Էդիսոն Ֆլորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էդիսոն Ֆլորես
Edison Flores Peralta
Edison Flores.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդիսոն Ֆլորես Պերալտա
Քաղաքացիությունը Flag of Peru (state).svg Պերու
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1994(1994-05-14) (25 տարեկան)
Ծննդավայր Comas, Պերու
Հասակ 170 սմ
Քաշ 77 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օլբորգ
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Պերու Ունիվերսիտարիո 37 (4)
2012—2014 Իսպանիա Վելյառեալ Բ 44 (7)
2014—2016 Պերու Ունիվերսիտարիո 64 (13)
2016—այժմ Դանիա Օլբորգ 47 (2)
Ազգային հավաքական
2010—2011 Պերու Պերու (մինչև 17) 4 (3)
2012—2013 Պերու Պերու (մինչև 20) 9 (2)
2013—այժմ Պերու Պերու 33 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդիսոն Ֆլորես Պերալտա (իսպ.՝ Edison Flores Peralta, մայիսի 14, 1994(1994-05-14), Comas, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, «Օլբորգ» ակումբի և Պերուի հավաքականի հարձակվող: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիսոնը Պերուի հավաքականի կազմում

Էդիսոնն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ունիվերսիտարիո» ակումբի կազմում: 2011 թվականին Էդիսոնը ընդգրկվել է թիմի հայտացուցակում այն բանից հետո, երբ երիտասարդական թիմի հետ հաղթել է Լիբերտադորեսի երիտասարդական գավաթի խաղարկությունում և ճանաչվել նրա լավագույն խաղացող: Օգոստոսի 1-ին «Խուան Աուրիչ» ակումբի դեմ խաղում Էդիսոնը կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էնդի Պոլոյին[1]: 2012 թվականի ապրիլի 22-ին «Լեոն դե Ուանուկո» ակումբի դեմ մրցավեճում Էդիսոնը խփել է իր առաջին գոլը «Ունիվերսիտարիո» ակումբի կազմում[2]:

Նույն թվականի ամռանը Էդիսոնը տեղափոխվել է Իսպանական «Վիլյառեալ» ակումբ: Հիմնական կազմում տիրող մեծ մրցակցության պատճառով Էդիսոնը տեղափոխվել է ակումբի երկրորդ կազմ: Սեպտեմբերի 30-ին «Բադալոնա» ակումբի հեմ խաղում Էդիսոնը կատարել է իր նորմուտը իսպանական Սեգունդայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մոի Գոմեսին[3]: Դեկտեմբերի 1-ին «Լևանտե» ակումբի երկրորդ կազմի դեմ խաղի ժամանակ Էդիսոնը խփել է իր առաջին գոլն իր նոր ակումբի կազմում[4]: 2014 թվականի ամռանը Էդիսոնը վերադարձել է «Ունիվերսիտարիո» ակումբի կազմ:


2016 թվականի ամռանը Էդիսոնը տեղափոխվել է դանիական «Օլբորգ» ակումբի կազմ: Օգոստոսի 15-ին «Էսբերգ» ակումբի դեմ խաղում Էդիսոնը կատարել է իր նորամուտը դանիական Սուպերլիգայում[5]: Օգոստոսի 28-ին «Օրհուս» ակումբի դեմ խաղում Էդիսոնը խփել է իր առաջին գոլը «Օլբորգ» ակումբի կազմում[6]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Էդիսոնը Պերուի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում անցկացվող Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարի ընթացքում Էդիսոնը մասնակցել է Արգենտինայի[7], Էկվադորի[8], Բոլիվիայի[9] և Ուրուգվայի[10] հավաքականների դեմ խաղերին: Ուրուգվայի դեմ խաղում Էդիսոնը 3 գոլ է խփել:

2013 թվականին Պերուի երիտասարդական հավաքականի կազմում Էդիսոնը մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվում էր Արգենտինայում: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Վենեսուելայի[11], Բրազիլիայի[12], Պարագվայի[13], Կոլումբիայի[14], Չիլիի[15], երկու անգամ Ուրուգվայի[16][17] և Էկվադորի[18][19] հավաքականների դեմ խաղերին: Բրազիլիայի և Չիլիի հավաքականների դեմ խաղերում Էդիսոնը մեկական գոլ է խփել:

2013 թվականի օգոստոսի 14-ին Պարագվայի հավաքականի դեմ ընկերական խաղում Էդիսոնը կատարել է իր նորամուտը Պերուի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ալբերտո Ռոդրիգեսին[20]: 2016 թվականի մայիսի 24-ին Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում Էդիսոնը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[21]:

2016 թվականի ամռանը Էդիսոնը հավաքականի կազմում մասնակցել է Ամերիայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում էր ԱՄՆ-ում: Մրցաշարի ընթացքում Էդիսոնը մասնակցել է Հայիթիի[22], Էկվադորի[23], Բրազիլիայի[24] և Կոլումբիայի[25] հավաքականների դեմ խաղերին:

2018 թվականին Էդիսոնը մասնակցել է աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Ռուսաստանում: Մրցաշարի ընթացքում Էդիսոնը մասնակցել է Ֆրանսիայի[26], Դանիայի[27] և Ավստրալիայի[28] հավաքականների դեմ խաղերին:

Գոլերը Պերուի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 24 մայիսի, 2016 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագոյի 3:0 4:0 Ընկերական խաղ
02. 8 հունիսի, 2016 Ֆենիկս, Գլենդեյլ, ԱՄՆ Էկվադոր Էկվադեր 2:0 2:2 Ամերիկային գավաթ 2016
03. 12 օգոստոսի, 2016 Ազգային մարզադաշտ, Սանտյագո, Չիլի Չիլի Չիլի 1:1 2:1 ԱԱ 2018 որակավորման փուլ
04. 10 հոկտեմբերի, 2016 Դեֆենսորես Դել Չակո, Ասունսյոն, Պարագվայ Պարագվայ Պարագվայ 1:1 1:4 ԱԱ 2018 որակավորման փուլ
05. 28 մարտի, 2017 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու Ուրուգվայ Ուրուգվայ 2:1 2:1 ԱԱ 2018 որակավորման փուլ
06. 14 հուլիսի, 2017 Մարիանո Մելգար, Առեկիպա, Պերու Ճամայկա Ճամայկա 1:0 3:1 Ընկերական խաղ
07. 31 օգոստոսի, 2017 Մոնումենտալ, Լիմա, Պերու Բոլիվիա Բոլովիա 1:0 2:1 ԱԱ 2018 որակավորման փուլ
08. 5 սեպտեմբերի, 2017 Իլիմպիկո Ատաուալպա, Կիտո, Էկվադոր Էկվադոր Էկվադոր 0:1 1:2 ԱԱ 2018 որակավորման փուլ
09. 23 մարտի, 2018 Հարդ Պոկ-Ստեդիում, Մայամի, ԱՄՆ Խորվաթիա Խորվաթիա 2:0 2:0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Хуан Аурич VS. Университарио 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-01 
  2. «Университарио VS. Леон де Уануко 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-04-22 
  3. «Вильярреал B VS. Бадалона 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-09-30 
  4. «Вильярреал B VS. Леванте B 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-12-01 
  5. «Ольборг VS. Эсбьерг 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-15 
  6. «Ольборг VS. Орхус 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-28 
  7. «Аргентина (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-13 
  8. «Эквадор (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-15 
  9. «Перу (до 17 лет) VS. Боливия (до 17 лет) 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-19 
  10. «Уругвай (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-24 
  11. «Перу (до 20 лет) VS. Венесуэла (до 20 лет) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-15 
  12. «Бразилия (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-19 
  13. «Перу (до 20 лет) VS. Парагвай (до 20 лет) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-23 
  14. «Перу (до 20 лет) VS. Колумбия (до 20 лет) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-27 
  15. «Чили (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-02-03 
  16. «Уругвай (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-11 
  17. «Перу (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-20 
  18. «Эквадор (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-17 
  19. «Перу (до 20 лет) VS. Эквадор (до 20 лет) 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-30 
  20. «Северная Корея VS. Перу 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-14 
  21. «Перу VS. Тринидад и Тобаго 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-24 
  22. «Гаити VS. Перу 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-05 
  23. «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-09 
  24. «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-13 
  25. «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-18 
  26. «Франция VS. Перу 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-16 
  27. «Дания VS. Перу 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-16 
  28. «Австралия VS. Перу 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]