Շեյն Լոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյն Լոնգ
անգլ.՝ Shane Long
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Շեյն Պատրիկ Լոնգ
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Գորտնախու, Հյուսիսային Տիպերերի, Իռլանդիա
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 7
Պատանեկան կարիերա
1994—2002 Իռլանդիա Բորրիս Սեյնթ Քեվինս
2002—2004 Իռլանդիա Սեյնթ Մայքլս
2004 Իռլանդիա Կորկ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2005 Իռլանդիա Կորկ Սիթի 1 (0)
2005—2011 Անգլիա Ռեդինգ 174 (44)
2011—2014 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 81 (19)
2014 Անգլիա Հալլ Սիթի 15 (4)
2014—ներկա Անգլիա Սաութհեմփթոն 58 (15)
Ազգային հավաքական
2006 Իռլանդիա Իռլանդիա (Մ-21) ? (?)
2007—ներկա Իռլանդիա Իռլանդիա 62 (16)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 17, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 17, 2016

Շեյն Պատրիկ Լոնգ (իռլանդերեն՝  և անգլ.՝ Shane Patrick Long, հունվարի 22, 1987(1987-01-22)[1][2], Gortnahoe, County Tipperary, Մանսթեր, Իռլանդիա[3]), իռլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակումբի և Իռլանդիայի ազգային հավաքականի հարձակվող։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին զբաղվել է հյորլինգով և «Տիպերերի GAA» ակումբի կազմում «Կրոուկ Պարկ» մարզադաշտում մասնակցել է Իռլանդիայի մինչև 18 տարեկանների հյորլինգի առաջնության երկու կիսաեզրափակչի[4]։ Համարվում էր շատ հեռանկարային հարձակվող[5]։ Նաև, մանուկ հասակում Շեյնը զբաղվել է ֆուտբոլով, 1998 թվականին սկսելով խաղալ իր հայրենի Տիպերերի կոմսության «Սուրբ Քեվին» ակումբում, իսկ 2000 թվականին տեղափոխվել է «Սուրբ Մայքլ» ակումբ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կորկ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կորկ Սիթիի» մարզիչ Փեթ Դոլանը նկատեց Լոնգին, և 2004 թվականի հուլիսի 1-ից Շեյնը սկսեց մարզվել ակումբի փոխարինող թիմում։ Հիմնական կազմում հայտնվեց 2005 թվականի մրցաշրջանի սկզբին, քանի որ այդ ժամանակ Դոլանի պարտականությունները արդեն կատարում էր Դեմեն Ռիչարդսոնը։ Նոր մարզիչը նկատեց երիտասարդ հարձակվողի տաղանդը և 2005 թվականի մարտին Լոնգը Իռլանդիայի առաջնությունում նշեց իր նորամուտը։

Երբ «Կորկ Սիթիի» նախկին մարզիչ Փեթ Դոլանը իր եղբոր՝ «Ռեդինգի» գլխավոր մարզիչ Իմմոն Դոլանի հետ խորհրդակցեց, անգլիական ակումբը որոշեց Լոնգին և իր խաղընկերոջը՝ Քեվին Դոյլին հրավիրել իրենց թիմ։ «Կորկ Սիթին» ստիպված էր վաճառել Լոնգին, սակայն դրա պատճատները մինչև հիմա պարզ չեն։ Հարձակվողը նոր ակումբի հետ պայմանագիր կնքեց 2005 թվականի հունիսի 7-ին։

«Ռեդինգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգը «Ռեդինգի» կազմում մարզվելիս, 2008 թվական

2005-2006 մրցաշրջանի Չեմպիոնշիպի չեմպիոն «Ռեդինգի» կազմում Լոնգը առաջնախաղն անցկացրեց 2006 թվականի ապրիլի 17-ին՝ «Սթոք Սիթիի» դեմ խաղում (3-1)։ Թիմում նա միշտ փոխարինման էր դուրս գալիս։ Ակումբի կազմում անցկացրած առաջին 10 խաղում Լոնգը խփեց 3 գոլ։ «Ռեդինգի» գլխավոր մարզիչը առաջին մրցաշրջանում Լոնգին այլ իռլանդացիների (Քեվին Դոյլ, Դեյվ Քիթսոն, Լերոյ Լիտա) կողքին համարում էր «երկրորդ պլանի» ֆուտբոլիստ։ 2005-2006 մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությանը Լոնգը մասնակցեց «Ռեդինգի» բոլոր խաղերին և խփեց մեկ գոլ[6]։

2007 թվականի հուլիսի 4-ին Լոնգը «Ռեդինգի» հետ կնքեց նոր՝ քառամյա պայմանագիր մինչև 2010-2011 մրցաշրջանի ավարտը[7]։

2008 թվականի մարտի 16-ի խաղում, որում «Ռեդինգը» «Էնֆիլդում» 1-2 հաշվով զիջեց «Լիվերպուլին», Լոնգը հիասթափված լինելով իր խաղով և ակումբի մարզիչ Սթիվ Կոպպելի աշխատանքով, նետեց իր մարզաշապիկը խոտածածկին։ Խաղից հետո տված հարցազրույցում Կոպելը հայտարարեց, որ այդպիսի դեպք էլ չի կրկնվի։ Հետո, Լոնգը ակումբի պաշտոնական կայքում իր վատ վարքի համար ներողություն խնդրեց «Ռեդինգի» երկրպագուներից[8]։

Բայց, այնուամենայնիվ, հարձակվողը իր համար անհաջող թվականը լավ ավարտեց՝ 2008 թվականի դեկտեմբերի 28-ին «Սաութհեմփթոնի» դեմ արտագնա խաղում (1-1) գոլ խփելով։ 2009 թվականին, 2008-2009 մրցաշրջանի երկրորդ կեսում Շեյնը կարողացավ խփել 6 գոլ (այդ թվում երկու անգամ դուբլի հեղինակ դառնալով՝ «Չարլթոն Ատլետիկի» և «Նորվիչ Սիթիի» դեմ խաղերում)։

2009-2010 մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությանը Լոնգը «Ռեդինգի» հետ հասավ մինչև 6-րդ փուլ (1/4 եզրափակիչ)։ Նշանակալի է, որ երրորդ փուլի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղում (2-1), Լոնգը դարձավ խաղի «ամենավառ դեմքը». սկզբում, երբ հաշիվը 1-0 «Լիվերպուլի» օգտին էր, Լոնգը երկրորդ խաղակեսի ավելացված 3 րոպեին օգտվելով Յոսի Բենայունի խախտումից՝ վաստակեց 11-մետրանոց, որը իրացվեց, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Հետո, 100-րդ րոպեին Շեյն Լոնգը խփեց գոլ, և իր թիմը դուրս եկավ Գավաթի 4 փուլ[9], անսպասելի կերպով «Էնֆիլդում» հաղթելով դաշտի տերերին։ Չորրորդ փուլում Լոնգը «Ռեդինգի» հետ հաղթեց «Բերնլիին» (1-0)։ Իսկ հինգերորդ փուլի երկրորդ խաղում (առաջինը ավարտվել էր ոչ ոքի՝ 2-2) Լոնգի ակումբը հաղթեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին» (3-2)։ Վեցերորդ փուլում «Ռեդինգի» մրցակիցը «Աստոն Վիլլան» էր։ Առաջին խաղակեսը ավարտվեց 2-0 հաշվով՝ օգուտ «Ռեդինգին», իսկ այդ երկու գոլն էլ խփել էր Լոնգը, բայց երկրորդ խաղակեսում Էշլի Յանգի գոլի և Ջոն Կարյուի հեթ թրիկի շնորհիվ «Աստոն Վիլլան» 4-2 հաշվով հաղթեց և «Ռեդինգին» դուրս մղեց հետագա պայքարից։

2010 թվականի մայիսի 2-ին Լոնգը «Փրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում «Ռեդինգի» կազմում անցկացրեց 150-րդ խաղը, որը ավարտվեց Շեյնի թիմի՝ 4-0 հաշվով հաղթանակով։

2010 թվականի սեպտեմբերի 11-ին հարձակվողը «Կրիստալ Պալասի» դեմ խաղում իր թիմի համար վաստակեց երկու 11-մետրանոց, որոնցից մեկը իրացրեց ինքը, իսկ մյուսը՝ Յան Հարթը։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ «Ռեդինգի»։

2011 թվականի հունվարի 8-ին Լոնգը 2010-2011 մրցաշրջանի Անգլիայի գավաթի «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում խփեց գոլ, որը թույլ տվեց «Ռեդինգին» դուրս գալ գավաթի չորրորդ փուլ։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով[10]։ Հունվարի 29-ին, արդեն գավաթի չորրորդ փուլում, Շեյնը «Ստիվենիջի» դարպասին ևս գոլ խփեց և իր թիմին օգնեց հայտնվել հաջորդ փուլում։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ Լոնգը գավաթի խաղարկությունում մասնակցեց նաև «Ռեդինգի» հինգերորդ և վեցերորդ փուլերի խաղերին՝ համապատասխանաբար «Էվերթոնի» (1-0) և «Մանչեսթեր Սիթիի» (0-1) դեմ խաղերում, բայց այդ երկու խաղերում չկարողացավ աչքի ընկնել։

2011 թվականի մայիսի 17-ին 2010-2011 մրցաշրջանի Չեմպիոնշիպի երկրորդ կիսաեզրափակիչ՝ «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում, Լոնգը խփեց իր թիմի երեք գոլերից երկուսը, իսկ «Ռեդինգը» դուրս եկավ մրցաշարի եզրփակիչ[11]։ Արդեն 2010 թվականի մայիսի 30-ին «Ուեմբլիում» «Ռեդինգը» «Սուոնսի Սիթիի» դեմ խաղաց եզրափակիչը։ «Սուոնսին» 4-2 հաշվով հաղթեց խաղում, որի հետևանքով «Ռեդինգը» մնաց Չեմպիոնշիպում։ Խաղից հետո «Ռեդինգի» նախագահ Ջոն Մադեյսկին Լոնգին անվանեց համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ և նրա տրանսֆերային արժեքը գնահատեց 20 միլիոն ֆունտ ստերլինգ[12]։

«Վեստ Բրոմվիչ Ալբիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգը «Հալլ Սիթիի» կազմում, 2014 թվականի փետրվար

2011 թվականի օգոստոսի 9-ին Լոնգը տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», իսկ պայմանագիրը կնքվեց 3 տարով՝ 1 տարի երկարացման պայմանով[13]։ Շեյնը օգոստոսի 12-ին ընտրեց 9 համարով մարզահագուստը։ Թեկուզ տրանսֆերի արժեքը չհայտարարվեց, մասնագետները այն գնահատեցին 4 500 000£[14][15]: «Կեռնեխների» կազմում Շեյնը առաջին գոլը խփեց 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջնախաղում (1-2)[16]։ Ընդհանուր 2011-2012 մրցաշրջանում Լոնգը «Վեստ Բրոմվիչի» կազմում մասնակցեց 32 խաղի և խփեց 8 գոլ։

«Հալլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 17-ին «Հալլ Սիթին» պաշտոնապես հայտարարեց Շեյն Լոնգի գնման մասին։ «Վագրերի» և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը կնքվեց 3,5 տարով[17]։ Լոնգը նոր ակումբում իր նորամուտը նշեց 2014 թվականի հունվարի 28-ին՝ «Քրիստալ Պելասի» դեմ խաղում, որտեղ իր թիմը 1-0 հաշվով պարտվեց[18]։ 2014 թվականի փետրվարի 1-ին իր հաջորդ՝ «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում, Լոնգը նոր թիմում խփեց իր առաջին գոլը (1-1)[19]։ 2014 թվականի մարտի 22-ին «Քեյսի» մարզադաշտում նա խաղաց իր նախկին թիմի՝ «Վեստ Բրոմվիչի» դեմ։ «Կեռնեխների» երկրպագուները նրան ջերմ ընդունեցին, սակայն 30 րոպե անց Շեյնը իրացրեց 11-մետրանոց, որը «Վեստ Բրոմվիչի» երկրպագուները վատ ընդունեցին։ Դրանից հետո ամեն անգամ, երբ Լոնգը գնդակով էր, «կեռնեխների» երկրպագուները սուլում էին։ Չնայած դրան, նա ևս մեկ անգամ գոլ խփեց, և իր թիմը հաղթեց 2-0 հաշվով[20]։

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգը «Հալլ Սիթիի» կազմում նախքան 2014-2015 մրցաշրջանի սկիզբը խաղաց Եվրոպայի լիգայի որակավորման «Տրենչինի» դեմ երկու խաղերում[21][22]։ Դրանք «Հալլում» նրա վերջին խաղերն էին. 2014 թվականի օգոստոսի 14-ին նա քառամյա պայմանագիր կնքեց «Սաութհեմփթոնի» հետ, տրանֆերի արժեքը կազմեց 12 միլիոն£[23][24]:

Երեք օր անց, Պրեմիեր Լիգայի առաջին տուրում, «Լիվերպուլի» դեմ խաղի (1-2) 74-րդ րոպեին փոխարինելով Դուշան Տադիչին՝ նա առաջնախաղն անցկացրեց նոր ակումբում[25]։ Լոնգը «Սաութհեմփթոնի» կազմում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 29-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության «Սթոք Սիթիի» դեմ խաղում, իսկ իր թիմը հաղթեց 3-2 հաշվով[26]։

Լիգայում իր առաջին գոլը խփեց 2014 թվականի նոյեմբերի 8-ին՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում (2-0)[27]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյն Լոնգը Իռլանդիաի հավաքականի կազմում

Սկսելով խաղալ Անգլիայում՝ «Ռեդինգի» կազմում, 2005-2006 մրցաշրջանում նա Իռլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրեց իր առաջին խաղերը[28]։

«Ռեդինգում» իր խաղընկեր Քեվին Դոյլի և «Սանդերլենդի» ֆուտբոլիստ Սթիվեն Էլիոթի վնասվածքների շնորհիվ[29] Լոնգը հնարավորություն ստացավ ազգային հավաքականում դեբյուտն անցկացնել։ Առաջնախաղը կայացավ 2007 թվականի փետրվարի 7-ին՝ Սան Մարինոյի դեմ խաղում (2-1)[30]։

Երբ 2007 թվականի մարտի 28-ին հավաքականում իր երկրորդ՝ Սլովակիայի դեմ խաղում նա դուրս եկավ փոխարինման, դարձավ առաջին մարդը, ով «Կրոուկ Պարկ» մտել էր և՛ որպես հյորլեր (2003 և 2004 թվականների Իռլանդիայի առաջնության հյորլերի կիսաեզրփակիչներ), և՛ որպես ֆուտբոլիստ[31][32]։ Լոնգը հավաքականում իր առաջին գոլը խփեց 2007 թվականի մայիսի 26-ին՝ Բոլիվիայի դեմ ընկերական խաղում (1-1)[33], իսկ 2007 թվականի օգոստոսի 22-ին կայացած Դանիայի դեմ խաղում (4-0) նա դարձավ դուբլի հեղինակ[34]։

Շեյն Լոնգը Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից ճանաչվեց 2007 թվականի Լավագույն երիտասարդ խաղացող[35][36]։

Շեյնը հավաքականում հաջորդ գոլը խփեց 2010 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Եվրո 2012-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ռուսաստանի դեմ խաղում, սակայն իր թիմը 2-3 հաշվով պարտվեց[37][38]։

Լոնգը վնասվածք ստացած Քեվին Դոյլի փոխարեն հավաքական հրավիրվեց Եվրո 2012-ի որակավորման փուլի Մակեդոնիայի դեմ խաղում, որը կայացավ 2011 թվականի մարտի 26-ին, այդպիսով մասնակցելով իր հավաքականի հաղթանակին (2-1)[39]։ Իսկ 2011 թվականի մարտի 29-ին կայացած հաջորդ՝ Ուրուգվայի դեմ ընկերական խաղում, Շեյնը նորից խփեց գոլ, սակայն իր հավաքականը 2-3 հաշվով պարտվեց[40]։

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիին Լոնգին ընդգրկեց Եվրո 2012-ի մասնակիցների ցուցակում, Շեյնը հայտագրվեց 19 համարով։ Մրցաշարի նախապատրաստական փուլում, 2012 թվականի մայիսի 26-ին, նա մասնակցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղին՝ 63-րդ րոպեին մտնելով փոխարինման և 14-րոպե անց խփելեց խաղի միակ և հաղթական գոլը[41]։ Մրցաշարին Իռլանդիան պարտվելով խմբային փուլի բոլոր երեք խաղերը՝ C խմբում զբաղեցրեց վերջին տեղը։ Շեյն Լոնգը խաղաց երկու անգամ. հունիսի 10-ին՝ Խորվաթիայի դեմ (1-3)[42] և հունիսի 18-ին՝ Իտալիայի դեմ (0-2)[43]։ Իռլանդիայի հավաքականի միակ գոլը մրցաշարում խփեց պաշտպան Շոն Սենտ Լեջերը։

2013 թվականի մայիսի 29-ին «Ուեմբլիում» կայացած Անգլիայի դեմ խաղում Լոնգը ազգային հավաքականում խփեց իր իններորդ գոլը, խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ 2013 թվականի հունիսի 2-ին՝ Վրաստանի դեմ խաղում նա իր հավաքականին խաղադաշտ դուրս բերեց ավագի թևկապով, իսկ խաղն ավարտվեց իռլանադացիների՝ 4-0 հաշվով տարած հաղթանակով[44][45]։ 2014 թվականի մարտի 5-ին՝ Սերբիայի դեմ խաղում նա հավաքականի կազմում խփեց իր 11-րդ գոլը, իսկ իր հավաքականը 2-1 հաշվով զիջեց սերբերին[46]։ 2015 թվականի մարտի 29-ին՝ Եվրո 2016-ի որակավորման փուլի Լեհաստանի դեմ խաղում նա խփեց գոլ և փրկեց իր թիմին պարտությունից (1-1)[47][48]։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին Լոնգը Եվրո 2016-ի որակավորման փուլի Գերմանիայի դեմ խաղում, որը կայացավ «Ավիվա» մազադաշտում, խփեց խաղի միակ գոլը և հաղթանակ պարգևեց իր հավաքականին[49][50]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 15, 2016-ի դրությամբ
Ակումբային վիճակագրություն
Ակումբ Մրցաշրջան Լիգա ՖԱ գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կորկ Սիթի 2005[51] Իռլանդիայի Լիգա 1 0 0 0 1[Նշումներ 1] 0 2 0
Ընդհանուր 1 0 0 0 1 0 2 0
Ռեդինգ 2005–2006[52] Չեմպիոնշիպ 11 3 4 1 0 0 15 4
2006–2007[53] Պրեմիեր Լիգա 21 2 1 1 2 1 24 4
2007–2008[54] Պրեմիեր Լիգա 29 3 2 0 1 0 32 3
2008–2009[55] Չեմպիոնշիպ 37 9 1 0 3 0 2[Նշումներ 2] 0 43 9
2009–2010[56] Չեմպիոնշիպ 31 6 5 3 0 0 36 9
2010–2011[57] Չեմպիոնշիպ 44 21 4 2 1 0 3[Նշումներ 2] 2 52 25
2011–2012[58] Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 174 44 17 7 7 1 5 2 203 54
Վեստ Բրոմվիչ Ալբիոն 2011–2012[58] Պրեմիեր Լիգա 32 8 1 0 0 0 33 8
2012–2013[59] Պրեմիեր Լիգա 34 8 1 1 2 2 37 11
2013–2014[60] Պրեմիեր Լիգա 15 3 1 0 1 0 17 3
Ընդհանուր 81 19 3 1 3 2 87 22
Հալլ Սիթի 2013–2014[60] Պրեմիեր Լիգա 15 4 0 0 0 0 15 4
2014–2015[61] Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 2[Նշումներ 3] 0 2 0
Ընդհանուր 15 4 0 0 0 0 2 0 17 4
Սաութհեմփթոն 2014–2015[61] Պրեմիեր Լիգա 32 5 3 1 4 1 39 7
2015–2016[62] Պրեմիեր Լիգա 28 10 1 0 2 2 3 1 34 13
Ընդհանուր 60 15 4 1 6 3 3 1 73 20
Ընդհանուր կարիերայում 331 82 24 9 16 6 5 1 6 2 382 100

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 26, 2016-ի դրությամբ
Միջազգային վիճակագրություն
Հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Իռլանդիա 2007 7 3
2008 2 0
2009 2 0
2010 5 2
2011 7 1
2012 9 2
2013 10 2
2014 9 1
2015 8 3
2016 8 2
Ընդհանուր 67 16

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սետանտա սպորտային գավաթ
  2. 2,0 2,1 Չեմպիոնշիպի փլեյ օֆֆեր
  3. ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Ռեդինգ»
  • Չեմպիոնշիպի հաղթող՝ 2005-2006[63]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի հավաքական
  • Ազգերի գավաթ՝ 2011[63]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռեդինգի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ 2010-2011[64]
  • ԻՖԱ Լավագույն երիտասարդ խաղացող՝ 2010[65]
  • ԻՖԱ Տարվա լավագույն գոլ՝ 2013 (Անգլիայի դեմ), 2015 (Գերմանիայի դեմ)[66]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին Լոնգը ամուսնացելէ իր ընկերուհու՝ Քեյլի Ադամսի հետ։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Թեյգանը և Էրինը[67]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Foster, Patrick (16 Апреля 2006). «Treated like Royalty». The Sunday Times. London. Վերցված է 17 Мая 2006-ին. (անգլ.)
  4. The long way from Tipperary Irish Post (անգլ.)
  5. Ruth keeps Tipperary in title race Արխիվացված 2003-08-21 Wayback Machine Irish Examiner, 15 мая 2003 (անգլ.)
  6. «Reading Club stats». BBC Sport. 25 июня 2009. Վերցված է 3 июня 2006-ին. (անգլ.)
  7. «Four new contracts agreed». ФК «Рединг». 4 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 7 июля 2007-ին. (անգլ.)
  8. «Long apologises». ФК «Рединг». 16 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 18-ին. Վերցված է 18 марта 2008-ին.
  9. «Liverpool 1 – 2 Reading». BBC Sport. 13 января 2010. Վերցված է 13 января 2010-ին.
  10. «Протокол матча на stats.sportbox.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Cardiff 0-3 Reading (agg 0-3)». BBC Sport. 17 мая 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 18 мая 2011-ին. (անգլ.)
  12. «Reading aware of Long interest». Sky Sports. 31 мая 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 9 июня 2011-ին. (անգլ.)
  13. «Albion complete Long capture». www.wba.co.uk. 24 августа 2011. Վերցված է 26 июня 2012-ին. (անգլ.)
  14. «Albion complete Shane Long signing». www.expressandstar.com. 9 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 июня 2012-ին. (անգլ.)
  15. «Shane Long joins West Bromwich Albion from Reading». BBC Sport. 9 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 июня 2012-ին. (անգլ.)
  16. «West Brom 1 - 2 Man Utd». BBC Sport. 14 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 июня 2012-ին. (անգլ.)
  17. «http://www.hullcitytigers.com/news/article/201314-long-signing-1300249.aspx». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  18. «Crystal Palace Hull». BBC Sport. BBC. 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  19. «Hull 1 – 1 Tottenham». BBC Sport. BBC. 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  20. «Hull 2 – West Brom 0: Long and short of an official clanger». express.co.uk. 2014 թ․ մարտի 23. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
  21. «AS Trenčín 0 – 0 Hull». The Tigers Official Website. Hull City A.F.C. 2014 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  22. «Hull 2 – 1 AS Trenčín». The Tigers Official Website. Hull City A.F.C. 2014 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  23. «ANNOUNCEMENT: Saints land Shane Long». Southampton F.C. 2014 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  24. «Shane Long: Southampton sign Hull City striker». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  25. «Liverpool 2 − 1 Southampton». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  26. «Stoke 2 − 3 Southampton». BBC Sport. 2014 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  27. Woodcock, Ian (2014 թ․ նոյեմբերի 8). «Southampton 2–0 Leicester». BBC Sport. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  28. «Republic of Ireland: Under 19 - Squad Profile». Футбольная ассоциация Ирландии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 3 июня 2006-ին. (անգլ.)
  29. «Long ready to make Republic debut». BBC Sport. 6 февраля 2007. Վերցված է 7 февраля 2007-ին. (անգլ.)
  30. «San Marino 1-2 Rep of Ireland». BBC Sport. 7 февраля 2007. Վերցված է 7 февраля 2007-ին. (անգլ.)
  31. «Royals trio line up for historic match». Berkshire Regional Newspapers. 28 марта 2007. Վերցված է 10 апреля 2007-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  32. «Republic of Ireland 1-0 Slovakia». Футбольная ассоциация Ирландии. 28 марта 2007. Վերցված է 10 апреля 2007-ին. (անգլ.)
  33. «Bolivia 1-1 Rep of Ireland». BBC Sport. 26 мая 2007. Վերցված է 26 июня 2007-ին. (անգլ.)
  34. Robbie Keane and Shane Long both struck two goals as the Republic of Ireland thumped Denmark in Aarhus
  35. «FAI and eircom announce nominations for eircom International Awards». Футбольная ассоциация Ирландии. 20 декабря 2007. Վերցված է 20 декабря 2007-ին. {{cite news}}: Text "Long made his second competitive start for the Republic of Ireland away to Slovakia on October 12th 2010. His lively perforformance earned him man of the match award." ignored (օգնություն) (անգլ.)
  36. «Duo up for player of the year». ФК «Рединг». 20 декабря 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 20 декабря 2007-ին. (անգլ.)
  37. «Ирландия 2:3 (0:2) Россия». news.sportbox.ru. 8 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 июня 2012-ին. (ռուս.)
  38. Видео гола Шейна Лонга на www.youtube.com
  39. «As it Happened: Ireland 2-1 FYR Macedonia». RTE Sport. 26 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 30 марта 2011-ին. (անգլ.)
  40. «No disgrace in defeat for second string». Irish Times. 29 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 30 марта 2011-ին. (անգլ.)
  41. «Ирландия 1:0 (0:0) Босния и Герцеговина». news.sportbox.ru. 26 мая 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 июня 2012-ին. (ռուս.)
  42. «Ирландия 1:3 (1:2) Хорватия». news.sportbox.ru. 10 июня 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 июня 2012-ին. (ռուս.)
  43. «Италия 2:0 (1:0) Ирландия». news.sportbox.ru. 18 июня 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 июня 2012-ին. (ռուս.)
  44. Fanning, Dion (2013 թ․ հունիսի 2). «Wembley hero Long to captain Ireland». Sunday Independent. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  45. Mason, Glenn (2013 թ․ հունիսի 2). «Republic of Ireland 4–0 Georgia». RTÉ Sport. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  46. «Republic of Ireland 1–2 Serbia». Goal.com. 2014 թ․ մարտի 5.
  47. «Republic of Ireland player ratings: Wes Hoolahan a deserved man of the match». Irish Independent. 2015 թ․ մարտի 29.
  48. «Shane Long's late leveller keeps Euro 2016 hopes alive for Ireland». Guardian.com. 2015 թ․ մարտի 29.
  49. «Shane Long's beauty downs World Champions Germany and guarantees play-off spot». Irish Independent. 2015 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  50. «Republic of Ireland 1–0 Germany: Shane Long slams home winner to beat the world champions and boost Euro 2016 qualifying hopes». Daily Mail. 2015 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  51. «Shane Long – Hull City – Պրեմիեր Լիգա». Irish Independent. Dublin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  52. «Games played by Shane Long in 2005/2006». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  53. «Games played by Shane Long in 2006/2007». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  54. «Games played by Shane Long in 2007/2008». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  55. «Games played by Shane Long in 2008/2009». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  56. «Games played by Shane Long in 2009/2010». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  57. «Games played by Shane Long in 2010/2011». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  58. 58,0 58,1 «Games played by Shane Long in 2011/2012». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  59. «Games played by Shane Long in 2012/2013». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  60. 60,0 60,1 «Games played by Shane Long in 2013/2014». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  61. 61,0 61,1 «Games played by Shane Long in 2014/2015». Soccerbase. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  62. «Games played by Shane Long in 2015/2016». Soccerbase. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  63. 63,0 63,1 «Republic of Ireland – S. Long – Trophies». Soccerway. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  64. «Long voted Player of the Season». Reading FC. 2011 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  65. «Awards double for Doyle». Setanta Sports. 2011 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  66. «Keane and McCarthy scoop FAI Player of the Year awards». The Score. 2014 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  67. «Shane Long ties the knot with beautiful bride Kayleah Adams». Irish Mirror. 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյն Լոնգ» հոդվածին։