* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հոկտեմբերի 24, 2015 թվական:
‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 23, 2015 թվական
Ջեֆերսոն Ագուստին Ֆարֆան Գուադալուպե, (իսպ.՝ Jéfferson Agustín Farfán Guadalupe, հոկտեմբերի 26, 1984(1984-10-26)[1][2], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս արաբական «Ալ Ջազիրա» ակումբում։ Հարձակվողական ոճի կիսապաշտպան է։ «Ինկերի» ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկն է[3]։
2004 թվականին տեղափոխվել է հոլանդական ՊՍՎ։ ՊՍՎ-ի կազմում Ֆարֆանը 4 անգամ դարձել է Նիդերլանդների առաջնության չեմպիոն և մեկ անգամ Նիդերլանդների գավաթի խաղարկության չեմպիոն։
2008 թվականին Ֆարֆանը տեղափոխվեց գերմանական «Շալկե 04», նրանով հետաքրքրված էին նաև «Տոտենհեմը» և «Ֆիորենտինան»։ ՊՍՎ-ի նախկին կիսապաշտպանը նոր թիմի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ 2012 թվականին Ֆարֆանը «Շալկե 04»-ի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2017 թվական[4]։
2015 թվականի հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ սկզբունքային պայմանագիր է կնքվել «Շալկեի» և արաբական «Ալ Ջազիրա» ակումբների միջև, ըստ որի Ֆարֆանը պետք է տեղափոխվեր արաբական ակումբ[5]։ Հուլիսի 23-ին Ջեֆերսոնը նոր ակումբում բուժզննություն անցավ, որից հետո արաբական ակումբը Ջեֆերսոնին առաջարկեց տարեկան 10 միլիոն աշխատավարձ[6][7]
։