Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Major League Soccer (MLS)
Ֆուտբոլի բարձրագույն լիգա
Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS)
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Ֆուտբոլային ասոցիացիա ԿՈՆԿԱԿԱՖ
Հիմնվել է Դեկտեմբերի 17, 1993 թ.[1]
Դիվիզիոններ Արևելյան կոնֆերենցիա
Արևմտյան կոնֆերենցիա
Ակումբների քանակ 20
Մակարդակ 1 (ԱՄՆ)
1 (Կանադա)
Դուրս են մնում Դուրս չեն մնում
Մտնում են Չեն գալիս
Ազգային առաջնություններ ԱՄՆ-ի բաց գավաթ
Կանադայի ֆուտբոլի առաջնություն
Միջազգային առաջնություններ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգա
Ներկայիս չեմպիոն Լոս Անջելես Գալաքսի (5-րդ տիտղոսը)
Ամենատիտղոսավոր թիմ Լոս Անջելես Գալաքսի (5-րդ տիտղոսը)
Պաշտոնական կայք www.mlssoccer.com

ՄԼՍ (անգլ.՝ Major League Soccer (MLS), թարգմանվում է որպես «Ֆուտբոլի բարձրագույն լիգա»), պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնություն, ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտոբոլային լիգաների համակարգում առաջին դիվիզիոնը։

ՄԼՍ-ը կանոնակարգվում է Միացյալ Նահանգների սոքերի ֆեդերացիայի կողմից։ Առաջնությանը մասնակցում է 20 ակումբ, որից 17-ը՝ ԱՄՆ-ից, իսկ 3-ը՝ Կանադայից։ Առաջնությունը սկսվում է մարտին և ավարտվում հոկտեմբերին։ Յուրաքանչյուր ակումբ խաղում է 34 խաղ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին առաջնությանը փլեյ-օֆֆ ձևաչափով մասնակցում է 12 ակումբ, որն ավարտվում է ՄԼՍ-ի գավաթի եզրափակիչ խաղով, որտեղ էլ որոշվում է առաջնության չեմպիոնը։ ՄԼՍ-ի ակումբներն ԱՄՆ-ի բաց գավաթում, Կանադայի առաջնությունում և ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայում մրցում են նաև այլ դիվիզիոնների և երկրների ակումբներ հետ։

ՄԼՍ-ի ներկայիս չեմպիոնը (ՄԼՍ 2015-ի գավաթակիր) «Լոս Անջելես Գալաքսին» է[2]։

ՄԼՍ-ը ստեղծվել է 1993 թվականի դեկտեմբերի 17-ին[1]։ Առաջին մրցաշրջանն անցկացվել է 1996 թվականին, որին մասնակցել է 10 ակումբ։ Այդ պահից ակումբների թիվն ավելացել և այժմ 20 է։ Ավելացել է նաև խաղերին մարզադաշտերի հաճախելիությունը[3]։ Ի տարբերություն մյուս բարձրակարգ առաջնությունների, ՄԼՍ-ի ղեկավարները հանդիսանում են բոլոր մասնակից ակումբները[4]։

ՄԼՍ-ի շտաբ գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ 1999 թվականից ՄԼՍ-ի հանձնակատարը Դոն Հերբերն է։

Առաջնության ձևաչափը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբների աշխարհագրական տեղակայման սկզբունքով ՄԼՍ-ը բաժանվում է Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների՝ յուրաքանչյուրում տաս ակումբ[5][6]։

Կանոնավոր առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր առաջնությունը սկսվում է մարտի սկզբին և ավարտվում է հոկտեմբերին։ 20 ակումբներից յուրաքանչյուրը խաղում է 34 խաղ (17-ը սեփական հարկի տակ, 17-ը՝ մրցակցի)։ Ակումբները հակառակ կոնֆերենցիայի յուրաքանչյուր ակումբի հետ խաղում են մեկ խաղ (5-ը սեփական հարկի տակ, 5-ը՝ մրցակցի)։ Մյուս խաղերն ակումբն անցկացնում է իր կոնֆերենցիայում մյուս 9 ակումբների հետ (մեկ խաղ սեփական հարկի տակ, մեկը՝ մրցակցի) և մեկական անգամ լրացուցիչ վեց մրցակիցների հետ (երեքը սեփական հարկի տակ, երեքը՝ մրցակցի)[6]։

Կանոնավոր առաջնության առաջին տեղն զբաղեցրած թիմն արժանանում է MLS Supporters’ Shield մրցանակին[7]։

Ինչպես ամերիկյան այլ պրոֆեսիանալ սպորտային առաջնություններում, այնպես ՄԼՍ-ում բացակայում է առաջնությունից դուրս մնալու և առաջնություն գալու սկզբունքը։

ՄԼՍ-ի գավաթի ֆլեյ-օֆֆ առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերից սկսվում է փլեյ-օֆֆ առաջնությունը, որին մասնակցում են յուրաքանչյուրի կոնֆերենցիայի լավագույն վեց ակումբները (12 ակումբ), որոնք որոշվում են կանոնավոր առաջնության ավարտին մրցաշարային աղյուսակում ակումբների զբաղեցրած դիրքերով։ Յուրաքանչյուր կոնֆերենցիայի երրորդ և վեցերորդ ակումբները, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ, մեկական խաղ են անցկացնում նախնական փուլում, որպեսզի իրավունք ստանան մասնակցելու կոնֆերենցիայի կիսաեզրափակչին, որտեղ իրենց մրցակիցները կլինեն առաջին և երկրորդ ակումբները, համապատասխանաբար։ Նախնական փուլի խաղերն անցկացվում է այն ակումբի հարկի տակ, որը կանոնավոր առաջնությունն ավարտել է ավելի բարձր հորիզոնականում[6]։

Կոնֆերենցիայի կիսաեզրափակիչը և եզրափակիչը բաղկացած է երկու խաղից (տանը և մրցակցի հարկի տակ)։ Կանոնավոր առաջնության ավարտին ավելի բարձր տեղ զբաղեցրած ակումբն իրավունք ունի կիսեզրափակչի և եզրափակչի երկրորդ խաղը խաղալ սեփական հարկի տակ։ Եզրափակչի հաղթողները դառնում են իրենց կոնֆերենցիաների չեմպիոններ և առաջնության չեմպիոնության համար մրցում են ՄԼՍ-ի գավաթում։ ՄԼՍ-ի գավաթի խաղն անցնում է այն ակումբի հարկի տակ, որը կանոնավոր առաջնությունն ավարտել է ավելի բարձր հորիզոնականում[6]։

Երկու խաղերի արդյունքում ոչ ոքի գրանցվելու դեպքում առավելությունը մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփած ակումբինն է։ Եթե այդ դեպքում էլ հաղթողը չի որոշվում, ապա նշանակվում է լրացուցիչ 30 րոպե (1 ընդմիջումով 15-ական) և եթե այդ ընթացքում էլ հաղթողը չի որոշվում, ապա նշանակվում է հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշար[6]։

ՄԼՍ-ի բոլոր աստղերի խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության մրցաշրջանի միջանամասում ՄԼՍ-ի բոլոր աստղերի հավաքականն ընկերական խաղ է անցկացնում արտասահմանյան ակումբի հետ[8]։

Որակավորումը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգային[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԼՍ-ի ԱՄՆ-ն ներկայացնող ակումբները ստանում են ԿՈՆԿԱԿԱՖԻ Չեմպիոնների Լիգայի չորս ուղեգիր, որից մեկը ՄԼՍ-ի գավաթակիրն է, մյուս երկուսը՝ MLS Supporters’ Shield հաղթողները (կանոնավոր առաջնություններում ամենաշատ միավորներ հավաքածները) և ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթողը։ Եթե ակումբներից մեկը միաժամանակ երկու ուղեգիր է նվաճում, ապա մեկը բաժին է հասնում իր կոնֆերենցիայի կանոնավոր առաջնությունում երկրորդ ուժեղագույն ակումբին[9]։

Մեկ տեղ ստանում են Կանադայի ակումբները, որը բաժին է հասնում Կանադայի առաջնության հաղթողին[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում (1996—2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԼՍ-ի հաղթող ակումբներ
Մրցաշրջան ՄԼՍ-ի գավաթ MLS Supporters’ Shield
1996 Դի Սի Յունայթեդ Տեմպա Բեյ Մյուտինի
1997 Դի Սի Յունայթեդ Դի Սի Յունայթեդ
1998 Չիկագո Ֆայր Լոս Անջելես Գալաքսի
1999 Դի Սի Յունայթեդ Դի Սի Յունայթեդ
2000 Կանզաս Սիթի Ուիզարդս Կանզաս Սիթի Ուիզարդս
2001 Սան Խոսե Էրտվեյկս Մայամի Ֆյուժն
2002 Լոս Անջելես Գալաքսի Լոս Անջելես Գալաքսի
2003 Սան Խոսե Էրտվեյկս Չիկագո Ֆայր
2004 Դի Սի Յունայթեդ Կոլամբուս Կրյու
2005 Լոս Անջելես Գալաքսի Սան Խոսե Էրտվեյկս
2006 Հյութսոն Դինամո Դի Սի Յունայթեդ
2007 Հյութսոն Դինամո Դի Սի Յունայթեդ
2008 Կոլամբուս Կրյու Կոլամբուս Կրյու
2009 Ռեալ Սոլթ-Լեյք Կոլամբուս Կրյու
2010 Կոլորադո Ռեպիդզ Լոս Անջելես Գալաքսի
2011 Լոս Անջելես Գալաքսի Լոս Անջելես Գալաքսի
2012 Լոս Անջելես Գալաքսի Սան Խոսե Էրտվեյկս
2013 Սպորտինգ Կանզաս Սիթի Նյու Յորք Ռեդ Բուլզ
2014 Լոս Անջելես Գալաքսի Սիեթլ Սաունդերս

Major League Soccer-ը ստեղծվել է 1993 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ի պատիվ աշխարհի 1994 թ-ի առաջնության, որն անցկացվեց ԱՄՆ-ում։ Սկզբնական շրջանում առաջնությունը հետաքրքրություն էր ներկայացնում և աշխարհի առաջնության մասնակից մի շարք ֆուտբոլիստներ պայմանագրեր ստորագրեցին ՄԼՍ-ի ակումբների հետ։

Առաջին մրցաշրջանը կայացավ 1996 թվականին, որին մասնակցեցին 10 ակումբ՝ «Դալաս Բյորն», «Դի Սի Յունայթեդ», «Կոլումբուս Կրյու», «Կոլորադո Ռեպիդզ», «Լոս Անջելես Գալաքսի», «Նյու Ինգլենդ Ռեվոլուշն», «Նյու Յորք Ռեդ Բուլզ», «Կանզաս Սիթի Ուիզ», «Սան Խոսե Կլեշ» և «Տեմպա Բեյ Մյուտինի»։ Առաջին տարիներն փայլուն եղավ «Դի Սի Յունայթեդի» համար, որը առաջին չորս մրցաշրջանում երեք անգամ նվաճեց ՄԼՍ-ի գավաթը։

Չնայած սկզբնական որոշակի հաջողության, խաղերի հաճախելիության նվազումը և ֆինանսական վիճակի վատթարացումը ղեկավարությանը ստիպեց կրճատել «Մայամի Ֆյուժն» և «Տեմպա Բեյ Մյուտինի» ակումբները։ Առաջնության ակումբների թիվը կրկին դարձավ 10, ինչպես որ առաջին մրցաշրջանում էր։

Վերածնունդ (2002-2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի աշխարհի 2002 թ առաջնությունը, որում ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, կենդանություն պարգևեց ՄԼՍ-ին։ 2002 թվականին ՄԼՍ-ի գավաթին, որը հաղթեց «Լոս Անջելես Գալաքսին», մարզադաշտում հանդիսատեսների թիվը 61 316 էր, որը ռեկորդային էր ՄԼՍ-ի համար[10]։

ՄԼՍ-ն աստիճանաբար իր վրա հրավիրեց համաշխարհային ֆուտբոլի ուշադրությունը։ Այս ընթացքում ավելացավ մասնակից ակումբների քանակը։ 2005 թվականին առաջնություն եկան «Ռեալ Սոլթ-Լեյքը» և «Չիվաս ԱՄՆ»-ն։ «Չիվասը» դարձավ Լոս Անջելես քաղաքը ներկայացնող երկրորդ ակումբը։ 2007 թվականին ստեղծվեց «Հյուսթոն Դինամոն»։

ԱՄՆ-ի հավաքականի ուժեղացումը բերեց նաև երկրի ներքին առաջնության ուժեղացման։

ՄԼՍ-ի գավաթի ռեկորդներ
Ակումբ Տիտղոս Վերջին տիտղոս Մասնակցությունը
եզրափակչին
Լոս Անջելես Գալաքսի 5 2014 9
Դի Սի Յունայթեդ 4 2004 5
Հյութսոն Դինամո 2 2007 4
Սպորտինգ Կանզաս Սիթի 2 2013 3
Սան Խոսե Էրտկվեյկս 2 2003 2
Չիկագո Ֆայր 1 1998 3
Կոլորադո Ռեպիդզ 1 2010 2
Ռեալ Սոլթ-Լեյք 1 2009 2
Կոլամբուս Կրյու 1 2008 1
Նյու Ինգլենդ Ռևոլուշն 0 5
Դալաս 0 1
Նյու Յորք Ռեդ Բուլզ 0 1

2007-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ՄԼՍ-ի ղեկավարությունն առաջնության մակարդակը բարձրացնելու համար այն միջազգային դարձնելու քայլ կատարեցին։ Առաջնության կողմից ֆուտբոլիստների աշխատավարձերի սահմանափակման հետ կապված ակումբները չէին կարողանում բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրել։ Ընդունվեց նոր օրենք՝ «Designated Player Rule», որն ակումբներին հնարավորություն էր տալիս ունենալ առավելագույնը երկու ֆուտբոլիստ, որոնց աշխատավարձի չափը սահմանափակված չէր առաջնության կողմից։ Ակումբներին թույլատրվեց նաև ունենալ մինչև ութ լեգիոներ[11]։

ՄԼՍ-ին փայլ հաղորդեցին համաշխարհային աստեղրի տրանսֆերներ։ Դևիդ Բեքհեմը և Ռոբի Քինը միացան «Լոս Անջելես Գալաքսիին», Թիերի Անրին՝ «Նյու Յորք Ռեդ Բուլզին», Դավիդ Վիլյան, Անդրեա Պիրլոն և Ֆրենկ Լեմպարդը՝ «Նյու Յորք Սիթիին»[12]։

Պատկերանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 18-ին առաջնությունը ներկայացրեց նոր պատկերանիշը (լոգո), որն էականորեն տարբերվում էր նրանից, որը կար հիմնադրման պահին[13][14]։ Նոր պատկերանիշն օգտագործվում է 2015 թվականից։

Առաջնության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ առաջնությունների, ՄԼՍ-ի ղեկավարները հանդիսանում են մասնակից ակումբները։ Յուրաքանչյուր ակումբ ունի իր ներդրողը, որն առաջնության բաժնետեր է։ Ֆուտբոլիստները պայմանագիր են ստորագրում միանգամից առաջնության հետ, նաև անհատական պայմանագիր՝ կոնկրետ ակումբի հետ[4]։ ՄԼՍ-ի վերջին բաժնետեր դարձած ակումբը «Նյու Նորք Սիթին» է[15]։

Ակումբների բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության մրցաշրջանի մեկնարկից առաջ սահմանվում է ակումբների բյուջեն և աշխատավարձերի սահմանը, որը նույնն է բոլոր ակումբների համար։ 2015 թվականի համար ակումբների բյուջեն սահմանվել է 3,49 մլն դոլար, իսկ վճարվող աշխատավարձերի առավելագույն չափը՝ 436 250 դոլար, նվազագույնը՝ 50 000 դոլար[16]։

Յուրաքանչյուր ակումբ աշխատավարձերը բաշխում է այնպես, որպեսզի պահպանի այս չափորոշիչները[16][16][17]։

Բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին ինֆորմացիան հրապարակված է Արխիվացված 2012-05-11 Wayback Machine ՄԼՍ-ի պաշտոնական կայքում[18]։

Լեգիոներներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին 20 ակումբներին արտասահմանցի ֆուտբոլիստների 160 տեղ է հատկացվել։ Եթե որևէ ֆուտբոլիստ նախատեսվածից քիչ լեգիոներներ է ունենում, ապա ավելացված տեղերը կարող են օգտագործել այլ ակումբներ։ Այդ տարբերակով սահմանափակում չկա ակումբում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակի վրա։ Ակումբում ֆուտբոլիստների առավելագույն քանակը 28 է[16]։

Հաճախելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԼՍ-ի 2014 մրցաշրջանի կանոնավոր առաջնության խաղերի միջին հաճախելիությունը կազմել է մեկ խաղին՝ 19 147 հանդիսատես[19]։ 2013 թվականի այդ ցուցանիշը եղել է 18 594[20]։

Խաղերի հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ՄԼՍ-ը նոր պայմանագրեր է ստորագրել ESPN-ի, FOX Sports-ի և Univision հետ ԱՄՆ-ում խաղերի հեռուստահեռարձակման համար[21]։

Նախորդի համեմատ պայմանագրի արժեքն ավելացել է 5 անգամ՝ $18 մլրդ-ից հասնելով $90 մլրդ-ի[22]։ 2015 թվականին ՄԼՍ-ը չորս տարվա պայմանագիր ստորագրեց Sky Sports-ի հետ, որով վերջինս խաղերը Մեծ Բրիտանիայում հեռարձակելու իրավունք ստացավ[23][24]։ Չորս տարվա պայմանագիր է ստորագրվել նաև Eurosport-ի հետ, որը խաղերը հեռարձակում է Եվրոպայում[25]։ Տարբեր այլ պայմանագրերով խաղերը հեռարձակվում են նաև Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում։

Մասնակից ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության մասնակից 20 ակումբները աշխարհագրական դիրքի համապաստխան բաժանվում են երկու կոնֆերենցիաների՝ Արևելյան և Արևմտյան։ Յուրաքանչյուր ակումբի թույլատրվում է ունենալ առավելագույնը 28 ֆուտբոլիստ։

ՄԼՍ-ի հիմնադրումից հետո նրան մասնակցել են 21 տարբեր ակումբներ։ Նրանցից ինը նվաճել են նվազագույնը մեկ ՄԼՍ-ի գավաթ։ Նույնքան ակումբներ նվազագույնը մեկ անգամ հաղթել են կանոնավոր առաջնությունը՝ նվաճելով MLS Supporters’ Shield տիտղոոսը։

Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԼՍ-ի առաջին մրցաշրջանից ակումբների մեծամասնությունը խաղերն անցկացնում էր ամերիկյան ֆուտբոլի մարզադաշտերում։ Սակայն այդ մարզադաշտերն անհարմար էին ֆուտբոլի համար և ակումբներն աստիճանաբար սկսեցին իրենց մարզադաշտերը կառուցել։ Առաջինը «Կոլամբուս Կրյուն» էր, որը «Կոլամբուս Կրյու» մարզադաշտը կառուցեց 1999 թվականին։ 2015 թվականի դրությամբ 14 ակումբ խաղում է սեփական մարզադաշտում, երկու ակումբներ՝ «Դի Սի Յունայթեդը»[26] և «Օրլանդո Սիթին» սկսել են շինարարությունը, իսկ «Նյու Յորք Սիթին» մտադիր է կառուցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «MLS celebrates 17th anniversary of formal debut». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  2. LA Galaxy win fifth MLS Cup
  3. «Major League Soccer's Most Valuable Teams» (անգլերեն). 20 ноября 2013 года.
  4. 4,0 4,1 «Fraser v. Major League Soccer». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին. (անգլ.) «MLS owns all of the teams that play in the league...recruits the players, negotiates their salaries, pays them from league funds, and...determines where each of them will play. However, MLS has also relinquished some control over team operations to certain investors. In return for the services of the operator/investors, MLS pays each of them a “management fee” that corresponds (in large part) to the performance of their respective team.»
  5. «MLS Conference Standings» (անգլերեն). mlssoccer.com.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «MLS Competition Rules and Regulations» (անգլերեն). MLSsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  7. «MLS Supporters' Shield» (անգլերեն). mlssoccer.com.
  8. «MLS All-Star Game History» (անգլերեն). mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  9. 9,0 9,1 «CONCACAF Approves U.S. Soccer's/MLS Request to Amend Their Qualification Process to CCL» (անգլերեն). CONCACAF.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  10. «MLS 2002 Season Recap» (անգլերեն). mlssoccer.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  11. Davis, Steve (26 декабря 2007 года). «Desire to maintain quality drives foreign player rule» (անգլերեն). ESPNfc.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  12. Lalas, Greg (17 апреля 2007 года). «Foreign exchange program» (անգլերեն). Sports Illustrated. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  13. «Welcome to MLS Next» (անգլերեն). mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «Ahead of 20th season, MLS unveils new logo, branding to alter look» (անգլերեն). SI.com. 18 сентября 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «MLS, Manchester City, Yankees take risk with New York City FC» (անգլերեն). 2013 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «MLS Roster Rules and Regulations» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  17. «Designated Players» (անգլերեն). mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  18. «MLS Player Salary Information» (անգլերեն). mlsplayers.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  19. «Record-Setting Postseason Caps off 2014 MLS Campaign» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  20. «Պաշտոնական վիճակագրություն։ 2013 MLS Standings and Leaders (стр. 4)» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  21. «MLS, U.S. Soccer sign landmark TV and media rights partnerships with ESPN, FOX & Univision Deportes» (անգլերեն). mlssoccer.com. 13 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  22. «MLS's big play» (անգլերեն). sportsbusinessdaily.com. 12 мая 2014. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  23. «Sky Sports to show MLS live as broadcasters win TV rights to show Steven Gerrard and Frank Lampard» (անգլերեն). dailymail.co.uk. 25 февраля 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  24. «MLS and British broadcaster Sky Sports announce groundbreaking partnership» (անգլերեն). mlssoccer.com. 25 февраля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  25. «MLS and Eurosport announce four-year partnership to broadcast games in Europe» (անգլերեն). mlssoccer.com. 5 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  26. «D.C. United's Buzzard Point stadium plans taking shape behind the scenes» (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]