Ջեյմս Ուորդ Փրոուզ
Ջեյմս Ուորդ Փրոուզ անգլ.՝ James Michael Edward Ward-Prowse | ||||||
---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||
Անձնական տվյալներ | ||||||
Ամբողջական անուն | Ջեյմս Մայքլ Էդվարդ Ուորդ Պրոուզ | |||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1994[1][2] (28 տարեկան) | |||||
Ծննդավայր | Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3] | |||||
Հասակ | 173 սանտիմետր | |||||
Քաշ | 66 կգ | |||||
Դիրք | կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||
Համար | 16 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
Ազգային հավաքական‡ | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեյմս Մայքլ Էդվարդ Ուորդ Փրոուզ (անգլ.՝ James Michael Edward Ward-Prowse, նոյեմբերի 1, 1994[1][2], Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։
Ջեյմսը իր կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում, իր առաջին պայմանագիրը թիմի հետ կնքել է 2012 թվականի մայիսին։ Անգլիական թիմի կազմում մասնակցել է ավելի քան 150 հանդիպման։ Հիմնականում հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց կարող է հանդես գալ նաև որպես վինգեր։
Հանդես է եկել Անգլիայի Մ17, Մ19, Մ20 և Մ21 հավաքականների կազմում։ 2017 թվականից սկսած Ջեյմսը հանդես է գալիս Անգլիայի հավաքականում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2014[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուորդ Փրոուզը անգլիական «Սաութհեմփթոն»-ի ակադեմիայի սան է։
Հիմնական թիմ ֆուտբոլիստը առաջին անգամ հրավիրվել է 2011 թվականի հոկտեմբերին։ Նա իր դեբյուտը նշել է Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կրիստալ Պալաս»-ի դեմ խաղում[4][5][6]։ «Սաութհեմփթոն»-ի կազմում իր երկրորդ խաղում, որը տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում՝ «Կովենտրի Սիթի»-ի դեմ, Ջեյմսը խփել է իր թիմի առաջին գոլը[7][8]։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։
2012 թվականի մայիսին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը թիմի հետ, այդպիսով դառնալ ամենաերիտասրադ ֆուտբոլիստներից մեկը, ովքեր պայմանագիր են կքնել թիմի հետ[9]։
Պրեմիեր Լիգայի շրջանակներում Պրոուզը իր նորամուտը նշել է 2012-13 մրցաշրջանի բացման՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին[10]։ Նա մասնակցել է հանդիպման առաջին 65 րոպեներին։ Նոյեմբերին՝ 18 տարեկան հասակում Ուորդը կնքեց նոր 5 տարի ժամկետով պայմանագիր թիմի հետ[11][12]։
2013-14 մրցաշրջանի ընթացքում Պրոուզը դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։ Այդ մրցաշրջանում իր առաջին հանդիպումն անցկացրել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմխաղում, որը մրցաշրջանի առաջին հանդիպումն էր[13]։ Նա մասնակցել է ամբողջ հանդդիպմանը։ Անգլիացի ամբողջությամբ մասնակցել է նաև «Սանդերլենդ»-ի դեմ կայացած հանդիպմանը։ Այդ հանդիպման ընթացքում Ջեյմսը գոլային փոխանցում է կատարել Ժոզե Ֆոնտեին[14]։
2015-ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարին Ջեյմսը 5.5 տարի ժամկետով երկարաձգել է իր պայմանագիրը[15]։ Ապրիլի 10-ին՝ «Հալլ Սիթի»-ի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայի շրջանակներում[16]։
2015 թվականի 3-ին՝ «Չելսի»-ի դեմ կայացած խաղում Ջեյմսը փոխարինել է Օրիոլ Ռոմեուին[17]։ Սա նրա 100-րդ հանդիպումն էր անգլիական ակումբի կազմում[18]։
Ռոնալդ Կումանի գլխավորությամբ Պրոուզը իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականի հունվարի 6-ին՝ մասնակցելով «Վեստ Բրոմվիչ»-ի դեմ հանդիպմանը։ Նա այդ հանդիպամն ընթացքում դարձել է 2 գոլի հեղինակ[19][20]։ 2015-16 մրցաշրջանի ընթացքում Ուորդ Պրոուզը մասնակցել է 39 հանդիպման։ 2016 թվականի մայիսի 13-ին Ջեյմսը 6 տարով երկարաձգել է իր գործող պայմանագիրը[21]։
2016-17 մրցաշրջանում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 25-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[22]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի ազգային հավաքական Ջեյմսը առաջին անգամ հրավիրվել է 2017 թվականի մարտի 16-ին՝ Գերմանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար։ Իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է մարտի 22-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ գերմանացիների հաղթանակով, իսկ Պրուզը դաշտ է դուրս եկել 82-րդ րոպեին[23]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիգայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016-17
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տուլոնի մրցաշարի հաղթող - 2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/james-ward-prowse/profil/spieler/181579
- ↑ «Nigel Adkins backs 16-year-old Southampton debutant»։ BBC Sport։ հոկտեմբերի 24, 2011։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ Smith Chris (հոկտեմբերի 24, 2011)։ «Crystal Palace 2–0 Southampton»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ Butler Matt (հոկտեմբերի 26, 2011)։ «Crystal Palace 2 Southampton 0: Williams is the spark as Eagles leave it late»։ Daily Mail (London)։ Վերցված է սեպտեմբերի 14, 2013
- ↑ «Coventry 1–2 Southampton»։ BBC Sport։ հունվարի 7, 2012։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ «Coventry 1 Southampton 2: Sky Blues dumped out by youthful Saints side»։ Daily Mail (London)։ հունվարի 7, 2012։ Վերցված է սեպտեմբերի 14, 2013
- ↑ «Southampton promote academy quartet to first team squad»։ BBC Sport։ մայիսի 23, 2012։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ Bevan Chris (օգոստոսի 19, 2012)։ «Man City 3–2 Southampton»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ «Southampton secure James Ward-Prowse on five-year deal»։ BBC Sport։ նոյեմբերի 19, 2012։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ Hirst Paul (նոյեմբերի 19, 2012)։ «Rising Saints star Ward-Prowse pens long-term deal at St Mary's»։ Daily Mail (London)։ Վերցված է սեպտեմբերի 14, 2013
- ↑ Johnston Neil (օգոստոսի 17, 2013)։ «West Brom 0–1 Southampton»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ Hassan Nabil (օգոստոսի 24, 2013)։ «Southampton 1–1 Sunderland»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 11, 2013
- ↑ «James Ward-Prowse signs new long-term Southampton deal»։ BBC Sport։ հունվարի 30, 2015։ Վերցված է հունվարի 30, 2015
- ↑ Oliver Pete (ապրիլի 11, 2015)։ «Southampton 2–0 Hull City»։ BBC Sport։ Վերցված է ապրիլի 11, 2015
- ↑ Rose Gary (հոկտեմբերի 3, 2015)։ «Chelsea 1–3 Southampton»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 17, 2016
- ↑ Osman Luke (հոկտեմբերի 3, 2015)։ «Looking to the future: James Ward-Prowse»։ Read Southampton։ Վերցված է հունվարի 17, 2016
- ↑ Lang Jack (հունվարի 16, 2016)։ «Ronald Koeman hails brilliant James Ward-Prowse after two-goal show in Southampton's West Brom win»։ Daily Mirror (London)։ Վերցված է հունվարի 16, 2016
- ↑ Jennings Patrick (հունվարի 16, 2016)։ «Southampton 3–0 West Bromwich Albion»։ BBC Sport։ Վերցված է ապրիլի 11, 2017
- ↑ «Fraser Forster & James Ward-Prowse: Southampton pair sign new deals»։ BBC Sport։ մայիսի 13, 2016։ Վերցված է մայիսի 13, 2016
- ↑ Dawkes Phil (սեպտեմբերի 25, 2016)։ «West Ham United 0–3 Southampton»։ BBC Sport։ Վերցված է ապրիլի 11, 2017
- ↑ «England debuts for Redmond and Ward-Prowse»։ Southampton F.C.։ մարտի 22, 2017։ Վերցված է մարտի 23, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|