Քևինը «Վիտեսս» ակումբի սան է, որի ակադեմիայում մարզվել է 9 տարեկանից։ 2014 թվականից խաղացել է հիմնական թիմում։ Նույն թվականի օգոստոսի 24-ին կատարել է իր դեբյուտն Էրեդիվիզիում՝ մասնակցելով «Զվոլե» ակումբի դեմ խաղին․ նա դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում և մասնակցել ողջ խաղին՝ դրանով իսկ փոխարինելով հիմնական կազմի աջ պաշտպան Ուոլլասին, որ ակումբում հանդես էր գալիս վարձավճարով[3]։ Դրանից հետո Քևինը եղել է թիմի հիմնական պաշտպանը։ 2015 թվականիհունվարին ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է երեք տարով՝ մինչև 2018 թվականի ամառ[4]։
2014/2015 մրցաշրջանի ընթացքում նա անցկացրել է 24 խաղ, 2015/2016 մրցաշրջանում՝ 30, ընդ որում՝ աչքի է ընկել երկու անգամ։ 2015 թվականիհոկտեմբերի 4-ին խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ գրավելով «Գրոնինգեն» ակումբի դարպասը[5]։
2016 թվականիհուլիսի 5-ին «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջում հայտարարվել է, որ Դիկսը տեղափոխվում է իտալական ակումբ[6][7]։ Այնուհետև լուրը հաստատել է նաև իր նախկին ակումբը[8]։
Դիկսը խաղացել է Նիդերլանդների պատանեկան հավաքականներում։ 2015 թվականին մասնակցել է Հունաստանում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլի խաղերին։ 2016 թվականիմարտի 28-ին կատարել է իր նորամուտը Նիդեռլանդների երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Սերբիայի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղին[9]։