Անդրեաս Կոռնելիուս
Անդրեաս Կոռնելիուս դանիերեն՝ Andreas Cornelius | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
| Քաղաքացիությունը | Դանիա | |||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1993[1][2] (33 տարեկան) | |||||||||||||||||
| Ծննդավայր | Կոպենհագեն, DK | |||||||||||||||||
| Հասակ | 193 սմ[3] | |||||||||||||||||
| Քաշ | 91 կգ[3] | |||||||||||||||||
| Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
| Ներկա ակումբ |
| |||||||||||||||||
| Համար | 9 | |||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | ||||||||||||||||||
Անդրեաս Կոռնելիուս (դանիերեն՝ Andreas Cornelius, մարտի 16, 1993[1][2], Կոպենհագեն, DK), դանիացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Բորդո» ակումբի և Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեաս Կոռնելիուսը «Կոպենհագեն» ակումբի սան է։ Թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2013 թվականի ապրիլի 9-ին՝ Դանիայի առաջնության՝ «Օրհուս» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Սեզար Սանտինին[4]։ Մինչև մրցաշրջանի ավարտը հարձակվողը դաշտ է դուրս եկել ևս մեկ անգամ։
Հաջորդ առաջնության առաջին իսկ խաղում (2012 թվականի հուլիսի 15-ին ընդդեմ «Միդտյուլանի») Կոռնելիուսը խփել է իր առաջին գոլը «Կոպենհագենի» կազմում[5]։ 2012 թվականի օգոտսոսի 1-ին կայացած «Բրյուգե» ակումբի դեմ խաղում Կոռնելիուսը կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում[6]։ Մրցաշարի երրորդ փուլի՝ «Լիլ» ակումբի դեմ խաղում «Կոպենհագենի» կրած պարտությունից հետո Կոռնելիուսը դանիական ակումբի կազմում շարունակել է հանդես գալ Եվրոպայի լիգայում, որտեղ մասնակցել է վեց խաղի և խփել մեկ գոլ՝ գրավելով «Մոլդե» ակումբի դարպասը 2012 թվականի սեպտեմբերի 30-ին[7]։
2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Կարդիֆ Սիթի», որն առաջին անգամ պետք է հանդես գար անգլիական Պրեմիեր լիգայում։ Դանիացին ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր[8]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեաս Կոռնելիուսը հանդես է եկել Դանիայի պատանեկան հավաքականի մինչև 18 և մինչև 19 տարեկանների հավաքականներում։ 2012 թվականին հարձակվողը մասնակցել է երկու խաղի երիտասարդական հավաքականի կազմում։
Դանիայի ազգային հավաքականի կազմում Կոռնելիուսն իր նորամուտը կատարել է 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ մասնակցելով 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Չեխիայի հավաքականի դեմ խաղում՝ հանդիպման ավարտից 20 րոպե առաջ փոխարինելով Նիկոլայ Յորգենսենին[9]։ 2013 թվականի հունվարի 26-ին Կոռնելիուսը ձևակերպել է հեթ-տրիկ Կանադայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ խփելով իր առաջին գոլերը հօգուտ Դանիայի ազգային հավաքականի[10]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիայի առաջնություն (2) – 2012/13, 2015/16
- Դանիայի գավաթակիր (3) – 2011/12, 2014/15, 2015/16
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականի ապրիլի 12-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային գավաթներ | Մայրցամաքային գավաթներ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| 2011/12 | Սուպերլիգա | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
| 2012/13 | 26 | 17 | 10 | 1 | 2 | 1 | 38 | 19 | ||
| Ընդհանուր | 28 | 17 | 10 | 1 | 2 | 1 | 40 | 19 | ||
| Կոռնելիուսի խաղերը Դանիայի հավաքականի կազմում | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Կոռնելիուսի գոլեր | Մրցություն | |
| 1 | 8 սեպտեմբերի, 2012 | 0-0 | - | ԱԱ-2014 որակավորման փուլ | ||
| 2 | 12 հոկտեմբերի, 2012 | 1-1 | - | ԱԱ-2014 որակավորման փուլ | ||
| 3 | 26 հունվարի, 2013 | 4-0 | 3 | Ընկերական խաղ | ||
| 4 | 31 հունվարի, 2013 | 1-1 | 1 | Ընկերական խաղ | ||
| 5 | 6 փետրվարի, 2013 | 0-3 | - | Ընկերական խաղ | ||
| 6 | 22 մարտի, 2013 | 3-0 | 1 | ԱԱ-2014 որակավորման խաղ | ||
| 7 | 26 մարտի, 2013 | 1-1 | - | ԱԱ-2014 որակավորման խաղ | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- 1 2 «Andreas Cornelius» (ֆրանսերեն). girondins.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 9.9.2018-ին.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Орхус» — «Копенгаген» 0:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Կոպենհագեն» — «Միդտյուլան» 4:2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «ՈՒԵՖԱ պաշտոնական կայք» — «Կոպենհագեն» — «Բրյուգե» 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «ՈՒԵՖԱ պաշտոնական կայք» — «Կոպենհագեն» — «Մոլդե» 2:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Кардифф Сити» приобрёл лучшего бомбардира чемпионата Дании Корнелиуса
- ↑ «ՈՒԵՖԱ պաշտոնական կայք» — Դանիա — Չեխիա 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Կանադա — Դանիա 0:4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Footballdatabase կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Կոռնելիուս» հոդվածին։ |
| ||||||
- Մարտի 16 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Կարդիֆ Սիթիի ֆուտբոլիստներ
- Կոպենհագենի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տրաբզոնսպորի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ