Պաոլո Հուրտադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պաոլո Հուրտադո
Paolo Hurtado.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Peru (state).svg Պերու
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1990(1990-07-27)[2] (29 տարեկան)
Ծննդավայր Կալյաո, Պերու
Հասակ 177 սմ[1]
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Կոնյասպոր
Համար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2012 Պերու Ալյանսա Լիմա 83 (14)
2009  Պերու Խուան Աուրիչ 21 (3)
2012-2015 Պորտուգալիա Պասուշ դե Ֆերեյրա 56 (12)
2014  Ուրուգվայ Պենյառոլ 10 (0)
2015-2017 Անգլիա Ռեդինգ 5 (0)
2016-2017  Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 38 (7)
2017-2018 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 25 (11)
2018— Թուրքիա Կոնյասպոր 0 (0)
Ազգային հավաքական
2011— Պերու Պերու 34 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5 հուլիսի, 2018

Քրիստոֆեր Պաոլո Սեսար Հուրտադո Հուերտաս (իսպ.՝ Cristopher Paolo César Hurtado Huertas, հուլիսի 27, 1990(1990-07-27)[2], Կալյաո, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, թուրքական «Կոնյասպոր» ակումբի և Պերուի ազգային հավաքականի վինգեր։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրտադոն «Վիտորիա Գիմարայնշի» կազմում

Հուրտադոն իր կարիերան սկսել է «Ալյանսա Լիմա» ակումբում։ 2008 թվականին կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում։ Մարտի 10-ին՝ «Սեսար Վալեխո» ակումբի դեմ խաղում Պոլոն խփել է իր առաջին գոլը մայրաքաղաքային ակումբի կազմում[3]։ 2009 թվականին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Խուան Աուրիչ»։ Ապրիլի 19-ին՝ «Սպորտ Անկաշ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ Մայիսի 10-ին՝ «Սեսար Վալեխո» ակումբի դեմ խաղում Հուրտադոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Խուան Աուրիչի»[5]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Պաոլոն դարձել է «Ալյանսա Լիմայի» հիմնական կազմի խաղացող։

2012 թվականի ամռանը Հուրտադոն տեղափոխվել է պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրա»։ Օգոստոսի 19-ին «Մորեյրենսե» ակումբի դեմ խաղում Հուրտադոն կատարել է իր նորամուտը Սանգրիշ Լիգայում[6]։ Սեպտեմբերի 2-ին՝ «Բրագա» ակումբի դեմ խաղում Պաոլոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Պասուշի»[7]։

2014 թվականին Հուրտադոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ուրուգվայական «Պենյառոլ»։ Փետրվարի 23-ին մայրաքաղաքային «Ռասինգ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի առաջնությունում[8]։ Նույն թվականի ամռանը Պաոլոն վերադարձել է Պորտուգալիա։

2015 թվականի ամռանը Հուրտադոն տեղափոխվել է անգլիական «Ռեդինգ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[9]։ Սեպտեմբերի 19-ին «Բրիստոլ Սիթի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեմպիոնշիպում[10]։ Չկարողանալով ամրապնդել իր դիրքերը Անգլիայում և «Ռեդինգի» կազմում մասնակցելով միայն առաջնության հինգ խաղի՝ Հուրտադոն 2016 թվականի հունվարին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է պորտուգալական «Վիտորիա» (Գիմարայնշ) մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը[11]։ Փետրվարի 21-ին՝ «Բրագա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[12]։ Մայիսի 14-ին «Արոկա» ակումբի դեմ խաղում Պոլոն խփել է իր առաջին գոլը «Վիտորիայի» կազմում[13]։ Մրցաշրջանի ավարտին ակումբը գնել է Հուրտադոյի տրանսֆերը «Ռեդինգից»։

2018 թվականի ամռանը Պաոլոն տեղափոխվել է թուրքական «Կոնյասպոր»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Բոլիվիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Հուրտադոն կատարել է իր նորամուտը Պերուի հավաքականում[14]։ 2013 թվականի մարտի 27-ին Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում Պաոլոն խփել է իր առաջին գոլը Պերուի հավաքականի կազմում[15]։

2015 թվականին Պաոլոն Պերուի հավաքականի կազմում դարձել է Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պարագվայի[16], Վենեսուելայի[17], Կոլումբիայի[18] և Բոլիվիայի[19]։

2018 թվականին Հուրտադոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Ավստրալիայի հավաքականի դեմ[20]։

Գոլերը Պերուի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 27 մարտի, 2013 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2:0 3:0 Ընկերական խաղ
02. 10 սեպտեմբերի, 2013 Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո Լա Կրուս, Վենեսուելա Վենեսուելա Վենեսուելա 0:1 2:3 ԱԱ-2014 որակավորում
03. 5 սեպտեմբերի, 2017 Օլիմպիկո Ատալուալպա, Կիտո, Էկվադոր Էկվադոր Էկվադոր 0:2 1:2 ԱԱ-2018 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Պերու Պերու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reading FC Player Profiles Archived 2016-03-30 at the Wayback Machine.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. «Սեսար Վալեխո VS. Ալյանսա Լիմա 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2008-03-10 
  4. «Սպորտ Անկաշ VS. Խուան Աուրիչ 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-04-19 
  5. «Խուան Աուրիչ VS. Սեսար Վալեխո 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-05-10 
  6. «Պասուշ դե Ֆերեյրա VS. Մորեյրենսե 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-19 
  7. «Պասուշ դե Ֆերեյրա VS. Բրագա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-09-02 
  8. «Պենյառոլ VS. Ռասինգ Մոնտեվիդեո 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-23 
  9. «Hurtado signs three-year deal at Reading»։ http://www.readingfc.co.uk/։ Reading F.C.։ Վերցված է 12 August 2015 
  10. «Бристоль Сити VS. Рединг 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-09-19 
  11. «Hurtado joins Vitória de Guimarães on loan» (անգլերեն)։ Reading Football Club։ 2016-01-28։ Վերցված է 2016-01-29 
  12. «Բրագա VS. Վիտորիա Գիմարայնշ 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-21 
  13. «Արոկա VS. Վիտորիա Գիմարայնշ 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-14 
  14. «Պերու VS. Բոլիվիա 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-09-03 
  15. «Պերու VS. Տրինիդադ և Տոբագո 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-03-27 
  16. «Պերու VS. Պարագվայ 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-04 
  17. «Պերու VS. Վենեսուելա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-19 
  18. «Կոլումբիա VS. Պերու 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-21 
  19. «Պերու VS. Բոլիվիա 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-26 
  20. «Ավստրալիա VS. Պերու 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]