Թուլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի ավիաբազա

Թուլե (դան․՝ Thule), լքված բնակավայր Գրենլանդիայում, Բաֆինի ծովի հյուսիսս-արևելյան ափին։ Բնակչությունը գլխավորապես կազմված է եղել էսկիմոսներից։ Եղել է ծովային գազանների արդյունագործություն, բևեռաղվեսի որս։ Հիմնադրել են դանիացի բևեռախույզներ Պիտեր Ֆրոյխենը և Կնուդ Ռասմուսսենը 1910 թվականին, որպես մորթու վաճառակայան։ Քանի որ դա աշխարհի ամենահյուսիսային վաճառակայանն էր, այն անվանակոչել են առասպելական Թուլեի պատվին[1]։ 1953 թվականին Թուլեի տեղում կառուցվել է ԱՄՆ-ի ռազմաօդային խոշոր բազա, որն ամերիկյան ամենահյուսիսային ռազմաօդային բազան է։ Բնակավայրի ամբողջ բնակչությունը դանիական դատարանի որոշմամբ տեղափոխվել է մերձակա Կաանաակ, որը նաև կոչում են «Նոր Թուլե»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Handelsstationen Thule»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-08-ին։ Վերցված է 2019-06-08 
  2. «Rolf Gilberg, Thule»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին։ Վերցված է 2019-06-08