Դիեգո Ֆորլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դիեգո Ֆորլան
իսպ.՝ Diego Forlán
U10 Diego Forlán 7569.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ և Flag of Spain.svg Իսպանիա[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1979 (43 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 1.80 մ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ճապոնիա Սերեսո Օսակա
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2001
2001-2004
2004-2007
2007-2011
2011-12
2013-14
2014-
Ինդեպենդիենտե
Մանչեսթեր Յունայթեդ
Վիլյառեալ
Ատլետիկո Մադրիդ
Ինտեր Միլան
Ինտերնասիոնալ
Սերեսո Օսակա
80 (37)
63 (10)
106 (54)
134 (74)
18(2)
34(10)
13(6)
Ազգային հավաքական
2000 - ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 70 (29)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (իսպ.՝ Diego Forlán Corazo Martin, մայիսի 19, 1979(1979-05-19)[2][3][4][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Սերեսո Օսակայում» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչիչի» մրցանակին և երկու անգամ ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորլանը «Ատլետիկո»-ի կազմում

Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 1998 թվականին։ Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ՝ գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը։

Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ։ Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6, 9 միլիոն ֆունտ։ Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Երբ 2004-05 մրցաշրջանից առաջ «մանկունյանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուեյն Ռունիի հետ, պարզ դարձավ, որ Ֆորլանը կդիտվի որպես պահեստային խաղացող, և հարձակվողը որոշեց հեռանալ ակումբից։ Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Պրեմիեր լիգայում նա խաղացել է 63 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

2004-05 մրցաշրջանը ուրուգվայցին սկսվել է «Վիլյառեալ» ակումբում և արդյունքում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) և ստացել է «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ Անցկացնելով երեք մրցաշրջան «Վիլյառեալում» (106 հանդիպում - 54 գոլ), Ֆորլանը դարձավ թիմի իսկական առաջատարը՝ հայտնվելով մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության ոլորտում։ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» հարձակվողի համար առաջարկում էին 15 միլիոն ֆունտ, բայց նա որոշեց մնալ Իսպանիայում։

2007-08 մրցաշրջանից առաջ Ֆորլանը միացավ «Ատլետիկո Մադրիդին», նրա համար վճարելով 21 միլիոն եվրո։ 2011 ամռանը Ֆորլանը փոխանցման պատուհանի նախավերջին օրը պայմանագիր է կնքել Միլանի «Internationale» թիմի հետ մինչև երկու տարի ժամկետով։ 2010 թվականի Մայիսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ, նա հաղթանակ բերեց «Ատլետիկո Մադրիդին» և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ 2012 - ն․ժ․ Sport Club Internacional։ 2012 թվականի հուլիսին դադարեցնում է պայմանագիրը «Nerazzurri»ի հետ։ Մի քանի օր անց, նա դարձավ բրազիլական Պորտո Ալեգրի քաղաքի "Internacional" թիմի խաղացող, ըստ ստորագրված համաձայնագրի - 3 տարով։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական Ֆորլանը հրավիրվել է 2002 թվականին և մասնակցել է Ճապոնիայում և Կորեայում անցկացված 2002 Աշխարհի գավաթին և խփել է 1 գոլ (Սենեգալի հետ խաղում), սակայն Ուրուգվայի ազգային թիմը գրավեց երրորդ տեղը խմբում և դուրս մնաց հետագա պայքարից։

2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությում, Ֆորլանը խփեց այդ մրցաշարում ուրուգվայցիների առաջին երկու գնդակները ՝ նախ հեռահար հարվածով բացելով խաղի հաշիվը դաշտի տերերի դեմ խաղում, իսկ հետո կրկնապատկել է հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 1/4 եզրափակչում Ֆորլանը խփեց իր երրորդ գոլը՝ տուգանային հարվածից գրավելով Գանայի հավաքականի դարպասը։ Ֆորլանը աչքի ընկավ նաև Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում՝ հեռահար կրակոցով հավասարեցնելով հաշիվը (1-1)։ Սակայն վերջնական արդյունքում ուրուգվայցիները պարտվեցին (2-3)։ Ֆորլանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 84 րոպեին, երբ հաշիվը 1-3 էր։ Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայը զիջեց Գերմանիային 2։3 հաշվով։ Այդ խաղում Ֆորլանը խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Առաջնության արդյունքներով Ֆորլանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ՝ հավաքելով 23.4 % ձայն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից հանդիպում է արգենտինացի մոդել և հաղորդավարուհի Զաիրա Նարայի (իսպ.՝ Zaira Nara) հետ[5]։ 2011 թվականի գարնանը Ֆորլանը հայտարարել է, որ իրենց հարսանիքը կկայանա հուլիսին[6], սակայն Ամերիկայի գավաթի խաղարկությունն սկսվելուց առաջ հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։

2013 թվականի հուլիսի 2-ին Դիեգո Ֆորլանն ամուսնացել է բժշկական համալսարանի 23-ամյա ուսանողուհի Պաս Կարդոսոյի հետ. նրանք սկսել են հանդիպել 2012 թվականի կեսերին[7][8]։

2016 թվականի փետրվարի 18-ին ծնվել է Դիեգո Ֆորլանի առաջնեկը, ում կոչել են Մարտին[9]։ Չորս օր անց Դիեգոն նշել է որդու ծնունդը դասական հեթ տրիկով (գոլեր աջ ու ձախ ոտքերով և գլխով) և երկու գոլային փոխանցումներով Ուրուգվայի առաջնության՝ «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի դեմ խաղում (5:1)[10][11]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Մանչեսթեր Յունայթեդ»

Իսպանիա «Վիլյառեալ»

  • Ինտերտոտոյի գավաթ։ 2004

Իսպանիա «Ատլետիկո Մադրիդ»

Ուրուգվայ Ուրուգվայի հավաքական

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2005, 2009
  • «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ 2005, 2009
  • Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2010

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթեր Հարավային Ամերիկայի գավաթներ / Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինդեպենդիենտե 1998/99 2 0 0 0 0 0 0 0 2 0
1999/00 24 7 0 0 0 0 0 0 24 7
2000/01 36 18 0 0 4 1 0 0 40 19
2001/02 18 12 0 0 7 2 0 0 25 14
Ընդամենը 80 37 0 0 11 3 0 0 91 40
Մանչեսթեր Յունայթեդ 2001/02 13 0 0 0 5 0 0 0 18 0
2002/03 25 6 7 2 13 1 0 0 45 9
2003/04 24 4 3 2 4 2 1 0 32 8
2004/05 1 0 0 0 1 0 1 0 3 0
Ընդամենը 63 10 10 4 23 3 2 0 98 17
Վիլյառեալ 2004/05 38 25 0 0 0 0 0 0 38 25
2005/06 32 10 2 0 13 3 0 0 47 13
2006/07 36 19 4 1 2 1 0 0 42 21
Ընդամենը 106 54 6 1 15 4 0 0 127 59
Ատլետիկո Մադրիդ 2007/08 36 16 6 1 11 6 0 0 53 23
2008/09 33 32 3 1 9 2 0 0 45 35
2009/10 33 18 6 3 17 7 0 0 56 28
2010/11 15 6 0 0 5 1 1 0 21 7
Ընդամենը 117 72 15 5 42 16 1 0 175 93
Ընդհանուր 365 173 31 10 91 26 2 0 492 209

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://as.com/futbol/2002/01/17/mas_futbol/1011222046_850215.html
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Encyclopædia Britannica
  4. Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  5. «Diego no es el típico jugador de fútbol» (իսպաներեն)։ Gente.com.ar։ 2008-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16 
  6. ««Форлан — мужчина моей жизни»» (ռուսերեն)։ Gazeta.ru։ 2011-05-07։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16 
  7. Gastón Pérgola (2013-07-02)։ «Llegó el gol más soñado de Diego» (իսպաներեն)։ Elpais.com.uy։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 3 
  8. «Uruguayan Forlan to be married in private ceremony, report» (անգլերեն)։ Սինխուա։ 2013-07-03։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 3 
  9. «Forlán presentó a su hijo en Twitter» (իսպաներեն)։ El Observador։ 21 февраля 2016։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 22 
  10. «Peñarol - Defensor Sporting - 5:1» (անգլերեն)։ soccerway.com։ 22 փետրվարի, 2016։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 22 
  11. Nick Stoll (22 февраля 2016)։ «Diego Forlan winds back the clock with perfect hat-trick and two assists» (անգլերեն)։ SBS։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]