark squad guide: Eriksen the key as Olsen sticks with tried and trusted»։ Mail Online։ Վերցված է 2018-08-21
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2012 - History - Denmark – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2012 - History - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Hungary - Denmark, May 22, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-06-ին։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-06-17
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Lasse SCHONE - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-25-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-01-ին։ Վերցված է 2018-08-20
- ↑ Bakowski Gregg (2018-07-01)։ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-20
- ↑ «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20
- ↑ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-01։ Վերցված է 2018-08-20
- ↑ 87,0 87,1 «Lasse Schöne»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Summary - Eerste Divisie - Netherlands - Results, fixtures, tables and news - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax are crowned Dutch Eredivisie league champions»։ BBC Sport (en-GB)։ 2013-05-05։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax are crowned Dutch Eredivisie league champions»։ BBC Sport (en-GB)։ 2014-04-27։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Ajax defeat AZ in Johan Cruijff Schaal comeback | BeNeFoot»։ BeNeFoot (en-US)։ 2013-07-27։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-29-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Football news - Ajax take Dutch Super Cup with 2-0 win over PSV Eindhoven»։ Eurosport։ 2019-07-27։ Վերցված է 2019-10-12
- ↑ Steinberg Jacob (2017-05-24)։ «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լասե Շյոնե Վիքիպահեստում |
---|
- Շյոնեի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Շյոնեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Շյոնեն transfermarkt-ում
- Շյոնեն soccerbase.com-ում
- Շյոնեն WhoScored.com կայքում
- Շյոնեն Այաքսի պաշտոնական կայքում
- Շյոնեն Ջենոայի պաշտոնական կայքում
- Շյոնեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Շյոնեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-12-13 at the Wayback Machine.
- Շյոնեն Դանիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հերենվենի ֆուտբոլիստներ
- Դե Գրաֆսխապի ֆուտբոլիստներ
- ՆԵԿ-ի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ