Ռալֆ Հազենհյուտլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռալֆ Հազենհյուտլ
Ralph Hasenhüttl (2016).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Ավստրիացի
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1967(1967-08-09)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 193 սմ
Քաշ 92 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՌԲ Լեյպցիգ
Համար Գլխավոր մարզիչ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1989 Ավստրիա ԳԱԿ 65 (20)
1989-1994 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) 146 (45)
1994-1996 Ավստրիա Աուստրիա (Զալցբուրգ) 53 (13)
1996-1997 Բելգիա Մեխելեն 27 (8)
1997-1998 Բելգիա Լերս 22 (4)
1998-2000 Գերմանիա Քյոլն 41 (3)
2000-2002 Գերմանիա Գրոյտեր 52 (13)
2002-2004 Գերմանիա Բավարիա II 57 (14)
Ազգային հավաքական
1988-1994 Ավստրիա Ավստրիա 8 (3)
Մարզչական կարիերա
2004-2005 Գերմանիա Ունտերխախինգ երիտասարդների մարզիչ
2005-2007 Գերմանիա Ունտերխախինգ
2007 Գերմանիա Ունտերխախինգ գլխավոր մարզչի օգնական
2007 Գերմանիա Ունտերխախինգ
2007-2010 Գերմանիա Ունտերխախինգ
2011-2013 Գերմանիա Աալեն
2013-2016 Գերմանիա Ինգոլշտադտ 04
2016-մ.հ. Գերմանիա ՌԲ Լեյպցիգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռալֆ Հազենհյուտլ (գերմ.՝ Ralph Hasenhüttl օգոստոսի 9, 1967(1967-08-09)[1], Գրաց, Ավստրիա)՝ ավստրիացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, նաև ֆուտբոլային մարզիչ:

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր փորձը մեծ ֆուտբոլում Ռալֆ Հազենհյուտլը սկսել է հարազատ քաղաք՝ Գրացի «ԳԱԿ» ակումբում: Պրոֆեսիոնալ մակարդակում Ռալֆը նորամուտը նշել է 1985 թվականի օգոստոսի 31-ին ավստրիական Բունդեսլիգայի շրջանակներում տեղի ունեցած «Լեոբենի» դեմ խաղում, փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին Մարիո Դզուենելլիի փոխարեն[2]:

1989 թվականի Հազենհյուտլը տեղափոխվել է վիեննական «Աուստրիա» ակումբ, հանդես գալով ՈՒԵՖԱ գավաթում: 1989 թվականին Ռալֆը իր առաջին խաղը անցկացրեց եվրոգավաթում՝ մասնակցելով «Այաքսի» դեմ խաղին[3]: Ակումբի հետ Հազենհյուտլը ավստրիական Բունդեսլիգայում կարողացել է իրար հետևից 3 անգամ հաղթել Բունդեսլիգան (1990-1991, 1991-1992, 1992-1993) և երեք անգամ երկրի Գավաթը (1989-1990, 1991-1992, 1993-1994): Ընդհանուր «Աուստրիայի» կազմում Ռալֆը անցկացրել է 146 հանդիպում և խփել է 45 գոլ:

1994 թվականի ամռանը Հազենհյուտլը տեղափոխվեց «Աուստրիայի» գլխավոր մրցակից «Ռեդ Բուլլ» ակումբը: Այստեղ Ռալֆը 1994-95 մրցաշրջանում դարձավ երկրի առաջնության չեմպիոն:

1996 թվականին ՈՒԵՖԱ-ի հաստատումով՝ «Բոսմանի կոնոների» հիման վրա նա այլևս չէր կարող հանդես գալ տվյալ երկրի առաջնությունում և նա տեղափոխվեց Բելգիայի առաջնություն: Սկզբում հանդես եկավ «Մեխելենում», ապա «Լերսում», որից հետո է հրաժարվեց հանդես գալ գերմանական ակումբներում՝ մասնավորապես «Քյոլնում» և «Գրոյտեր Ֆյուրտում»:

Ռալֆի վերջին ակումբը եղել է «Բավարիայի» երկրորդ թիմը, որի կազմում նա հանդես եկավ մինչև 2004 թվականը:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի հավաքականում Ռալֆը նորամուտը նշել է 1988 թվականի մայիսի 17-ին Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Հազենհյուտլը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում՝ փոխարինման դուրս գալով Պետր Շտյոգերի փոխարեն, և հատկանշական է որ 11 րոպե անց աչքի ընկավ գոլով[4]: Ամբողջ կարիերայի ընթացքում Ռալֆը անցկացրել է 8 հանդիպում ազգային հավաքականի կազմում և խփել է 3 գոլ:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունտերխախինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ռալֆը կես մրցաշրջան եղել է «Ունտերխախինգի» գլխավոր մարզիչը, որից հետո աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական: 2007 թվականի մարտի 19-ին ակումբի գլխավոր մարզիչ Հարրի Դոյտինգերի հեռանալուց հետո սկսեց կատարել գլխավոր մարզչի աշխատանքը[5]: Հետո վերադարձավ իր նախկին պաշտոնին, երբ ակումբ հրավիրվեց Վերներ Լորանտը[6]: Սակայն այդ տարվա հոկտեմբերի 7-ին Հազենհյուտլը կրկին գլխավորեց «Ունտերխախինգ»[7], հանդես գալով հարավային Ռեգիոնալլիգայում:

Ռեգիոնալլիգայում 2007-08 մրցաշրջանում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը «Ունտերխախինգը» կարողացավ մասնակցել Գերմանիայի երրորդ լիգային, որտեղ առաջին իսկ մրցաշրջանում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, և 1 միավոր էր պակասում որպեսզի մյուս մրցաշրջանը անցկացնեն երկրորդ Բունդեսլիգայում[8]:

2009-10 մրցաշրջանը ակումբի համար այդքանել հաջող չէր. 24 հանդիպում անցկացնելուց հետո «Ունտերխախինգը» առաջնության աղյուսակում ընթանում էր 10-րդ հորիզոնականով (հավաքել էր 31 միավոր) և անհրաժեշտ էր դուրս չմնալ առաջնությունից և ակումբի ղեկավարությունը 2010 թվականի փետրվարի 22-ին Հազենհյուտլին ուղարկեցին հանգստի[9]:

Աալեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 2-ին Հազենհյուտլը դարձավ «Աալեն» ակումբի գլխավոր մարզիչը, այն նպատակով, որ ակումբին հետ պահի Երրորդ Լիգայից դուրս մնալուց[10]: Խնդիրը լուծվեց՝ «Աալենը» զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը՝ դուրս չմնաց Երրորդ լիգայից, իսկ Ռալֆին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկվեց[11]:

Ակումբի ղեկավարությունը իր առջև նպատակ դրեց, որ մյուս մրցաշրջանում ակումբը տեղ զբաղեցնի մրցաշարային աղյուսակի միջնամասում: Ֆուտբոլիստները լավ հանդես եկան Հազենհյուտլի գլխավորությամբ, կարողացան լուծել բոլոր խնդիրները և զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը, որը նրանց թույլ տվեց մյուս մրցաշրջանում հանդես գան երկրորդ Բունդեսլիգայում[12]:

2012-13 մրցաշրջանում Հազենհյուտլը հիվանդացավ[13], ինչի պատճառով ակումբը չկարողացավ իր տեղը ամրապնդել երկրորդ Բունդեսլիգայում: 2013 թվականի հուլիսի 1-ին Հազենհյուտլի պայմանագրի ժամկետը ավարտվեց և լքեց ակումբը, և որոշ ժամանակ կարիերան ընդհատեց բուժվելու համար[14]:

Ինգոլշտադտ 04[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 7-ին Հազենհյուտլը ներկայացվեց որպես «Ինգոլշտադտ 04»-ի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մարկո Կուրցին, ով հեռացվել էր իր պաշտոնից վատ մեկնարկելով 2013-2014 մրցաշրջանում[15][16]: Հազենհյուտլին հաջողվեց մինչև ձմեռային արձակուրդները ակումբին դուրս հանել ծանր իրավիճակից, իսկ արդեն գարնանային փուլում ավելի հաջող հանդես եկան, և մրցաշրջանը ավարտեցին 10-րդ հորիզոնականով[17]: Դա նպաստեց նրան, որ ակումբը մինչև 2016 թվականի հուլիսը պայմանագիր առաջարկեց նրան[18]:

Հաջորդ 2014-2015 մրցաշրջանում «Ինգոլշտադտ 04»երկրորդ Բունդեսլիգայում մեծ առավելություն ուներ բոլորից, և մրցաշրջանի վերջում պարզ դարձավ, որ ակումբը ընդամենը 4 պարտություն է կրել ամբողջ մրցաշրջանի ընթացքում[19]: Առաջին Բունդեսլիգայում «Ինգոլշտադտ 04»-ը Ռալֆի ղեկավարությամբ զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Սակայն Հազենհյուտլը հրաժարվեց պայմանագիրը երկարաձգել, և 2016 թվականի ապրիլին հայտարարեց, որ հեռանում է ակումբից[20]:

ՌԲ Լեյպցիգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին Հազենհյուտլը սկսեց գլխավորել «ՌԲ Լեյպցիգը», նշենք նաև, որ նրա նպատակն է իր առաջին մրցաշրջանը Բունդեսլիգայում անցկացնի հաջող, և հայտնվի Եվրոպայի Լիգայում[21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Österreich » Bundesliga 1985/1986 » 7. Spieltag » Donawitzer SV Alpine - Grazer AK 0:7» (գերմաներեն)։ «weltfussball.de» 
  3. «Europa League 1989/1990 » 1. Runde » Austria Wien - AFC Ajax 1:0» (գերմաներեն)։ «weltfussball.de» 
  4. «Freundschaft 1988 » Mai » Ungarn - Österreich 0:4» (գերմաներեն)։ «weltfussball.de» 
  5. «SpVgg Unterhaching trennt sich von Trainer Deutinger» (գերմաներեն)։ «mittelbayerische.de» 
  6. «Werner Lorant soll Siebtligisten retten» (գերմաներեն)։ «sueddeutsche.de» 
  7. «Trainer Lorant in Unterhaching zurückgetreten» (գերմաներեն)։ «augsburger-allgemeine.de» 
  8. «Hasenhüttl fordert neue Spieler» (գերմաներեն)։ «bild.de» 
  9. «Ralph Hasenhüttl muss gehen» (գերմաներեն)։ «kicker.de» 
  10. «Ralph Hasenhüttl neuer Aalen-Trainer» (գերմաներեն)։ «spox.com» 
  11. «Ralph Hasenhüttl bleibt Trainer des VfR Aalen» (գերմաներեն)։ «schwaebische.de» 
  12. «Adlerträger wollen Aalen ärgern» (գերմաներեն)։ «schwaebische.de» 
  13. «Trainer von VfR Aalen Ralph Hasenhüttl am Hantavirus erkrankt» (գերմաներեն)։ «express.de» 
  14. «Trainer Hasenhüttl verlässt den VfR Aalen» (գերմաներեն)։ «spox.com» 
  15. «Ingolstadt verpflichtet Hasenhüttel» (գերմաներեն)։ «spiegel.de» 
  16. «Ingolstadt trennt sich von Trainer Kurz» (գերմաներեն)։ «spiegel.de» 
  17. «Bundesliga-Aufsteiger FC Ingolstadt: Gekommen um zu bleiben» (գերմաներեն)։ «web.de» 
  18. «Trainer Hasenhüttl verlängert in Ingolstadt» (գերմաներեն)։ «spiegel.de» 
  19. «Warum Ingolstadt der ungeliebte Aufsteiger ist» (գերմաներեն)։ «welt.de» 
  20. «Hasenhüttl will Ingolstadt zum Saisonende verlassen – Kontakte zu RB Leipzig» (գերմաներեն)։ «lvz.de» 
  21. «Hasenhüttl träumt vom Europapokal» (գերմաներեն)։ «sport1.de» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]