Jump to content

Պիոնե Սիստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոնե Սիստո
Pione Sisto
Սիստոն Սելտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pione Sisto Ifolo Emirmija
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Հարավային Սուդան Հարավային Սուդան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1995(1995-02-04)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Կամպալա, Ուգանդա
Հասակ 171 սմ
Քաշ 64 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սելտա Վիգո
Համար 11
Պատանեկան կարիերա
2002-2010 Դանիա Տյորինգ
2010-2013 Դանիա Միդտյուլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Դանիա Միդտյուլան 89 (20)
2016-ներկա Իսպանիա Սելտա Վիգո 64 (7)
Ազգային հավաքական
2015-2016 Դանիա Դանիա Մ21 6 (4)
2015-ներկա Դանիա Դանիա 17 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27-ի, 2018

Պիոնե Սիստո (դան․՝ Pione Sisto, փետրվարի 4, 1995(1995-02-04)[1][2], Կամպալա, Ուգանդա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սելտա Վիգոյի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիստոն Միդտյուլանի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 29-ին՝ Դանիայի գավաթի Ռանդերսի դեմ խաղում[4]։ Իր առաջին հանդիպումը Դանիայի առաջնությունում անցկացրեց դեկտեմբերի 2-ին՝ Սիլկեբորգի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի հուլիսի 19-ին՝ Օրհուսի դեմ խաղում[6]։ Սեպտեմբերի 25-ին՝ Դանիայի գավաթի Դյուրսլանդի դեմ խաղում Սիստոն դարձավ հետ-տրիկի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[7]։ 2014 թվականի մարտի 2-ին նա դուբլ ձևակերպեց Կոպենհագենի դեմ խաղում[8]։ Օգոստոսի 4-ին Սիստոն դուբլ ձևակերպեց Ռանդերսի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Պանատինաիկոսի դեմ խաղում[10]։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին Սիստոն դուբլի հեղինակ դարձավ Նորշելանի դեմ խաղում[11]։ Դեկտեմբերին նա ճանաչվեց 2014 թվականի Դանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[12], իսկ 2014-15 մրցաշրջանում Միդտյուլանի հետ հաղթեց Դանիայի առաջնությունը[13]։ 2015 թվականի հուլիսի 18-ին Սիստոն դուբլ ձևակերպեց Վիբորգի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց հոկտեմբերի 1-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում[15]։ 2016 թվականի հուլիսի 24-ին՝ Նորշելանի դեմ խաղում դանիացին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[16]։ Միդտյուլանի առաջին թիմի կազմում Սիստոն անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականի հուլիսի 31-ին Սիստոն 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սելտա Վիգո[17][18][19][20]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[22]։ Հոկտեմբերի 2-ին Սիստոն գոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[23]։ 2017 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Էյբարի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սելտան հաղթեց 4-0 հաշվով[24]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիստոն ծնվել է Ուգանդայում Հարավային Սուդանցի ծնողներից[25][26][27], և թեև ամբողջ կյանքը ապրել էր Դանիայում, Դանիայի քաղաքացի չէր։ Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հույս հայտնեց, որ Սիստոն իրավասու կլինի հանդես գալ հավաքականի կազմում[28], և 2014 թվականի դեկտեմբերին նա ստացավ Դանիայի քաղաքացիություն, ինչից հետո միանգամից հայտավորվեց Դանիայի Մ21 հավաքական ոչ պաշտոնական խաղի համար։ Նա դեռևս իրավասու չէր ներկայացնել Դանիան պաշտոնական խաղում ՖԻՖԱ-ի կարգավորումների պատճառով։ 2015 թվականի հունվարի 23-ին Սիստոն իր դեբյուտը նշեց Դանիայի Մ21 հավաքականի կազմում՝ ռումինական ֆուտբոլային ակումբ Դինամո Բուխարեստի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով հետ-տրիկի հեղինակ[29][30]։

2015 թվականի մայիսի 20-ին Սիստոն առաջին անգամ հրավիրվեց Դանիայի ազգային հավաքական՝ Սերբիայի և Չեռնոգորիայի դեմ խաղերի համար, սակայն այդպես էլ այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ։ 2015 թվականի հունիսին նա Դանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[31]։ Նա գոլի հեղինակ դարձավ խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[32][33]։ Այնուամենայնիվ, Դանիան դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից՝ հունիսի 27-ին 4-1 հաշվով պարտվելով Շվեդիային[34][35]։

Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Սիստոն նշեց 2015 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[36][37]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[38]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում Սիստոն խփեց 2018 թվականի մարտի 22-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում[39]։

2018 թվականի մայիսին Սիստոն ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[40][41]։ Նա թիմի մեկնարկային կազմում սկսեց խմբային փուլի բոլոր 3 հանդիպումները՝ օգնելով Դանիային 2-րդ տեղով հաղթահարել խմբային փուլի արգելքը[42][43]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[44]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միդտյուլան 2012–13 Դանիայի Սուպերլիգա 9 0 1 0 0 0 10 0
2013–14 27 6 2 3 0 0 29 9
2014–15 22 8 0 0 2 0 24 8
2015–16 29 4 0 0 13 4 42 8
2016–17 2 2 0 0 5 4 7 6
Ընդհանուր 89 20 3 3 20 8 112 31
Սելտա Վիգո 2016–17 Լա Լիգա 30 3 6 1 13 2 49 6
2017–18 34 4 2 1 36 5
Ընդհանուր 64 7 8 2 13 2 85 11
Կարիերայի ընդհանուր 153 27 11 5 33 10 197 42

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[44]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2016 2 0
2017 6 0
2018 7 1
Ընդհանուր 17 1

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 22, 2018 Բրոնդբյու մարզադաշտ, Բրոնդբյու, Դանիա Պանամա Պանամա 1–0 1–0 Ընկերական խաղ

Միդտյուլան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Denmark - P. Sisto - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  4. «Randers FC - FC Midtjylland, Nov 29, 2012 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  5. «FC Midtjylland - Silkeborg IF, Dec 2, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  6. «Aarhus GF - FC Midtjylland, Jul 19, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  7. «FC Djursland - FC Midtjylland, Sep 25, 2013 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  8. «FC Copenhagen - FC Midtjylland, Mar 2, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  9. «FC Midtjylland - Randers FC, Aug 4, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  10. «Panathinaikos Athens - FC Midtjylland, Aug 21, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  11. «FC Midtjylland - FC Nordsjaelland, Oct 31, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  12. 12,0 12,1 «Pione Sisto wins Danish Superliga Player of the Year - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 s.r.o., LiveSport. «Superliga 2014/2015 Standings, Soccer Denmark League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  14. «FC Midtjylland - Viborg FF, Jul 18, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  15. «Club Brugge KV - FC Midtjylland, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  16. «FC Nordsjaelland - FC Midtjylland, Jul 24, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  17. «Danish international Sisto signs for Celta Vigo». Eurosport. 2016 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  18. Editorial, Reuters. «Soccer-Danish international Sisto signs for Celta Vigo». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
  19. «Celta Vigo sign Man United nemesis Sisto». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  20. «Celta Vigo confirm Pione Sisto signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  21. «Celta de Vigo - CD Leganés, Aug 22, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  22. «RCD Espanyol Barcelona - Celta de Vigo, Sep 25, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  23. «Celta de Vigo - FC Barcelona, Oct 2, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  24. «SD Eibar - Celta de Vigo, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  25. «Pione Sisto: the Uganda-born Dane who gunned down Man United and dreams of Barcelona». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  26. «Pione Sisto: Danish World Cup hope who outgrew role of refugee-turned-matchwinner» (անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  27. Henriksen, Troels (2018 թ․ հունիսի 2). «Pione Sisto: Uganda-born Dane who worked harder than his team-mates». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  28. «Peter Bonde håber på dansk pas til Pione Sisto». Politiken (դանիերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  29. «Dinamo Bucureşti vs. Denmark U21 - 23 January 2015 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  30. «Euro U21 championship players to watch include Hughes and Sisto». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  31. uefa.com. «Under-21 2015 - History - Denmark – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  32. «Czech Republic U21 - Denmark U21, Jun 17, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  33. uefa.com (2015 թ․ հունիսի 17). «Under-21 2015 - History - Czech Republic-Denmark – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  34. «Denmark U21 - Sweden U21, Jun 27, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  35. uefa.com (2015 թ․ հունիսի 27). «Under-21 2015 - History - Denmark-Sweden – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  36. «Denmark - Albania, Sep 4, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  37. uefa.com (2015 թ․ սեպտեմբերի 4). «UEFA EURO 2016 - History - Denmark-Albania – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  38. «Republic of Ireland - Denmark, Nov 14, 2017 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  39. «Denmark - Panama, Mar 22, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  40. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  41. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  42. «Griezmann and Giroud fail to fire as French finish top with Danes second». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  43. Wallace, Sam; Eccleshare, Charlie (2018 թ․ հունիսի 26). «France and Denmark advance after first goalless draw of World Cup 2018». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  44. 44,0 44,1 «Pione Sisto». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիոնե Սիստո» հոդվածին։