Վերներ Լորանտ
Վերներ Լորանտ գերմ.՝ Werner Lorant | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1948[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Welver, Soest, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Վերներ Լորանտ (գերմ.՝ Werner Lorant, նոյեմբերի 21, 1948[1], Welver, Soest, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, որը հանդես էր գալիս պաշտպանի կամ պաշտպանական կիսապաշտպանի դիրքերում։ Հետագայում դարձել է մարզիչ, մասնավորապես 1992-1999 թվականներին` ինը տարիների ընթացքում, ղեկավարել ՏՍՎ 1860 Մյունխենը։
Ֆուտբոլիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վելվերում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա)։ Լորանտն իր մարզական կարիերան սկսել է 1970 թվականին Վեստֆալիայի «Հեռնե» թիմի կազում, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ 1971 թվականին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Այստեղ նա թիմի մասն էր կազմում, երբ թիմը 1-11 հաշվով պարտվեց «Բավարիա»-ի դեմ խաղում 1972 թվականին։ Նա ակումբի հետ խփել է իր առաջին գոլը երկրորդ դիվիզիոնում, սակայն 1973 թվականին միացել է Ռոտ-Վայս Էսսենին, որը Բունդեսլիգայի ուղեգիր է նվաճում։ Նա մնացել է պայքարող ակումբում` իրենց աստղ Վիլի Լիպենսի և Մանֆրեդ Բուրգսմյուլերի կողքին մինչև 1977 թվականին իջեցում դեպի 2-րդ Բունդեսլիգա։ Այնուհետև նա միացել է «Սաարբրյուկեն» ակումբին։
Հաջորդ չորսուկես տարին անցկացրել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ում։ Այս ակումբում 1980 թվականին նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Մյունխենգլադբախի «Բուրուսիային»։ 1981 թվականին նա օգնեց թիմին հաղթել Գերմանիայի գավաթը 3-1 հաշվով հաշվով հաղթելով« Կայզերսլաուտեռն»- ին։ Այնտրախտում Լորանտը հանդես էր գալիս 1974 թվականի աշխարհի առաջնության գավաթակիրների հետ միասին , այն է Յուրգեն Գրաբովսկին եւ Բեռնդ Հոլցենբեյնը։ Այլ նշանավոր խաղացողներ էին Նորբերտ Նավթվեյհը, Բեռնդ Նիկելը և Ավստրիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բրունո Պեցցին։
Նա 1982-1983 թվականներին Այնթրախտի հետ կիսաեզրափակչից հեռացավ «Շալկե 04-ի» պարտվելուց հետո։ Սեզոնի ավարտին նա ստիպված էր դիմակայել իր կարիերայի չորրորդ կրճատմանը։ Այնուհետեւ նա արագ տեղափոխվեց Հաննովեր 96, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում, որտեղ էլ նա ավարտեց իր կարիերան որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին որպես սիրողական մարզիչ սկսեց մարզչական կարիերան։ 1982 թվականին Գերմանիայի Բավարիա երկրամասի Վյուրցբուրգ քաղաքի թիմում նշանակվեց գլխավոր մարզիչ։ 1984-ից 1986-ը դարձավ ՍՎ «Հայդինգսֆելդ»-ի գլխավոր մարզիչ։ Հաջորդը Շվայնֆուրտ 05, որի հետ նա նվաճեց ավագ սիրողական ֆուտբոլի 3-րդ դիվիզիոնի գավաթը։ 1990-1992 թվականներին աշխատել է Վիկտորիա Ասչաֆֆենբուրգում, որը հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում, որտեղ 1992 թվականին դարձավ դիվիզիոնի չեմպիոն։
Դրանից հետո նա դարձել է ՏՍՎ 1860 Մյունխենի գլխավոր մարզիչ, որը մի քանի տարի շարունակ հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում։ Նա երկու տարում ակումբը բարձրացրեց առաջին դիվիզիոն, իսկ 1997 թվականին որակավորվեց ՈՒԵՖԱ-ի գավաթին, որտեղ Ավստրիայի «Ռապիդ Վիենա» - ի հետ առաջին տուրում դուրս մնաց։ 2000 թվականին նա գլխավորեց ՏՍՎ 1860-ը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ թիմը «Լիդս» -ի դեմ խաղերում պարտվեց 1-2 և 0-1 հաշվով։ ՏՍՎ 1860 -ին ՈՒԵՖԱ-ի գավաթի նախընտրական փուլում ՏՍՎ-ի առաջխաղացումը դադարեցրել է Իտալիայի «Պարմա» ակումբը. 2-2 ոչ-ոքիից հետո ՏՍՎ-ն 1860 պարտվեց 0-2։ Ակումբի նախագահի Ուիլդմոսերի հետ լարվածությունը հասավ գագաթնակետին , երբ թիմը պարտվեց «Բավարիային» 1-5 հաշվով, իսկ Լորանը հեռացվեց։
ՏՍՎ 1860-ում նրա պաշտոնավարման ժամանակ նկատելի խաղացողներ էին գերմանացի միջազգային վարպետներ Թոմաս Հեյսլերը եւ Մարտին Մաքսը, ովքեր 1999 թվականից այնտեղ խաղացել են մինչև իրենց կարիերայի աշուն։ Մաքսը այս փուլում երկու անգամ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։ Լորանտի պաշտոնավարման ընթացքում ակումբի հայտնություներից է գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջենս Ջերեմիեսը։ Արտասահմանից հայտնություններ են եղել գանացի Աբեն Պելեն, ավստրիացի Հարալդ Քերնին, սերբիացի Միրոսլավ Ստևիչը, ավստրալիացի Պոլ Ագոստինոն եւ Նեդ Զելիչը։ Հորստ Հելտթը, Օլաֆ Բոդենը, Մանֆրեդ Շվաբլը և Բեռնդ Տրեսսը դարավերջում ամբողջ ֆուտոբային աշխարհի ուշադրության կենտրոնում էին։
Հաջորդ տարիներին Լորանտը մարզեց ՍպՎգգ Ունտերհաչինգը եւ ԼՌ Ահլենը՝ Գերմանիայում, Ֆեներբախչեն, Սիվասպասը, Կեսարի Էրքիյեսզպորը եւ Կասեմպասա ՍԿ-ն՝ Թուրքիայում, Ափոելը՝ Կիպրոսում, Սեփա Թեհրանը՝ Իրանում, Հարավային Կորեայում Ինչեոն Յունայթեդը, Չինաստանում Լյաոնի Հոնգյունին եւ ԴԱՔ Դունաջսկա Ստրեդան Սլովակիայում։ Այս նշանակումների մեծ մասը տևել է շատ կարճ ժամանակ, ։ Կիպրոսում Ապոելի հետ, Լորատնը 2005-ին երկու ամիս անցկացրեց,բայց նա դարձավ առաջնության չեմպիոն, սակայն ակումբը վստահ էր, որ կպահպանի իրենց տիտղոսը առանց Լորանտի։
2010 թվականի մարտին նա նշանակվել է 4-րդ դիվիզիոնի «Թենիս Բորուսիա Բեռլինի» գլխավոր մարզիչ, սակայն ակումբը մայիսին լուծարվեց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Հաննովեր 96-ի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով