Դանիական թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիական թագավորություն
Դանիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, սահմանափակ միապետություն, թագավորություն, colonial power?, երկիր, ունիտար պետություն և realm?
Ներառում էԴանիա, Ֆարերյան կղզիներ և Գրենլանդիա
Պետական լեզուդանիերեն, ֆարյորերեն[1] և գրենլանդերեն[2]
ՄայրաքաղաքԿոպենհագեն
Պետական կարգունիտար պետություն, սահմանափակ միապետություն և խորհրդարանական միապետություն
Օրենսդիր մարմինՖոլկետինգ
Երկրի ղեկավարԴանիայի կրոնպրինց Ֆրեդերիկ
Կառավարության ղեկավարՄետե Ֆրեդերիկսեն
Ազգաբնակչություն5 930 987 մարդ (հունվարի 1, 2020)[3]
ՀիմնKong Christian stod ved højen mast? և Դանիայի օրհներգ
Հիմնադրված էմոտ 965 թ.
ԱրժույթDKK և Faroese króna?
Կենտրոնական բանկԴանիայի ազգային բանկ
Ազգային տոնYule?
Ժամային գոտիUTC+1, UTC+0, UTC−01:00?, UTC-2, UTC−3, UTC−4, Կենտրոնական եվրոպական ժամանակ, WET? և ADT?
Հեռախոսային կոդ+45, +298 և +299
Ինտերնետ-դոմեն.dk
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,948[4]

Դանիական թագավորություն (դան․՝ Danmarks Rige), սահմանադրական միապետություն և համայնք` բաղկացած երեք ինքնավար մասերից․

Դանիան համարվում է թագավորության ամենամեծ մասը, նրանից բխում են դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունները[6]։ Անդամ երկրների հարաբերությունները կոչվում են Ազգերի համագործակցություն (Rigsfællesskabet)[7]: Ֆարերյան և գրենլանդյան օրենքների համաձայն՝ Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան ինքնավար համայնք թագավորության ներսում[8]։

Այս երեք երկրներից միայն Դանիան է Եվրամիության անդամ պետություն։

Դանիայի սահմանադրության համաձայն՝ թագավորության բոլոր մասերի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերը որոշվում է դանիական կառավարության կողմից։ 1948 թվականին Ֆարերյան կզղիները դարձել են ինքնավար, իսկ Գրենլանդիան՝ 1979 թվականին։ Գրենլանդիայի ինքնավարությունը է'լ ավելի է ընդարձակվել 2009 թվականին, իսկ ներկայումս դանիական կառավարությունը գրեթե չունի ազդեցություն Գրենլանդիայի ներքին գործերի վրա։

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային օրենսդրական մարմին է համարվում Ֆոլկետինգը` միապալատ խորհրդարանը, որտեղ համամասնական մեծամասնությամբ ընտրվում են 175 պատգամավոր Դանիայից և երկուական պատգամավոր Գրենլանդիայից և Ֆարերյան կղզիներից։ Խորհրդարանական ընտրությունները անցկացվում են չորս տարին մեկ, բայց վարչապետի լիազորությունների մեջ է մտնում արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Դանիայի ներքին գործերի յուրահատուկ կարգավիճակը որոշվում է «Թագավորության միասնության» սկզբունքով[9]։ Այս սկզբունքը բխում է Դանիայի սահմանադրության առաջին հոդվածից, որտեղ հռչակվում է, որ սահմանադրության օրենքները գործում են պետության ողջ տարածքում[10]։ Սահմանադրությունը որոշում է, որ ինքնիշխանությունը պատկանում է միայն թագավորության բարձրագույն իշխանությանը (դանիական կառավարությանն ու խորհրդարանին)։ Ֆարերյան կամ գրենլանդիական ինքնակառավարումը չի կարող կարգավորվել միջազգային պայմանագրերով, այն կարող է սահմանվել միայն դանիական օրենքներով. դանիական խորհրդարանը (Ֆոլկետինգը) իր իրավասության որոշակի մասը հանձնում է տեղական իշխանություններին[11]։

Լիազորությունների հանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ «Թագավորության միասնության» սկզբունքը սահմանում է Դանիայի կարգավիճակը որպես միասնական ինքնիշխան պետություն, որի բաղկացուցիչ մասերը միմյանց հետ ունեն հավասար դիրքեր։ Իշխանության հանձնումը (devolution) ֆեդերալիզմից տարբերվում է նրանով, որ ինքնավար շրջաններին լիազորությունների պատվիրակումը գտնվում է կենտրոնական իշխանության իրավասության ներքո, և այդպիսով պետությունն իրավական տեսանկյունից մնում է ունիտար։

Ինքնիշխանության համաձայնագրի պայմանների համաձայն՝ քաղաքական հարցերի որոշումը գտնվում է ֆարերյան և գրենլանդական իշխանությունների իրավասությունների շրջանակներում։ Նրանք նաև վերահսկում են ազգային կառավարության հանձնարարականների կատարումը, ունեն իրավական լիազորություններ՝ նախատեսված հասարակական գործունեության որոշակի ոլորտներում և կրում են տնտեսական պարտավորություններ իրենց կայացրած որոշումների համար։ Դանիայի կառավարությունն ամեն տարի հատկացնում է սուբսիդիաներ այս շրջաններին, որպեսզի ծածկի նրանց ծախսերը։

Տինգանես թերակղզին գտնվում է Տորնսխավն քաղաքի տարածքում՝ Ֆարերյան կղզու ադմինիստրատիվ կենտրոնում։ Այստեղ գործում է Լյոգտինգը։

1948 թվականին ընդունված «Ֆարերյան կղզիների ինքնավարության մասին օրենքը» սահմանում է ինքնավարության կարգը։ Օրենքի համաձայն՝ «…Դանիական պետության մեջ՝ Ֆարերյան կղզիներում, տեղակայված է ինքնավար համայնք»[12]։ Սրա համաձայն ստեղծվում են տեղային ինքնակառավարման (Landsstýrid) մարմիններ, ինչպես նաև ֆարերյան խորհրդարանը՝ Լյոգտինգ։ Ավելի կարևոր է այն փաստը, որ այս օրենքը սահմանում է Դանիայի կառավարությունից փոխանցվող լիազորությունների շրջանակը՝ տեղական ինքնավարության ստեղծումը և քաղաքային մակարդակի խնդիրների լուծումը, հարկահավաքությունը, հասարակական ծառայությունների վերահսկումը, ներառյալ ոստիկանությունն ու քաղաքային հատակագծումը, տարատեսակ հասարակական ծառայություններ, որոնց թվում բնակարանների տրամադրում, տարրական կամ հիմնական կրթություն, արխիվներ, գրադարաններ, թանգարաններ, գյուղատնտեսական ծառայություններ և ձկնորսություն, մշակութային և ժամանցային ծրագրեր և այլն[12]։

Նախկինում Ֆարերյան կղզիներն ունեցել են դանիական շրջանի կարգավիճակ։ Ինքնավարության մասին օրենքը վերացրել է շրջանի նահանգապետի (Amtmand ) պաշտոնը և այն փոխարինել Դանիայի կառավարության գերագույն հանձնակատարի պաշտոնում (Rigsombudsmand)[12]։ Ինքնակառավարումը ընդլայնվել է 2005 թվականին ընդունված օրենքի շնորհիվ, որտեղ որոշվել է, որ Ֆարերյան կղզիների իշխանությունը համարվում է Դանիայի իշխանության «հավասար կողմ»։

«Գրենլանդիայի ինքնավարության մասին օրենքը», որն ընդունվել է 1978 թվականին, ունի գրեթե նույն բովանդակությունը, ինչը «Ֆարերյան կղզիների ինքնավարության մասին օրենքը»։ Դրա համաձայն Գրենլանդիայում ստեղծվում է տեղական ինքնավարություն և խորհրդարան։ Ինքնավարության մարմինները այնպիսի խնդիրների կարող են անդրադառնալ, ինչպիսիք են ձկնորսությունը և գյուղատնտեսությունը, սոցիալական ապահովության համակարգը, շրջակա միջավայրի պահպանությունը և շատ այլ բաներ, որոնք ուղղակիորեն կապված են Գրենլանդիայի ժողովրդի կյանքի հետ[13]։

2009 թվականի հունիսի 21-ին Գրենլանդիան ստացել է ինքնորոշման իրավունք, և հիմա վերջինիս կառավարությունը պատասխանատվություն է կրում դատական համակարգի, ոստիկանության, բնական ռեսուրսների կառավարման, ինչպես նաև որոշ չափով արտաքին քաղաքականության ոլորտներում։ Գրենլանդիայի ժողովուրդը նաև միջազգային իրավունքով հայտարարվել է որպես առանձին ժողովուրդ։ Ներկայումս Գրենլանդիան նկարագրվում է որպես «ինքնակառավարվող շրջան», քանի որ տեղի կառավարությունն ունի զգալի լիազորություններ։

Այսպես, թե այնպես գոյություն ունի լիազորությունների ցանկ, որոնք չեն կարող տրվել այդ երկու շրջաններին՝ սահմանադրության փոփոխությունը, արտաքին քաղաքականությունը, պետության պաշտպանությունը, գերագույն դատարանը, քաղաքացիության և դրամավարկային քաղաքականության հարցերը։ Այս ամենից զատ Ֆարերյան կղզիների և Գրենլանդիայի խորհրդարանները ենթարկվում են Ֆոլկետինգին, որտեղ երկու շրջաններն էլ ներկայացված են յուրաքանչյուրից երկուական պատգամավոր։

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության շրջանները հաճախ անվանում են ինքնիշխան պետական կազմավորումներ։ Գրենլանդիայի տեղական կառավարության լիազորություններն ընդլայնվել են 2009 թվականին «Գրենլանդիայի ինքանակառավարման մասին» օրենքով, որտեղ միջազգային իրավունքի համաձայն՝ Գրենլանդիայի ժողովուրդը ներկայանցվել է որպես առանձին ժողովուրդ։ Ֆարերյան կզղիները նույնպես աստիճանաբար ձեռք է բերել ինքնիշխանություն 1948 թվականին ընդունված «Ինքանավարության մասին օրենքով»։ Դանիայի և Ֆարերյան կղզիների միջև 2005 թվականին կնքված համաձայնագրում հաստատվել է, որ այս օրենքը հիմնված է Ֆարերյան կղզիների և Դանիայի իշխանությունների միջև եղած պայմանավորվածության վրա, որոնք համարվում էին հավասար կողմեր։ Չնայած այս երեք շրջանների միասնության սկզբունքին՝ մի շարք փորձագետներ Դանիական թագավորությունն անվանում են դաշնություն կամ Sui generis (յուրօրինակ) իրավական կառուցվածք։ Ֆարերյան քաղաքագետ Բոգի Էլիասենի կարծիքով Դանիական թագավորությունը ունիտար պետություն չէ, «սակայն այն բաղկացած է դաշնային համակարգի մի քանի էլեմենտներից, որտեղ իշխանությունը բաժանված է տարածքային սուբյեկտների միջև»։ Դանիացի դատավոր Ֆրեդերիկ Հարհոֆֆը պնդել է, որ Դանիան «չի համարվում դաշնային պետություն (քանի որ բացակայում է համապատասխան համաձայնագիրը), սակայն այն համադաշնություն նույնպես չի կարող համարվել»։

Միջազգային կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի մեծամասնությանը լուծումներ է տվել միմիայն Դանիայի իշխանությունը, որը ներկայացնում է ողջ թագավորությունը, սակայն ներկայումս Ֆարերյան կղզիներն ու Գրենլանդիան ամրապնդել են իրենց դիրքերն այս ասպարեզում։ Այս երկու շրջանների ներկայացուցիչները Դանիայի դիվանագիտական պատվիրակության անդամներ են և մասնակցում են մի շարք միջազգային հարցերի քննարկումներին, օրինակ՝ ձկնորսության մասին իրավունքի քննարկումներին։ Գրենլանդիայի ներկայացուցիչները նույնպես մասնակցել են Դանիայի և ԱՄՆ-ի միջև կնքված նոր համաձայնագրի ստորագարման գործընթացին՝ Թուլեի ռազմաօդային բազայի տեղակայման վերաբերյալ, որը գտնվում է կղզու հյուսիս-արևմտյան հատվածում։

Ողջ թագավորությունը անդամակցում է ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և ԱՀԿ-ին։ Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան համարվում են Հյուսիսային խորհրդի անդամ իրենց ինքնիշխանության իրավունքով։ Չնայած որ Դանիան անդամակցում է Եվրամիությանը՝ երկու տարածաշրջաններն ունեն յուրահատուկ կարգավիճակ և դուրս են մնում ԵՄ-ից։ Գրենլանդիան 1973 թվականին մտել է ԵՄ-ի կազմի մեջ որպես Դանիայի մաս, սակայն հանրաքվեի անցկացումից հետո 1985 թվականին լքել է այն։ Սա հնարավոր է դարձել 1979 թվականին Գրենլանդիայի ինքնավարության շնորհիվ։

Ֆարերյան կղզիների ինքնավարության օրենքի համաձայն՝ «ֆարերացին» Դանիայի հպատակն է և Ֆարերային կղզիների մշտական բնակիչը[12]։ Դանիայի կառավարությունը հատուկ անձնագրեր է ստեղծում Ֆարերյան կղզիների և Գրենլանդիայի բնակիչների համար, չնայած այդ շրջանների բնակիչները իրավունք ունեն ընտրել դանիական սովորական անձնագրերը։ Այդ նույն օրենք սահմանում է, որ ֆարերյան անձնագրերում ֆարերյան լեզվով (Føroyingur) և Ֆարերյան կղզիներ (Føroyar) բառերը պետք է հաջորդեն դանիական (Dansk) և Դանիա (Danmark) բառերին[12]։

Մարզեր և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատության քարտեզ: Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները (մասշտաբը մեծացված է) և Դանիան շատ են տարբերվում իրարից տարածքներով։ Թագավորության տարածքները գտնվում են Ատլանտյան օվկիանոսով և Հյուսիսային ծովով և հեռու են միմյանցից:

Բնակչության քանակը և տարածքը բավականին տարբերվում են իրարից։ Չնայած որ Գրենլանդիայի տարածքը կազմում է ավելի քան 2 մլն կիլոմետր քառակուսի (սա աշխարհի ամենամեծ կղզին է), այնտեղ 2011 թվականի տվյալներով բնակվում է 57 695 մարդ, իսկ դա գրեթե Դանիայի բնակչության տասներորդ մասն է։ Ֆարերյան կղզիները գրավում են ոչ մեծ տարածք, և բնակչությունն այնտեղ նույնպես քիչ է։

Բնակչության անհավասարաչափ բաշխումը Դանիայի նախկին գաղութների և հիմնական պետության միջև պայմանավորված է Դանիայի զբաղեցրած դիրքով։ Եթե վերցնենք երկրի ամբողջ տարածքը, ապա այն կլինի աշխարհում տասներկուերորդը տարածքի չափերով, այս նույն հորիզոնականը զբաղեցնում է նաև Գրենլանդիան ինքն իրենով։

Երկիր Օրենսդիր մարմին Տարածք Բնակչություն
կմ² % Թվաքանակ

(2015)

% Խտություն

(կմ² վրա)

Դանիա Դանիա Ֆոլկետինգ 43,094 1.95 5,659,715 98.11 131
Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ Լյոդտինգ 1,399 0.06 48,724 0.87 35
Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա Լանդստինգ 2,166,086 97.99 55,984 1.02 0.026
Դանիա Դանիա ամբողջապես Ֆոլկետինգ 2,210,579 100 5,764,423 100 2.6

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական իշխանություն (Hjemmestyre)
Նշականում է «ինքնակառավարում»։ Նշում է ինքնավար վարչակազմի առկայությունը (գործում է և՛ Գրենլանդիայում, և՛ Ֆարերյան կղզիներում), որը լիազորություններ ունի ներքին գործերում։ Այս պայմանագրի համաձայն՝ դանիական կառավարությունը զբաղվում է միայն արտաքին քաղաքականության և երկրի պաշտպանության հարցերով։ Երկու տարածաշրջաններն էլ ունեն սեփական խորհրդարանը և կառավարությունը, որը կառավարվում է վարչապետի կողմից, որն ընտրվում է նախարարների կաբինետի կողմից։
Ինքնավարություն
2008 թվականի նոյեմբերի 25-ին (Գրենլանդիայի ինքնիշխանության 30-ամյա տարեդարձին) կայացած հանրաքվեի արդյունքում Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների միջև իրավական հարաբերությունները փոփոխվել են, և Գրենլանդիան ստացել է ավելի շատ ինքնիշխանություն։ Հավելյալ իշխանական լիազորություններ են տրվել Գրենլանդիայի կառավարությանը 2009 թվականի հունիսի 21-ին, որը ներառում է ոստիկանության վերահսկողություն, ափամերձ շրջանների պաշտպանություն և դատարանների վերահսկողություն։ Այս ամենին կից Գրենլանդիան ավելի քիչ քանակի սուբսիդներ է ստանում Դանիայի կողմից՝ վերածվելով ավելի ինքնաբավ շրջանի։
Ազգային օմբուդսմեն
Գերագույն հանձնակատարները ներկայացնում են Դանիայի շահերը Ֆարերյան կղզիներում և Գրենլանդիայում։ Այս երկու սուբյեկտներից յուրաքանչյուրը ունի մեկ հանձնակատար, որն իրավունք ունի ներկա գտնվել տեղական խորհրդարանի հանդիպումներին, չնայած որ չի կարող քվեարկել։
Խորհրդարանի անդամներ Ֆարերյան կղզիներից և Գրենլանդիայից
Ֆարերյան կզղիների և Գրենլանդիայի Ֆոլկետինգի նախարարները ներկա են գտնվում ուղղակիորեն իրենց տարածաշրջանների հետ կապված հարցերի քննարկմանը։
Պետական ինքնավար սուբյեկտներ
Միացյալ Թագավորության և Նիդերլանդների Թագավորության տերմինաբանությամբ՝ Գրենլանդիան, Դանիան և Ֆարերյան կղզիները հաճախ անվանվում են Դանիայի Ինքնիշխան Թագավորության մեջ գտնվող «պետական ինքնիշխան սուբյեկտներ»։ Այս մոտեցումը համարվում է հակասական։ Մինչ մայրցամաքային Դանիան կարելի է անվանել առանձին պետություն, Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները պաշտոնապես անվանվում են «ինքնակառավարվող տարածաշրջաններ»։ Այս ամենի հետ մեկտեղ 2008 թվականին ընդունված «Գրենլանդիայի ինքնավարության մասին օրենքը» հղում է կատարում Գրենլանդիային «ինչպես ժողովրդի», այնպես էլ երկրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 11 // Lov om Færøernes hjemmestyre (դան.)
  2. 20 // Lov om Grønlands Selvstyre (դան.)
  3. https://www.dst.dk/en/Statistik/emner/befolkning-og-valg/befolkning-og-befolkningsfremskrivning
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. Водовозов В. В., Винклер, П. П., Книпович Н. М., Лучицкий И. В., Прозоровский Д. И. (1890–1907). «Дания». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Frederik Harhoff Rigsfællesskabet. — Klim, 1993. — 578 с. — ISBN 978-87-7724-335-6
  7. Kaare R. Skou Dansk politik A-Å: leksikon. — Aschehoug, 2005. — 783 с. — ISBN 978-87-11-11652-4
  8. Lov om Færøernes Hjemmestyre Արխիվացված 2014-09-25 Wayback Machine (на датском). Retsinformation.dk. «§ 1. Færøerne udgør inden for denne Lovs Rammer et selvstyrende Folkesamfund i det danske Rige. I Henhold hertil overtager det færøske Folk ved sin folkevalgte Repræsentation, Lagtinget, og en af dette oprettet Forvaltning, Landsstyret, inden for Rigsenheden Ordningen og Styrelsen af færøske Særanliggender som angivet i denne Lov.»
  9. «The unity of the Realm». Prime Minister's Office. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին. «The Faroe Islands and Greenland are parts of the Danish Realm.»
  10. Constitutional Act of Denmark Արխիվացված 2014-05-20 Wayback Machine.
  11. Dinšṭein, Yôrām.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Home Rule Act of the Faroe Islands» Արխիվացված 2015-09-10 Wayback Machine.
  13. «The Greenland Home Rule Act» Արխիվացված 2014-02-14 Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիական թագավորություն» հոդվածին։