Դավիդ Վիլյա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Դավիդ Վիլյա Սանչես | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 3, 1981 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Լանգրեո, Աստուրիա, Իսպանիա | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 69 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մելբուրն Սիթի | ||
Համար | 7 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2000-2003 2003-2005 2005-2010 2010-2013 2013-2014 2014 2014-ներկա |
Սպորտինգ Խիխոն Ռեալ Սարագոսա Վալենսիա Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ → Մելբուրն Սիթի Նյու Յորք Սիթի |
80 (39) 73 (32) 166 (102) 119 (48) 36 (13) 4 (2) 96 (63) | |
Ազգային հավաքական | |||
2000-2003 2005-2014 |
Իսպանիա Մ-21 Իսպանիա |
7 (0) 97 (59) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դավիթ Վիլյա Սանչես (իսպ.՝ David Villa Sánchez, դեկտեմբերի 3, 1981[2][3], Tiuya / Tuilla, Langreo, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի հարձակվող, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»։ Հանդես է եկել «Բարսելոնայում» և Իսպանիայի ազգային հավաքականում։ Վիլյան Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 59 գնդակով։ Հավաքականի կազմում հանդես է եկել 2005-2014 թվականներին։ Իր ֆուտբոլային կարիերայում նվաճել է հնարավոր բոլոր գավաթները։ Դարձել է նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Այդ մրցաշարերում դարձել է լավագույն ռմբարկու։ Արժանացել է նաև «Don Balon» մրցանակին։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպորտինգ Խիխոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Վիլյան 1999 թվականին ընդունվել է «Սպորտինգ Խիխոնի» ակադեմիա։ Երիտասարդ հարձակվողը մեկ տարի անց կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր իսպանական ակումբի հետ։ 2000/01 մրցաշրջանում Վիլյան հանդես է եկել «Սպորտինգ Խիխոն Բ»-ում, որը հանդես է եկել Իսպանիայի երրորդ դիվիզինում։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել հիմնական թիմում, որը հանդես էր գալիս «Սեգունդայում», և դարձել է 18 գոլի հեղինակ։ Հիմնական կազմում անցկացնելով երկու մրցաշրջան՝ մասնակցել է 65 խաղի և դարձել 25 գոլի հեղինակ[4]։
«Ռեալ Սարագոսա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»։ Իր դեբյուտը Իսպանիայի առաջնությունում նշել է «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում, որում «Ռեալ Սարագոսան» հաղթել է 1:0 հաշվով։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփել է «Ռեալ Մուրսիի» դեմ խաղում, որտեղ «Սարագոսան» հաղթել է 3:0 հաշվով։ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին Վիլյան ձևակերպել է իր պրոֆեսիոնալ առաջին դուբլը՝ «Աթլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում(2:2)[5]։ Իսկ իր առաջին պրոֆեսիոնալ հեթ-տրիկը ձևակերպել է 2004 թվականի ապրիլի 25-ին՝ «Սևիլյայի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:4 հաշվով։ 2004 թվականին «Սարագոսան» հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթելով «Ռեալ Մադրիդին»՝ դարձավ Իսպանիայի գավաթի չեմպիոն։ Երկու մրցաշրջանում Վիլյան դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն՝ մասնակցելով 73 խաղի և դառնալով 32 գոլի հեղինակ[6]։
«Վալենսիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա»։ Իր առաջին իսկ մրցաշրջանում խփած 25 գոլով դարձել է Իսպանիայի երկրորդ լավագույն ռմբարկուն (Սամուել Էտո'Օ-ից հետո)[7]։ Իր անցկացրած հինգ մրցաշրջանում խփելով 107 գոլ՝ դարձել է «Վալենսիայի» պատմության երրորդ լավագույն ռմբարկու։
2008/09 մրցաշրջանում Վիլյան դարձել է 28 գոլի հեղինակ, և «Պիչիչիի» մրցանակի պայքարում զիջել է միայն Դիեգո Ֆորլանին, ով խփել է 32 գնդակ։
«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 19-ին 42 միլիոն դոլլարի դիմաց տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։ Թիմի հետ պայմանագիր է կնքել մայիսի 22-ին։ Նոր թիմում Վիլյան ստացել է 7 համարի մարզաշապիկը։ Կատալոնական թիմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 21-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ խաղում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթել է 4:0 հաշվով։ Դավիթը իր առաջին գոլը կատալոնական ակումբի կազմում խփել է օգոստոսի 26-ին՝ Ժուան Գամպերի գավաթի շրջանակներում կայացած «Միլանի» դեմ խաղում (1:1, 3:1)։ Իսպանիայի առաջնությունում իր դեբյուտը նշել է օգոստոսի 29-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում։ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում իր առաջին խաղն անցկացրել է սեպտեմբերի 14-ին՝ «Պանայտինակոսի» դեմ խաղում։
Դեկտեմբերի 27-ին ըստ USSA-ի Վիլյան ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Նա մասնակցել էր Աշխարհի առաջնության բոլոր խաղերին և դարձել էր 5 գոլի հեղինակ, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն։
2011 թվականի հունվարի 8-ին նա խփեց նոր տարվա իր առաջին գոլը՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում։ 2011 թվականի մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»[8][9]։
Դավիթը սկսեց նոր մրցաշրջանը «Գվադալահարիի» և «Ամերիկի» թիմերի դեմ ընկերական խաղերում խփած գոլերով։ Օգոստոսի 14-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Վիլյան խփեց իր առաջին պաշտոնական գոլը նոր մրցաշրջանում, իսկ Մադրիդում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով[10][11]։ Երկրորդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 3:2 հաշվով, և տիրացավ Իսպանիայի սուպերգավաթին[12][13]։ Սեպտեմբերի 13-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը «Չեմպիոնների լիգայում»՝ «Միլանի» դեմ խաղում(2:2)։ Սեպտեմբերի 17-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում և կատարեց գոլային փոխանցում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց իր մրցակցին 8:0 հաշվով։
Դեկտեմբերի 15-ին Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում՝ «Ալ-Սադդի» դեմխաղում Վիլյան ստացավ ծանր վնասվածք[14]։ Բայց առանց Վիլյայի կատալոնյան թիմը հաղթեց 4:0 հաշվով։ Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել վիրահատությունը։ Այս վնասվածքի պատճառով Վիլյան բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը և չմասնակցեց Եվրո 2012-ին։
2012 թվականի հուլիսի 31-ին Վիլյան ամբողջովին ապաքինվեց վնասվածքից[15]։ Օգոստոսի 11-ին նա մասնակցեց «Դինամոյի» դեմ խաղին, 75-րդ րոպեին փոխարինելով Սերխիոն Ռոբերտոյին[16]։ Խաղը ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Օգոստոսի 19-ին Վիլյան իր նորամուտը նշեց Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, փոխարինելով Պեդրոյին։ Նա դարձավ գոլի հեղինակ, իսկ «Բարսելոնան» հաղթեց 5:1 հաշվով[17][18]։ Սեպտեմբերի 22-ին Վիլյան 282 օր դադարից հետո առաջին անգամ հայտավորվեց կատալոնական ակումբի մեկնարկային կազմում և մասնակցեց «Գրանադայի» դեմ խաղին[19]։ Նոյեմբերի 28-ին Իսպանիայի գավաթի շրջանակներում կայացած «Ալավեսի» դեմ խաղում նա խփեց իր կարիերայի 300-րդ գոլը[20]։
«Ատլետիկո Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 8-ին Վիլյան տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»[21]։ Մադրիդյան ակումբը նրա համար վճարել էր 5,1 միլիոն եվրո։ Նոր թիմում նա ստացավ 9 համարի մարզաշապիկը[22][23]։
Օգոստոսի 18-ին Վիլյան իր դեբյուտը նշել Իսպանիայի առաջնությունում՝ «Սևիլյայի» դեմ խաղում։ Օգոստոսի 21-ին Վիլյան մասնակցել է «Բարսելոնայի» դեմ սուպերգավաթայի խաղին և դարձել գալի հեղինակ։ Այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[24]։ Սեպտեմբերի 1-ին Վիլյան խփել է իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 27-ին Վիլյան գրանցե իր առաջին դուբլը մադրիդյան ակումբի կազմում «Ռեալ Բետիսի» դեմ խաղում[26][27]։ Չեմպիոնների լիագոյւմ մադրիդյան ակումբը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռեալ Մադրիդին»[28]։
«Նյու Յորք Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 1-ին իսպանացի հարձակվողը պայմանագիր է կնքել ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» հետ։ Նա թիմում սկսեց հանդես գալ 2015 թվականի փետրվարի 1-ից՝ «Դեսիգնատեդ Պլեյերի» դեմ խաղից հետ։ Այդ խաղից 9 օր անց նա խփեց իր առաջին գոլը թիմի կազմում։ ՄԼՍ-ում նա սկսեց հանդես գալ 2015 թվականի մարտի 8-ից՝ «Օրլանդո Սիթիի» հետ խաղից հետո։ Դրանից մեկ շաբաթ անց արդեն նա ամերիկյան ակումբի կազմում անցկացրեց իր տնային առաջին հանդիպումը։ 2015 թվականի հուլիսի 29-ին նա դարձավ 2015 MLS All-Star Game մրցանակի հաթող։
2018 թվականի ապրիլի 29-ին Վիլյան դուբլի հեղինակ է դարձել «Դալլաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով։ Այդ գոլերը Վիլյայի 400-րդ և 401-րդ գոլերն էին։ Այդպիսով Վիլյան դարձավ ժամանակակից ֆուտբոլի պատմության այն հազվագյուտ ֆուտբոլիստներից մեկը, ով կարողացել է հատել 400 գոլի սահմանը[29]։
«Մելբուրն Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց ավստրալիական «Մելբուրն Սիթի»։ Թիմի կազմում նա հանդես է եկել 9 համարի մարզաշապիկով, և իր հանդիպումներն անցկացրել է Ա լիգայում։ Թիմի կազմում նա մասնակցեց 4 հանդիպման և դարձավ 2 գոլի հեղինակ։ Ա լիգայում իր առաջին գոլը Վիլյան խփել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Նյուքասլ Ջետսի» դեմ կայացած խաղում, երբ նա խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր դեբյուտը ազգային հավաքականում արել է 2005 թվականի փետրվարի 9-ին, Սան Մարինոյի հետ խաղում։ 2006 թվականին մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը և խփել 3 գոլ։ 2008 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Հարձակվողի համար նա այնքան էլ մեծ չէ (175 սմ և 69 կգ)։ Իր հիմնական արժանիքն այն է, որ կարողանում է խաղալ 2 ոտքերով։ Երեխա ժամանակ նա աջ ոտքի առողջական խնդիրներ ուներ, այնպես որ, կենտրոնացավ ձախ ոտքի վրա՝ վերջիվերջո լավ տիրապետելով և աջ և ձախ ոտքին։ Բացի դրանից նա գոլերի իսկական «մեքենա» է։
Բացի գոլ խփելու իր ունակությունից, նա նաև շատ արագ և շարժուն խաղացող է, ով կարողանում է հեռու տարածությունից լավ փոխանցումներ կատարել։ Նա անկանխատեսելի է, մի խարիզմատիկ խաղացող, ով հաղթողի հոգեբանություն ունի և կարող է յուրաքանչյուր վայրկյանում շրջել խաղի ընթացքը։ Վիլյան Իսպանիաի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է․ խփել է 59 գոլ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականից ամուսնացած է Պատրիցիա Գոնսալեզի հետ[30]։ 2005 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սայիդան։ 2009 թվականի օգոստոսի 18-ին ծնվել է նրանց երկրորդ աղջիկը՝ Օլալյան։ Իսկ 2013 թվականի հունվարի 28-ին ծնվել է նրանց առաջին տղան՝ Լուկան[31][32]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իր ամենաարագ հեթ-թրիկը - Իսպանիայի առաջնության 34-րդ տուր՝ Վալենսիա-Ատլետիկ (82-87-րդ րոպեների ընթացքում)
- Վալենսիայի կազմում իր 100-րդ խաղում դարձել է հեթ-թրիկի հեղինակ
- 2011 թվականի մարտի 25-ին Չեխիայի հավաքականի դեմ խաղում նա իր խփած գոլի շնորհիվ ճանաչվեց Իսպանիայի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սպորտինգ | 2000/01 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 1 | 0 |
2001/02 | 40 | 19 | 4 | 2 | - | - | 0 | 0 | 44 | 21 | |
2002/03 | 39 | 20 | 1 | 1 | - | - | 0 | 0 | 40 | 21 | |
Արդյունք | 80 | 39 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 85 | 42 | |
Սպորտինգ Բ | 2000/01 | 35 | 13 | - | - | - | - | 0 | 0 | 35 | 13 |
2001/02 | 1 | 1 | - | - | - | - | 0 | 0 | 1 | 1 | |
Արդյունք | 36 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 14 | |
Ռեալ Սարագոսա | 2003/04 | 38 | 17 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 21 |
2004/05 | 35 | 15 | 1 | 0 | 10 | 4 | 2 | 0 | 48 | 19 | |
Արդյունք | 73 | 32 | 9 | 4 | 10 | 4 | 2 | 0 | 94 | 40 | |
Վալենսիա | 2005/06 | 37 | 25 | 4 | 2 | 6 | 1 | 0 | 0 | 47 | 28 |
2006/07 | 36 | 15 | 2 | 0 | 11 | 5 | 0 | 0 | 49 | 20 | |
2007/08 | 28 | 18 | 6 | 1 | 7 | 3 | 0 | 0 | 41 | 22 | |
2008/09 | 33 | 28 | 3 | 1 | 5 | 1 | 2 | 1 | 43 | 31 | |
2009/10 | 32 | 21 | 2 | 0 | 11 | 7 | 0 | 0 | 45 | 28 | |
Արդյունք | 166 | 107 | 17 | 4 | 40 | 17 | 2 | 1 | 225 | 129 | |
Բարսելոնա | 2010/11 | 34 | 18 | 5 | 1 | 12 | 4 | 1 | 0 | 52 | 23 |
2011/12 | 15 | 5 | 1 | 0 | 4 | 3 | 4 | 1 | 24 | 9 | |
2012/13 | 28 | 10 | 5 | 5 | 10 | 1 | 1 | 0 | 44 | 16 | |
Արդյունք | 77 | 33 | 11 | 6 | 26 | 8 | 6 | 1 | 120 | 48 | |
Ատելտիկո Մադրիդ | 2013/14 | 36 | 13 | 2 | 1 | 7 | 0 | 2 | 1 | 47 | 15 |
Արդյունք | 36 | 13 | 2 | 1 | 7 | 0 | 2 | 1 | 47 | 15 | |
→ Մելբուրն Սիթի | 2014/15 | 4 | 2 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 4 | 2 |
Արդյունք | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 2 | |
Նյու Յորք Սիթի | 2015 | 21 | 14 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 21 | 14 |
Արդյուք | 21 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 14 | |
Ընդամենը կարիերայում | 493 | 254 | 44 | 18 | 83 | 29 | 12 | 3 | 632 | 304 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Տարի | Աշխարհի առաջնության ընտրական թուլ | Աշխարհի առաջնություն | Եվրոպայի առաջնության ընտրական փուլ | Եվրոպայի առաջնություն | Կոնֆեդերացիաների գավաթ | Ընկերական հանդիպում | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Իսպանիայի ազգային հավաքական | 2005 | 4 | 1 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 4 | 1 |
2006 | - | - | 4 | 3 | 3 | 3 | - | - | - | - | 7 | 2 | 14 | 8 | |
2007 | - | - | - | - | 8 | 3 | - | - | - | - | 2 | 0 | 10 | 3 | |
2008 | 4 | 5 | - | - | - | - | 4 | 4 | - | - | 5 | 3 | 13 | 12 | |
2009 | 3 | 2 | - | - | - | - | - | - | 5 | 3 | 5 | 6 | 13 | 11 | |
2010 | - | - | 7 | 5 | 3 | 2 | - | - | - | - | 6 | 2 | 16 | 9 | |
2011 | - | - | - | - | 5 | 5 | - | - | - | - | 7 | 2 | 12 | 7 | |
2012 | 1 | 0 | - | - | - | - | 0 | 0 | - | - | 2 | 2 | 3 | 2 | |
2013 | 3 | 0 | - | - | - | - | - | - | 3 | 3 | 4 | 0 | 10 | 3 | |
2014 | - | - | 1 | 1 | 0 | 0 | - | - | - | - | 1 | 2 | 2 | 3 | |
Ընդամենը ամբողջ կարիերայում | 15 | 8 | 12 | 9 | 19 | 13 | 4 | 4 | 8 | 6 | 39 | 19 | 97 | 59 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի հավաքական
- Աշխարհի չեմպիոն 2010
- Եվրոպայի չեմպիոն 2008
- Կոնֆեդերացիայի գավաթի բրոնզե մեդալակիր 2009
- Կոնֆեդերացիայի գավաթի փոխչեմպիոն 2013
- Իսպանիայի գավաթակիր 2008
- Իսպանիայի չեմպիոն 2010/11, 2012/13
- Իսպանիայի գավաթակիր 2012
- Իսպանիայի սուպերգավաթակիր 2010, 2011
- Չեմպիոնների լիգայի գավաթակիր 2010/11
- ՈւԵՖԱ սուպերգավաթակիր 2011
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2011
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու - 2008
- Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու - 2010
- Իսպանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2006
- Սառիի մրցանակի հաղթող - 2006, 2007, 2009, 2010
- Աշխարհի առաջնության «Արծաթե խաղակոշիկ» մրցանակի հաղթող - 2010
- Աշխարհի առաջնության «Բրոզժնզե գնդակ» մրցանակի հաղթող - 2010
- Իսպանիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու - 59 գոլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «David Villa - profile» (eng). goal.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «David Villa Official Website – Sporting Life». David Villa Official Website. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008-ին..
- ↑ «Real Zaragoza 2 – 2 Athletic Bilbao». ESPN Soccernet. 2003 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին..
- ↑ Давид Вилья. Биография
- ↑ «Fernando Sanchez Morientes». ESPN Soccernet. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ ««Барселона» - «МЮ». Отсчет о матче» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «"Барселона" выиграла Лигу чемпионов». Lenta.ru (ռուսերեն). 29.05.2011.
- ↑ «"Реал" и "Барселона" сыграли вничью в первом матче Суперкубка Испании» (ռուսերեն). Lenta.ru. 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ ««Реал» - «Барселона» (2:2). Отсчет о матче» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «"Барселона" выиграла Суперкубок Испании в десятый раз» (ռուսերեն). Lenta.ru. 2011 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «"Барселона" разгромила "Осасуну" со счётом 8:0» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Вилья сломал большую берцовую кость в матче с «Аль-Саддом»» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Вилья полностью восстановился после перелома большой берцовой кости» (ռուսերեն). Спортс.ру. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Вилья отметил терапевтический эффект «Динамо»» (ռուսերեն). Спортбокс. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «"Барселона" разгромила "Реал Сосьедад", Месси оформил дубль» (ռուսերեն). Чемпионат.com. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Триумфальное возвращение Вильи, победа «Барселоны» (фото)» (ռուսերեն). Спортбокс. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ ««Барселона» – «Гранада». Вилья вышел в основном составе каталонцев впервые за 282 дня» (ռուսերեն). Спортс.ру. 2012 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Нападающий «Барселоны» Давид Вилья забил 300-й гол в карьере
- ↑ ««Барселона» официально подтвердила переход Вильи в «Атлетико»» (ռուսերեն). Спортс.ру. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Вилья будет выступать за "Атлетико" под номером 9» (ռուսերեն). championat.com. 2013 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Вилья будет выступать за «Атлетико» под номером 9» (ռուսերեն). sports.ru. 2013 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Вилья забил за «Атлетико», Неймар - за «Барсу» (фото)». Спортбокс (ռուսերեն). 22.08.2013.
- ↑ «"Атлетико" победил "Реал Сосьедад"». Чемпионат.com (ռուսերեն). 01.09.2013.
- ↑ «"Атлетико" разгромил "Бетис"». Спорт-Экспресс (ռուսերեն). 28.10.2013.
- ↑ Петренко, Михаил (27.10.2013). «Атлетико разобрал на части Бетис». Football.ua (ռուսերեն).
- ↑ ««Реал» стал победителем Лиги чемпионов». Lenta.ru (ռուսերեն). 25 мая 2014.
- ↑ «NYCFC's David Villa scores 400th career goal for club and country». ESPN. 2018 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Счастливы вместе: семьи испанских футболистов». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Твиттер / Guaje7Villa: Last night Luca Villa González …
- ↑ «У нападающего «Барселоны» Вильи родился сын». Чемпионат.com (ռուսերեն). 29 января 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դավիթ Վիլիայի պաշտոնական կայք Արխիվացված 2011-05-24 Wayback Machine
- Профиль на BDFutbol
- Профиль на worldfootball.net
- Профиль игрока сборной Արխիվացված 2012-05-28 Wayback Machine
- Давид Вилья. «Давидова лестница» Արխիվացված 2010-06-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Վիլյա» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրող անձինք
- 1981 ծնունդներ
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Խիխոնի ֆուտբոլիստներ