Jump to content

Յոսիմար Յոտուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոսիմար Յոտուն
Víctor Yoshimar Yotún Flores
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիկտոր Իոսիմար Յուոտուն ֆլորես
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1990(1990-04-07)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կալյաո, Պերու[3]
Հասակ 171 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օպլանդո սիթի
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2014 Պերու Սպորտինգ կրիստալ 147 (8)
2008 → Պերու Խոսե գալվես 28 (3)
2013 → Բրազիլիա Վասկո դա գամա 23 (0)
2015—2017 Շվեդիա Մալմյո 58 (3)
2017—այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օպլանդո սիթի 20 (4)
Ազգային հավաքական
2011—այժմ Պերու Պերու 75 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիկտոր Յոտուն Յոսիմար Ֆլորես (իսպ.՝ Víctor Yoshimar Yotún Flores; ապրիլի 7, 1990(1990-04-07)[1][2], Կալյաո, Պերու[3]), պերուացի ֆուտոբոլիստ, «Օռլանդո սիթի» ակումբի և Պերուի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոտունը «Սպորտինգ կրիստալ» ակումբի սան է։ 2008 թվականին Յուոտունը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Խոսե գալվես» ակումբ։ Մրցաշրջանի ավարտին նա վերադարձել է «սպորտինգ» ակումբի կազմ։ 2009 թվականի մայիսի 9-ին «Մելգարա» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը կատարել է իր նորամուտը Պերուական պրեմերայում[4]։ 2010 թվականի մարտի 3-ին «Ունիվերսիտարիո» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը խփել է իր առաջին գոլը՝ «Սպորտինգ» ակումբի կազմում[5]։ 2012 և 2014 թվականներին Յուոտունը դարձել է Պերուի չեմպիոն՝ «Սպորտինգ» ակումբի կազմում։

2013 թվականի Յոտունը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Վասկո դա գամա» ակումբի կազմ։ Մայիսի 25-ին «Պորտուգեզ» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում՝ Բրազիլիական Սերիա Ա-ում[6]։

2015 թվականի սկզբին Յոտունը տեղափոխվել է «Մալմյո» ակումբի կազմ, և պայմանագիր է կնքել 3 տարի ժամկետով։ Ապրիլի 6-ին «Սունդֆալլա» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը կատարել է իր նորամուտը Ալլսվենսկան լիգայի շրջանակներում[7]։ Ապրիլի 12-ին «Գյոտեմբորգ» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը խփել է իր առաջին գոլը «Մալմյո» ակումբի կազմում[8]։ 2016 թվականին նա դարձել է Շվեդիայի չեմպիոն։

2017 թվականի ամռանը Յոտունը տեղափխվել է ամերիկյան «Օռլանդո սիթի» ակումբի կազմ։ Օգոստոսի 13-ին «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ի շրջանակներում[9]։ Սեպտեմբերի 28-ին «Նյու-Նիգլանդ-Ռեվոլյուշն» ակումբի դեմ խաղի ժամանակ Յոտունը խփել է իր առաջին գոլը «Օրլանդո սիթի» ակումբի կազմում[10]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 1-ին Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Յոտունը կատարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կամզում[11]։

Նույն թվականին Յոտունը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Արգենտինայում անցկացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում Յուոտունը մասնակցել է Կոլումբիայի[12], Մեքսիկայի[13], Վենեսուելայի[14] և երկու անգամ Ուրուգվայի[15][16] հավաքականների դեմ խաղերում։ Մրցաշարի վերջում Յուոտունը դարձել է բրոնզե մեդալակիր։

2013 թվականի հոկտեմբերի 15-ին 2014 թվականի Աշխարի առաջնության որակաորման փուլի Բոլիվիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Յուոտունը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[17]։

2015 թվականին Յոտունը Չիլիում անցկացող Ամերիկայի գավաթի խաղարկության արդյունքում երկրորդ անգամ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պարագվայի[18], Վենեսուելայի[19], Կոլումբիայի[20], Չիլիի[21], Բոլիվիայի[22] և Բրազիլիայի[23] հավաքականների դեմ խաղերում։

2016 թվականի ամռանը Յոտունը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[24], Էկվադորի[25] և Բրազիլիայի[26] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Յոտունը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում Յուոտունը մասնակցել է Ֆրանսիայի[27], Դանիայի[28] և Ավստրալիայի[29] հավաքականների դեմ խաղերում։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Պերու «Սպորտինգ Կրիստալ»

  • 1st Պերուի ֆուտբոլի առաջնություն — 2012
  • 1st Պերուի ֆուտբոլի առաջնություն — 2014

Շվեդիա «Մալմյո»

  • 1st Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն — 2016

Մրջազգային

Պերու Պերու

  • 3rd Ամերիկայի ֆուտբոլի գավաթ — 2011
  • 3rd Ամերիկայի ֆուտբոլի գավաթ — 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 1 2 https://depor.com/futbol-peruano/peruanos-en-el-mundo/yoshimar-yotun-liga-mx-cruz-azul-liga-mexicana-seleccion-peruana-ricardo-gareca-copa-america-sporting-cristal-mundial-rusia-2018-telemundo-deportes-peru-mx-pe-nnda-nnrt-128838/ — 2019.
  4. ↑ «Спортинг Кристал VS. Мельгар 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 9.
  5. ↑ «Университарио VS. Спортинг Кристал 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 3.
  6. ↑ «Васко да Гама VS. Португеза 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 25.
  7. ↑ «Сундсвалль VS. Мальмё 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 6.
  8. ↑ «Гётеборг VS. Мальмё 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 12.
  9. ↑ «Нью-Йорк Ред Буллз VS. Орландо Сити 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 13.
  10. ↑ «Орландо Сити VS. Нью-Ингланд Революшн 6:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 28.
  11. ↑ «Япония VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 1.
  12. ↑ «Колумбии VS. Перу 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 16.
  13. ↑ «Перу VS. Мексика 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 9.
  14. ↑ «Перу VS. Венесуэла 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23.
  15. ↑ «Уругвай VS. Перу 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 5.
  16. ↑ «Перу VS. Уругвай 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20.
  17. ↑ «Перу VS. Боливия 1:1». soccerway.com. 2013-10-15lang=en.
  18. ↑ «Перу VS. Парагвай 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 4.
  19. ↑ «Перу VS. Венесуэла 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 19.
  20. ↑ «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  21. ↑ «Чили VS. Перу 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  22. ↑ «Перу VS. Боливия 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 26.
  23. ↑ «Бразилия VS. Перу 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 14.
  24. ↑ {{cite web|url=http://int.soccerway.com/matches/2016/06/05/south-america/copa-america/haiti/peru/2178760/|title=Гаити VS. Перу 0:1|publisher=soccerway.com|date=2016-06-05|lang=e}n}
  25. ↑ «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  26. ↑ «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
  27. ↑ «Франция VS. Перу 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  28. ↑ «Дания VS. Перу 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  29. ↑ «Австралия VS. Перу 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիմար Յոտուն» հոդվածին։