Մետե Ֆրեդերիկսեն
Մետե Ֆրեդերիկսեն (դանիերեն՝ Mette Frederiksen, նոյեմբերի 19, 1977[2], Օլբորգ, North Jutland County, DK), դանիացի քաղաքական գործիչ, 2019 թվականի հունիսի 27-ից Դանիայի վարչապետ։ 2001 թվականից Կոպենհագենի շրջանից ֆոլկետինգի պատգամավոր է։ 2011-2014 թվականներին եղել է զբաղվածության նախարար, իսկ 2014-2015 թվականներին արդարադատության նախարար՝ Հելլե Թորնինգ Շմիդտի կառավարությունում։ 2015 թվականի հունիսի 28-ից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը տպագրող էր, իսկ մայրը՝ ուսուցիչ։ Նա հաճախել է Օլբորգի գիմնազիա և Օլբորգի համալսարանում սովորել վարչարարություն և հասարակական գիտություններ (2007)։ 2000 թվականից աշխատել է LO-ում՝ որպես Դանիայի արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարդական հարցերով խորհրդատու։ 2009 թվականին Կոպենհագենի համալսարանում ստացել է աֆրիկյան հետազոտությունների մագիստրոսի աստիճան։
1922 թվականին միացել է Դանիայի Սոցիալ-դեմոկրատական երիտասարդությանը։ Ֆրեդերիկսենը սոցիալ-դեմոկրատների մշակույթի, ԶԼՄ-ների և գենդերային հավասարության գծով ներկայացուցիչն էր։ Նա 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է իր կուսակցության սոցիալական հարցերով ներկայացուցիչը։ Նա նաև զբաղեցնում էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի փոխնախագահի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://www.ft.dk/medlemmer/mf/m/mette-frederiksen
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ https://www.president.gov.ua/documents/3492024-50989
- ↑ https://www.president.gov.ua/documents/472023-45685
- ↑ Efter brud med 100 år gammel tradition: Mette Frederiksen modtager kongelig orden som den første S-statsminister — 2024.
- ↑ https://www.bt.dk/politik/mette-frederiksens-skarpe-tunge-beloennes
- ↑ https://www.altinget.dk/kalender/3814
- ↑ https://ekstrabladet.dk/nyheder/samfund/aarets-nytaarstorsk-men-ingen-tid-til-torsk/9063684
- ↑ https://www.altinget.dk/artikel/mette-frederiksen-vinder-altingets-pris-for-anden-gang
- ↑ «Датчане предпочли левый альянс». euronews. 2019 թ․ հունիսի 6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետե Ֆրեդերիկսեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||