Ջեյմս Ուորդ Փրոուզ
Ջեյմս Ուորդ Փրոուզ անգլ.՝ James Michael Edward Ward-Prowse | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||
Ամբողջական անուն | Ջեյմս Մայքլ Էդվարդ Ուորդ Պրոուզ | |||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1994[1][2] (29 տարեկան) | |||||
Ծննդավայր | Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3] | |||||
Հասակ | 177 սանտիմետր | |||||
Քաշ | 66 կգ | |||||
Դիրք | կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Սաութհեմփթոն | |||||
Համար | 16 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
Ազգային հավաքական‡ | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեյմս Մայքլ Էդվարդ Ուորդ Փրոուզ (անգլ.՝ James Michael Edward Ward-Prowse, նոյեմբերի 1, 1994[1][2], Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։
Ջեյմսը իր կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում, իր առաջին պայմանագիրը թիմի հետ կնքել է 2012 թվականի մայիսին։ Անգլիական թիմի կազմում մասնակցել է ավելի քան 150 հանդիպման։ Հիմնականում հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց կարող է հանդես գալ նաև որպես վինգեր։
Հանդես է եկել Անգլիայի Մ17, Մ19, Մ20 և Մ21 հավաքականների կազմում։ 2017 թվականից սկսած Ջեյմսը հանդես է գալիս Անգլիայի հավաքականում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2014[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուորդ Փրոուզը անգլիական «Սաութհեմփթոն»-ի ակադեմիայի սան է։
Հիմնական թիմ ֆուտբոլիստը առաջին անգամ հրավիրվել է 2011 թվականի հոկտեմբերին։ Նա իր դեբյուտը նշել է Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կրիստալ Պալաս»-ի դեմ խաղում[4][5][6]։ «Սաութհեմփթոն»-ի կազմում իր երկրորդ խաղում, որը տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում՝ «Կովենտրի Սիթի»-ի դեմ, Ջեյմսը խփել է իր թիմի առաջին գոլը[7][8]։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։
2012 թվականի մայիսին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը թիմի հետ, այդպիսով դառնալ ամենաերիտասրադ ֆուտբոլիստներից մեկը, ովքեր պայմանագիր են կքնել թիմի հետ[9]։
Պրեմիեր Լիգայի շրջանակներում Պրոուզը իր նորամուտը նշել է 2012-13 մրցաշրջանի բացման՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին[10]։ Նա մասնակցել է հանդիպման առաջին 65 րոպեներին։ Նոյեմբերին՝ 18 տարեկան հասակում Ուորդը կնքեց նոր 5 տարի ժամկետով պայմանագիր թիմի հետ[11][12]։
2013-14 մրցաշրջանի ընթացքում Պրոուզը դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։ Այդ մրցաշրջանում իր առաջին հանդիպումն անցկացրել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմխաղում, որը մրցաշրջանի առաջին հանդիպումն էր[13]։ Նա մասնակցել է ամբողջ հանդդիպմանը։ Անգլիացի ամբողջությամբ մասնակցել է նաև «Սանդերլենդ»-ի դեմ կայացած հանդիպմանը։ Այդ հանդիպման ընթացքում Ջեյմսը գոլային փոխանցում է կատարել Ժոզե Ֆոնտեին[14]։
2015-ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարին Ջեյմսը 5.5 տարի ժամկետով երկարաձգել է իր պայմանագիրը[15]։ Ապրիլի 10-ին՝ «Հալլ Սիթի»-ի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայի շրջանակներում[16]։
2015 թվականի 3-ին՝ «Չելսի»-ի դեմ կայացած խաղում Ջեյմսը փոխարինել է Օրիոլ Ռոմեուին[17]։ Սա նրա 100-րդ հանդիպումն էր անգլիական ակումբի կազմում[18]։
Ռոնալդ Կումանի գլխավորությամբ Պրոուզը իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականի հունվարի 6-ին՝ մասնակցելով «Վեստ Բրոմվիչ»-ի դեմ հանդիպմանը։ Նա այդ հանդիպամն ընթացքում դարձել է 2 գոլի հեղինակ[19][20]։ 2015-16 մրցաշրջանի ընթացքում Ուորդ Պրոուզը մասնակցել է 39 հանդիպման։ 2016 թվականի մայիսի 13-ին Ջեյմսը 6 տարով երկարաձգել է իր գործող պայմանագիրը[21]։
2016-17 մրցաշրջանում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 25-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[22]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի ազգային հավաքական Ջեյմսը առաջին անգամ հրավիրվել է 2017 թվականի մարտի 16-ին՝ Գերմանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար։ Իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է մարտի 22-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ գերմանացիների հաղթանակով, իսկ Պրուզը դաշտ է դուրս եկել 82-րդ րոպեին[23]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիգայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016-17
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տուլոնի մրցաշարի հաղթող - 2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/james-ward-prowse/profil/spieler/181579
- ↑ «Nigel Adkins backs 16-year-old Southampton debutant». BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Smith, Chris (2011 թ․ հոկտեմբերի 24). «Crystal Palace 2–0 Southampton». BBC Sport. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Butler, Matt (2011 թ․ հոկտեմբերի 26). «Crystal Palace 2 Southampton 0: Williams is the spark as Eagles leave it late». Daily Mail. London. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Coventry 1–2 Southampton». BBC Sport. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Coventry 1 Southampton 2: Sky Blues dumped out by youthful Saints side». Daily Mail. London. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Southampton promote academy quartet to first team squad». BBC Sport. 2012 թ․ մայիսի 23. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Bevan, Chris (2012 թ․ օգոստոսի 19). «Man City 3–2 Southampton». BBC Sport. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Southampton secure James Ward-Prowse on five-year deal». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Hirst, Paul (2012 թ․ նոյեմբերի 19). «Rising Saints star Ward-Prowse pens long-term deal at St Mary's». Daily Mail. London. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Johnston, Neil (2013 թ․ օգոստոսի 17). «West Brom 0–1 Southampton». BBC Sport. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Hassan, Nabil (2013 թ․ օգոստոսի 24). «Southampton 1–1 Sunderland». BBC Sport. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «James Ward-Prowse signs new long-term Southampton deal». BBC Sport. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Oliver, Pete (2015 թ․ ապրիլի 11). «Southampton 2–0 Hull City». BBC Sport. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Rose, Gary (2015 թ․ հոկտեմբերի 3). «Chelsea 1–3 Southampton». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Osman, Luke (2015 թ․ հոկտեմբերի 3). «Looking to the future: James Ward-Prowse». Read Southampton. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Lang, Jack (2016 թ․ հունվարի 16). «Ronald Koeman hails brilliant James Ward-Prowse after two-goal show in Southampton's West Brom win». Daily Mirror. London. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Jennings, Patrick (2016 թ․ հունվարի 16). «Southampton 3–0 West Bromwich Albion». BBC Sport. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Fraser Forster & James Ward-Prowse: Southampton pair sign new deals». BBC Sport. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Dawkes, Phil (2016 թ․ սեպտեմբերի 25). «West Ham United 0–3 Southampton». BBC Sport. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «England debuts for Redmond and Ward-Prowse». Southampton F.C. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ուորդ Փրոուզ» հոդվածին։ |