Լուկաս Լերագեր
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1993[1][2] (28 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա | ||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր[1] | ||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 20 մայիսի, 2018: |
Լուկաս Լերագեր (դան․՝ Lukas Lerager, հուլիսի 12, 1993[1][2], Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Բորդո» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լերագերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ակադեմիսկ» ակումբում։ 2010 թվականին հիմնական թիմի կազմում կատարել է իր նորամուտը Դանիայի առաջին դիվիզիոնում։ 2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Վիբորգ» ֆուտբոլային ակումբում։ Հուլիսի 26-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի սուպերլիգայում[3]։ Մրցաշրջանի արդյունքում ակումբն անցել է Առաջին լիգա, բայց Լերագերը մնացել է թիմում։ 2014 թվականի օգոստոսի 3-ին «ՀԲ Կյոգե» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Վիբորգի» կազմում«[4]։ Մրցաշրջանի արդյունքում Լուկասը թիմին օգնել է վերադառնալ էլիտա։
2016 թվականի ամռանը Լերագերը տեղափոխվել է բելգիական «Զյուլտե-Վարեգեմ» ակումբ։ Հուլիսի 30-ին «Էյպեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[5]։ Սեպտեմբերի 24-ին «Մեխելեն» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի կազմում[6]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա ակումբին օգնել է նվաճել Բելգիայի գավաթը։
2017 թվականի ամռանը Լերագերը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ Օգոստոսի 6-ին «Անժե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[8]։ «Օլիմպիկ Լիոն» ակումբի դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «Բորդոյի» կազմում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լուկասը կատարել է իր նորամուտը Դանիայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Քրիստիան Էրիկսենին[9]։
2018 թվականին Լերագերը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը, որի ընթացքում դաշտ է դուրս եկել Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Բելգիայի գավաթակիր — 2016/2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Նորշելան VS. Վիբորգ 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—07—26
- ↑ «ՀԲ Կյոգե VS. Վիբորգ 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—08—03
- ↑ «Զյուլտե Վարեգեմ VS. Էյպեն 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—07—30
- ↑ «Մեխելեն VS. Զյուլտե Վարեգեմ 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—09—24
- ↑ ««Бордо» подписал хавбека сборной Дании Лерагера» (ռուսերեն)։ sports.ru։ 2017—06—12
- ↑ «Անժե VS. Բորդո 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—08—06
- ↑ «Դանիա VS. Գերմանիա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-063
- ↑ «Դանիա VS. Ֆրանսիա 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լուկաս Լերագեր Վիքիպահեստում |
---|
- Լերագերի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լերագերը transfermarkt-ում
- Լերագերը soccerbase.com-ում
- Լերագերը WhoScored.com կայքում
- Լերագերը Բորդոյի պաշտոնական կայքում Archived 2018-09-26 at the Wayback Machine.
- Լերագերը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2018-05-27 at the Wayback Machine.
- Լերագերը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Լերագերը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ակադեմիսկի ֆուտբոլիստներ
- Վիբորգի ֆուտբոլիստներ
- Զյուլտե Վարեգեմի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ