Անդի Պոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդի Պոլո
Andy Jorman Polo Andrade
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդի Խորման Պոլո Անդրադե
Քաղաքացիությունը Flag of Peru (state).svg Պերու
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Պորտլենդ Տիմբերս»
Համար 11
Պատանեկան կարիերա
Պերու Ունիվերսիտարիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Պերու Ունիվերսիթարիո 59 (8)
2013—2014 Պերու Ունիվերսիդադ ման մարինո 28 (4)
2014—2016 Իտալիա Ինտեր 0 (0)
2014—2015  Կոլումբիա Միլոնարիոս 11 (2)
2015—2016  Պերու Ունիվերսիթարիո 57 (5)
2017—այժմ Մեքսիկա Մոնակաս Մոնրոալ 24 (2)
2018—այժմ  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ Տիմբերս 7 (0)
Ազգային հավաքական
2011 Պերու Պերու (մինչև 17) 4 (3)
2013 Պերու Պերու (մինչև 20) 4 (1)
2016—այժմ Պերու Պերու 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդի Խորման Պոլո Անդրադե (իսպ.՝ Andy Jorman Polo Andrade, սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ «Պորտլենդ Տիմբերս» ակումբի և Պերուի ազգային հավաքականի հարձակվող: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոն մայրաքաղաքային «Ունիվերսիտարիո» ակումբի սան է: 2011 թվականի ապրիլի 23-ին «Ալյանս Ատլետիկո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում 16 տարեկան հասակում[2]: Մայիսի 7-ին «Սենսիանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[3]: Շատ կարճ ժամանակ անց Պոլոն սկսել է խաղալ «Ունիվերսիտարիո» ակումբի հիմնական կազմում:


Մրցաշրջանի կեսին Պոլոն ընտրվել է որպես ակումբի մարզիչ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության ժամանակ: Պոլոն դարձել է ակումբի լավագույն ռմբարկու, եզրափակչում թիմը հաղթել է «Բոկա Հունիորս» ակումբին[4]:


2011 թվականի սեպտեմբերի 1-ին «Դեպորտիվո Անսոատենգի» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում[5]: 17 տարեկան հասակում «Գոդոյ Կրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է գոլային փոխանցում, և նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ[6]: Հոկտեմբերի 21-ին որակավորման փուլի խաղերի ժամանակ Պոլոն գոլ է խփել, և դա եղել է այդ հանդիպման միակ գոլը, ինչպես նաև նա օգնել է իր թիմին «Գոդոյ» ակումբի դեմ խաղի ժամանակ իրացնել 11 մետրանոց հարվածը[7]:


2014 թվականի հունվարի 31-ին Պոլոն պայմանագիր է կնքել իտալական «Ինտեր» ակումբի հետ: Խաղային փորձ ձեռք բերելու համար նա վարձավճարով տեղափոխել է Կոլումբիական «Միլոնարիոս» ակումբի կազմ: Հուլիսի 20-ին «Էնվիգադո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Մուստանգայի գավաթի խաղարկության շրջանակներում[8]: Սեպտեմբերի 14-ին «Սան-Ֆե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Միլոնարիոս» ակումբի կազմում[9]: 2015 թվականին «Ինտեր» ակումբը վարձավճարի ավարտից հետո Պոլոին կրկին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ունիվերսիտարիո» ակումբի կազմ:


2017 թվականի սկզբին Պոլոն տեղափոխվել է Մեքսիկական «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմ[10]: Հունվարի 22-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Մեքսիկական պրեմիերայում[11]: Փետրվարի 13-ին «Չյապաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն խփել է իր առաջն գոլը «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմում[12]: 2018 թվալանի սկզբին Պոլոն վարձավճարով տեղափոխվել է ամերիկյան «Պատլերս Տիմբերս» ակումբի կազմ: Մարտի 5-ին «Լոս-Անջելես Գելակսի» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ի շրջանակներում[13]:


Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Պոլոն Պերուի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավայի Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Էկվադորում: Մրցաշարի ընթացում նա մասնակցել է Արգենտինայի[14], Էկվադորի[15], Բոլիվիայի[16] և Ուրուգվայի[17]հավաքականների դեմ խաղերում: Արգենտինայի, Էկվադորի և Ուրուգվայի դեմ խաղերում Պոլոն խփել է երեք գնդակ:

2013 թվականին Պոլոն Պերուի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Արգենտինայում անցկացվող Հարավայի Ամերիկայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[18], Կոլումբիայի[19], և երկու անգամ Էկվադորի[20][21]հավաքականների դեմ խաղերում:

2016 թվականի մարտի 30-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի ընթացքում Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Պոլոն կարարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կազմում[22]:

2016 թվականին Պոլոն հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու ԱՄՆ-ում անցկացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[23], Էկվադորի[24], Բրազիլիայի[25] և Կոլումբիայի[26]հավաքականների դեմ խաղերում:

2018 թվականին Պոլոն հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի աշխարհի առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա չի մասնակցել ոչ մի հանդիպման, սակայն եղել է պահեստայինների նստարանին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Университарио VS. Альянса Атлетико 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-04-24 
  3. «Университарио VS. Сьенсиано 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-05-07 
  4. «Club Universitario de Deportes Campeon de la Copa Libertadores Sub-20 Peru 2011»։ daleucampeon.4t.com (spanish)։ 28 June 2011։ Արխիվացված է օրիգինալից 7 February 2012-ին։ Վերցված է 7 February 2012 
  5. «Депортиво Ансоатеги VS. Университарио 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-09-02 
  6. «Годой Крус VS. Университарио 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-09-30 
  7. «Университарио VS. Годой Крус 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-10-21 
  8. «Мильонариос VS. Энвигадо 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-20 
  9. «Санта-Фе VS. Мильонариос 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-09-14 
  10. «Неисповедимые пути инков» (ռուսերեն)։ sports.ru։ 2017-03-11 
  11. «Монаркас Морелия VS. Сантос Лагуна 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-22 
  12. «Чьяпас VS. Монаркас Морелия 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-13 
  13. «Лос-Анджелес Гэлакси VS. Портленд Тимберс 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-03-05 
  14. «Аргентина (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-13 
  15. «Эквадор (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-15 
  16. «Перу (до 17 лет) VS. Боливия (до 17 лет) 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-19 
  17. «Уругвай (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-24 
  18. «Чили (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-02-03 
  19. «Перу (до 20 лет) VS. Колумбия (до 20 лет) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-27 
  20. «Эквадор (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-17 
  21. «Перу (до 20 лет) VS. Эквадор (до 20 лет) 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-30 
  22. «Уругвай VS. Перу 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-03-30 
  23. «Гаити VS. Перу 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-05 
  24. «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-09 
  25. «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-13 
  26. «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]