Նեյտան Ռեդմոնդ
![]() Ռեդմոնդը Սաութհեմպտոնի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Nathan Daniel Jerome Redmond | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1994[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 69 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2013 |
![]() | 62 | (7) |
2013-2016 |
![]() | 112 | (11) |
2016-ներկա |
![]() | 125 | (16) |
Ազգային հավաքական‡ | |||
2009-2010 |
![]() | 7 | (1) |
2010-2011 |
![]() | 19 | (2) |
2011 |
![]() | 1 | (0) |
2012-2013 |
![]() | 8 | (1) |
2014 |
![]() | 4 | (0) |
2013-2017 |
![]() | 38 | (10) |
2017-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նեյտան Ռեդմոնդ (անգլ.՝ Nathan Redmond, մարտի 6, 1994[1][2], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սաութհեմպտոնի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրմինգհեմ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեդմոնդը Բիրմինգհեմ Սիթիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Ռոչդեյլի դեմ խաղում[4][5]։ 2011 թվականի հունվարին Ռեդմոնդը 1 ամսվա վարձավճարով պետք է միանար Բարտոն Ալբիոնին[6][7][8], սակայն վարձավճարը չեղարկվեց Ֆուտբոլային Լիգայի կողմից մի քանի օր անց, քանի որ այն հակասում էր օրենքներին[9]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը անգլիացին կնքեց 2011 թվականի մարտին[10][11]։ 2010-11 մրցաշրջանում Ռեդմոնդը չանցկացրեց ոչ մի հանդիպում առաջնությունում[12], իսկ Բիրմինգհեմ Սիթին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[13][14][15]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ռեդմոնդը անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Նասիոնալի դեմ խաղում[16][17]։ Առաջնությունում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[18][19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի Նասիոնալի դեմ խաղում[20][21]։ Չեմպիոնշիպում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 31-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում[22][23]։ 2012 թվականի հունվարի 14-ին Ռեդմոնդը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլուոլի դեմ խաղում[24][25]։ 2012 թվականի փետրվարի 7-ին անգլիացին խփեց Պորտսմութի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 86-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[26][27]։ Ապրիլի 21-ին նա գոլ խփեց Բրայթոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։ 2011-12 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 37 հանդիպում[29]՝ դառնալով 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բիրմինգհեմ Սիթիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[30]։
2013 թվականի մարտի 9-ին Ռեդմոնդը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դերբի Կաունտիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[31]։ Մարտի 29-ին նա գոլ խփեց Քրիսթալ Փելասի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[32]։ Բիրմինգհեմ Սիթիի կազմում Ռեդմոնդը անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Նորվիչ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 4-ին Ռեդմոնդը 4 տարվա պայմանագիր կնքեց Նորվիչ Սիթիի հետ[33][34][35][36]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[37]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց օգոստոսի 31-ին՝ գրավելով Սաութհեմպտոնի դարպասը և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38][39]։ Սեպտեմբերի 24-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Անգլիայի լիգայի գավաթի Ուոթֆորդի դեմ խաղում[40]։ 2013-14 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[41], իսկ Նորվիչը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[42][43]։

2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ռեդմոնդը 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[44]։ 2015 թվականի հունվարի 24-ին նա գոլ խփեց Բրենտֆորդի դեմ խաղում, սակայն Նորվիչը պարտվեց 2-1 հաշվով[45]։ Մայիսի 2-ին անգլիացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆուլհեմի դեմ խաղում[46]։ Մայիսի 16-ին՝ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի Իպսվիչ Թաունի դեմ խաղում Ռեդմոնդը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և դուրս գալ եզրափակիչ[47][48]։ Մայիսի 25-ին նա գոլ խփեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Միդլսբրոյի դեմ խաղում[49], իսկ Նորվիչ Սիթին հաղթեց 2-0 հաշվով և տեղափոխվել Պրեմիեր Լիգա[50][51]։ 2014-15 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ[52]։
2015 թվականի օգոստոսի 15-ին Ռեդմոնդը գոլի հեղինակ դարձավ Սանդերլենդի դեմ խաղում[53]։ Սեպտեմբերի 26-ին անգլիացին գոլ խփեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[54]։ 2016 թվականի մարտի 1-ին Ռեդմոնդը գրավեց Չելսիի դարպասը, սակայն Նորվիչը պարտվեց 2-1 հաշվով[55][56]։ Մայիսի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոթֆորդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[57]։ 2015-16 մրցաշրջանում Նորվիչ Սիթին կրկին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[58][59]։ Ակումբի կազմում Ռեդմոնդը անցկացրեց 123 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ[60][61]։
Սաութհեմպտոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 25-ին Ռեդմոնդը 5 տարվա պայմանագիր կնքեց Սաութհեմպտոնի հետ[62][63][64]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն ֆունտ ստերլինգ[65][66][67]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուոթֆորդի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[68][69]։ Հոկտեմբերի 23-ին Ռեդմոնդը գոլ խփեց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[70]։ Դեկտեմբերի 28-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 57-րդ րոպեին[71]։ 2017 թվականի հունվարի 11-ին նա խփեց Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի Լիվերպուլի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[72][73]։ Փետրվարի 26-ին Ռեդմոնդը մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղին[74], սակայն Սաութհեմպտոնը պարտվեց 3-2 հաշվով[75][76]։ Մարտի 4-ին նա դուբլ ձևակերպեց Ուոթֆորդի դեմ խաղում[77]։ 2016-17 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[78]։
2018 թվականի մայիսի 5-ին Ռեդմոնդը գոլ խփեց Էվերթոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[79]։ Դեկտեմբերի 22-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[80]։ 2019 թվականի հունվարի 5-ին Ռեդմոնդը դուբլ ձևակերպեց Անգլիայի գավաթի Դերբի Կաունտիի դեմ խաղում[81]։ Ապրիլի 13-ին անգլիացին դուբլի հեղինակ դարձավ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[82][83]։ Մայիսի 12-ին նա գոլ խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[84]։ 2018-19 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 43 հանդիպում[85]՝ դառնալով 9 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Սաութհեմպտոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ[86][87]։
2019 թվականի օգոստոսի 8-ին Ռեդմոնդը երկարաձգեց իր պայմանագիրը Սաութհեմպտոնի հետ մինչև 2023 թվականը[88][89][90][91]։ Դեկտեմբերի 26-ին անգլիացին գոլ խփեց Չելսիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[92][93]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդմոնդը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[94]։ 2011 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացրած 4 հանդիպումներում դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Անգլիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Նիդերլանդներին[95]։ Ամռանը Ռեդմոնդը մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[96]՝ անցկացնելով 3 հանդիպում։ 2012 թվականի հուլիսին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[97]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Սերբիայի դեմ խաղում[98]։ Անգլիան հասավ առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Հունաստանին[99]։
2013 թվականին Ռեդմոնդը Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[100][101], սակայն Անգլիան դուրս մնաց խմբային փուլից՝ պարտվելով իր բոլոր խաղերում[102][103]։ 2015 թվականի հունիսին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[104]՝ ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[105], սակայն Անգլիան կրկին դուրս մնաց խմբային փուլից[106]։ 2016 թվականին Ռեդմոնդը Մ21 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[107][108]։ 2016 թվականին նա ճանաչվեց լավագույն մինչև 21 տարեկան անգլիացի ֆուտբոլիստ[109][110][111]։ 2017 թվականին Ռեդմոնդը երրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[112][113][114]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[115]։ Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[116][117]։
Անգլիայի ազգային հավաքական Ռեդմոնդը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտի 16-ին՝ Գերմանիայի և Լիտվայի դեմ խաղերի համար[118][119][120][121]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 22-ին՝ փոխարինելով Ադամ Լալանային Գերմանիայի դեմ ընկերական խաղում[122][123]։ 2019 թվականի մայիսին Ռեդմոնդը Գարեթ Սաութգեյթի կողմից ընդգրկվեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար նախնական 27-հոգանոց կազմում[124][125][126], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[127][128][129]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ[130]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բիրմինգհեմ Սիթի | 2010–11 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | 3 | 0 | |
2011–12 | Չեմպիոնշիպ | 24 | 5 | 5 | 1 | 5 | 1 | 3 | 0 | 37 | 7 | |
2012–13 | 38 | 2 | 2 | 0 | — | 2 | 0 | 42 | 2 | |||
Ընդհանուր | 62 | 7 | 8 | 1 | 5 | 1 | 7 | 0 | 82 | 9 | ||
Նորվիչ Սիթի | 2013–14 | Պրեմիեր Լիգա | 34 | 1 | 2 | 0 | — | 3 | 0 | 39 | 1 | |
2014–15 | Չեմպիոնշիպ | 43 | 4 | 1 | 0 | 3 | 2 | 47 | 6 | |||
2015–16 | Պրեմիեր Լիգա | 35 | 6 | 1 | 0 | 1 | 0 | 37 | 6 | |||
Ընդհանուր | 112 | 11 | 4 | 0 | 0 | 0 | 7 | 2 | 123 | 13 | ||
Սաութհեմպտոն | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 37 | 7 | 3 | 0 | 5 | 0 | 5 | 1 | 50 | 8 |
2017–18 | 31 | 1 | 4 | 0 | — | 1 | 0 | 36 | 1 | |||
2018–19 | 38 | 6 | 2 | 3 | 3 | 0 | 43 | 9 | ||||
2019–20 | 19 | 2 | 0 | 0 | 3 | 1 | 22 | 3 | ||||
Ընդհանուր | 125 | 16 | 9 | 3 | 5 | 0 | 12 | 2 | 151 | 21 | ||
Կարիերայի ընդհանուր | 299 | 34 | 21 | 4 | 10 | 1 | 26 | 4 | 356 | 43 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ[130]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրմինգհեմ Սիթի
- Անգլիայի լիգայի գավաթ. 2010–11[131]
Նորվիչ Սիթի
- Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ. 2015[51]
Սաութհեմպտոն
- Անգլիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2016–17[75]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ21
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բիրմինգհեմ Սիթիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2011–12[30]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական. 2015[105]
- Տարվա լավագույն մինչև 21 տարեկան անգլիացի ֆուտբոլիստ. 2016[109]
- Սաութհեմպտոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018–19[86]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «England - N. Redmond - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham City - Rochdale AFC, Aug 26, 2010 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Live Birmingham (2010-08-27)։ «Birmingham City: McLeish heaps praise on Blues' second-youngest ever player»։ birminghammail։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham City | News | Latest | Latest | REDMOND JOINS BREWERS ON LOAN»։ www.bcfc.com։ 2016-04-16։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Burton seal loan deal for Birmingham's Nathan Redmond»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Burton Albion land Birmingham prospect Redmond - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Burton Albion's loan deal for Nathan Redmond collapses»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ Tattum Colin (2011-03-09)։ «Birmingham City: Nathan Redmond signs new contract - and vows to follow in footsteps of Craig Gardner»։ birminghammail։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham City | News | Latest | Latest | REDMOND AGREES PRO DEAL»։ www.bcfc.com։ 2016-04-16։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Blackpool and Birmingham relegated from the Premier League»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Barlow Matt (2011-05-22)։ «Tottenham 2 Birmingham 1: Roman double sends Blues down»։ Mail Online։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Blues condemned to drop»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «CD Nacional - Birmingham City, Aug 18, 2011 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham settle for goalless draw after woodwork denies them thrice»։ The Guardian։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Middlesbrough FC - Birmingham City, Aug 21, 2011 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Middlesbrough 3–1 Birmingham»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham City - CD Nacional, Aug 25, 2011 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Sportsmail (2011-08-25)։ «Birmingham 3 Nacional 0: Redmond as clever as Trevor as teen star steals the show»։ Mail Online։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham City - Blackpool FC, Dec 31, 2011 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Tattum Colin (2012-01-01)։ «Blues see out eventful year in style»։ birminghammail։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Millwall FC - Birmingham City, Jan 14, 2012 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Millwall 0–6 Birmingham City»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham City - Portsmouth FC, Feb 7, 2012 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham 1–0 Portsmouth»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Brighton & Hove Albion - Birmingham City, Apr 21, 2012 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ 30,0 30,1 Tattum Colin (2012-05-01)։ «Birmingham City: Chris Burke cleans up at annual awards dinner at the ICC in Birmingham»։ birminghammail։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Birmingham City - Derby County, Mar 9, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Crystal Palace - Birmingham City, Mar 29, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «REDMOND JOINS CANARIES - News - Norwich City»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City sign Nathan Redmond from Birmingham City»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Transfer news: Norwich sign Nathan Redmond from Birmingham on four-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Cartlidge David (2013-07-04)։ «Norwich City complete signing of highly-rated teenager Nathan Redmond from Birmingham»։ mirror։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Everton FC, Aug 17, 2013 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Southampton FC, Aug 31, 2013 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich beat Southampton to earn their first win of the Premier League season»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Watford FC - Norwich City, Sep 24, 2013 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ McCauley Kim (2014-05-11)։ «Norwich are going down»։ SBNation.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Relegation heartbreak for Norwich City after Canaries all but relegated from the Premier League»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Millwall FC, Dec 26, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Brentford FC, Jan 24, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Fulham FC, May 2, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Ipswich Town, May 16, 2015 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Result: Norwich City seal Championship playoff final spot»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Middlesbrough FC - Norwich City, May 25, 2015 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Middlesbrough 0-2 Norwich: Cameron Jerome and Nathan Redmond strike as Canaries seal immediate return to Premier League»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ 51,0 51,1 «Norwich promoted after play-off final win over Middlesbrough: as it happened»։ The Telegraph։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Sunderland AFC - Norwich City, Aug 15, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «West Ham United - Norwich City, Sep 26, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Chelsea FC, Mar 1, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich 1-2 Chelsea: Kenedy scores fastest Premier League goal of season»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City - Watford FC, May 11, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Flanagan Aaron (2016-05-11)։ «Newcastle and Norwich relegated from Premier League after Sunderland's win»։ mirror։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Norwich City relegated from the Premier League»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «NATHAN REDMOND JOINS SOUTHAMPTON FOR CLUB-RECORD FEE»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Lakey Chris։ «Norwich City receive club record fee as Nathan Redmond joins Southampton»։ Eastern Daily Press (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Saints complete signing of Redmond»։ Southampton FC (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton sign Norwich winger Redmond»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton sign Nathan Redmond from Norwich City | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond: Southampton sign winger from Norwich on five-year deal»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ 161385360554578 (2016-06-25)։ «Managerless Southampton sign Nathan Redmond»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton sign Redmond from Norwich City»։ BeSoccer (en-EN)։ 2016-06-25։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton FC - Watford FC, Aug 13, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton 1–1 Watford»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Manchester City - Southampton FC, Oct 23, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton FC - Tottenham Hotspur, Dec 28, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton FC - Liverpool FC, Jan 11, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton 1 Liverpool 0, EFL Cup semi-final: Nathan Redmond gives Saints first-leg advantage»։ The Telegraph։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Manchester United - Southampton FC, Feb 26, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ 75,0 75,1 «Ibrahimovic takes Manchester United to EFL Cup final win over Southampton»։ The Guardian։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Man Utd 3-2 Southampton: Zlatan Ibrahimovic the star as United win EFL Cup»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Watford FC - Southampton FC, Mar 4, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Everton FC - Southampton FC, May 5, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Huddersfield Town - Southampton FC, Dec 22, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Derby County - Southampton FC, Jan 5, 2019 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton FC - Wolverhampton Wanderers, Apr 13, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton FC vs Wolverhampton Wanderers 2019-04-13»։ Southampton FC (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Southampton FC - Huddersfield Town, May 12, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ 86,0 86,1 «Redmond scoops Player of the Season double»։ Southampton FC (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Redmond scoops club award double»։ Daily Echo (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Redmond signs new long-term contract»։ Southampton FC (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Redmond commits future to Southampton until 2023»։ euronews (անգլերեն)։ 2019-08-08։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nathan Redmond signs four-year Southampton extension»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Redmond signs long-term contract»։ Daily Echo (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Chelsea FC - Southampton FC, Dec 26, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Chelsea stunned after Nathan Redmond wraps up vital win for Southampton»։ The Guardian։ Վերցված է 2020-01-04
- ↑ Association The Football։ «England player profile: Nathan Redmond»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Netherlands U17 - England U17, May 12, 2011 - U17-Europameisterschaft 2011 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - England»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Serbia U19 - England U19, Jul 6, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «England U19 - Greece U19, Jul 12, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ uefa.com։ «Under-21 2013 - History - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ UEFA.com (2013-05-24)։ «Townsend and Shaw out of England party»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ uefa.com։ «Under-21 2013 - History - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ «England Under-21s 1 Norway Under-21s 3 match report: England out and»։ The Independent (անգլերեն)։ 2013-06-09։ Վերցված է 2020-01-04
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ 105,0 105,1 UEFA.com (2015-07-01)։ «The official Under-21 Team of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ 107,0 107,1 Association The Football։ «England Under-21s lift Toulon title after win over France»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ «England Under-21s win Toulon Tournament for first time in 22 years» (en-GB)։ 2016-05-29։ Վերցված է 2019-05-01
- ↑ 109,0 109,1 Association The Football։ «Redmond wins Young Lions prize»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Redmond named England U21 Player of the Year»։ Southampton FC (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Adam Lallana voted 2016 England Player of the Year and Nathan Redmond wins U21 award»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Association The Football։ «Third time lucky?»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Association The Football։ «U21s' Euro squad selected»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Mashiter Nick (2017-05-25)։ «James Ward-Prowse and Nathan Redmond return to England Under 21 squad»։ Mail Online։ Վերցված է 2020-01-04
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - England-Germany»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ Association The Football։ «England squad named»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Jermain Defoe: England recall Sunderland striker aged 34»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Wayne Rooney loses his England place and with it the captaincy»։ The Guardian։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Jermain Defoe called up to England squad by Gareth Southgate»։ The Independent (անգլերեն)։ 2017-03-16։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Germany - England, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Lukas Podolski’s farewell stunner for Germany sinks new-look England»։ The Guardian։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Nations League: Harry Kane in England squad, Ruben Loftus-Cheek out»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-04
- ↑ «England Name 27-Man Squad for First Ever UEFA Nations League Finals in June»։ 90min.com (անգլերեն)։ 2019-05-16։ Վերցված է 2020-01-04
- ↑ Mokbel Sami (2019-05-16)։ «Redmond given shock call-up to England squad for Nations League finals»։ Mail Online։ Վերցված է 2020-01-04
- ↑ Association The Football։ «The 23-man England squad for June's UEFA Nations League Finals has been confirmed»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form»։ The Telegraph։ Վերցված է 2020-01-04
- ↑ «England confirm final squad for Nations League finals»։ Metro (անգլերեն)։ 2019-05-27։ Վերցված է 2020-01-04
- ↑ 130,0 130,1 «Nathan Redmond»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Henriksen Michael։ «Carling Cup Final: Birmingham City Triumph Over Arsenal as Szczesny Blunders»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նեյտան Ռեդմոնդ Վիքիպահեստում |
---|
- Ռեդմոնդի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ռեդմոնդի պաշտոնական Տվիտերի էջը
- Ռեդմոնդի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռեդմոնդը transfermarkt-ում
- Ռեդմոնդը soccerbase.com-ում
- Ռեդմոնդը WhoScored.com կայքում
- Ռեդմոնդը Սաութհեմպտոնի պաշտոնական կայքում
- Ռեդմոնդը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ռեդմոնդը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռեդմոնդը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Նորվիչ Սիթիի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ