Հենրիկ Դալսգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Դալսգոր
Henrik Dalsgaard
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1989(1989-07-27)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Roum, Viborg Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա
Հասակ 192 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրենտֆորդ
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2016 Դանիա Օլբորգ 166 (9)
2016-2017 Բելգիա Զյուլտե Վարեգեմ 35 (9)
2017-մ. հ. Անգլիա Բրենտֆորդ 29 (1)
Ազգային հավաքական
2009-2011 Դանիա Դանիա (մինչև 21) 12 (0)
2013-մ. հ. Դանիա Դանիա 16 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հենրիկ Դալսգոր (դան․՝ Henrik Dalsgaard, հուլիսի 27, 1989(1989-07-27)[1][2], Roum, Viborg Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Բրենտֆորդ» ակումբի և Դանիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալսգորն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Օլբորգ» ակումբում։ 2014 թվականի մայիսի 11-ին «Օրհուսի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[3]։ Մայիսի 31-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղում, Հենրիկը խփել է իր առաջին գոլը «Օլբորգի» կազմում[4]։ 2014 թվականին նա օգնել է իր ակումբին հաղթել Դանիայի առաջնությունում և նվաճել Դանիայի գավաթը։

2016 թվականի սկզբին Դալսգորն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է բելգիական «Զյուլտե Վարեգեմ»։ Հունվարի 15-ին «Գենկ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[5]։ Հունվարի 23-ին «Աուդ Հևերլե Լյովեն» ակումբի դեմ խաղում Հենրիկը խփել է իր առաջին գոլը «Զյուլտե Վարեգեմ» ակումբի կազմում[6]։ 2014 թվականին նա օգնել է իր ակումբին նվաճել Բելգիայի գավաթը։

2017 թվականի ամռանը Դալսգորը տեղափոխվել է անգլիական «Բրենտֆորդ» ակումբ՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Օգոստոսի 5-ին «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեմպիոնշիպում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի տնային առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա դաշտ է դուրս եկել Շվեյցարիայի[8], Բելառուսի[9] և Իսլանդիայի[10] հավաքականների դեմ խաղերում։

2013 թվականի հունվարի 26-ին Կանադայի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը Դանիայի ազգային հավաքականում[11]։

2018 թվականին Դալսգորը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Պերուի[12], Ավստրալիայի[13], Ֆրանսիայի[14] և Խորվաթիայի[15] հավաքականների դեմ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Դանիա «Օլբորգ»

Բելգիա «Զյուլտե Վարեգեմ»

  • Բելգիայի գավաթի դափնեկիր – 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Օլբորգ VS. Օրհուս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—05—11.
  4. «Նորշելան VS. Օլբորգ 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014—03—31.
  5. «Գենկ VS. Զյուլտե Վարեգեմ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016—01—15.
  6. «Զյուլտե Վարեգեմ VS. Աուդ Հևերլե Լյովեն 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016—01—23.
  7. «Շեֆիլդ Յունայթեդ VS. Բրենտֆորդ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—08—05.
  8. «Դանիա (մինչև 21) VS. Շվեյցարիա (մինչև 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011—06—11.
  9. «Դանիա (մինչև 21) VS. Բելառուս (մինչև 21) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011—06—14.
  10. «Իսլանդիա (մինչև 21) VS. Դանիա (մինչև 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2011—06—18.
  11. «Կանադա VS. Դանիա 0:4» (անգլերեն). soccerway.com. 2013—01—26.
  12. «Պերու VS. Դանիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  13. «Դանիա VS. Ավստրալիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 21.
  14. «Դանիա VS. Ֆրանսիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.
  15. «Խորվաթիա VS. Դանիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Դալսգոր» հոդվածին։