Ջեք Ստեֆենս
Ջեք Ստեֆենս անգլ.՝ Jack Stephens | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1994[1] (26 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Torpoint, Քորնուոլ | |||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեք Ստեֆենս (անգլ.՝ Jack Stephens, հունվարի 27, 1994[1], Torpoint, Քորնուոլ), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան: Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի կազմում:
Ջեքը իր կարիերան սկսել է «Պլիմուտ Արգայլ»-ի կազմում, որի կազմում հանդես է եկել մինչև 2011 թվականը: Չնայած, որ Ստեֆենսը սկսել է խաղալ աջ եզրային պաշտպանի դիրքում, ներկայումս հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում: Նա կարողանում է հանդես գալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում: Հանդես է եկել Անգլիայի Մ18, Մ19, Մ20 և Մ21 հավաքականների կազմում:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պլիմուտ Արգայլ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին 11 տարեկան հասակում Ստեֆենսը միացել է «Պլիմուտ Արգայլ»-ի ակադեմիային[2]: Թիմի երիտասարդական կազմում սկսել է հանդես գալ 2009 թվականից: Թիմի հիմնական կազմում առաջին անգամ հայտավորվել է 2010 թվականի սեպտեմբերին[3]: Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Շեֆիլդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ «Արգայլ»-ի հաղթանակով[4][5]:
«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ապրիլի 5-ին 150000 £-ի դիմաց Ջեքը տեղափոխվել է «Սաութհեմփթոն»: Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[6][7]: Թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կովենտրի Սիթի»-ի դեմ խաղում[8]: Այդ խաղում նա երկրորդ խաղակեսի ընթացքում փոխարինել է Դեն Հարդինգին:
Պրեմիեր Լիգայի շրջանակներում Ջեք Ստեֆենսը իր նորամուտը նշել է 2017 թվականի հունվարի 2-ին՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում[9]: Նա առաջին խաղակեսի ընթացքում փոխարինել Սեդրիկ Սոարեսին:
«Սուինդոն Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մարտի 14-ին Ստեֆենսը 4 ամիս ժամկետով տեղափոխվել է «Սուինդոն Թաուն»[10]: 2014 թվականի սեպտեմբերի 1-ին վարձակալության ժամկետը երկարեցվել է մինչև 2015 թվականի հունվարը[11]:
«Միդլսբրո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 31-ին վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Միդլսբրո»[12]: Սակայն 2016 թվականի հունվարի 4-ին Ռոնալդ Կումանի կողմից ֆուտբոլիստը ետ է կանչվել:
«Քովենթրի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի փետրվարի 1-ին Ջեք Ստեֆենսը վարձավճարով տեղափոխվել է «Կովենտրի Սիթի»[13][14]: Թիմի կազմում հանդես է եկել մինչև մրցաշրջանի ավարտը և մասնակցել է 16 հանդիպման:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2016-17
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ "Youth profiles". Plymouth Argyle F.C. Retrieved 18 September 2010.
- ↑ "Jack's jump". Plymouth Argyle F.C. Retrieved 18 September 2010.
- ↑ "Plymouth 3–2 Sheff Wed". BBC Sport. Retrieved 18 September 2010.
- ↑ "Icing on the cake". Plymouth Argyle F.C. Retrieved 25 September 2010.
- ↑ «List of Players under Written Contract Registered Between 01/04/2011 and 30/04/2011» (PDF)։ The Football Association։ Վերցված է հունվարի 8, 2012
- ↑ «Saints Sign Jack Stephens»։ Southampton F.C։ ապրիլի 5, 2011։ Վերցված է ապրիլի 5, 2011
- ↑ «Coventry 1–2 Southampton»։ BBC Sport։ հունվարի 7, 2012։ Վերցված է հունվարի 8, 2012
- ↑ Sanghera Mandeep (հունվարի 2, 2017)։ «Everton 3–0 Southampton»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 2, 2017
- ↑ «Saint Joins On Loan»։ Swindon Town FC։ մարտի 13, 2014
- ↑ «Stephens Signs On Loan»։ Swindon Town FC։ սեպտեմբերի 1, 2014
- ↑ Lucas Jim (հուլիսի 31, 2015)։ «Stephens extends Saints deal ahead of Boro loan»։ Southampton FC։ Վերցված է հուլիսի 31, 2015
- ↑ «Stephens joins Coventry City on loan»։ Southampton FC։ փետրվարի 1, 2016։ Վերցված է փետրվարի 2, 2016
- ↑ «Coventry City sign defenders Jack Stephens and Baily Cargill»։ BBC Sport։ փետրվարի 1, 2016։ Վերցված է փետրվարի 2, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 27 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Սուինդոն Թաունի ֆուտբոլիստներ
- Քովենթրի Սիթիի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պլիմուտ Արգայլի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ