Դուշան Տադիչ
Դուշան Տադիչ սերբ.՝ Душан Тадић | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Տադիչը 2017 թվականին | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Դուշան Տադիչ | ||||||||||||||
Ազգությունը | սերբ | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1988[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բաչկա Տոպոլա, Սերբիա | ||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դուշան Տադիչ (սերբ.՝ Душан Тадић, նոյեմբերի 20, 1988[1][2], Bačka Topola, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
Նա իր պատանեկան կարիերան անցկացրել է «Բաչկա Տոպոլա»-ի և «Վոեվոդինա» ֆուտբոլային ակումբների կազմում։ Հետագայում տեղափոխվել է նիդերլանդական «Գրոնիգեն», որի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան։ Այդ ամենից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տվենտե»։ Ի վերջո 2014 թվականին Դուշանը տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։
Տադիչը Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է մոտ 50 հանդիպման, իր դեբյուտը նշել է 2008 թվականին և հենց այդ թվականին էլ մասնակցել է Օլիմպիական խաղերին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վոևոդինա»[խմբագրել | խմբագրել կոդը]
14 տարեկան հասակում Դուշան Տադիչը միացել է «Վոևոդինա»-ին։ 2006 թվականին թիմի հետ նա կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Իր դեբյուտը նա նշել է Սերբիայի սուպերգավաթի խաղում։ Իր դեբյուտային մրցաշրջանում Տադիչը մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ[3]։
Սերբիական թիմի կազմում Դուշանը անցկացրել է 4 մրցաշրջան։ Մասնակցել է 107 հանդիպման և դարձել է 29 գոլի հեղինակ։
«Գրոնիգեն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի ամռանը 1.23 միլիոն €-ի դիամց Դուշան Տադիչը տեղափոխվել է հոլանդական «Գրոնիգեն»[4]։ Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2010 թվականի օգոստոսի 8-ին՝ «Այաքս»-ի դեմ խաղում։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը և կատարել է գոլային փոխանցում, իսկ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։
2010 թվականի դեկտեմբերի 18-ին Տադիչը խփել է իր առաջին գոլը նիդերլանդական ակումբի կազմում՝ «Էքսելեսիոր»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։ 2010-11 մրցաշրջանի ընթացքում Տադիչը մասնակցել է 41 հանդիպման, դարձել է 7 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Գոլային փոխանցումների ցուցանիշով նա այդ մրցաշրջանում գրավեց 3-րդ հորիզոնականը՝ Մեսութ Օզիլից և Լիոնել Մեսսիից հետո[5]։
«Տվենտե»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ապրիլի 10-ին Տադիչը տեղափոխվել է «Տվենտե»[6]։ Տրանսֆերն արժեցել է 7.7 միլիոն եվրո։ Նա իր առաջնախաղն անցկացրել է 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Դուշանը նաև դարձել է դուբլի հեղինակ այդ խաղում[7]։
«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 8-ին Դուշան Տադիչը տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[8]։
Իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է օգոստոսի 17-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Նա 74-րդ րոպեին փոխարինել է Շեյն Լոնգին։ Անգլիական թիմի կազմում Տադիչը իր առաջին գոլը խփել է օգոստոսի 23-ին՝ «Արսենալ»-ի դեմ խաղում[9]։
Տադիչը 2015 թվականի 30-ին դարձել է դուբլի հեղինակ «Նորվիչ Սիթի»-ի դեմ խաղում[10]։ Նա դարձել է գոլի հեղինակ նաև 2016 թվականի ապրիլի 23-ին կայացած «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում[11]։ Հաջորդ խաղում, որը տեղի է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Դուշան Տադիչը դարձել է գոլային փոխանցման հեղինակ[12]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերբիայի ազգային հավաքական Տադիչը առաջին անգամ հրավիրվել է 2008 թվականին՝ 19 տարեկան հասակում։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը Դուշան Տադիչը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ԱԱ 2014-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ուելսի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 6-1 հաշվով[13]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերբիայի Սուպերլիգայի փոխչեմպիոն - 2008-09
- Լիգայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016-17
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրեդիվիզիի լավագույն ասիստենտ - 2010-11, 2013-14
- Սերբիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «First Team Profiles: Dušan Tadić» (անգլերեն)։ Southampton F. C.։ 2015-07-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին։ Վերցված է 2016-06-29
- ↑ Tadic: 'Ik ben blij met FC Groningen' Archived 2016-04-06 at the Wayback Machine., website FC Groningen (8 juni 2010)
- ↑ «Dušan Tadić treći asistent u Evropi»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2017-11-03
- ↑ «Official: Dusan Tadic to leave Groningen for Twente»։ Goal.com։ 2012-04-10։ Վերցված է 2015-09-04
- ↑ [1] Archived 31 December 2013 at the Wayback Machine.
- ↑ «Southampton sign Twente's Tadic»։ BBC Sport։ հուլիսի 8, 2014։ Վերցված է հուլիսի 8, 2014
- ↑ «Arsenal 1–2 Southampton»։ BBC Sport։ սեպտեմբերի 23, 2014։ Վերցված է սեպտեմբերի 23, 2014
- ↑ Cryer Andy (օգոստոսի 30, 2015)։ «Southampton 3–0 Norwich»։ BBC Sport։ Վերցված է օգոստոսի 30, 2015
- ↑ Gheerbrant James (ապրիլի 23, 2016)։ «Aston Villa 2–4 Southampton»։ BBC Sport։ Վերցված է մայիսի 25, 2016
- ↑ Rudd Lewis (մայիսի 1, 2016)։ «Southampton’s Dusan Tadic makes claim to be new Premier League assist king having provided three in win over Manchester City»։ Metro.co.uk։ Վերցված է մայիսի 25, 2016
- ↑ «Appearances of Dušan Tadić»։ eu-football.info։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը saintsfc.co.uk կայքում Archived 2016-08-13 at the Wayback Machine. (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սերբիայում ծնվածներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ