2016 թվականի սկզբին Ռենատոն տեղափոխվել է «Ֆեյենորդ» ակումբի կազմ[3]: Տրանսվերի արժեքը կազմում էր 2.4 մլնեվրո: Փետրվարի 7-ին ամստերդամի «Այաքս» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռենատոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]: 2017 թվականին նա իր թիմին օգնել է 18 տարվա մեջ առաջին անգամ հաղթել առաջնությանը:
2011 թվականին Ռենատոն ընդգրկվել է Պերուի պատանեկան հավաքականի կազմում մասնակցելում Հարավային Ամերիկայի առաջնությանը, որը անցկացվում էր Էկվադորում: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Արգենտինայի[5], Էվադորի[6], Բոլիվիայի[7] և Ուրուգվայի[8] հավաքականների դեմ խաղերում:
2013 թվականին Ռենատոն ընդգրկվել է Պերուի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Արգենտինայում: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Վենեսուելայի[9], Պարագվայի[10], երկու անգամ Ուրուգվայի[11][12] և Էկվադորի[13][14] հավաքականների դեմ խաղերում:
Նույն թվականի սեպտեմբերի 7-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Էկվադորի հավաքականի դեմ խաղում Ռենատոն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[20]: