Ալյանս Լիմա (իսպ.՝ Alianza Lima), ՊերուիԼիմա մայրաքաղաքի ֆուտբոլային ակումբն է, հիմնադրվել է 1901 թվականիփետրվարի 15-ին և հանդես է գալիս Պերուի առաջին դիվիզիոնում։ Երկրի չեմպիոնատը հաղթել է 19 անգամ, այդ ցուցանիշով նա ետ է միայն մյուս մայրաքաղաքային ակումբին՝ «Ունիվերսիտարիոին»։
Ակումբը հիմնադրել են «Ալյանսա սպորտ» Ձիարշավային ակումբի երիտասարդ աշխատավորները։ 1938 թվականին «Լիմայի Ալյանսը» իր պատմության մեջ միակ անգամ դուրս մնաց առաջին դիվիզիայից, սակայն 1939 թվականին հաղթելով երկրորդ դիվիզիան, վերադարձավ առաջին դիվիզիա և այլևս այն չլքեց։