Սամուել Էտո'Օ
Սամուել Էտո'Օ ֆր.՝ Samuel Eto’o Fils | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սամուել Էտո'ո Ֆիս[1][2][3][4] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1981[5][6][7][…] (39 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Դուալա, Կամերուն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սամուել Էտո'ո Ֆիս (ֆր.՝ Samuel Eto’o Fils, ծնվել է 1981 թվականի մարտի 10-ին, Կամերունի Դուալա քաղաքում), կամերունցի ֆուտբոլիստ, հարձակվող, Կամերունի հավաքականի նախկին խաղացող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալյորկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն 2000 թվականին Սամուել Էտո'ոն մասնակցել էր Չեմպիոնների Լիգայի 3 մրցաշրջանի։ Չնայած այս փաստի, Էտո'ոն չկարողացավ տեղ գտնել Ռեալ Մադրիդի հիմնական կազմում և ստիպված էր կնքել պայմանագիր Մալյորկայի հետ։ Նա 19 խաղից խփելով 6 գնդակ հիացրել էր Մալյորկայի ղեկավարությանը և գնեցին իրավունք ձեռք բերելու Էտո'ոյին։ Սամուելը մասնակցեց ԱԱ-2002 երեք հանդիպման, և խփեց հաղթական գոլը Սաուդյան Արաբիայի հետ խաղում։ Մալյորկայում հանդես գալով Էտո'ոն իր տեղը ապահով էր Լա Լիգայի ամենաարդյունավետ հարձակվողների շարքում։ 2003 թվականին Իսպանիայի գավաթի եզրափակիչում Էտո'ոյի հեթ-տրիքի շնորհիվ Մալյորկան հաղթեց Ռեկրատիվոին 3:0 հաշվով։ 2003/04 մրցաշրջանում Էտո'ոյի շնորհիվ Մալյորկան կարողացավ անցնել ՈՒԵՖԱ-ի գավաթի 4 փուլ։ Այդ մրցաշրջանում Էտո'ոն խփեց 17 գնդակ։ Դրանից հետո Լա Լիգայում Էտո'ոյի գոլերի քանակը հասավ 54-ի 133 խաղից, և այդ ամեն 4.5 տարում։ Այս մրցաշրջանի արդյունքում Էտո'ոն ճանաչվեց լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ։ 2004 թվականի օգոստոսի 12-ին Էտո'ոն տեղափոխվեց Բարսելոնա 24 միլիոն եվրոյով։
Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի օգոստոսի 29-ին Էտո'ոն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ կատալոնական ակումբում։ Այդ խաղը 2004/05 մրցաշրջանի առաջին տուրն էր Ռասինգի դեմ, և հենց այդ խաղում էլ Էտո'ոն խփեց իր առաջին գոլը Բարսայի համար, իսկ խաղը ավարտվեց 2:0 հաշվով։ Մրցաշրջանի վերջում Բարսելոնան դարձավ Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի հաղթող։ 2005 թվականի նոյեմբերի 2-ին Բարսելոնան հաղթեց հունական Պանատինաիկոսին 5:0 հաշվով, և այդ խաղում Էտո'ոն կատարեց իր առաջին հեթ-տրիքը Բարսելոնայի կազմում։ Նա դարձավ առաջնության լավագույն հարձակվող։ Դրանից բացի Էտո'ոն դարձավ նաև 2005/06 թվականի Չեմպիոնների Լիգայի լավագույն հարձակվող։ Հենց այդ մրցաշրջանում Բարսան կրկնեց 2004/05 մրցաշրջանի արդյունքները և դարձավ Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի հաղթող, նաև հաղթելով Չեմպիոնների Լիգան։ 2006/07 մրցաշրջանը ձախողվեց թե ֆուտբոլիստի, թե ակումբի համար։ Էտո'ոն այդ մրցաշրջանում ստանում էր լուրջ վնասվածքներ և չէր կարող հաճախակի խաղալ։ Իսկ Բարսելոնան այդ մրցաշրջանում չհաղթեց ոչ մի մրցաշար։ 2007/08 մրցաշրջանի սկզբում Սամուելը ստանում է լուրջ վնասվածք և կարողանում է խաղալ միայն առաջնության երկրորդ կեսում։ Նրա շնորհիվ երկրորդ կեսին Բարսան կարողացավ մրցաշարային աղյուսակում մոտենալ Մադրիդի Ռեալի: Սակայն Ռեալը դարձավ չեմպիոն։ Իսկ Չեմպիոնների Լիգայում Բարսելոնան հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին։ 2008 թվականի ամռանը Բարսելոն սկսես գլխավորել Խոսեպ Գվարդիոլան: Էտո'ոն չկարողացավ լավ հարաբերություններ հաստատել նոր մարզիչի հետ, և Գվարդիոլան որոշեց, որ պետք է հրաժարվել ֆուտբոլիստից, նաև Ռոնալդինյոյից և Դեկուից: Վերջին երկուսը լքեցին ակումբը հենց այդ տարի, իսկ Էտո'ոն ևս մեկ մրցաշրջան անցկացրեց Բարսայի կազմում։ Նա դարձավ հաջողակ ակումբի համար և կարևոր դեր Մեսսի և Անրիի հաձակվողական շարքում։ 2009 թվականի ամռանը Բարսայում 5 տարի անցկացնելուց հետո, Էտո'ոն լքում է ակումբը։
Ինտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հուլիսի վեջին Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի համար երկար բանակցելուց հետո, Սամուել Էտո'ոն տեղափոխվում է Ինտեր, իսկ Զլատանը Բարսելոնա։ Տրանֆերի համար Բարսելոնան ավելացրեց 46 միլիոն եվրո[8]: Էտո'ոն ստորագրեց 5 տարվա պայմանագիր Ինտերի հետ։ Էտո'ոն իր նորամուտը նշեց Ինտերում օգոստոսի 8-ին Իտալիայի Սուպերգավաթում Լացիոյի դեմ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Էտո'ոն խփեց իր առաջին գնդակը Ինտերի կազմում, բայց պարտվեցին 1:2 հաշվով։ Հոկտեմբերի 29-ին Պալերմոյի դեմ հանդիպման ժամանակ Էտո'ոն խփեց երկու գնդակ մրցակցի դարպասը և Ւնտերը հաղթեց 5:3 հաշվով։ Մարտի 24-ին նույնպես Էտո'ոյի 2 գնդակի շնորհիվ հաղթում են Լիվորնոյին: Այդ մրցաշրջանում Ինտերը հաղթեց Իտալիայի առաջնությունը, Իտալիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։
2010 թվականի օգոստոսի 21-ին Իտալիայի Սուպերգավաթի շրջանակներում Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ Էտո'ոյի 2 գոլը հաղթանակ բերեց Ինտերին։ Խաղը ավարտվեց 3:1 հաշվով։ Այս մրցաշրջանում Էտո'ոն հաճախ էր դուբլեր կատարում՝ սեպտեմբերի 19-ին Պալերմոյի դեմ (2:1), սեպտեմբերի 22-ին Ջենոայի դեմ (3:2), հունվարի 15-ին Բոլանիայի դեմ (4:1), փետրվարի 6-ին Ռոմայի դեմ (5:3), մարտի 6-ին Ջենոայի դեմ (5:2) ևս մեկ դուբլ Իտալիայի գավաթի եզրափակիչում Պալերմոյի դեմ (3:1)։ Կային նաև հեթ-տրիքներ՝ սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում 4:0 հաշվով Ինտերը հաղթեց Վերդերին: 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Էտո'ոն անցավ Պեդրոյի ռեկորդից, դարձավ աշխարհի առաջին ֆուտբոլիստը, որ կարողացավ դառնալ գոլի հեղինակ 7 մրցաշարներում։ Նա դառնում էր գոլի հեղինակ Իտալիայի առաջնությունում, Գավաթում և Սուպերգավաթում, Չեմպիոնների Լիգայում, ՀԱՀ-ի աշխարհի առաջնությունում, Աֆրիկայի ազգային գավաթում[9]:
Անժի[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսին Մախաչկալայի Անժին Էտո'ոյին առաջարկում է 22 միլիոն եվրո մրցաշրջանի համար։ Էտո'ոն հրաժարվեց, քանի որ ուզում էր հաղթել Չեմպիոնների Լիգան, իսկ Անժին հանդես չէր գալիս այնտեղ[10]: Այնուամենայնիվ, մեկ ամսից հայտնվում է տեղեկություններ, որ Էտո'ոն կարող է հայտնվել ռուսական ակումբում[11], որը առաջարկում էր 29 միլիոն եվրո տրանսֆերի համար[12], և պայմանագիր, որտեղ տարեկան վճարը կազմում էր 28.8 միլիոն եվրո[13]: Օգոստոսի 23-ին հայտարարվեց, որ կամերունցին համաձայնվել է Անժի[14] հետ պայմանագիր կնքել։ Հաջորդ օրը Էտո'ոն կնքեց 3 տարվա պայմանագիր մախաչկալական ակումբի հետ[15]:
Նորամուտը տեղի ունեցավ Ռուսաստանի առաջնությունում Ռոստովի դեմ հանդիպման ժամանակ, որտեղ Էտո'ոն փոխարինվեց 58-րդ րոպեին և 22 րոպե անց Յուրի Ժիրկովի փոխանցմամբ[16] կարողացավ դառնալ գոլի հեղինակ։
Անժիում Էտո'ոն դարձավ 5 դուբլի հեղինակ՝ 2012 թվականի հուլիսի 26-ին հունգարական Հոնվեդի դեմ խաղում, 2012 թվականի օգոստոսի 10-ին Վիտնեսի դեմ խաղում, 2012 թվականի օգոստոսի 26-ին Մորդովիի հետ խաղում, 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Կրասնոդարի դեմ խաղում և 2012 թվականի հոկտեմբերի 4-ին Եվրոպայի Լիգայի շրջանակներում, շվեյցարական Յանգ Բոյսի դեմ խաղում։
2013 թվականի հունիսին Սամուել Էտո'ոն «Чемпионат.com» և ՌՖՊԼ կողմից արժանացավ Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացող[17]: Կամերունցու պրոֆիլը դարձավ ամենահաճախվածը ՌՖՊԼ կայքում 2011-2013 թթ.[18]:
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի վերջին Էտո'ոն տեղափոխվեց Լոնդոնի Չելսի Վիլլիանի հետ միսաին (ով նույնպես խաղում էր Անժիում)։ Գործարքը կազմեց 2 միլիոն ֆունտ ստերլինգ: Նորամուտը նշեց Էվերտոնի դեմ խաղում, որտեղ Չելսին պարտվեց 1:0 հաշվով։ Չելսիի կազմում իր առաջին գոլը խփեց Կարդիֆ Սիթի դեմ խաղում։ Նոյեմբերի 6-ին կատարեց դուբլ Շալկեի դեմ խաղում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Էտո'ոյի գոլով Չելսին կարողանում է հաղթել Լիվերպուլին 2:1 հաշվով։ 2014 թվականի հունվարի 19-ին դարձավ հեթ-տրիքի հեղինակ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում (3:1)։
Էվերտոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 26-ին հայտարարվեց, որ Էտո'ոն կնքել է 2 տարվա պայմանագիր Էվերտոնի հետ[19]: 2014 թվականի օգոստոսի 30-ին ֆուտբոլիստը Էվերտոնի կազմում առաջին խաղն է անցկացնում Չելսիի դեմ խաղում, որտեղ փոխարինման է դուրս գալիս և դառնում է գոլի հեղինակ, գրավել իր նախկին ակումբի դարպասը։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտի 7-ի դրությամբ[20]
Ակումբ | Մրցաշրջան | Lիգա | Գավաթ | ՈՒԵՖԱ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Փոխ.[21] | Խաղեր | Գոլեր | Փոխ.[21] | Խաղեր | Գոլեր | Փոխ.[21] | Խաղեր | Գոլեր | Փոխ.[21] | ||
![]() |
1997–98 | 30 | 4 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 30 | 4 | – |
Ընդհանուր | 30 | 4 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 30 | 4 | – | |
![]() |
1998–99 | 1 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 1 | 0 | – |
Ընդհանուր | 1 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 1 | 0 | – | |
![]() |
1998–99 | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – |
Ընդհանուր | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | |
![]() |
1999–2000 | 2 | 0 | – | 0 | 0 | – | 3 | 0 | – | 5 | 0 | – |
Ընդհանուր | 2 | 0 | – | 0 | 0 | – | 3 | 0 | – | 5 | 0 | – | |
![]() |
1999–2000 | 13 | 6 | – | 0 | 0 | – | – | – | – | 13 | 6 | – |
2000–01 | 28 | 11 | – | 5 | 2 | – | – | – | – | 33 | 13 | – | |
2001–02 | 30 | 6 | – | 1 | 1 | – | 9 | 3 | – | 40 | 10 | – | |
2002–03 | 32 | 14 | – | 6 | 5 | – | 0 | 0 | – | 38 | 19 | – | |
2003–04 | 32 | 17 | – | 2 | 0 | – | 7 | 4 | – | 41 | 21 | – | |
Ընդհանուր | 135 | 54 | – | 14 | 8 | – | 16 | 7 | – | 165 | 69 | – | |
![]() |
2004–05 | 37 | 25 | 6 | 1 | 0 | 0 | 7 | 4 | 0 | 45 | 29 | 6 |
2005–06 | 35 | 26 | 5 | 2 | 2 | 0 | 11 | 6 | 4 | 48 | 34 | 9 | |
2006–07 | 19 | 11 | 8 | 4 | 1 | 0 | 4 | 1 | 3 | 27 | 13 | 11 | |
2007–08 | 18 | 16 | 3 | 4 | 0 | 0 | 7 | 1 | 0 | 29 | 17 | 3 | |
2008–09 | 36 | 30 | 4 | 4 | 0 | 0 | 12 | 6 | 2 | 52 | 36 | 6 | |
Ընդհանուր | 145 | 108 | 26 | 15 | 3 | 0 | 41 | 18 | 9 | 201 | 129 | 35 | |
![]() |
2009–10 | 32 | 12 | 5 | 3 | 2 | 0 | 13 | 2 | 2 | 48 | 16 | 7 |
2010–11 | 35 | 21 | 9 | 7 | 8 | 1 | 11 | 8 | 5 | 53 | 37 | 15 | |
Ընդհանուր | 67 | 33 | 14 | 10 | 10 | 1 | 24 | 10 | 7 | 101 | 53 | 22 | |
![]() |
2011–12 | 22 | 13 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 13 | 6 |
2012–13 | 25 | 10 | 5 | 3 | 2 | 0 | 16 | 9 | 3 | 44 | 21 | 8 | |
2013–14 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 2 | 0 | |
Ընդհանուր | 51 | 25 | 11 | 4 | 2 | 0 | 16 | 9 | 3 | 71 | 36 | 14 | |
![]() |
2013–14 | 21 | 9 | 4 | 5 | 0 | 0 | 9 | 3 | 2 | 34 | 12 | 6 |
Ընդհանուր | 21 | 9 | 4 | 5 | 0 | 0 | 9 | 3 | 2 | 34 | 12 | 6 | |
![]() |
2014–15 | 14 | 3 | 1 | 2 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 20 | 4 | 2 |
Ընդհանուր | 14 | 3 | 1 | 2 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 20 | 4 | 2 | |
![]() |
2014-15 | 8 | 1 | - | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | - |
Ընդհանուր | 8 | 1 | - | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | - | |
Ընդհանուր կարիերայում | 474 | 237 | 56 | 50 | 23 | 1 | 113 | 48 | 22 | 635 | 309 | 79 |
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ[22][23]
![]() | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
1997 | 3 | 0 |
1998 | 5 | 0 |
1999 | 1 | 0 |
2000 | 9 | 5 |
2001 | 9 | 2 |
2002 | 13 | 5 |
2003 | 7 | 2 |
2004 | 9 | 4 |
2005 | 6 | 1 |
2006 | 5 | 5 |
2007 | 3 | 1 |
2008 | 11 | 11 |
2009 | 8 | 5 |
2010 | 12 | 8 |
2011 | 9 | 4 |
2012 | 2 | 0 |
2013 | 4 | 2 |
2014 | 2 | 1 |
Ընդհանուր | 117 | 56 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալյորկա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2003
- Արդյունքում 1 մրցանակ
Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լա Լիգայի չեմպիոն (3)։ 2004/05, 2005/06, 2008/09
- Իսպանիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2009
- Իսպանիայի Սուպերգավաթի մրցանակակիր (2)։ 2005, 2006
- Չեմպիոնների Լիգայի հաղթող (2)։ 2006, 2009
- Արդյունքում 8 մրցանակ
Ինտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիա Ա հաղթող (1)։ 2009/10
- Իտալիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2010, 2011
- Իտալիայի Սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2010
- Չեմպիոնների Լիգայի հաղթող (1)։ 2010
- Ակումբային առաջնության հաղթող (1)։ 2010
- Արդյունքում 6 մրցանակ
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աֆրիկայի ազգային գավաթի մրցանակակիր (2)։ 2000, 2002
- Օլիպիական չեմպիոն (1)։ 2000
- Արդյունքում 3 մրցանակ
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լավագույն երիտասարդ աֆրիկացի ֆուտբոլիստ (1)։ 2000
- Տարվա աֆրիկացի ֆուտբոլիստ (4)։ 2003, 2004, 2005, 2010
- Լա Լիգայի լավագույն ռմբարկուն (1)։ 2005/06 (26 գոլ)
- Տարվա թիմը ըստ ECM-ի (4)։ 2005, 2006, 2009, 2011
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էտո'ո'ոն ունի երկու եղբայր, որոնք նույնպես ֆուտբոլիստ են՝ Դավիթ Էտո'ո և Էթիեն Էտո'ո։ Սամուել Էտո'ոն ունի չորս երեխա՝ Մաել, Էթիեն, Սիեն և Լինն։ 2007 թվականից ամուսնացած է Ջորջետայի հետ ով Սիենի և Լիննի մայրն է, նրանք ապրում են Փարիզում[24]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopédie Universelle - Fils
- ↑ Герцог «Анжийский»
- ↑ Сборная Камеруна на чемпионате мира 2002
- ↑ Угонщики «Бентли» звезды футбола подставили украинского министра
- ↑ http://www.espnfc.com/player/11718/samuel-etoo — ESPN.
- ↑ http://www.mlssoccer.com/players/samuel-etoo
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ibrahimovic firma por cinco años»։ FCBarcelona (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-05-14
- ↑ Форвард «Интера» Это’О установил удивительный рекорд
- ↑ Это’О: не поеду в Россию, так как хочу выиграть Лигу чемпионов
- ↑ Решился трансферный вопрос Самуэля Это’О
- ↑ «Интер» готов отпустить Это’О за € 28 млн, «Анжи» предлагает € 29 млн
- ↑ Ибрагимович: я бы не принял предложение из России
- ↑ Самуэль Это’О в «Анжи»
- ↑ Это’О подписал контракт с «Анжи»
- ↑ Гол Это’О в дебютном матче спас «Анжи» от поражения в Ростове
- ↑ «Самюэлю Это'О была вручена официальная премия «Чемпионат.com» и РФПЛ как лучшему игроку СОГАЗ - Чемпионата России»։ sports.ru։ 2013-06-02։ Վերցված է 2013-11-06
- ↑ Юрий Зотов. (2013-11-06)։ «Профиль Это’О - самый популярный на официальном сайте РФПЛ за последние 3 года»։ Soccer.Ru։ Վերցված է 2013-11-06
- ↑ «Everton Sign Eto'o»։ evertonfc.com (անգլերեն)։ 2014-08-26։ Վերցված է 2014-08-26
- ↑ Samuel Eto'o Player Profile
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 փոխանցումներ
- ↑ «Profile: Samuel Eto'o» (անգլերեն)։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ 2013-11-24։ Վերցված է 2013-11-24
- ↑ «Internationals: Samuel Eto'o» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2013-11-20։ Վերցված է 2013-11-20
- ↑ «Samuel Eto’o and his sweetheart were now one in spirit through wedding»։ Samuel Etoo։ հոկտեմբերի 4, 2007։ Վերցված է մայիսի 18, 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Chelseafc.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Fifa.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Football-lineups.com կայքում (անգլ.)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Մարտի 10 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դաուլա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Կամերունցի ֆուտբոլիստներ
- Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անժիի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ