Մայա Յոշիդա
Մայա Յոշիդա ճապ.՝ 吉田麻也, օգոստոսի 24, 1988 | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Մայա Յոշիդան 2013 թվականին Ճապոնիայի հավաքականի կազմում | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Մայա Յոշիդա | |||||||||||
Ազգությունը | ճապոնացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 24, 1988[1][2] (34 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Նագասակի, Ճապոնիա | |||||||||||
Հասակ | 189 սմ | |||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 3 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մայա Յոշիդա (ճապ.՝ 吉田麻也, օգոստոսի 24, 1988[1][2], Նագասակի, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նագոյա Գրամպուս»[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոշիդան իր կարիերան սկսել է «Նագոյա Գրամպուս» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ Երիտասարդական թիմում ճապոնացին հանդես է եկել որպես կիսապաշտպան, սակայն, երբ տեղափոխվել է հիմնական թիմ սկսել է կատարել կենտրոնական պաշտպանի պարտականությունները։
Ճապոնիայի առաջնության 2008 թվականի մրցաշրջանում Մայան անցկացրել է ամենաշատ մեկնարկային հանդիպումները։ Յոշիդան «Գրամպուս»-ի կազմում խփել է թիմի պատմության առաջին գոլն Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում։ Այդ գոլը գրանցվել է 2009 թվականի մարտի 10-ին՝ «Ուլսան Հյունդաի»-ի դեմ խաղում։
«Վենլո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի դեկտեմբերին հայտարարվեց այն մասին, որ Մայա Յոշիդան տեղափոխվում է «Վենլո»[3]։
Թիմի կազմում իր առաջին գոլը ճապոնացի ֆուտբոլիստը խփել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ին՝ «ՊՍՎ»-ի դեմ խաղում։ Այս հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։ Հետագայում այս գոլը ճանաչվել է Էրեդիվիզիի 2011-12 մրցաշրջանի լավագույն գոլ։
2011-12 մրցաշրջանի ընթացքում Յոշիդան դարձել է 5 գոլի հեղինակ։
«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 30-ին Մայա Յոշիդան 3 միլիոն £-ի դիմաց տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սաութհեմփթոն»[4][5]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։
Մայան իր նորամուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Արսենալ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 6-1 հաշվով՝ զինագործների հաղթանակով, իսկ ճապոնացին փոխարինման է դուրս եկել 28-րդ րոպեին։ Իր դեբյուտից մեկ շաբաթ անց սեպտեմբերի 22-ին նա անցկացրել է իր առաջին ամբողջական հանդիպումը՝ մասնակցելով «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Սաութհեմփթոն»-ի հաղթանակով։
Անգլիական ակումբի կազմում Յոշիդան իր առաջին գոլը խփել է 2013 թվականի նոյեմբերի 6-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի դեմ խաղում[6]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում իր առաջին գոլը Մայան խփել է 2014 թվականի փետրվվարի 22-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում[7]։
Նա իր հաջորդ գոլը խփել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում։ Հանդիպումը ավարտվել է 3-0 հաշվով, իսկ գոլային փոխանցում կատարել է Ստիվեն Դևիսը[8]։
2015 թվականի հունվարին հայտարարվել է ակումբի և Յոշիդայի միջև նոր 3 տարվա պայմանագրի կնքման մասին[9]։ 2015-16 մրցաշրջանի ընթացքում իր առաջին գոլը ճապոնացին խփել է հոկտեմբերի 28-ին՝ «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում[10][11]։ Մրցաշրջանի երկրորդ գոլը նա խփել է 2016 թվականի փետրվարի 6-ին՝ «Վեստ Հեմ»-ի դեմ խաղում[12]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում Մայա Յոշիդան իր դեբյուտը նշել է 2010 թվականի հունվարի 6-ին՝ Ասիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Եմեմնի հավաքականի դեմ խաղում։ Յոշիդան մասնակցել է խմբային փուլի երեք հանդիպման, 1/4 եզրափակչին, եզրափակչին և օգնել է հավաքականին դառնալ Ասիայի գավաթի խաղարկության հաղթող։
Ճապոնիայի օլիմպիական հավաքականի կազմում Մայան մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին։ Նա եղել է հավաքականի ավագը։ Նա նաև մասնակցել է ԱԱ 2014-ի որակավորման և խմբային փուլերին։
Յոշիդան մասնակցել է Ասիայի գավաթի 2015 թվականի խաղարկությանը։ Նա մասնակցել է առաջնության նորեկ Պաղեստինի ազգային հավաքականի դեմ խաղին և դարձել գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտել է 4-0 հաշվով[13]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
Նագոյա Գրամպուս | 2007 | J1 լիգա | 19 | 0 | 2 | 1 | 3 | 0 | - | - | 24 | 1 | ||
2008 | 22 | 1 | 3 | 1 | 4 | 0 | - | - | 29 | 2 | ||||
2009 | 30 | 4 | 6 | 1 | 1 | 1 | 11 | 2 | - | 48 | 8 | |||
Արդյունք | 71 | 5 | 11 | 3 | 8 | 1 | 11 | 2 | - | 101 | 11 | |||
Վենլո | 2009-10 | Էրեդիվիզի | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | ||||
2010-11 | 20 | 0 | - | - | - | 4 | 0 | 24 | 0 | |||||
2011-12 | 32 | 5 | 1 | 0 | - | - | 4 | 0 | 37 | 5 | ||||
2012-13 | 2 | 0 | - | - | - | - | 2 | 0 | ||||||
Արդյունք | 54 | 5 | 1 | 0 | - | - | 8 | 0 | 63 | 5 | ||||
Սաութհեմփթոն | 2012-13 | Պրեմիեր Լիգա | 32 | 0 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 34 | 0 | ||
2013-14 | 8 | 1 | 3 | 0 | 3 | 1 | - | - | 14 | 2 | ||||
2014-15 | 22 | 1 | - | 1 | 0 | - | - | 23 | 1 | |||||
2015-16 | 20 | 1 | 1 | 0 | 2 | 1 | 4 | 0 | - | 27 | 2 | |||
2016-17 | 23 | 1 | 2 | 1 | 6 | 0 | 6 | 0 | - | 37 | 2 | |||
2017-18 | 6 | 1 | 0 | 0 | 1 | 0 | - | - | 7 | 1 | ||||
Արդյունք | 111 | 5 | 7 | 1 | 14 | 2 | 10 | 0 | - | 142 | 8 | |||
Կարիերայի արդյունք | 236 | 15 | 19 | 4 | 21 | 3 | 21 | 2 | 8 | 0 | 305 | 24 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2010 | 1 | 0 |
2011 | 12 | 2 |
2012 | 9 | 0 |
2013 | 15 | 0 |
2014 | 11 | 1 |
2015 | 13 | 3 |
2016 | 10 | 3 |
2017 | 4 | 1 |
Արդյունք | 75 | 10 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիգայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016-17
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Nagoya's Yoshida to join Venlo, wsn.com, 28 December 2009
- ↑ «Japan's Yoshida Set For Saints»։ Southampton FC։ օգոստոսի 30, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2012
- ↑ «Southampton sign Maya Yoshida, Japan's Olympic captain»։ BBC Sport։ օգոստոսի 30, 2012։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012
- ↑ «Sunderland 2 – 1 Southampton»։ BBC Sport։ նոյեմբերի 6, 2013։ Վերցված է նոյեմբերի 6, 2013
- ↑ Hassan Nabil (փետրվարի 22, 2014)։ «West Ham 3 – 1 Southampton»։ BBC Sport։ Վերցված է մարտի 21, 2014
- ↑ Cryer Andy (դեկտեմբերի 20, 2014)։ «Southampton 3 – 0 Everton»։ BBC Sport։ Վերցված է դեկտեմբերի 31, 2014
- ↑ Lucas Jim։ «Yoshida extends Saints deal until 2018»։ Southampton FC։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-02-ին։ Վերցված է հունվարի 8, 2015
- ↑ Wilson Jeremy (հոկտեմբերի 28, 2015)։ «Southampton 2 Aston Villa 1, match report: Maya Yoshida and Graziano Pelle goals end Villa's cup hopes»։ Daily Telegraph։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ Prentki Tom (հոկտեմբերի 28, 2015)։ «Southampton 2 - Aston Villa 1: Yoshida and Pelle goals sink managerless Villains»։ Daily Express։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ Smith Alan (փետրվարի 6, 2016)։ «Maya Yoshida celebrates as 10-man Southampton keep out West Ham»։ The Observer։ Վերցված է փետրվարի 7, 2016
- ↑ «Japan 4 Palestine 0»։ www.the-afc.com։ Վերցված է հունվարի 12, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ճապոնիայում ծնվածներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ