Միգել Արաուխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Ժանպիեռ Արաուխո Բլանկո
Miguel Gianpierre Araujo Blanco
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1994(1994-10-24)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ալյանսա Լիմա
Համար 24
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011 Պերու Կոբրեսոլ 4 (0)
2012-2013 Պերու Սպորտ Ուանկայո 43 (1)
2013-2014 Սերբիա Ցրվենա Զվեզդա 5 (0)
2014-այժմ Պերու Ալյանսա Լիմա 112 (4)
Ազգային հավաքական
2011 Պերու Պերու (մինչև 17) 4 (0)
2012—այժմ Պերու Պերու (մինչև 20) 6 (1)
2014—այժմ ՊերուՊերու 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միգել Ժանպիեռ Արաուխո Բլանկո (իսպ.՝ Miguel Gianpierre Araujo Blanco, հոկտեմբերի 24, 1994(1994-10-24)[1], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, «Ալյանսա Լիմա» ակումբի և Պերուի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաուխոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կոբրեսոլ» ակումբի կազմում։ 2011 թվականին նա ընդգրկվել է իր թիմի հիմնական կազմի հայտացուցակում։ Նոյեմբերի 6-ին Միգելը «Ունիվերսիդադ Սեսար Վալեխո» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում, 17 տարեկան հասակում[2]։ 2012 թվականից սկսել է հանդես գալ «Սպորտ Ունկայո»։ Ապրիլի 15-ին «Այկուչո» ակումբի դեմ խաղի ժամանակ, Միգելը կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[3]։ 2013 թվականի հուլիսի 19-ին «Խոսե Գալվես» ակումբի դեմ խաղի ժամանակ Միգելն ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը բարձրագույն մակարդակում[4]։

Նույն թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմ։ Հոկտեմբերի 19-ին Միգելը «Նովի Պազար» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Սերբիայի առաջնությունում[5]։ Իր դեբյուտային մրցաշրջանում Միգելը դարձել է Սերբիայի չեմպիոն, սակայն չնայած դրան՝ նա չի եղել թիմի հիմնական կազմի խաղացող և վերադարձել է հայրենիք։

2014 թվականի ամռանը Արաուխոն պայմանագիր է կնքել «Ալյանսա Լիմա» ակումբի հետ։ Սեպտեմբերի 14-ին «Ռեալ Գարսիլասո» ակումբի դեմ մրցավեճում նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[6]։ 2015 թվականի հուլիսի 19-ին «Կախամարկա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ալյանսա Լիմա» ակումբի կազմում[7]։ Նույն թվականին Միգելն օգնել է իր ակումբին դուրս գալ Պերուի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Արաուխոն Պերուի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը, որը տեղի է ունեցել Էկվադորում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Արգենտինայի[8], Բոլիվիայի[9] և Ուրուգվայի[10] դեմ մրցավեճերին։

2013 թվականին Պերուի երիտասարդական հավաքականի կազմում Միգելը մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունեցել Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[11], Պարագվայի[12], Կոլումբիայի[13], Էկվադորի[14] և Չիլիի[15] դեմ խաղերում։ Պարագվայցիների դեմ խաղում Արաուխոն գել է խփել։

2014 թվականի նոյեմբերի 19-ին Պարագվայի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը Պերուի հավաքականում՝ հանդիպման 2-րդ կեսում փոխարինելով Քրիստիանո Բենավենտեին[16]։

2018 թվականի մայիսին Արաուխոն ընդգրկվել է Պերուի հավաքականի հայտացուցակում (24 մարդ)՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը Ռուսաստանում[17]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Սերբիա «Ցրվենա Զվեզդա»

  • 1st Սերբիայի ֆուտբոլի առաջնություն – 2013/2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ունիվերսիդադ Սեսար Վալեխո VS. Կոբրեսոլ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 6.
  3. «Սպորտ Ուանկայո VS. Այակուչո 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 15.
  4. «Սպորտ Ուանկայո VS. Խոսե Գալվես 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 19.
  5. «Ցրվենա Զվեզդա VS. Նովի Պազար 5:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 19.
  6. «Ռեալ Գարսիլասո VS. Ալյանսա Լիմա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
  7. «Ալյանսա Լիմա VS. Կախամարկա 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  8. «Արգենտինա (մինչև 17) VS. Պերու (մինչև 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 13.
  9. «Պերու (մինչև 17) VS. Բոլիվիա (մինչև 17) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
  10. «Ուրուգվայ (մինչև 17) VS. Պերու (մինչև 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 24.
  11. «Բրազիլիա (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 19.
  12. «Պերու (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 23.
  13. «Պերու (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 27.
  14. «Պերու (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 30.
  15. «Չիլի (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 3.
  16. «Պերու VS. Պարագվայ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 19.
  17. http://www.goal.com/en-gb/amp/news/revealed-every-world-cup-2018-squad-23-man-preliminary-lists/oa0atsduflsv1nsf6oqk576rb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Արաուխո» հոդվածին։