Sui generis

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Sui generis, (/ˌsi ˈɛnərs/, լատ.՝ ˈsʊ.iː ˈɡɛnɛrɪs, լատիներենից թարգմանաբար նշանակում է «յուրօրինակ», «միակն իր տեսակի մեջ»), լատիներեն արտահայտություն, որը նշանակում է իրավական կառուցվածքի յուրօրինակություն (ակտ, օրենք, կարգավիճակ և այլն), ընդհանուր առմամբ, չնայած իր հայտնի նմանությանը նմանատիպ այլ կառուցվածքների հետ այն չունի նախադեպ: «Sui generis» յուրաքանչյուր դեպքի յուրահատկությունը հաճախ դառնում է մեծ վեճերի առիթ[1]:

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համեմատելով Կոսովոյի և Հարավային Օսիայի դեպքերը, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը նշել էր, որ Կոսովոյի դեպքը հատուկ է համարվում (sui generis) Հարավսլավիայի կազմալուծման և կոսովոյի ալբանացիների նկատմամբՄիլոշևիչի ուժերի կիրառած ագրեսիայի համար[2]:
  • Եզակի իրավական կարգավիճակ (sui generis) Ֆրանսիայի տարածքում ունի Նոր Կալեդոնիան: Ֆրանսիայի այլ նախկին գաղութներ համարվում են անդրծովյան դեպարտամենտներ, անդրծովյան համայնքներ կամ անդրծովյան տարածքներ: Իսկ Նոր Կալեդոնիային տրամադրվեց իրավունք անցկացնել անկախության հանրաքվե: 2018 թվականի նոյեմբերի 4-ին կայացավ Նոր Կալեդոնիայի` Ֆրանսիայից անկախ հռչակվելու հանրաքվեն: Հանրաքվեյի արդյունքի համաձայն` քվեարկության մասնակիցների մեծ մասը դեմ քվեարկեցին Ֆրանսիայից անկախ հռչակվելուն[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]