Առևտրի համաշխարհային կազմակերպություն
Առևտրի համաշխարհային կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա |
Հապավում | OMC, OMC և WTO |
Հիմնադրված | հունվարի 1, 1995 |
Գլխադասային գրասենյակ | Centre William Rappard |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն |
Գլխավոր քարտուղար | Նգոզի Օկոնջո-Իվեալա[1] |
Անձնակազմ | 640 մարդ (2018)[2] |
Կամավորներ | 164 երկիր[3] |
Կայք | wto.org(անգլ.) |
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը միջկառավարչական կազմակերպություն է, որը կարգավորում է միջազգային առևտուրը։ ԱՀԿ-ն պաշտոնապես ստեղծվել է 1995 թվականի հունվարի 1-ին Մարակեշի համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 123 ազգերի կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին, փոխարինելով Սակագների և առևտրի վերաբերյալ ընդհանուր համաձայնագրին (GATT) ստեղծված 1948 թվականին։ Սա աշխարհի ամենամեծ միջազգային տնտեսական կազմակերպությունն է[4][5]։ ԱՀԿ-ի գործառութների մեջ է մտնում առևտրի կարգավորումները ապրանքների, ծառայությունների և մտավոր սեփականության ոլորտներում, մասնակից երկրների միջև տրամադրելով նրանց շրջանակ առևտրի համաձայնագրերի և վեճերի լուծման գործընթացների բանակցությունների համար, նպատակ ունենալով ուժեղացնել մասնակիցների հավատը ԱՀԿ-ի համաձայնագրերի նկատմամբ, որոնք ստորագրվել են կառավարությունների ներկայացուցիչ անդամների կողմից[6] և հաստատվել իրենց պարլամենտի կողմից[7]։ ԱՀԿ-ն հիմնականում կենտրոնացած է այն խնդրիների վրա որոնք ծագել են նախորդ առևտրային բանակցություններից հատկապես Ուրուգվայի շրջանից (1986-1994)։
ԱՀԿ-ն փորձում է ավարտել բանակցությունները Դոհայի զարգացման շրջանի ժամանակ որը գործարկվել է 2001 թվականին բացառապես կենտրոնանալով զարգացող երկրների վրա։ Դոհայի շրջանի ապագան մնաց անորոշ. աշխատանքային ծրագիրը բաղկացած էր 21 թեմաներից, որի օրիգինալ վերջնաժամկետը 2005 թվականի հունվարի 1-ն էր, բաց թողվեց և դեռ կիսատ է[8]։ Արդյունաբերական ապրանքների և ծառայությունների ազատ առևտրի կոնֆլիկտը բայց գյուղատնտեսության սուբսիդավորման պահպանողականության պահպանումը տեղական գյուղատնտեսության ոլորտի վրա (առաջարկված զարգացած երկրների կողմից) և գյուղատնտեսական ապրանքների ազնիվ առևտրի ապացույցը (առաջարկված զարգացող երկրների կողմից) մնում են գլխավոր խոչընդոտները։ Այս փակուղին անհնարին է դարձնում թողարկել նոր ԱՀԿ բանկանցություններ Դոհայի Զարգացման Շրջանի շրջանակներում։ Արդյունքում մեծանում են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրերի թիվը կառավարությունների միջև[9]։ 2012 թ.-ի հուլիսին ԱՀԿ-ի համակարգում ստեղծվեցին տարբեր բանակցայինխմբեր, ընթացիկ գյուղատնտեսական առևտրի բանակցությունների համար որը գտնվում է վերջնական լուծում չստացած կարգավիճակում[10]։
ԱՀԿ-ի ներկայիս տնօրեն-գեներալը Ռոբերտո Ազեվեդոն է[11][12] ով ղեկավարում է ավելի քան 600 հոգուց բաղկավացած աշխատանքային անձնակազմին, Ժնևում, Շվեյցարիա[13]։ Առևտրի հեշտացման համաձայնագիրը Բալիի որոշումների փաթեթի մասն է կազմում, արժանացել է բոլոր անդանմերի համաձայնությանը 2013 թվականի դեկտեմբերի 7-ին, կազմակերպության պատմության մեջ առաջին համապարփակ համաձայնագիրն է[14][15]։ 2017 թվականի հունվարի 23-ին ԱՀԿ-ի Մտավոր սեփականության իրվունքներ առևտրի հետ կապված առանձնահատկությունների (TRIPS) համաձայնագիրը առաջին համաձայնագիրն է որ փոփոխության է ենթարվել կազմակերպության դռները բացվելուց ի վեր, և այս փոփոխությունը պետք է պաշտպանի զարգացող երկրների օրենսդրական ուղին, որպեսզի հեշտությամբ մուտք գործեն ԱՀԿ օրենքների ենթակայության տակ գտնվող հասանելի միջոցներին[16]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀԿ- նախորդող Առևտրի և Սակագների Ընդհանուր համաձայնգիրը (GATT) ընդունվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, այն շրջանում, երբ ձևավորվում էին նոր բազմակողմանի ինստիտուտներ նվիրված միջազգակին տնտեսական համագործակցությանը ինչպիսիք են Համաշխարհային Բանկը և Արժույթի Միջազգային ֆոնդը։ Նմանատիպ միջազգային կառույց առևտրի համար անվանվեց Առևտրի միջազգային կազմակերպություն, որը այդպես էլ գործունեություն չծավալեց, քանի որ պայմանագիրը չհաստատվեց ԱՄՆ և այն սենատորների ստորագրություններով[17][18][19] և այսպիսով GATT կամաց-կամաց դարձավ դե ֆակտո միջազգային կազմակերպություն[20]։
GATT Բանակցությունները մինչև Ուրուգվայը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակցությունների 7 շրջան է տեղի ունեցել GATT-ի ենթակայության ներքո։ Առաջին իրական GATT շրջանը կենտրոնացված էր տարիֆների (սակագների) հետագա նվազման վրա։ Այնուհետև Կենեդի շրջանի ժամանակ, 60 ականների կեսերին բերվեց GATT հակաօգտագործման համաձայնագիր և զարգացման բաժին։ Տոկիոյի շրջանը 70ականների ընթացքում առաջին հիմնական փորձն էր լուծոլուայն առևրային խոչընդոտները որոնք տարիֆի տեսքով չեն և բարելաբելու համակարգերը ընդունելով մի շարք համաձայնագրեր ոչ-տարիֆային խոչընդոտների վերաբերյալ, որը որոշ դեպքերում մեկնաբանում էր արդեն գորյություն ունեցող GATT օրենքները, իսկ մյուսների համար առանձնացնում էր ամբողջովին նոր հիմք։ Քանի որ այս բազմակողմանի համաձայնագրերը այդպես էլ չընդունվեցին GATT-ի ամբողջական անդամակցություն չստացան, նրանք հաճախ ոչ պաշտոնապես կոչվում էին կոդեր։ Այս կոդերից շատերը փոփոխվեցին Ուրուգվայի շրջանի ժամանակ վերածվելով բազմակողմանի պարտավորությունների ընդունված ԱՀԿ բոլոր անդամների կողմից։ Միայն 4-ը մնացին բազմակողմանի ( կառավարական գնումները, ցուլի միսը, քաղաքական ինքնաթիռները և կաթնամթերքը), բայց 1997թվականին ԱՀՄ անդամները համաձայնության եկան դադարեցնել ցուլի մսի և կաթնամթերքի համաձայնագրերը թողնելով միայն երկուսը[21]։ Չնայած 1950ականների և 1960 ականների փորձերին ստեղծելու որոշ ինստիտուցիոնալ մեխանիզմներ միջազգային առևտրի համար, GATT շարունակեց գործել գրեթե կես դար որպես կիսա-ինստիտուցիոնալ բազմակողմանի պամանգրերով ռեժիմ ժամանակավոր հիմքերով[22]։
Ուրուգվայի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև GATT-ի 40րդ տարդարձը նրա անդամները եկան այն եզրակացության, որ GATT համակարգը ձգտում է ընդունել նոր գլոբալիզացված աշխարհի տնտեսությունը[23][24]։ Ի պատասխան խնդիրների որոնք հայտնաբերվել էին 1982 թվականի նախարարական հրչակագրով (կառուցվածքային թերությունները, տատամումների ազադեցությունը հատուկ երկրների համաշխարհային առևտրի քաղաքականության վրա GATT-ն չի կարող կառավարել, և այլն), 8րդ GATT շրջանը հայտնի է որպես Ուրուգվայի շրջան անվանմամբ թողարկվել է 1986 թվականի սեպտեմբերիին Պունտա դե Էատե-ում, Ուրուգվայ։
Դա ամենամեծ բանակցային մանդատն էր որ երբևէ կնքվել էր առևտրի ոլորտում. խոսակցություններ էին գնում ընդլայնել առևտրային համակարգը բազմաթիվ նոր տարածքների, նշանակալիորեն առևտուր անել ծառայությունների և մտավոր սեփականության ոլորտներում և բարեփոխել առևտրի զգայուն ոլորտները`գյուղատնտեսությունը և տեքստիլ արդյունաբերությունը, բոլոր GATT հոդվածները գրեթե վերանայման մակարդակին էին։ Վերջնական ակտը ամփոփեց ՈՒրուգվայի Շրջանը և պաշտոնապես հիմնադրվեց ԱՀԿ ռեժիմը որտ ստորագրվեց 19994 թվականի ապրիլի 15-ին Մարակեշի նախարարական հանդիպման ժամանակ Մարոկկոյում և այդ իսկ պատճառով հայտնի է որպես Մարակաշի համաձայնագիր։
GATT-ը դեռ գոյություն ունի ԱՀԿ-ի ապրանքների առևտրի պայմանագրերի հովանու ներքո, թարմացված է Ուրուգայի շրջանի բանակցությունների արդյունքում ( փոփոխությունները կատարվել են GATT 1994, GATT 1947 և համաձայնագրի բնօրինակը, որը դեռ համարվում է GATT-ի սիրտը)։ GATT 1994-ը միակ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիրը չէ որը ներառում է Մարակաշի վերջնական ակտը, 60-ից ավել այլ համաձայնագրեր, հավելվածներ որոշումներ և հասկացություններ են ընդունվել։ Համաձայնագրերը բաղկացած են վեց հիմնական մասերից`ԱՀԿ հիմնադրման համաձայնագիր, Ապրանքների առևտրի վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր, Առևտրի և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր, Մտավոր սեփականության առևտրի վերաբերող համաձայմագիր, Վեճերի կարգավորում և կառավարչական առևտրային քաղաքականության վերանայումներ։
ԱՀԿ-ի տարիֆների առաստաղային շեմի պահպանման սկզբունքի համաձայն (No. 3), Ուրուգվայի շրջանը հաջողված էր պարտադիր պարտավորությունների բարձրացմամբ և զարգացած և զարգացող երկրներում։ Այն տեսանելի է տարիֆների արգելքների տոկոսային հարբերակցությամբ 1986-1994 թվականների քննարկումներից առաջ և հետո։
Նախարարական համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարարական համագումարը ԱՀԿ-ի բարձրագույն որոշում կայացնող մարմինն է, որը սովորաբար հանդիպում է երկու տարին մեկ։ Այն մեկ տեղում է հավաքում ԱՀԿ-ի բոլոր անդամներին`երկրները և մաքսային միությունները։ Նախարարական համագումարը կարող է որոշումներ կայացնել բոլոր դեպքերում, ցանկացած բազմակողմանի առևտային համաձայնագրի ներքո։ Նրանցից ոմանք այնպիսին ինչպիսիք են երդվյալ նախարարական համագումարն է Սինգապուրում և Կանկուն համագումարը 2003 թվականին, ներգրավված էին համաձայնագրեր զարգացած և զարգացող տնտեսությունների միջև հղվում է որպես "Սինգապուրի խնդիրները" ինչպիսիք են գյուղատնտեսության սուբսիդները, մինչդեռ մյուսները ինչպիսիք են Սիեթլ համագումարը 1999 ստեղծել էր խոշոր ցուցադրություններ։ Չորրորդ նախարարական համագումարը, որը տեղի էր ունեցել Դոհայում 2001 թվականին, հաստատեց Չինաստանի մուտքը ԱՀԿ և գործարկեց Դոհայի զարգացման շրջանը, որը հավելված էր վեցերորդ ԱՀԿ նախարարական համագումարում ( Հոնկ Կոնգում) երբ գյուղատնտեսական արտահանմանումների սուբսիդավորումը համաձայնության եկան դուրս մղել և ընդունել Եվրոպական միության Ամեն ինչ բացի զենքից նախաձեռնությունը որպեսզի դուրս մղի տարիֆները ամենաքիչ զարգաված երկրներից։
Դոհայի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2001թվականի նոյեմբերի 21-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ԱՀԿ-ը մեկնարկեց իր ընթացիկ բանակցություների շրջանը Դոհայի զարգազման շրջանում, չորրորդ նախարարական կոնֆերանսին։ Սրանք համառ ջանքեր էին որոնք միտված էին գլոբալիզացիան դարձնել ավելի ներառական և օգնել աշխարհի աղքատներին մասնավորապես նվազեցնելով խոչընդոտները և գյուղատնտեսության սուբսիդները։ Սկզբնական օրակարգը ներառում էր առևտրի հետագա ազատականացումը և նոր կանոնանդրությունը պարտավորվելով` ուժեղացնել զարգացող երկրներին ուղղված հիմանական աջակցությունը։
Առաջընթացը կանգնեց զարգացած երկրների և հիմնական զարգացող երկրների տարբերություններին վրա, այնպիսի հարցերի շուրջ ինչպիսիք են արդյունաբերական տարիֆները և ոչ տարիֆային առևտրային խոչընդոտները, հատկապես ԵՄ և ԱՄՆ-ի գյուղատնեսության սուբսիդները թվում են թե գործարկվում են էֆֆեկտիվ որպես առևտրի խոչընդոտ։ Խոսակցությունները վերսկսելոը փորձերը ձախողվեցին, չնայած 2013 թ.-ի Բալիի նախարարների հռչակագրի ընդունումն ուղղված էր առևտրի բյուրոկրատական խոչընդոտներին։
2012 թ.-ից Դոհայի շրջանի ապագան մնաց անորոշ. աշխատանքային ծրագրում նշվել էր 21 թեմա, որոնց օրիգինալ վերջնաժամկետները 2005 թվականի հունվարին էր, որը բաց թողնվեց և շրջանը դեռ անավարտ է։ Զարգացքղ երկրների կողմից պահանջած արդյունաբերական ապրանքների և ծառայությունների ազատ առևտրի կոնֆլիկտը,պահպանողականության պահպանումը գյուղատնտեսության սուբսիդներում մնացին գլխավոր խոչընդոտները։ Այս փակուղին անհնարին դարձրեց սկսել նոր ԱՀԿ բանակցություններ Դոհայի Զարգացման շրջանից դուրս։ Արդյունքում, կառավարությունների միջև աճեց երկկողմ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը։ 2012 թ.-ի հուլիսից կային տարբեր բանակցային խմբեր ԱՀԿ համակարգում, ընթացիկ գյուղատնտեսական առևտրի բանակցությունների համար, որոնք այդպես էլ մնացին օդում կախված վիճակում։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վերլուծաբանների ԱՀԿ-ի բազմաթից գործառույթներից ամենակարևորներն են.
- Վերահսկել կազմված համաձայնագրերի իրականացումը, կառավարումը և շահագործումը
- Այն տրամադրում է բանակցությունների և վեճերի կարգավորման ֆորումեր
Ավելին, ԱՀԿ-ի պարտականությունների մեջ է մտնում վերանայել և տարածել ազգային առևտրի քաղաքականությունները և ապահովել առևտրային քաղաքականությունների կապակցվածությունն ու թափանցիկությունը` գլոբալ տնտեսական քաղաքականության վերհսկողության միջոցով։ ԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկն է աջակցել ցածր եկամուտ ունեցող երկրներին,զարգացող երկրներին և հետամնաց երկրներին անցումային փուլում, հարմարեցնել ԱՀԿ կանոններին և կարգապահություններին տեխնիկական համգործակցության և դասընթացների միջոցով։
Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի՝ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանը դիմեց Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին (GATT) դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ 1993 թվականին ներկայացրեց դիմում վերջինիս անդամակցելու նպատակով։ 1993 թվականին ստեղծվեց աշխատանքային խումբ GATT-ում Ավստրալիայի դեսպան Դոն Քենյոնի նախագահությամբ։ Ելնելով այն հանգամանքից, որ GATT-ը հետագայում վերափոխվեց ԱՀԿ-ի, 1995 թվականին Հայաստանը նորից դիմում ներկայացրեց արդեն ԱՀԿ-ին անդամակցելու համար։
1995 թվականի սկզբին ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը, որը նկարագրում է ՀՀ տնտեսական վիճակը, իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև գործող օրենսդրական համակարգը։ Հուշագրի ներկայացումից հետո 3 ամսվա ընթացքում ԱՀԿ անդամ պետություններից ստացվել է մոտ 350 հարց՝ տնտեսության տարբեր ոլորտների կանոնակարգման մանրամասների տրամադրման պահանջով։ 1995-ի վերջին հարցերի գրավոր պատասխանները, ինչպես նաև ԱՀԿ կազմած նոր ֆորմատին համապատասխան լրացուցիչ հուշագիրը ներկայացվել է ԱՀԿ Քարտուղարություն։
1996-2000 թվականների ընթացքում կայացել են ՀՀ ԱՀԿ անդամակցության գործընթացը կարգավորող աշխատանքային խմբի 5 հանդիպումներ, ինչպես նաև պարբերաբար անց են կացվել երկկողմ բանակցություններ ԱՀԿ անդամակցող 14 երկրների հետ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Ավստրալիա, Կանադա, Շվեյցարիա, Չեխիա, Սլովակիա, Հնդկաստան, Ուրուգվայ, Մեքսիկա, Բուլղարիա, Կուբա, Լեհաստան)։
Հայաստանի ԱՀԿ անդամակցության գործընթացը 1992 թ. Հայաստանը դիմել է Մաքսերի և Առևտրի Գլխավոր Համաձայնագրին (ՄԱԳՀ)՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ 1993 թ. վերջին ներկայացվել է ՀՀ դիմումը ՄԱԳՀ-ին անդամակցելու համար, որի հիման վրա 1993 թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվել է Հայաստանի անդամակցության Աշխատանքային խումբ։ 1994 թ. աշնան սկզբին սկսվել է անդամակցության գործընթացը։ Ելնելով այն հանգամանքից, որ ՄԱԳՀ-ը վերափոխվել էր Առևտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 1995 թ. Հայաստանը դիմել է ԱՀԿ անդամակցելու համար։ 1995 թ. մարտին ԱՀԿ Քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը։ 1996 թ. հունվարի 23-24-ը Ժնևում տեղի է ունեցել ԱՀԿ անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ առաջին Աշխատանքային խմբի հանդիպումը։ 2002 թ. նոյեմբերի 21-ին Աշխատանքային խումբը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ԱՀԿ անդամակցության զեկուցագրին և փոխանցեց Հայաստանի դիմումն ԱՀԿ Գլխավոր խորհրդին։ 2002 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀԿ Գլխավոր խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցելու դիմումը։ 2003 թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը։ Աշխատանքային խմբի պաշտոնական հանդիպումները Աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել 1996 թ. հունվարի 24-ին և սեպտեմբերի 23-24-ը, 1997 թ. մայիսի 14-ին, 1999 թ. հունիսի 24-ին և 2002 թ. նոյեմբերի 21-ին դեսպան պարոն Դ. Կենյոնի (Ավստրալիա) նախագահությամբ։ ԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. N173-Ն որոշման՝ ԱՀԿ-ում ստեղծվել է ՀՀ մշտական ներկայացուցչություն և 2005 թ. մայիսի 1-ից Ավետիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ՀՀ վարչապետի 2005 թ. մարտի 30-ի N206-Ա որոշում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ngozi Okonjo-Iweala Becomes First Woman, African To Lead World Trade Organization — Forbes, 2021.
- ↑ https://www.wto.org/english/thewto_e/whatis_e/what_stand_for_e.htm
- ↑ WTO | Members and Observers
- ↑ http://www.nber.org/reporter/winter00/krueger.html
- ↑ World Trade Organization – UNDERSTANDING THE WTO: BASICS
- ↑ Understanding the WTO Handbook at WTO official website. (Note that the document's printed folio numbers do not match the pdf page numbers.)
- ↑ Malanczuk, P. (1999). «International Organisations and Space Law: World Trade Organization». Encyclopædia Britannica. Vol. 442. էջ 305. Bibcode:1999ESASP.442..305M.
- ↑ Understanding the WTO: The Doha Agenda
- ↑ The Challenges to the World Trade Organization: It’s All About Legitimacy THE BROOKINGS INSTITUTION, Policy Paper 2011-04
- ↑ GROUPS IN THE WTO Updated 1 July 2013
- ↑ Bourcier, Nicolas (2013 թ․ մայիսի 21). «Roberto Azevedo's WTO appointment gives Brazil a seat at the top table». Guardian Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Roberto Azevêdo takes over». WTO official website. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Overview of the WTO Secretariat». WTO official website. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Ninth WTO Ministerial Conference | WTO – MC9 Արխիվացված 1 Դեկտեմբեր 2013 Wayback Machine
- ↑ BBC News – WTO agrees global trade deal worth $1tn
- ↑ https://www.wto.org/english/news_e/news17_e/trip_23jan17_e.htm
- ↑ P. van den Bossche, The Law and Policy of the World Trade Organization, 80
- ↑ Palmeter-Mavroidis, Dispute Settlement, 2
- ↑ Fergusson, Ian F. (2007 թ․ մայիսի 9). «The World Trade Organization: Background and Issues» (PDF). Congressional Research Service. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ It was contemplated that the GATT would be applied for several years until the ITO came into force. However, since the ITO was never brought into being, the GATT gradually became the focus for international governmental cooperation on trade matters with economist Nicholas Halford overseeing the implementation of GATT in members policies. (P. van den Bossche, The Law and Policy of the World Trade Organization, 81; J.H. Jackson, Managing the Trading System, 134).
- ↑ The GATT Years: from Havana to Marrakesh, WTO official site
- ↑ Footer, M. E. Analysis of the World Trade Organization, 17
- ↑ P. Gallagher, The First Ten Years of the WTO, 4
- ↑ The Uruguay Round, WTO official site
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Official WTO homepage
- «WTO 10th Anniversary» (PDF). (1.40 MB) – Highlights of the first decade, Annual Report 2005 pp. 116–66
- Glossary of terms – a guide to 'WTO-speak'
- International Trade Centre – joint UN/WTO agency
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առևտրի համաշխարհային կազմակերպություն» հոդվածին։ |
|