Յանիկ Վեստերգոր
![]() Վեստերգորը Վերդերի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1992[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | ||
Հասակ | 199 սմ | ||
Քաշ | 96 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 |
![]() | 22 | (4) |
2011-2015 |
![]() | 71 | (4) |
2015-2016 |
![]() | 48 | (3) |
2016-2018 |
![]() | 66 | (7) |
2018-ներկա |
![]() | 34 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 |
![]() | 4 | (1) |
2010-2011 |
![]() | 7 | (0) |
2011 |
![]() | 2 | (0) |
2011-2015 |
![]() | 28 | (4) |
2013-ներկա |
![]() | 17 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յանիկ Վեստերգոր (դան․՝ Jannik Vestergaard, օգոստոսի 3, 1992[1][2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սաութհեմպտոնի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոֆենհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Վեստերգորը սկսել է Բրոնդբյուում[5]։ 2010 թվականին նա միացավ Հոֆենհայմին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի ապրիլի 16-ին՝ փոխարինելով Ռայան Բաբելին Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Հոֆենհայմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Գերմանիայի գավաթի Քյոլնի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Վեստերգորը խփեց 2012 թվականի փետրվարի 11-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում[8]։ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին նա գոլ խփեց Ֆրայբուրգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[9]։ Հոֆենհայմի առաջին թիմի կազմում Վեստերգորը անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Վերդեր Բրեմեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարի 27-ին Վեստերգորը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Վերդեր Բրեմենի հետ[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 1-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 12-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում[13]։ 2015 թվականի օգոստոսի 30-ին Վեստերգորը գոլ խփեց Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում՝ օգնելով Վերդերին հաղթել 2-1 հաշվով[14]։ Դեկտեմբերի 12-ին նա գոլի հեղինակ դարձավ Քյոլնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[15]։ Իր առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց 2016 թվականի փետրվարի 20-ին՝ Ինգոլշտադտ 04-ի դեմ խաղում[16]։ Վերդեր Բրեմենի դեմ խաղում Վեստերգորը անցկացրեց 54 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Բորուսիա Մյոնխենգլադբախ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 11-ին Վեստերգորը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[17][18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն եվրո[20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինելով Իբրահիմա Տրաորեին Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[22]։ Իր առաջին հանդիպումը Բորուսիայի մեկնարկային կազմում Վեստերգորը անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[23]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց հոկտեմբերի 19-ին՝ Սելտիկի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում դանիացին խփեց 2017 թվականի փետրվարի 19-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[25]։ Բորուսիայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Վեստերգորը անցկացրեց 83 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Սաութհեմպտոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 13-ին Վեստերգորը 4 տարվա պայմանագիր կնքեց Սաութհեմպտոնի հետ[26][27][28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն ֆունտ ստերլինգ[30][31][32]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարնլիի դեմ խաղում[33]։ Սաութհեմպտոնի կազմում իր առաջին գոլը խփեց 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[34][35]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեստերգորը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Դանիայի Մ21 հավաքականի կազմում նա 2015 թվականին որպես թիմի ավագ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[36]։ Նա անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[37][38], իսկ Դանիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 1-4 հաշվով պարտվելով Շվեդիային[39][40]։
Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականի կազմում Վեստերգորը նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինելով Սիմոն Կյերին Լեհաստանի դեմ ընկերական խաղում[41]։ Առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[42]՝ փրկելով իր թիմին պարտությունից։ Իր առաջին հանդիպումը Դանիայի հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2016 թվականի հունիսի 3-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[43]։ 2018 թվականին Վեստերգորը ազգային հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[44][45], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[46], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[47]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[48][49]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[50]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հոֆենհայմ | 2010–11 | Բունդեսլիգա | 1 | 0 | — | — | — | 1 | 0 | |||
2011–12 | 23 | 2 | 3 | 0 | 26 | 2 | ||||||
2012–13 | 16 | 0 | 1 | 0 | 2 | 1 | 19 | 1 | ||||
2013–14 | 25 | 1 | 4 | 0 | — | 29 | 1 | |||||
2014–15 | 6 | 1 | 1 | 1 | 7 | 2 | ||||||
Ընդհանուր | 71 | 4 | 9 | 1 | 0 | 0 | 2 | 1 | 82 | 6 | ||
Վերդեր Բրեմեն | 2014–15 | Բունդեսլիգա | 15 | 1 | 1 | 0 | — | 16 | 1 | |||
2015–16 | 33 | 2 | 5 | 1 | 38 | 3 | ||||||
Ընդհանուր | 48 | 3 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 54 | 4 | ||
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2016–17 | Բունդեսլիգա | 34 | 4 | 5 | 0 | 10 | 0 | — | 49 | 4 | |
2017–18 | 32 | 3 | 2 | 0 | — | 34 | 3 | |||||
Ընդհանուր | 66 | 7 | 7 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 83 | 7 | ||
Սաութհեմպտոն | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 23 | 0 | 2 | 0 | — | 1 | 0 | 26 | 0 | |
2019–20 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 | ||||
Ընդհանուր | 34 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 37 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 219 | 15 | 24 | 2 | 10 | 0 | 3 | 1 | 256 | 18 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[50]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 1 | 0 |
2014 | 1 | 0 |
2015 | 3 | 1 |
2016 | 7 | 0 |
2017 | 3 | 0 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 17 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Նոյեմբերի 17, 2015 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | ![]() |
2–2 | 2–2 | Եվրո 2016 Որակավորում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Denmark - J. Vestergaard - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Southampton scouting report: Jannik Vestergaard - Read Southampton»։ Read Southampton (en-GB)։ 2018-07-09։ Վերցված է 2018-08-07
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Eintracht Frankfurt, Apr 16, 2011 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «TSG 1899 Hoffenheim - 1. FC Köln, Oct 25, 2011 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «SV Werder Bremen - TSG 1899 Hoffenheim, Feb 11, 2012 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «TSG 1899 Hoffenheim - SC Freiburg, Sep 23, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ Mix Pulse։ «Werder Bremen sign Hoffenheim centre-back Jannik Vestergaard» (en-US)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Vestergaard signs with Werder until 2018 | SV Werder Bremen» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «SV Werder Bremen - Hertha BSC, Feb 1, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «VfB Stuttgart - SV Werder Bremen, Apr 12, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «SV Werder Bremen - Borussia Mönchengladbach, Aug 30, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «SV Werder Bremen - 1. FC Köln, Dec 12, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «FC Ingolstadt 04 - SV Werder Bremen, Feb 20, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Borussia sign Jannik Vestergaard - Borussia Mönchengladbach»։ www.borussia.de (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Vestergaard joins Gladbach from Bremen | Borussia Mönchengladbach | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Borussia Monchengladbach announce signing of Jannik Vestergaard on five-year deal»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ (www.dw.com) Deutsche Welle։ «Gladbach sign Bremen defender Vestergaard | DW | 10.06.2016»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ McGuinness Kev (2016-06-10)։ «Vestergaard signs for Gladbach»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «BSC Young Boys - Borussia Mönchengladbach, Aug 16, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Borussia Mönchengladbach - SV Werder Bremen, Sep 17, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Celtic FC - Borussia Mönchengladbach, Oct 19, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Borussia Mönchengladbach - RB Leipzig, Feb 19, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Saints seal Vestergaard deal»։ Southampton FC (en-GB)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Southampton sign defender Vestergaard» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Jannik Vestergaard: Southampton sign centre-back from Borussia Monchengladbach»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-13։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Southampton sign Denmark defender Vestergaard»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ Kajumba Adrian (2018-07-13)։ «Jannik Vestergaard joins Southampton in £18million move»։ mirror։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Premier League transfer news: Vestergaard completes £18m Southampton move | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Jannik Vestergaard joins Southampton from Borussia Monchengladbach»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Southampton FC - Burnley FC, Aug 12, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Southampton FC - Manchester United, Aug 31, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Southampton 1-1 Man Utd: Jannik Vestergaard header earns 10-man Saints a point»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-03
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Denmark – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Czech Republic U21 - Denmark U21, Jun 17, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ uefa.com (2015-06-17)։ «Under-21 2015 - History - Czech Republic-Denmark – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Denmark U21 - Sweden U21, Jun 27, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ uefa.com (2015-06-27)։ «Under-21 2015 - History - Denmark-Sweden – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Poland - Denmark, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Denmark - Sweden, Nov 17, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Bosnia-Herzegovina - Denmark, Jun 3, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-06-ին։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-08-07
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Jannik VESTERGAARD - Jannik Vestergaard - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-07
- ↑ Hytner David (2018-07-01)։ «Croatia send Denmark out of World Cup after Subasic heroics in shootout»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ «Croatia - Denmark, Jul 1, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Subasic the hero as Croatia claim shootout win - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-07
- ↑ 50,0 50,1 «Jannik Vestergaard»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յանիկ Վեստերգոր Վիքիպահեստում |
---|
- Վեստերգորի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Վեստերգորի պաշտոնական Տվիտերի էջը
- Վեստերգորի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վեստերգորը transfermarkt-ում
- Վեստերգորը soccerbase.com-ում
- Վեստերգորը WhoScored.com կայքում
- Վեստերգորը Սաութհեմպտոնի պաշտոնական կայքում Archived 2019-07-12 at the Wayback Machine.
- Վեստերգորը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Վեստերգորը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Վեստերգորը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2020-01-03 at the Wayback Machine.
- Վեստերգորը Դանիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բրոնդբյուի ֆուտբոլիստներ
- Հոֆենհայմի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Մյոնխենգլադբախի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ