Jump to content

Պեդրո Ակինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Ակինո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1995(1995-04-13)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մեքսիկա Լոբոս ԲՈՒԱՊ
Համար 18
Պատանեկան կարիերա
2002-2013 Պերու Սպորտինգ Կրիստալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2017 Պերու Սպորտինգ Կրիստալ 76 (2)
2017— Մեքսիկա Մոնտերեյ 0 (0)
2017—  Մեքսիկա Լոբոս ԲՈՒԱՊ 25 (0)
Ազգային հավաքական
2011 Պերու Պերու (մինչև 17) 2 (0)
2015 Պերու Պերու (մինչև 20) 7 (0)
2015 Պերու Պերու (մինչև 23) 2 (0)
2016— Պերու Պերու 16 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3 ապրիլի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5 հուլիսի, 2018

Պեդրո Խեսուս Ակինո Սանչես (իսպ.՝ Pedro Jesús Aquino Sánchez, ապրիլի 13, 1995(1995-04-13)[1][2], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, Լոբոս ԲՈՒԱՊ ակումբի և Պերուի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակինոն «Սպորտինգ Կրիստալ» ակումբի սան է։ 2013 թվականի հունիսի 2-ին կայացած «Սիենսիանո» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում[3]։ 2014 թվականին Պեդրոն օգնել է թիմին հաղթել առաջնությունում։ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին «Ռեալ Գարսիլասո» ակումբի դեմ խաղում Ակինոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սպորտինգ Կրիստալի»[4]։ Նույն թվականին նա երկրորդ անգամ դարձել է Պերուի չեմպիոն։

2017 թվականի ամռանը Պեդրոն տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 մլն եվրո։ Խաղային պրակտիկա ստանալու համար Ակինոն անմիջապես վարձավճարով ուղարկվել է Լոբոս ԲՈՒԱՊ։ Հուլիսի 23-ին «Սանտոս Լագունայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[5]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Պերուի պատանեկան հավաքականի կազմում Պեդրո Ակինոն մասնակցել է Էկվադորում անցկացված Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի[6] և Ուրուգվայի[7] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Ակինոն մասնակցել է Պանամերիկյան խաղերին Կանադայում։ Մրցաշարում նա մասնակցել է Կանադայի[8] և Բրազիլիայի[9] հավաքականների դեմ խաղերին։

Նույն թվականին Ակինոն Պերուի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ուրուգվայում անցկացվող Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բոլիվիայի[10], Էկվադորի[11], Պարագվայի[12], Ուրուգվայի[13], Բրազիլիայի[14] և երկու անգամ Արգենտինայի[15][16] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականի սեպտեմբերի 1-ին Պեդրո Ակինոն 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Բոլիվիայի հավաքականի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականում[17]։

2018 թվականին Ակինոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ֆրանսիայի[18], Դանիայի[19] և Ավստրալիայի[20] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Պերու «Սպորտինգ Կրիստալ»

  • 1st Պերուի չեմպիոն – 2014
  • 1st Պերուի չեմպիոն – 2016

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Սիենսիանո VS. Սպորտինգ Կրիստալ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 2.
  4. «Սպորտինգ Կրիստալ VS. Ռեալ Գարսիլասո 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
  5. «Լոբոս ԲՈՒԱՊ VS. Սանտոս Լագունա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 23.
  6. «Արգենտինա (մինչև 17) VS. Պերու (մինչև 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 13.
  7. «Ուրուգվայ (մինչև 17) VS. Պերու (մինչև 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 24.
  8. «Կանադա (մինչև 23) VS. Պերու (մինչև 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 21.
  9. «Պերու (մինչև 23) VS. Բրազիլիա (մինչև 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 16.
  10. «Բոլիվիա (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 21.
  11. «Էկվադոր (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 17.
  12. «Պարագվայ (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 7.
  13. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 30.
  14. «Պերու (մինչև 20) VS. Բրազիլիա (մինչև 20) 0:5» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 4.
  15. «Արգենտինա (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 6:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 18.
  16. «Արգենտինա (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 26.
  17. «Բոլիվիա VS. Պերու 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 1.
  18. «Ֆրանսիա VS. Պերու 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  19. «Դանիա VS. Պերու 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  20. «Ավստրալիա VS. Պերու 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]