Նիկոլայ Յորգենսեն
Յորգենսենը Ֆեյենորդի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Nicolai Mick Jørgensen | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 15, 1991[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրեդերիսիա, Vejle County, Դանիա | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001 |
![]() | ||
2001-2006 |
![]() | ||
2006 |
![]() | ||
2007-2009 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2010 |
![]() | 31 | (7) |
2010-2012 |
![]() | 10 | (0) |
2012 |
→ ![]() | 5 | (0) |
2012 |
→ ![]() | 8 | (3) |
2012-2016 |
![]() | 91 | (40) |
2016-ներկա |
![]() | 58 | (31) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 |
![]() | 4 | (1) |
2009-2010 |
![]() | 12 | (6) |
2011 |
![]() | 1 | (0) |
2010-2012 |
![]() | 10 | (1) |
2011-ներկա |
![]() | 36 | (8) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նիկոլայ Յորգենսեն (դան․՝ Nicolai Jørgensen, հունվարի 15, 1991[1][2][3], Ֆրեդերիսիա, Vejle County, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆեյենորդի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիսկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յորգենսենը Ակադեմիսկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի ապրիլի 2-ին՝ Սկիվեի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Ֆրեմի դեմ խաղում[6]։ 2010 թվականի մայիսի 8-ին Յորգենսենը 2 գոլային փոխանցում տվեց Նեստվեդի դեմ խաղում[7]։ Հունիսի 6-ին՝ Ռոսկիլդեի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[8]։ Ակադեմիսկի կազմում Յորգենսենը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսի 12-ին Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Բայեր Լևերկուզենի հետ[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Տավրիայի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[12]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց 2011 թվականի նոյեմբերի 1-ին՝ փոխարինելով Սիդնեյ Սամին Վալենսիայի դեմ խաղում[13]։ 2012 թվականի հունվարին Յորգենսենը վարձավճարով միացավ Կայզերսլաուտերնին[14][15]՝ ակումբի կազմում անցկացնելով 5 հանդիպում[16]։
Կոպենհագեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հուլիսի 6-ին Յորգենսենը 1 տարվա վարձավճարով միացավ Կոպենհագենին։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ փոխարինման մտնելով Միդտյուլանի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Բրոնդբյուի դեմ խաղում[18]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կոպենհագենը գնեց Յորգենսենի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[19]։ Սեպտեմբերի 23-ին դանիացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սիլկեբորգի դեմ խաղում[20]։ Նոյեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Օլբորգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[21]։ Իր առաջին մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2013 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Սյոներյուսկի դեմ խաղում Յորգենսենը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով[23]։ Նոյեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում[24]։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ դանիացին դուբլի հեղինակ դարձավ ՀԻԿ-ի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[25]։ 2015 թվականի ապրիլի 19-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[26]։ Մայիսի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[27]։ Մայիսի 14-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչի Վեստշելանի դեմ խաղում՝ օգնելով Կոպենհագենին նվաճել գավաթը[28]։
2015 թվականի հուլիսի 26-ին Յորգենսենը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[29]։ 2016 թվականի մարտի 3-ին նա խփեց Միդտյուլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կոպենհագենին[30]։ Մարտի 13-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլբորգի դեմ խաղում[31]։ Ապրիլի 17-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Բրոնդբյուի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[32]։ Մայիսի 5-ին նա գոլ խփեց Դանիայի գավաթի Օրհուսի դեմ խաղում[33]՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Մայիսի 26-ին՝ Էսբյերգի դեմ խաղում դանիացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[34]։ Կոպենհագենի կազմում Յորգենսենը անցկացրեց 137 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆեյենորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ամռանը Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆեյենորդի հետ[35][36]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո[37][38]։ Իր դեբյուտը Ֆեյենորդի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ Նիդերլանդների սուպերգավաթի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[39]։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում անցկացրեց օգոստոսի 7-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[40]։ Սեպտեմբերի 25-ին՝ Ռոդայի դեմ խաղում Յորգենսենը դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[41]։ 2017 թվականի մարտի 12-ին դանիացին հետ-տրիկ ձևակերպեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[42]։ 2016-17 մրցաշրջանում Յորգենսենը դարձավ 21 գոլի հեղինակ Էրեդիվիզիում[43]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[44][45] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[46], իսկ Ֆեյենորդը 1999 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[47][48]։
2017 թվականի օգոստոսի 5-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների սուպերգավաթի Վիտեսի դեմ խաղում՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[49][50]։ Դեկտեմբերի 24-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոդայի դեմ խաղում[51]։ 2018 թվականի հունվարի 21-ին Յորգենսենը հեռացվեց խաղադաշտից Այաքսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[52]։ Ապրիլի 22-ին դանիացին գոլի հեղինակ դարձավ Դանիայի գավաթի եզրափակչի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[53]՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[54]։ 2017-18 մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[55]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յորգենսենը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինելով Նիկլաս Բենդտներին Շվեդիայի դեմ ընկերական խաղում[56]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Չեխիայի դեմ խաղում[57]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[58]։ 2016 թվականի մարտի 24-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[59]։ Օգոստոսի 31-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դանիային հաղթել 5-0 հաշվով[60]։
2018 թվականի մայիսին Յորգենսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[61][62]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[63]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Ավստրալիայի դեմ խաղում[64][65]։ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[66][67]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[68][69]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[70]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ակադեմիսկ | 2008–09 | 1. Դիվիզիոն | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |||
2009–10 | 23 | 7 | 1 | 1 | 24 | 8 | ||||||
Ընդհանուր | 31 | 7 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 8 | ||
Բայեր Լևերկուզեն | 2010–11 | Բունդեսլիգա | 9 | 0 | 1 | 0 | 8 | 0 | — | 18 | 0 | |
2011–12 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 3 | 0 | ||||
Ընդհանուր | 10 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 21 | 0 | ||
Կայզերսլաուտերն | 2011–12 | Բունդեսլիգա | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |
Կոպենհագեն | 2012–13 | Սուպեր Լիգա | 27 | 11 | 1 | 0 | 8 | 1 | 36 | 12 | ||
2013–14 | 16 | 7 | 2 | 0 | 6 | 1 | 24 | 8 | ||||
2014–15 | 25 | 10 | 4 | 0 | 8 | 2 | 37 | 12 | ||||
2015–16 | 31 | 15 | 5 | 2 | 4 | 2 | 40 | 19 | ||||
Ընդհանուր | 99 | 43 | 12 | 2 | 26 | 6 | 0 | 0 | 137 | 51 | ||
Ֆեյենորդ | 2016–17 | Էրեդիվիզի | 32 | 21 | 3 | 2 | 6 | 2 | 1 | 0 | 42 | 25 |
2017–18 | 26 | 10 | 3 | 1 | 4 | 2 | 1 | 0 | 34 | 13 | ||
Ընդհանուր | 58 | 31 | 6 | 3 | 10 | 4 | 2 | 0 | 76 | 38 | ||
Կարիերայի ընդհանուր | 203 | 81 | 20 | 6 | 46 | 10 | 2 | 0 | 271 | 97 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[70]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 2 | 0 |
2012 | 1 | 0 |
2013 | 6 | 0 |
2015 | 7 | 1 |
2016 | 8 | 5 |
2017 | 6 | 2 |
2018 | 6 | 0 |
Ընդհանուր | 36 | 8 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Նոյեմբերի 14, 2015 | Ֆրենդս արենա, Ստոկհոլմ, Շվեդիա | ![]() |
1–2 | 1–2 | Եվրո 2016 Որակավորում |
2 | Մարտի 24, 2016 | ՄՍՀ Արենա, Հերնինգ, Դանիա | ![]() |
1–0 | 2–1 | Ընկերական խաղ |
3 | 2–0 | |||||
4 | Օգոստոսի 31, 2016 | ԿԱՍԱ Արենա, Հորսենս, Դանիա | ![]() |
1–0 | 5–0 | |
5 | 2–0 | |||||
6 | Նոյեմբերի 15, 2016 | Էդեն Արենա, Պրահա, Չեխիա | ![]() |
1–1 | 1–1 | |
7 | Հունիսի 10, 2017 | Կենտրոնական մարզադաշտ, Ալմաթի, Ղազախստան | ![]() |
1–0 | 3–1 | ԱԱ 2018 Որակավորում |
8 | Սեպտեմբերի 1, 2017 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | ![]() |
3–0 | 4–0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոպենհագեն
- Դանիայի առաջնություն․ 2012–13[71], 2015–16[72]
- Դանիայի գավաթ․ 2014–15[73], 2015–16
Ֆեյենորդ
- Նիդերլանդների առաջնություն․ 2016–17[47]
- Նիդերլանդների գավաթ․ 2017–18[54]
- Նիդերլանդների սուպերգավաթ․ 2017[50], 2018[74]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու․ 2016–17[44]
- Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքական․ 2016–17[46]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Denmark - N. Jørgensen - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Akademisk Boldklub - Skive IK, Apr 2, 2009 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Akademisk Boldklub - Boldklubben Frem, Aug 30, 2009 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Akademisk Boldklub - Naestved Boldklub, May 8, 2010 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Akademisk Boldklub - FC Roskilde, Jun 6, 2010 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Official: Bayer Leverkusen sign Danish youngster Nicolai Jorgensen from AB Copenhagen | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Jörgensen unterzeichnet bis 2015»։ 2011-09-28։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է 2018-08-23
- ↑ «SK Tavriya Simferopol - Bayer 04 Leverkusen, Aug 26, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Bayer 04 Leverkusen - Borussia Mönchengladbach, Aug 29, 2010 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Valencia CF - Bayer 04 Leverkusen, Nov 1, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Official: Bayer Leverkusen starlet Nicolai Jorgensen joins Kaiserslautern on loan | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Jorgensen loaned to Kaiserslautern - Soccer News»։ www.soccernews.com (en-US)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - FC Midtjylland, Jul 15, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - Bröndby IF, Aug 18, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Jørgensen makes move permanent»։ 2015-11-14։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-14-ին։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - Silkeborg IF, Sep 23, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - Aalborg BK, Nov 11, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - SönderjyskE, Oct 6, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - FC Nordsjaelland, Nov 2, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - HJK Helsinki, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - FC Nordsjaelland, Apr 19, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - Esbjerg fB, May 3, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Vestsjaelland - FC Copenhagen, May 14, 2015 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Esbjerg fB - FC Copenhagen, Jul 26, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Midtjylland - FC Copenhagen, Mar 3, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - Aalborg BK, Mar 13, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen - Bröndby IF, Apr 17, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Aarhus GF - FC Copenhagen, May 5, 2016 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Esbjerg fB - FC Copenhagen, May 26, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Nicolai Jørgensen signs five-year deal»։ www.feyenoord.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Nicolai Jørgensen sold to Feyenoord | F.C. København»։ F.C. København (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Feyenoord sign Nicolai Jorgensen - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2016-06-17։ Վերցված է 2018-08-23
- ↑ «'Jorgensen voor 3,5 miljoen naar Feyenoord'»։ www.fr12.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23(չաշխատող հղում)
- ↑ «Feyenoord Rotterdam - PSV Eindhoven, Jul 31, 2016 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Groningen - Feyenoord Rotterdam, Aug 7, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Feyenoord Rotterdam - Roda JC Kerkrade, Sep 25, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Feyenoord Rotterdam - AZ Alkmaar, Mar 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23
- ↑ 44,0 44,1 «Jørgensen topscorer van Eredivisie- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Nicolai Jørgensen topscorer van de Eredivisie»։ www.foxsports.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ 46,0 46,1 «Champions Feyenoord dominate Eredivisie Team of the Season | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ 47,0 47,1 «Feyenoord win first Eredivisie title in 18 years | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է 2018-08-23
- ↑ UEFA.com։ «Feyenoord win first Dutch title this century»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Feyenoord Rotterdam - Vitesse Arnhem, Aug 5, 2017 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ 50,0 50,1 «Jones the shootout hero as Feyenoord win Super Cup | The World Game»։ The World Game (en-GB)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Feyenoord Rotterdam - Roda JC Kerkrade, Dec 24, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Ajax Amsterdam - Feyenoord Rotterdam, Jan 21, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «AZ Alkmaar - Feyenoord Rotterdam, Apr 22, 2018 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ 54,0 54,1 «Robin van Persie scores as Feyenoord beat AZ Alkmaar to win Dutch Cup»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Denmark - Sweden, Nov 11, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Denmark - Czech Republic, Sep 8, 2012 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Sweden - Denmark, Nov 14, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Denmark - Iceland, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Denmark - Liechtenstein, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-06-ին։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-06-17
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nicolai JORGENSEN - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Denmark - Australia, Jun 21, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - Australia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2018-08-23
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-01-ին։ Վերցված է 2018-08-20
- ↑ Bakowski Gregg (2018-07-01)։ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-20
- ↑ «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20
- ↑ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-01։ Վերցված է 2018-08-20
- ↑ 70,0 70,1 «Nicolai Jørgensen»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Danish Superliga 2013»։ www.dbu.dk (դանիերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «FC Copenhagen clinch 11th Danish football title» (անգլերեն)։ 2016-05-16։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Lions win dramatic DBU Cup final in extra time | F.C. København»։ F.C. København (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ IANS (2018-08-05)։ «Feyenoord win Dutch Super Cup»։ GulfNews։ Վերցված է 2018-08-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նիկոլայ Յորգենսեն Վիքիպահեստում |
---|
- Յորգենսենի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Յորգենսենի պաշտոնական Տվիտերի էջը
- Յորգենսենի պաշտոնական Ինստագրամի էջը
- Յորգենսենը transfermarkt-ում
- Յորգենսենը soccerbase.com-ում
- Յորգենսենը WhoScored.com կայքում
- Յորգենսենը Կոպենհագենի պաշտոնական կայքում
- Յորգենսենը Ֆեյենորդի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Յորգենսենը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Յորգենսենը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2016-10-28 at the Wayback Machine.
- Յորգենսենը Դանիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ակադեմիսկի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Կայզերսլաուտերնի ֆուտբոլիստներ
- Կոպենհագենի ֆուտբոլիստներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ