Դանիայի զինված ուժեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դանիայի զինված ուժեր | |
---|---|
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Դանիա |
Կառուցվածք | Թագավորական Դանիական բանակ, Թագավորական Դանիական ռազմածովային ուժեր, Թսագավորական Դանիական ռազմաօդային ուժեր, Դանիայի ներքին գվարդիա, Danish Defence Acquisition and Logistics Organization? և Defence Command? |
Գլխավոր շտաբ | Կոպենհագեն, Դանիա |
![]() |
Զինված ուժերը (դան․՝ Forsvaret) Դանիայի թագավորության զորքերի միասնությունն է, որը նախատեսված է երկրի ազատության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Կազմված է ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերից։
Ցամաքային ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիայի թագավորության բանակը դանիական պաշտպանության ուժերի ցամաքային ստորաբաժանումն է։
Վերջին տասնամյակում թագավորական բանակի կառուցվածքը, կրթական մեթոդները էապես վերակազմավորվել են՝ հրաժարվելով ներխուժումից պաշտպանվելու ավանդական ռազմավարությոինց և դրա փոխարեն կենտրոնանալով արտասահմանյան գործողությունների վրա։ Ռեզերվները կրճատվեցին և ավելացավ կանոնավոր բանակի թվաքանակը։ Այդ բարեփոխման արդյունքում ռեզերվային, աջակցող և կանոնավոր բանակի ստորաբաժանումների հարաբերակցությունը փոխվեց 60%-40%-ից հակառակի՝ 40% ռեզերվային և աջակցող ստորաբաժանումների և 60% կանոնավոր բանակի ստորաբաժանման։ Ծրագրի ավարտին դանիական բանակը ի վիճակի կլինի տեղակայել 1500 մշտական զինծառայող և ևս 5000 զինծառայող կարճ ժամանակահատվածում։ Միջազգային գործողությունների ժամանակ այս տեղակայումը կիրականացվի առանց օրինակ՝ խորհրդարանի կողմից ռազմական բյուջեի հաստատման։
Ռազմածովային ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիայի թագավորական ռազմածովային ուժերը (պաշտոնապես դան՝․ Kongelige Danske Marine, ոչ պաշտոնապես՝ Søværnet) հանդիսանում է դանիական պաշտպանության նախարարության ծովային ստորաբաժանումը, որը պատասխանատու է Դանիայի, Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների ծովային պաշտպանության համար, ինչպես նաև որոնման և փրկարարական աշխատանքների, սառցահատման աշխատանքների, կանխարգելման և միջազգային ուժային խմբերում մասնակցության համար։
1509-1814 թթ, երբ Դանիան Նորվեգիայի հետ միություն էր կազմում, դանիական նավատորմը մտնում էր դանիա-նորվեգիական թագավորական նավատորմի կազմի մեջ։ Մինչ 1807 թվականը այս նավատորմը եվրոպական տարածաշրջանի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր, սակայն հետո նավատորմի թիվը կրճատվեց։ Սառը պատերազմի ավարտից հետո մնացած նավերի կողքին կան նաև մեծ ժամանակակից նավեր։
Ռազմածովային նավերի վրա նշվում է Kongelige Danske Marine, որը թարգմանվում է որպես Դանիական Փառապանծության նավեր։ Դանիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի այն մի քանի երկրներից մեկը, որը չունի սուզանավեր։
Ռազմաօդային ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (դան՝ Flyvevåbnet) պատասխանատու են ներքին անվտանգության և միջազգային գործողությունների ժամանակ ազգային անվտանգության համար։ Ներկայումս դանիական ռազմաօդային ուժերում կա 3400 մշտական ծառայող և ևս 100 զորակոչիկներ, 119 ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ համապատասխանաբար ամերիկյան և եվրոպական արտադրության։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը Archived 2017-01-08 at the Wayback Machine.
![]() |
Դանիայի զինված ուժեր Վիքիպահեստում |
---|