Անդրեաս Քրիստենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդրեաս Քրիստենսեն
Andreas Christensen
ACvsQarabag17.png
Քրիստենսենը Չելսիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Andreas Bødtker Christensen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1996(1996-04-10)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Lillerød, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա
Հասակ 188 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Համար 27
Պատանեկան կարիերա
2004-2012 Դանիա Բրոնդբյու
2012-2015 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-ներկա Անգլիա Չելսի 28 (0)
2015-2017   Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 62 (5)
Ազգային հավաքական
2011-2012 Դանիա Դանիա Մ16 2 (0)
2011-2012 Դանիա Դանիա Մ17 18 (5)
2013 Դանիա Դանիա Մ19 2 (0)
2013-ներկա Դանիա Դանիա Մ21 21 (1)
2015-ներկա Դանիա Դանիա 20 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2018

Անդրեաս Քրիստենսեն (դան․՝ Andreas Christensen, ապրիլի 10, 1996(1996-04-10)[1], Lillerød, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստենսենը իր կարիերան սկսել է Բրոնդբյուում։ Այստեղ նա անցկացրեց 8 տարի, ինչից հետո դանիացու ծառայություններով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, մասնավորապես՝ Արսենալը, Չելսին, Մանչեսթեր Սիթին և Բավարիան։ 2012 թվականի փետրվարի 7-ին Քրիստենսենը միացավ Չելսիին[3]։

Առաջին անգամ Չելսիի կազմում Քրիստենսենը հայտավորվեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[4][5]։ 2013 թվականի ամռանը նա մասնակցեց ակուբի մինչմրցաշրջանային ընկերական խաղերին ԱՄՆ-ում, ինչից հետո կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Քրիստենսենը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Շրուսբերի Թաունի դեմ խաղում[6][7]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2015 թվականի մայիսի 24-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[8][9]։ 2014-15 մրցաշրջանում Չելսին հաղթեց Անգլիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Տոտենհեմին, սակայն այս խաղին Քրիստենսենը չմասնակցեց[10][11]։ Երբ խաղից հետո Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հարցրին, թե ով էր խաղի լավագույն ֆուտբոլիստը, նա պատասխանեց, որ Անդրեաս Քրիստենսենը՝ նշելով, որ վերջինս լավ էր հանդես եկել Շրուսբերի Թաունի դեմ խաղում[12]։ Չելսիի Մ19 թիմի կազմում Քրիստենսենը հաղթեց ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթը՝ 2015 թվականի ապրիլի 13-ին եզրափակչում պարտության մատնելով Շախտյոր Դոնեցկին[13][14]։

2015 թվականի հուլիսի 10-ին Քրիստենսենը 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բորուսիա Մյոնխենգլադբախ[15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ Գերմանիայի գավաթի Սանկտ Պաուլիի դեմ խաղում[16]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 15-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[17]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց սեպտեմբերի 30-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի փետրվարի 5-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում՝ այս խաղում դուբլ ձևակերպելով[19][20]։ Իր առաջին մրցաշրջանում Քրիստենսենը ճանաչվեց Բորուսիա Մյոնխենգլադբախի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ գերազանցելով Գրանիտ Ջակային՝ թիմի ավագին[21]։ Բորուսիայի կազմում դանիացին անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Քրիստենսենը վերադարձավ Չելսի։ Իր առաջին հանդիպում վերադարձից հետո անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ Բարնլիի դեմ խաղում[22][23]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Չելսիի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[24][25]։ 2018 թվականի հունվարի 9-ին Քրիստենսենը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 4․5 տարով[26][27][28]։ 2017-18 մրցաշրջանում դանիացին անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում[29]՝ օգնելով Չելսիին հաղթել Անգլիայի գավաթը[30] և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[31]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականի կազմում Քրիստենսենը նշեց 2015 թվականի հունիսի 8-ին՝ Չեռնոգորիայի դեմ խաղում[32]։ Իր առաջին հանդիպում Դանիայի մեկնարկային կազմում անցկացրեց 2016 թվականի մարտի 24-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում[34][35]։

2018 թվականի մայիսին Քրիստենսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[36][37]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 4 խաղերին[38], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[39][40]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[41][42]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2014–15 Պրեմիեր Լիգա 1 0 1 0 0 0 1 0 3 0
2017–18 27 0 3 0 6 0 4 0 40 0
2018–19 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 28 0 4 0 6 0 5 0 43 0
Բորուսիա Մ'Գլադբախ (վարձավճար) 2015–16 Բունդեսլիգա 31 3 3 0 5 0 39 3
2016–17 31 2 3 0 9 2 43 4
Ընդհանուր 62 5 6 0 14 2 0 0 82 7
Կարիերայի ընդհանուր 90 5 10 0 20 2 5 0 125 7

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[43]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2016 4 0
2017 8 1
2018 6 0
Ընդհանուր 20 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Նոյեմբերի 14, 2017 Ավիվա մարզադաշտ, Դուբլին, Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիա 1–1 5–1 ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Denmark - A. Christensen - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  3. «Chelsea complete signing of 15-year-old Brondby defender Andreas Christensen on a free transfer | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  4. «Chelsea FC - Everton FC, May 19, 2013 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  5. «Chelsea 2-1 Everton»։ BBC Sport (en-GB)։ 2013-05-19։ Վերցված է 2018-03-31 
  6. «Shrewsbury Town - Chelsea FC, Oct 28, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  7. «Shrewsbury Town 1-2 Chelsea»։ BBC Sport (en-GB)։ 2014-10-28։ Վերցված է 2018-03-31 
  8. «Chelsea FC - Sunderland AFC, May 24, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  9. «Chelsea 3-1 Sunderland»։ BBC Sport (en-GB)։ 2015-05-24։ Վերցված է 2018-03-31 
  10. «Chelsea 2-0 Tottenham Hotspur»։ BBC Sport (en-GB)։ 2015-03-01։ Վերցված է 2018-03-31 
  11. Taylor Daniel (2015-03-02)։ «Chelsea 2-0 Tottenham Hotspur | Capital One Cup final match report»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  12. «Matic’s kit, phone calls, but no party: Chelsea's cup celebrations»։ BBC Sport (en-GB)։ 2015-03-01։ Վերցված է 2018-03-31 
  13. «Shakhtar Donetsk UEFA U19 - Chelsea FC UEFA U19, Apr 13, 2015 - UEFA Youth League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  14. UEFA.com։ «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  15. «German loan for Christensen»։ www.chelseafc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  16. «FC St. Pauli - Borussia Mönchengladbach, Aug 10, 2015 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  17. «Borussia Dortmund - Borussia Mönchengladbach, Aug 15, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  18. «Borussia Mönchengladbach - Manchester City, Sep 30, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  19. «Borussia Mönchengladbach - SV Werder Bremen, Feb 5, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  20. «Bundesliga | Borussia Mönchengladbach 5-1 SV Werder Bremen | Post-match reaction | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  21. «Chelsea prodigy Christensen embarrasses Arsenal's Xhaka in club POTY award»։ Metro (en-GB)։ 2016-06-13։ Վերցված է 2018-03-31 
  22. «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  23. «Chelsea 2-3 Burnley»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-12։ Վերցված է 2018-03-31 
  24. «Tottenham Hotspur - Chelsea FC, Aug 20, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  25. «Tottenham Hotspur 1-2 Chelsea»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-20։ Վերցված է 2018-03-31 
  26. «Christensen commits»։ www.chelseafc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  27. «Andreas Christensen: Chelsea defender signs new contract»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-03-31 
  28. «Christensen signs new long-term Chelsea contract»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-03-31 
  29. «Andreas Christensen | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-04 
  30. 30,0 30,1 Wallace Sam, Bull J. J. (2018-05-19)։ «Eden Hazard penalty settles FA Cup final as Chelsea edge past Man Utd»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-02 
  31. 31,0 31,1 «Andreas Christensen Chelsea's Young Player of the Year»։ 90Live (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  32. «Denmark - Montenegro, Jun 8, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  33. «Denmark - Iceland, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  34. «Republic of Ireland - Denmark, Nov 14, 2017 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31 
  35. «Republic of Ireland 1-5 Denmark (agg: 1-5)»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-14։ Վերցված է 2018-03-31 
  36. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  37. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-06-17 
  38. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Andreas CHRISTENSEN - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-31 
  39. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-20 
  40. Bakowski Gregg (2018-07-01)։ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-20 
  41. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  42. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-01։ Վերցված է 2018-08-20 
  43. 43,0 43,1 «Andreas Christensen»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-31 
  44. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  45. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  46. UEFA.com։ «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  47. «Chelsea win the Premier League after beating Crystal Palace»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  48. «Chelsea 2-0 Tottenham Hotspur»։ BBC Sport (en-GB)։ 2015-03-01։ Վերցված է 2018-08-04 
  49. «Dansk Fodbold Award»։ www.dbu.dk (դանիերեն)։ Վերցված է 2018-08-04 
  50. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝
    1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]